ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
18 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 19 |
քաղ. Մոսկվա |
2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՏՈՆԱՎԱՃԱՌԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 10-րդ ենթակետի հիման վրա,
հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման ներուժը,
ի գիտություն ընդունելով համատեղ ցուցահանդեսային գործունեության ընդլայնման, ինչպես նաև անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի՝ երրորդ երկրների շուկաներ առաջմղման կարևորությունը՝
հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝
1. գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի՝ երրորդ երկրների շուկաներ առաջմղման նպատակով այդ արտադրանքն արտադրողների և արտահանողների աջակցությանն ուղղված միջոցառումներ նախապատրաստելիս ի գիտություն ընդունել 2019-2020 թվականների միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։
2. Յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել սույն հանձնարարականի հավելվածով նախատեսված միջազգային ցուցահանդեսների շրջանակներում անդամ պետությունների համատեղ միջոցառումներ անցկացնելու ձևաչափի վերաբերյալ առաջարկներ։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 19 հանձնարարականի |
ՑԱՆԿ
2019-2020 թվականների միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Անցկացման վայրը |
Անցկացման մոտավոր ժամկետը |
|
1. «Կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառ |
Գերմանիա, քաղ. Բեռլին |
հունվար |
|
2. «World Ag Expo» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես |
ԱՄՆ, քաղ. Տուլուր |
փետրվար |
|
3. Բնական մթերքի և ապրանքների «Biofach» ամենամյա միջազգային ցուցահանդես |
Գերմանիա, քաղ. Նյուրնբերգ |
փետրվար |
|
4. Պարսից ծոցի երկրների հյուրանոցառեստորանային բիզնեսի և խոհարարության համար նախատեսված մթերքի, խմիչքների և սարքավորումների «Gulfood» ամենամյա միջազգային ցուցահանդես |
ՄԱԷ, քաղ. Դուբայ |
փետրվար |
|
5. «Paris International Agricultural Show» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես |
Ֆրանսիա, քաղ. Փարիզ |
փետրվար – մարտ |
|
6. Սննդամթերքի և խմիչքների «FoodEx Japan» ամենամյա միջազգային ցուցահանդես |
Ճապոնիա, քաղ. Տիբա |
մարտ |
|
7. «AGRAme» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես |
ՄԱԷ, քաղ. Դուբայ |
մարտ |
|
8. «Agrotech-Agropars» ամենամյա միջազգային ցուցահանդես |
Իրան, քաղ. Շիրազ |
ապրիլ |
|
9. Մարոկկոյում գյուղատնտեսության «SIAM» ամենամյա միջազգային ցուցահանդես |
Մարոկկո, քաղ. Մեկնես |
ապրիլ |
|
10. Գյուղատնտեսական տեխնիկայի և արտադրանքի «AGRISHOW» ամենամյա միջազգային ցուցահանդես |
Բրազիլիա, քաղ. Ռիբեյրաո-Պրետու |
ապրիլ-մայիս |
|
11. Սննդամթերքի և մասնագիտացված սարքավորումների «SIAL China» ամենամյա միջազգային ցուցահանդես |
Չինաստան, քաղ. Շանհայ |
մայիս |
|
12. Գյուղատնտեսության «CASPIAN AGRO» ամենամյա միջազգային ցուցահանդես |
Ադրբեջան, քաղ. Բաքու |
մայիս |
|
13. «NAMPO» ամենամյա միջազգային ցուցահանդես |
ՀԱՀ, քաղ. Բոտավիլ |
մայիս |
|
14. «International Agricultural Fair» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես |
Սերբիա, քաղ. Նովի-Սադ |
մայիս |
|
15. Գյուղատնտեսական արտադրանքի «OPOLAGRA» ամենամյա ցուցահանդես |
Լեհաստան, քաղ. Կամեն-Սլենսկի |
հունիս |
|
16. «Iran Agro» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես |
Իրան, քաղ. Թեհրան |
հունիս |
|
17. «Agri IntEx» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես |
Հնդկաստան, քաղ. Կոիմբատոր |
hուլիս |
|
18. «Agrocomplex» ամենամյա միջազգային ցուցահանդես |
Սլովակիա, քաղ. Նիտրա |
օգոստոս |
|
19. Գյուղատնտեսության և սննդամթերքի «FARMER EXPO» ամենամյա միջազգային ցուցահանդես |
Հունգարիա, քաղ. Դյուբրենեց |
օգոստոս |
|
20. «ԿԵՐԱԿՐՈՂ ՀՈՂ» ամենամյա միջազգային ագրարային ցուցահանդես |
Չեխիա, քաղ. Չեսկե Բուդեյովիցե |
օգոստոս |
|
21. «FOODAGRO KENYA» ամենամյա միջազգային ցուցահանդես |
Քենիա, քաղ. Նայրոբի |
սեպտեմբեր |
|
22. «Agromalim» ամենամյա միջազգային ցուցահանդես |
Ռումինիա, քաղ. Արադ |
սեպտեմբեր |
|
23. Պատրաստի սննդամթերքի և խմիչքների «Anuga» ամենամյա միջազգային ցուցահանդես |
Գերմանիա, քաղ. Քյոլն |
հոկտեմբեր |
|
24. «INDAGRA» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես |
Ռումինիա, քաղ. Բուխարեստ |
հոկտեմբեր – նոյեմբեր |
|
25. «Fieragricola» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես |
Իտալիա, քաղ. Վերոնա |
2020 թվականի հունվար – փետրվար |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|