ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՏՈՆԱՎԱՃԱՌԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
18.09.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.09.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

18 սեպտեմբերի 2018 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

 

2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԱՏՈՆԱՎԱՃԱՌԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 7-րդ կետի 10-րդ ենթակետի հիման վրա,

հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) գյուղատնտեսական արտադրանքի և պարենի արտահանման ներուժը,

ի գիտություն ընդունելով համատեղ ցուցահանդեսային գործունեության ընդլայնման, ինչպես նաև անդամ պետությունների գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի՝ երրորդ երկրների շուկաներ առաջմղման կարևորությունը՝

հանձնարարում է անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից՝

1. գյուղատնտեսական արտադրանքի ու պարենի՝ երրորդ երկրների շուկաներ առաջմղման նպատակով այդ արտադրանքն արտադրողների և արտահանողների աջակցությանն ուղղված միջոցառումներ նախապատրաստելիս ի գիտություն ընդունել 2019-2020 թվականների միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների ցանկը՝ համաձայն հավելվածի։

2. Յուրաքանչյուր տարի մինչև հունվարի 15-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել սույն հանձնարարականի հավելվածով նախատեսված միջազգային ցուցահանդեսների շրջանակներում անդամ պետությունների համատեղ միջոցառումներ անցկացնելու ձևաչափի վերաբերյալ առաջարկներ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՎԵԼՎԱԾ

 Եվրասիական տնտեսական

 հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի սեպտեմբերի 18-ի

թիվ 19 հանձնարարականի

 

ՑԱՆԿ

 

2019-2020 թվականների միջազգային գյուղատնտեսական ցուցահանդեսատոնավաճառային միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Անցկացման վայրը

Անցկացման մոտավոր ժամկետը

1. «Կանաչ շաբաթ» ամենամյա միջազգային ցուցահանդես-տոնավաճառ

Գերմանիա, քաղ. Բեռլին

հունվար

2. «World Ag Expo» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես

ԱՄՆ, քաղ. Տուլուր

փետրվար

3. Բնական մթերքի և ապրանքների «Biofach» ամենամյա միջազգային ցուցահանդես

Գերմանիա, քաղ. Նյուրնբերգ

փետրվար

4. Պարսից ծոցի երկրների հյուրանոցառեստորանային բիզնեսի և խոհարարության համար նախատեսված մթերքի, խմիչքների և սարքավորումների «Gulfood» ամենամյա միջազգային ցուցահանդես

ՄԱԷ, քաղ. Դուբայ

փետրվար

5. «Paris International Agricultural Show» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես

Ֆրանսիա, քաղ. Փարիզ

փետրվար – մարտ

6. Սննդամթերքի և խմիչքների «FoodEx Japan» ամենամյա միջազգային ցուցահանդես

Ճապոնիա, քաղ. Տիբա

մարտ

7. «AGRAme» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես

ՄԱԷ, քաղ. Դուբայ

մարտ

8. «Agrotech-Agropars» ամենամյա միջազգային ցուցահանդես

Իրան, քաղ. Շիրազ

ապրիլ

9. Մարոկկոյում գյուղատնտեսության «SIAM» ամենամյա միջազգային ցուցահանդես

Մարոկկո, քաղ. Մեկնես

ապրիլ

10. Գյուղատնտեսական տեխնիկայի և արտադրանքի «AGRISHOW» ամենամյա միջազգային ցուցահանդես

Բրազիլիա, քաղ. Ռիբեյրաո-Պրետու

ապրիլ-մայիս

11. Սննդամթերքի և մասնագիտացված սարքավորումների «SIAL China» ամենամյա միջազգային ցուցահանդես

Չինաստան, քաղ. Շանհայ

մայիս

12. Գյուղատնտեսության «CASPIAN AGRO» ամենամյա միջազգային ցուցահանդես

Ադրբեջան, քաղ. Բաքու

մայիս

13. «NAMPO» ամենամյա միջազգային ցուցահանդես

ՀԱՀ, քաղ. Բոտավիլ

մայիս

14. «International Agricultural Fair» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես

Սերբիա, քաղ. Նովի-Սադ

մայիս

15. Գյուղատնտեսական արտադրանքի «OPOLAGRA» ամենամյա ցուցահանդես

Լեհաստան, քաղ. Կամեն-Սլենսկի

հունիս

16. «Iran Agro» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես

Իրան, քաղ. Թեհրան

հունիս

17. «Agri IntEx» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես

Հնդկաստան, քաղ. Կոիմբատոր

hուլիս

18. «Agrocomplex» ամենամյա միջազգային ցուցահանդես

Սլովակիա, քաղ. Նիտրա

օգոստոս

19. Գյուղատնտեսության և սննդամթերքի «FARMER EXPO» ամենամյա միջազգային ցուցահանդես

Հունգարիա, քաղ. Դյուբրենեց

օգոստոս

20. «ԿԵՐԱԿՐՈՂ ՀՈՂ» ամենամյա միջազգային ագրարային ցուցահանդես

Չեխիա, քաղ. Չեսկե Բուդեյովիցե

օգոստոս

21. «FOODAGRO KENYA» ամենամյա միջազգային ցուցահանդես

Քենիա, քաղ. Նայրոբի

սեպտեմբեր

22. «Agromalim» ամենամյա միջազգային ցուցահանդես

Ռումինիա, քաղ. Արադ

սեպտեմբեր

23. Պատրաստի սննդամթերքի և խմիչքների «Anuga» ամենամյա միջազգային ցուցահանդես

Գերմանիա, քաղ. Քյոլն

հոկտեմբեր

24. «INDAGRA» ամենամյա միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես

Ռումինիա, քաղ. Բուխարեստ

հոկտեմբեր – նոյեմբեր

25. «Fieragricola» միջազգային գյուղատնտեսական ցուցահանդես

Իտալիա, քաղ. Վերոնա

2020 թվականի հունվար – փետրվար