ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ՇՆՉԱՌՄԱՆ (ԻՆՀԱԼԱՑԻԱՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԹԱՅԻՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՌՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 17
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.09.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

7 սեպտեմբերի 2018 թվականի

թիվ 17

քաղ. Մոսկվա

 

ՇՆՉԱՌՄԱՆ (ԻՆՀԱԼԱՑԻԱՆԵՐԻ) ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ԵՎ ՆԵՐՔԹԱՅԻՆ ԴԵՂԱՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ ՈՐԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՁԵՌՆԱՐԿԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան, «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 30-րդ հոդվածին և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղամիջոցների շրջանառության միասնական սկզբունքների և կանոնների մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ի համաձայնագրի 3-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան ու շնչառման համար նախատեսված դեղապատրաստուկների և ներքթային դեղապատրաստուկների որակին ներկայացվող պահանջների նկատմամբ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միասնական մոտեցումներ մշակելու նպատակով,

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականը հրապարակելու օրվանից 6 ամիսը լրանալուց հետո դեղաձևերի մշակման ուղղությամբ գիտական հետազոտությունների անցկացման, շնչառման համար նախատեսված դեղապատրաստուկների և ներքթային դեղապատրաստուկների գրանցման դոսյեների ձևավորման, համապատասխան փաստաթղթերի փորձաքննության անցկացման, ինչպես նաև նշված պատրաստուկների գրանցման դոսյեներում փոփոխությունների կատարման և դրանց գրանցման դեպքում կիրառել շնչառման համար նախատեսված դեղապատրաստուկների և ներքթային դեղապատրաստուկների որակի վերաբերյալ ձեռնարկը՝ հավելվածի համաձայն։

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Տ. Սարգսյան

 
 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի

սեպտեմբերի 7-ի թիվ 17 հանձնարարականի

 

ՁԵՌՆԱՐԿ

 

Շնչառման (ինհալացիաների) համար նախատեսված դեղապատրաստուկների և ներքթային դեղապատրաստուկների որակի վերաբերյալ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն ձեռնարկով սահմանվում են շնչառման համար նախատեսված դեղապատրաստուկների և ներքթային դեղապատրաստուկների (այսուհետ՝ դեղապատրաստուկներ) որակի և անվտանգության նկատմամբ ընդհանուր մոտեցումները, որոնք հարկավոր է ներառել դեղապատրաստուկների գրանցման դոսյեներում։

2. Սույն ձեռնարկը մշակվել է այն իրավաբանական անձանց կողմից կիրառության նպատակով, որոնք ներկայացնում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) տարածքներում դեղապատրաստուկների գրանցման մասին դիմումներ՝

ա) դեղաձևերի մշակման ուղղությամբ գիտական հետազոտությունների անցկացման դեպքում,

բ) համապատասխան փաստաթղթերի փորձաքննություն անցկացնելու դեպքում,

գ) դեղապատրաստուկների գրանցման դոսյեների ձևավորման դեպքում։

3. Սույն ձեռնարկը տարածվում է բժշկական կիրառման այն դեղապատրաստուկների վրա, որոնք նախատեսված են ազդող նյութերը թոքերին կամ քթի լորձաթաղանթին հասցնելու համար՝ տեղային կամ համակարգային ազդեցություն ապահովելու նպատակով։ Սույն ձեռնարկում շարադրված սկզբունքներն անհրաժեշտ է հաշվի առնել նաև կլինիկական հետազոտություններում օգտագործվող դեղապատրաստուկների համար։ Կլինիկական հետազոտություններում օգտագործվող դեղապատրաստուկի բոլոր սերիաների վրա բոլոր փորձարկումների անցկացում չի պահանջվում։ Դրա հետ մեկտեղ, անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ բաց թողնվող դեղապատրաստուկի որակավորման նպատակով անհրաժեշտ է կլինիկական հետազոտություններում օգտագործվող դեղապատրաստուկի և ակտիվ դեղագործական բաղադրամասերի (ազդող նյութերի) սերիաների մանրամասն բնութագիրը։

4. Սույն ձեռնարկում դիտարկվում են դեղապատրաստուկների որակի առանձնահատուկ ասպեկտներին, ինչպես նաև այդ դեղապատրաստուկների անվտանգության ուսումնասիրման անհրաժեշտությանն առնչվող հարցերը (օրինակ՝ օժանդակ նյութերի և լվացահանվող նյութերի մասով)։ Դեղապատրաստուկների որակի ընդհանուր ասպեկտներին (օրինակ՝ խառնուկներ, արտադրության գործընթացի վալիդացում, կայունության փորձարկում, մասնագրեր), ինչպես նաև դեղապատրաստուկների անվտանգությանն ու արդյունավետությանն առնչվող հարցերը սույն ձեռնարկում չեն դիտարկվում։

Սույն ձեռնարկը չի պարունակում դեղագործական մշակման մասով հետազոտությունների դիզայնի (օրինակ՝ մղման փորձարկումների) և առավելապես դեղապատրաստուկների առնչությամբ օգտագործվող անալիտիկ մեթոդիկաների (օրինակ՝ կասկադային իմպակտորի օգնությամբ իրականացվող անալիզ) վերաբերյալ հանձնարարական։ Համապատասխան տեղեկատվությունը պարունակվում է Միության դեղագրքում, անդամ պետությունների դեղագրքերում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 119 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների դեղագրքերի ներդաշնակեցման հայեցակարգի VI բաժնով նախատեսված հիմնական դեղագրքերում և միջազգային ստանդարտներում։

5. Սույն ձեռնարկի իրագործման դեպքում հարկավոր է հաշվի առնել Միության դեղագրքում, իսկ դրանում բացակայության դեպքում՝ անդամ պետությունների դեղագրքերում ներկայացված չափորոշիչները։

6. Քանի որ դեղապատրաստուկներին բնորոշ է դեղաձևերի և մատակարարման (փոշեցրման) սարքվածքների բազմազանությունը, թույլատրվում է փորձարկումների անցկացման մեթոդաբանության մեջ հիմնավորված փոփոխությունների կատարումը։

7. Սույն ձեռնարկի նպատակը դեղապատրաստուկների (այդ թվում՝ վերարտադրված) գրանցման դեպքում դրանց որակին առնչվող հարցերի ուսումնասիրումն է։ Գրանցված դեղապատրաստուկների գրանցման դոսյեներում փոփոխությունների կատարման մասին որոշում կայացնելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել սույն ձեռնարկով նախատեսված ցուցումները։

8. Սույն ձեռնարկը կիրառվում է սինթետիկ և կիսասինթետիկ ծագման ակտիվ դեղագործական բաղադրամասեր պարունակող դեղապատրաստուկների առնչությամբ։ Ընդ որում, սույն ձեռնարկով նախատեսված ընդհանուր սկզբունքներն անհրաժեշտ է նաև հաշվի առնել այլ դեղապատրաստուկների առնչությամբ։

9. Սույն ձեռնարկում ուսումնասիրվում են ազդող նյութերը թոքեր հասցնելու համար նախատեսված հետևյալ դեղապատրաստուկները՝

շնչառման համար նախատեսված ցողացիրներ (աերոզոլներ)՝ դեղաչափված,

շնչառման համար նախատեսված փոշիներ՝ դեղաչափված,

շնչառման համար նախատեսված հեղուկներ և շնչառման համար նախատեսված ոչ ցողացրային, դեղաչափված դեղապատրաստուկներ,

ներքթային ցողացիրներ՝ դեղաչափված,

ներքթային ցողաշիթեր (սփրեյներ)՝ դեղաչափված,

ցողաշիթեր,

ներքթային փոշիներ և թքակաթիլներ։

Շնչառման հեղուկ անզգայացնող նյութերը (անեսթետիկները), ինչպես նաև ներքթային քսուքները, կրեմները և դոնդողները սույն ձեռնարկի կիրառման ոլորտում չեն ընդգրկվում։

 

II. Սահմանումները

 

10. Սույն ձեռնարկի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը՝

ակտիվացում (activation)՝ մատակարարման (փոշեցրման) սարքվածքի կապազերծման նախապատրաստումը․

ցողացիր (pressurised)՝ դեղաձև, որն այնպիսի ազդող նյութերի լուծույթ, էմուլսիա կամ սուսպենզիա է, որոնք գտնվում են այնպիսի հերմետիկ փաթեթվածքում (ցողացրային բալոն) պրոպելենտի ճնշման տակ, որը համալրված է մատակարարման (փոշեցրման) սարքվածքով, որն ապահովում է ազդող նյութի կապազերծումը՝ գազի մեջ պինդ կամ հեղուկ այնպիսի մասնիկների դիսպերսման տեսքով, որոնց չափը համապատասխանում է ներմուծման ուղուն․

շնչառման համար նախատեսված ցողացիր՝ դեղաչափված, ցողացրային դեղաչափող շնչառման սարք (pressurised metered dose inhaler)՝ ցողացիր, որը նախատեսված է շնչառային կիրառման համար և մեկանգամյա կիրառման դեղաչափը տեղ է հասցնում մեկ (կամ ավելի) կապազերծմամբ․

ներքթային ցողացիր՝ դեղաչափված (pressurised metered dose nasal spray)՝ ցողացիր, որը նախատեսված է ներքթային կիրառման համար, մեկանգամյա կիրառման դեղաչափը տեղ է հասցնում մեկ (կամ ավելի) կապազերծմամբ․

լվացահանվող նյութեր (leachables)՝ միացություններ, որոնք փաթեթավորման (խցանափակման) համակարգից կարող են արտազատվել և դեղաձևի մեջ ներթափանցել պահպանման և կիրառման սովորական պայմաններում․

կապազերծում (actuation)՝ մատակարարման (փոշեցրման) սարքվածքը գործողության մեջ դնելը․

երկրաչափական ստանդարտ շեղում (geometric standard deviation (GSD))՝ արժեք, որն ստացվում է հատման հայտագրված տրամագծից պակաս զանգվածի կուտակված մասի մեծության՝ հատման տրամագծի մեծությունից կախվածության գրաֆիկի վերլուծության եղանակով և հաշվարկվում է ըստ հետևյալ բանաձևի՝

Ներմուծեք նկարագրությունը_24251

դեղաչափ (dose)՝ դեղապատրաստուկի մասին տեղեկատվության մեջ նշված՝ ազդող նյութի քանակը, որը պետք է ընդունել 1 ընդունմամբ՝ անկախ կապազերծումների քանակից․

տրվող դեղաչափ (delivered dose)՝ ազդող նյութի քանակը, որը փաստացի ստանում է պացիենտը (առանց հաշվի առնելու ազդող նյութի՝ շնչառման սարքի բաղկացուցիչ մասերի վրա նստվածք տված քանակը)․

շնչառման համար նախատեսված հեղուկ (product for nebulization)՝ շնչառման համար նախատեսված՝ հեղուկ դեղաձևի տեսքով պատրաստուկ, որը նախատեսված է նեբուլայզերի օգնությամբ օգտագործման համար․

դեղաչափման միջակայք (dosing interval)՝ դեղապատրաստուկի ներմուծման միջև ժամանակային առաջարկվող միջակայքը, որը նշված է դեղապատրաստուկի մասին տեղեկատվության մեջ․

զանգվածամեդիանային աերոդինամիկ տրամագիծ (mass median aerodynamic diameter (MMAD))՝ միավորի այն խտության պայմանական շրջանի տրամագիծը, որն ունի նստման միևնույն վերջնական արագությունը, ինչ դիտարկվող մասնիկը, և որը որոշվում է հատման հայտագրված տրամագծից պակաս զանգվածի կուտակված մասի մեծության՝ հատման տրամագծի մեծությունից կախվածության գրաֆիկով՝ պայմանով, որ հատման հայտագրված տրամագիծը կազմում է 50,00 տոկոս․

նվազագույն տրվող դեղաչափ (minimum delivered dose)՝ ամենափոքր առաջարկվող դեղաչափը, որը նշված է դեղապատրաստուկի մասին տեղեկատվության մեջ, արտահայտված է օրգանիզմին տրվող դեղաչափի մեծությամբ․

ներքթային պատրաստուկ (nasal product)՝ դեղապատրաստուկ (ներառյալ՝ մատակարարման (փոշեցրման) սարքվածքը, եթե կիրառելի է), որի ներթափանցման նպատակային տեղը քթի և (կամ) ըմպանի շրջանն է․ ընդ որում, գործող դեղաբանական ազդեցությունը կարող է լինել ինչպես տեղային, այնպես էլ համակարգային․

շնչառման համար նախատեսված ոչ ցողացրային դեղաչափված պատրաստուկ», «ոչ ցողացրային դեղաչափող շնչառման սարք (non-pressurised metered dose inhaler)՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկ, որը ջրային լուծույթ, սուսպենզիա կամ էմուլսիա է, մեկանգամյա կիրառման դեղաչափը տեղ է հասցնում մեկ (կամ ավելի) կապազերծմամբ՝ մատակարարման (փոշեցրման) շարժական սարքվածքի օգնությամբ․

նեբուլայզեր (nebulizer)՝ շնչառման սարք, որը փոշեցրման համար նախատեսված հեղուկ ազդող նյութի՝ գազային միջավայրում դիսպերսման փոխակերպումն ապահովում է, որպես կանոն, էլեկտրական էներգիայի օգնությամբ։ Նեբուլայզերը պետք է ապահովի համապատասխան չափի դիսպերսային մասնիկների առաջացումը՝ դեղապատրաստուկը թոքեր հասցնելու համար․

չափված դեղաչափ» (metered dose)՝ ազդող նյութի այն քանակը, որը պարունակվում է մատակարարման (փոշեցրման) սարքվածքի դեղաչափող խցում․

շնչառման համար նախատեսված փոշի՝ դեղաչափված, շնչառման համար նախատեսված փոշի՝ նախապես դեղաչափված, «փոշու շնչառման սարք՝ նախապես դեղաչափված» (dry powder inhaler, pre-metered)՝ դեղապատրաստուկ, որը համալրված է դեղաչափող սարքվածքով և պարունակում է, որպես կանոն, դեղապատիճներում կամ բլիսթերային փաթեթվածքում ներառված փոշու տեսքով ազդող նյութի՝ նախապես չափված քանակ․

շնչառման համար նախատեսված փոշի՝ դեղաչափված, դեղաչափող սարքվածքով, փոշու շնչառման սարք՝ դեղաչափող սարքվածքով (dry powder inhaler, device-metered)՝ դեղապատրաստուկ, որը պարունակում է այնպիսի փոշիով պահեստարան, որը դեղաչափվում է առանձին կապազերծումների համար՝ մատակարարման (փոշեցրման) սարքվածքի օգնությամբ․

շնչառման համար նախատեսված պատրաստուկ (inhalation product)՝ պինդ կամ հեղուկ դեղաձևով դեղապատրաստուկ, որը նախատեսված է գազային միջավայրում պինդ կամ հեղուկ մասնիկների գոլորշիների կամ դիսպերսումների տեսքով ազդող նյութերը թոքեր ներմուծելու համար՝ տեղային կամ համակարգային էֆեկտ ստանալու նպատակով․

մղում (pumping)՝ փաթեթավորման (խցանափակման) համակարգի մեջ մտնող մատակարարման (փոշեցրման) սարքվածքը դեղապատրաստուկով լցնելու գործընթացը՝ հաջորդական կապազերծումների միջոցով․

շնչառական ֆրակցիա, մանր դիսպերսային մասնիկների զանգված (fine particle mass)՝ ազդող նյութի այն քանակը, որը ենթադրաբար ներթափանցում է թոքեր շնչառման ժամանակ (մոտավորապես 1-ից մինչև 5 մկմ տրամագծով մասնիկներ)․

փաթեթավորման (խցանափակման) համակարգ» (container closure system)՝ փաթեթավորման և խցանափակման այնպիսի բաղադրիչների համակցությունը, որոնք ներփակում են դեղաձևն ու պաշտպանում այն, ինչպես նաև կարող են օգտագործվել որպես մատակարարման (փոշեցրման) սարքվածք․

սփեյսեր՝ շնչառման համար նախատեսված օժանդակ սարքվածք, որը շնչառման համար նախատեսված՝ կապազերծված պատրաստուկի համար միջանկյալ պահեստարան է․

ցողաշիթ (spray)՝ ցողացիրի համեմատությամբ առավել խոշոր դիսպերսային համակարգ, որը պրոպելենտ չի պարունակում, և որի պարունակության կապազերծումը տեղի է ունենում այն օդի ճնշման հաշվին, որն ստեղծվում է մխոցային տեսակի մեխանիկական փոշեցիրի օգնությամբ կամ պոլիմերային փաթեթվածքի սեղմման դեպքում․

ցողաշիթ՝ ներքթային, դեղաչափված» (non-pressurised metered dose nasal spray)՝ ցողաշիթ ներքթային կիրառման համար, որը ջրային լուծույթ, սուսպենզիա կամ էմուլսիա է, մեկանգամյա կիրառման դեղաչափը տեղ է հասցնում մեկ (կամ ավելի) կապազերծմամբ․

թերապևտիկ ինդեքս (therapeutic index)՝ թեստ-համակարգի թունայնություն առաջացնող դեղաչափի և այդ թեստ-համակարգի ցանկալի թերապևտիկ ազդեցությանը հասնելու համար անհրաժեշտ դեղաչափի հարաբերակցությունը․

մատակարարման (փոշեցրման) սարքվածք (delivery device)՝ փաթեթավորման (խցանափակման) համակարգի այն բաղադրիչների համակցությունը, որոնք ապահովում են ազդող նյութը շնչառական ուղիներ (շնչառման համար նախատեսված պատրաստուկ) կամ քթի և (կամ) ըմպանի խոռոչ (ներքթային պատրաստուկ) հասցնելը․

նպատակային մատակարարվող դեղաչափ (target delivered dose)՝ ազդող նյութի այն քանակը, որը մատակարարման (փոշեցրման) սարքվածքից պետք է կապազերծվի մեկ կամ մի քանի կապազերծումներով, որոնք համարժեք են մեկանգամյա կիրառման դեղաչափին․

նպատակային մատակարարվող քանակ (target delivery amount)՝ ազդող նյութի այն քանակը, որը պետք է կապազերծվի մատակարարման (փոշեցրման) սարքվածքից (գործարկման մեխանիզմից կամ սարքվածքից դուրս) մեկ կապազերծմամբ․

լուծամզվող նյութեր» (extractables)՝ միացություններ, որոնք փաթեթավորման (խցանափակման) համակարգից կարող են լուծամզվել սթրեսային պայմաններում։

 

III. Ակտիվ դեղագործական բաղադրամասի վերաբերյալ մասնագիրը

 

11. Լուծույթ կամ հեղուկ չհանդիսացող ակտիվ դեղագործական բաղադրամաս պարունակող դեղապատրաստուկների համար դեղապատրաստուկի արտադրման ցանկացած փուլում, ինչպես նաև դրա պահպանման կամ կիրառման դեպքում ակտիվ դեղագործական բաղադրամասի մասնագրում անհրաժեշտ է ներառել մասնիկների չափի փորձարկումը և նշել թույլատրելի նորմերը։ Անհրաժեշտ է օգտագործել մասնիկների չափի որոշման վալիդացված մեթոդիկա (օրինակ՝ լազերային դիֆրակցիայի մեթոդը)՝ մասնիկներն ըստ չափի բաշխելու ընդգրկույթում մի քանի կետերում ընդունելիության սահմանված չափորոշիչներով։

12. Թույլատրելի նորմերը պետք է ապահովեն մասնիկներն ըստ չափի բաշխելու հաստատունությունը՝ չափերի տրված ընդգրկույթում մասնիկների ընդհանուր քանակի տոկոսներով։ Անհրաժեշտ է որոշել մասնիկների չափերի մեդիանային, վերին և (կամ) ստորին սահմանները։ Թույլատրելի նորմերն անհրաժեշտ է սահմանել՝ ելնելով փոփոխությունների փաստացի ընդգրկույթից, հաշվի առնելով մասնիկներն ըստ չափի բաշխելը՝ in vivo պայմաններում ընդունելի ֆունկցիոնալ բնութագրեր դրսևորած սերիաների, ինչպես նաև դեղապատրաստուկի առևտրային սերիաների համար։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել արտադրության գործընթացի հնարավորությունները և կայունության մասին տվյալները՝ առաջարկվող թույլատրելի նորմերի պատշաճ որակավորման պայմանով։

13. Եթե դիմումատուն օգտագործում է տվյալ բաղադրամասի տարբեր արտադրողներից ստացվող ակտիվ դեղագործական բաղադրամասը, համարժեքության հաստատումը պետք է ներառի ֆիզիկական բնութագրերի սահմանումը և բաղադրամասի յուրաքանչյուր տեսակի համար in vitro պայմաններում ֆունկցիոնալ բնութագրերի փորձարկումների անցկացումը։

 

IV. Դեղապատրաստուկի դեղագործական մշակումը

 

14. Դեղապատրաստուկի դեղագործական մշակման մասով հետազոտությունները, որոնք թույլ են տալիս հետագայում ապահովել այդ դեղապատրաստուկի ընդունելի ֆունկցիոնալ բնութագրերը, իրականացվում են հետևյալ նպատակներով՝

ա) օպտիմալ դեղաձևի որոշում,

բ) արտադրական գործընթացի օպտիմալ պարամետրերի որոշում,

գ) փաթեթավորման (խցանափակման) օպտիմալ համակարգի ընտրություն,

դ) միկրոկենսաբանական թույլատրելի պարամետրերի սահմանում,

ե) դեղապատրաստուկի դեղաբանական հատկությունների մասին տեղեկատվության ստացում։

15. Որպես կանոն, դեղագործական մշակումն անցկացվում է մի քանի սերիաների վրա, և հետևաբար հաշվի է առնվում արդյունքների՝ սերիաների միջև եղած փոփոխականությունը։ Մեկ դեղաչափի և փաթեթավորման (խցանափակման) մեկ համակարգի առկայության դեպքում բավական է փորձարկումն անցկացնել 2 սերիաների վրա։ Այն դեղապատրաստուկների համար, որոնք փաթեթավորված են նաև որպես մատակարարման սարքվածքներ ծառայող փաթեթավորման (խցանափակման) համակարգերի մեջ, փորձարկումներն անհրաժեշտ է անցկացնել փաթեթավորման (խցանափակման) համակարգի մի քանի սերիաների վրա։ Մի քանի դեղաչափերի և փաթեթվածքի տարողության մի քանի տարբերակների առկայության դեպքում անհրաժեշտ փորձարկվող նմուշների թվի նվազեցման նպատակով թույլատրվում է կիրառել եզրային տարբերակների ընտրություն (բրեքեթինգ) և մատրիցային պլանավորում։ Անհրաժեշտ է հիմնավորում ներկայացնել։

16. Անհրաժեշտ է ներկայացնել այնպիսի տեղեկատվություն, որը բավարար է առաջարկված մասնագրերը հիմնավորելու կամ այն հարցում համոզվելու համար, որ ֆունկցիոնալ բնութագրերը, որոնք սովորաբար ընթացիկ փորձարկումների (օրինակ՝ մղման փորձարկում) չեն ենթարկվում, բավականաչափ ուսումնասիրված են։ Պարտադիր չէ փորձարկել կլինիկական հետազոտություններում օգտագործված բոլոր սերիաները, սակայն դեղապատրաստուկի մասնագիրը հիմնավորելու նպատակով անհրաժեշտ է բավարար չափով բնութագրել հենակետային կլինիկական հետազոտություններում օգտագործված առանցքային սերիաները։

17. Եթե նկարագրված փորձարկումները չեն անցկացվել որոշակի պատճառներով, կամ պարամետրը սահմանված է այլ եղանակներով, անհրաժեշտ է հիմնավորում ներկայացնել։

 

1. Շնչառման համար նախատեսված դեղապատրաստուկները

 

18. Շնչառման համար նախատեսված դեղապատրաստուկների (այսուհետ՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկներ) բնութագրերը սահմանելու համար, որպես կանոն, անցկացվում են 1-ին աղյուսակում նշված հետազոտությունները։

 

Աղյուսակ 1

 

Շնչառման համար նախատեսված դեղապատրաստուկների դեղագործական մշակման մասով հետազոտությունները

 

Դեղագործական մշակման մասով հետազոտություններ

Շնչառման համար նախատեսված ցողացիրներ՝ դեղաչափված

Շնչառման համար նախատեսված փոշիներ

Շնչառման համար նախատեսված հեղուկներ

Շնչառման

 համար նախա-տեսված ոչ ցողացրային դեղաչափված պատրաս-

տուկներ

դեղա-չափող սարք-վածքով

նախա-պես դեղա-չափված

մեկ դեղա-չափից բաղ-կացած

մի քանի դեղա-չափերից բաղ-կացած

Ֆիզիկական բնութագրերը սահմանելը

այո1

այո

այո

այո1

այո1

այո1

Լցավորման նվազագույն ծավալի հիմնավորումը

այո

այո

այո

այո

այո

այո

Լուծամզվող նյութերը և լվացահանվող նյութերը

այո

ոչ

ոչ

այո

այո

այո

Մատակարարվող դեղաչափի միատարրությունը և շնչառական ֆրակցիան՝ կոնտեյների օգտագործման ժամանակահատվածում

այո

այո

այո

ոչ

ոչ

այո

Մատակարարվող դեղաչափի միատարրությունը և շնչառական ֆրակցիան՝ հոսքերի արագությունների ընդգրկույթում

ոչ

այո

այո

ոչ

ոչ

ոչ

Շնչառական ֆրակցիան՝ սփեյսերի օգտագործման դեպքում

այո

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

Շնչառական ֆրակցիան մեկ դեղաչափում

այո

այո

այո

ոչ

ոչ

այո

Մասնիկների (կաթիլների) բաշխումը՝ ըստ չափի

այո

այո

այո

այո

այո

այո

Գործարկման մեխանիզմի (փողածայրոցի) և այլ բաղկացուցիչ մասերի մեջ նստումը

այո

այո

այո

ոչ

ոչ

այո

Ազդող նյութի մատակարարման արագությունը և ընդհանուր մատակարարվող քանակը

ոչ

ոչ

ոչ

այո

այո

ոչ

Առաջնային և կրկնակի մղմանը ներկայացվող պահանջները

այո

ոչ

ոչ

ոչ

ոչ

այո

Մաքրմանը ներկայացվող պահանջները

այո

այո

այո

ոչ

ոչ

այո

Ֆունկցիոնալ բնութագրերը ցածր ջերմաստիճանների դեպքում

այո

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

Ֆունկցիոնալ բնութագրերը՝ ջերմաստիճանային ցիկլայնության առնչությամբ

այո

ոչ

ոչ

ոչ

ոչ

այո

Շրջակա խոնավության ազդեցությունը

այո

այո

այո

ոչ

ոչ

ոչ

Կայունությունը (ռոբաստությունը)

այո

այո

այո

ոչ

ոչ

այո

Մատակարարման (փոշեցրման) սարքվածքների մշակումը

այո

այո

այո

այո

այո

այո

Կոնսերվանտի արդյունավետությունը

ոչ

ոչ

ոչ

այո2

այո2

այո2

Համատեղելիությունը

ոչ

ոչ

ոչ

այո

այո

ոչ

Թափահարմանը ներկայացվող պահանջները

այո1

ոչ

ոչ

այո1

այո1

այո1

 

_____________________________

1 Սուսպենզիաների համար

2 Բաղադրության մեջ կոնսերվանտի առկայության դեպքում

 

19. Ինչպես նշված է սույն ձեռնարկի 1-ին աղյուսակում, շնչառման համար նախատեսված պատրաստուկների տարբեր տեսակների համար պահանջվում է տարբեր հետազոտությունների անցկացում։ Ընդ որում, դեղագործական մշակման շրջանակներում ցանկացած հետազոտություն կիրառելի է շնչառման համար նախատեսված ցանկացած պատրաստուկի նկատմամբ՝ պայմանավորված շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվությամբ (օրինակ՝ փոշու համար նախատեսված որոշակի շնչառման սարքերի համար թափահարման փորձարկումները)։ Մատակարարման (փոշեցրման) սարքվածքի շահագործման բնութագրերով պայմանավորված՝ կարող են պահանջվել լրացուցիչ փորձարկումներ, որոնք կարևոր են շնչառման համար նախատեսված պատրաստուկի ֆունկցիոնալ բնութագրերի համար։

20. Վերարտադրված դեղապատրաստուկների դեղագործական մշակման մասով հետազոտություններն անցկացվում են պահանջներին համապատասխան՝ թիվ 1 հավելվածի համաձայն։

21. Սպառողների և բժշկական աշխատողների համար նախատեսված տեղեկատվությունը նշվում է պահանջներին համապատասխան՝ թիվ 2 հավելվածի համաձայն։

22. Շնչառման համար նախատեսված պատրաստուկների գրանցման դոսյեի մոդուլներին ներկայացվող պահանջները ներկայացված են՝ նշելով ընդհանուր տեխնիկական փաստաթղթի (այսուհետ՝ ԸՏՓ) կետերի համարները՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 78 որոշմամբ հաստատված՝ Բժշկական կիրառման դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոնների թիվ 4 հավելվածով նախատեսված պահանջներին համապատասխան։

 

Ֆիզիկական բնութագրերը սահմանելը

(ԸՏՓ 3.2.Р.2.1.1 և 3.2.Р.2.1.2)

 

23. Այնպիսի ֆիզիկական բնութագրեր, ինչպիսիք են ազդող նյութի և (կամ) օժանդակ նյութերի լուծելիությունը, չափը, ձևը, խտությունը, անհարթությունը, լիցքը և բյուրեղային ձևը, կարող են ազդել շնչառման համար նախատեսված պատրաստի պատրաստուկի միատարրության և մշտական ֆունկցիոնալ հատկություններ ունեցող՝ շնչառման համար նախատեսված պատրաստի պատրաստուկ ստանալու վրա։ Մշակման մասով փորձարկումներով պետք է նախատեսվի ակտիվ դեղագործական բաղադրամասի և օժանդակ նյութերի այնպիսի ֆիզիկական բնութագրերի սահմանումը, որոնք կարևոր են շնչառման համար նախատեսված պատրաստուկի ֆունկցիոնալության վրա դրանց ազդեցության առումով։

24. Անհրաժեշտ է գնահատել նախնական մշակման (օրինակ՝ միկրոնիզացման) ազդեցությունը ֆիզիկական բնութագրերի վրա (եթե կիրառելի է)։

 

Լցավորման նվազագույն ծավալի (զանգվածի) հիմնավորումը

(ԸՏՓ 3.2.Р.2.2.2)

 

25. Շնչառման համար նախատեսված դեղաչափված ցողացիրների և շնչառման համար նախատեսված դեղաչափված, դեղաչափող սարքվածքով փոշիների համար անհրաժեշտ է հաստատել, որ առանձին կոնտեյների՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկի արտադրման գործընթացում սահմանված նվազագույն լցավորվող ծավալը բավարար է դեղաչափող սարքվածքի ակտիվացումների (փոշեցրումների, դեղաչափերի քանակի) այն քանակն ստանալու համար, որը նշված է շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ։ Շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ նշված դեղաչափերի քանակը պետք է համապատասխանի շնչառման համար նախատեսված պատրաստուկի վերաբերյալ մասնագրին, ընդ որում, բոլոր դեղաչափերի առնչությամբ հարկավոր է կատարել այնպիսի ցուցանիշների մասով պահանջները, ինչպիսիք են մատակարարվող դեղաչափերի միատարրությունը և շնչառական ֆրակցիան։ Մղման համար անհրաժեշտ կապազերծումները հաշվի չեն առնվում դեղաչափող սարքվածքի ակտիվացումների (փոշեցրումների, դեղաչափերի քանակի) ընդհանուր քանակը որոշելիս։

26. Շնչառման համար նախատեսված՝ նախապես դեղաչափված փոշիների համար յուրաքանչյուր դեղաչափված միավորի պարունակության զանգվածի թույլատրելի նորմերը հարկավոր է հիմնավորել այնպիսի ցուցանիշների մասով, ինչպիսիք են մատակարարվող դեղաչափերի միատարրությունը և շնչառական ֆրակցիան։

27. Շնչառման համար նախատեսված՝ նախապես դեղաչափված փոշիների համար յուրաքանչյուր դեղաչափված միավորի պարունակության զանգվածի թույլատրելի նորմերը պետք է արդարացված լինեն այնպիսի ցուցանիշների մասով, ինչպիսիք են մատակարարվող դեղաչափերի միատարրությունը և շնչառական ֆրակցիան։ Շնչառման համար նախատեսված հեղուկների համար պարունակության ծավալի թույլատրելի սահմանները որոշվում են՝ առաջնորդվելով սույն ձեռնարկում շարադրված սկզբունքներով։

 

Լուծամզվող նյութերը և լվացահանվող նյութերը

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

28. Միության դեղագրքում կամ անդամ պետությունների դեղագրքերում չներառված՝ փաթեթավորման (խցանափակման) համակարգի պլաստիկ և ռետինե այն բաղադրիչների համար, որոնք պահպանման ժամանակ շփվում են դեղաձևի հետ (օրինակ՝ կափույրները), անհրաժեշտ է անցկացնել փորձարկում՝ լուծամզվող նյութերի և լվացահանվող նյութերի պրոֆիլները սահմանելու նպատակով։ Անհրաժեշտ է ներկայացնել փորձարկումների դիզայնի նկարագիրը և հիմնավորումը (օրինակ՝ օգտագործված լուծիչները, ջերմաստիճանը, պահպանման (պիտանիության) ժամկետը) և դրանց արդյունքները։ Հարկավոր է որոշել՝ արդյոք որոշ լուծամզվող նյութեր նաև լվացահանվող (կոնտեյներով արտազատվող) նյութեր են, որոնք դեղաձևի մեջ են ներթափանցում շնչառման համար նախատեսված պատրաստուկի պահպանման ժամկետի ավարտին կամ հավասարակշռության կետին հասնելուն պես, եթե վերջինս ավելի շուտ է վրա հասնում։ Լուծամզվող նյութերի և լվացահանվող նյութերի պրոֆիլն անհրաժեշտ է նաև որոշել փաթեթավորման (խցանափակման) համակարգի՝ Միության դեղագրքում և անդամ պետությունների դեղագրքերում ներառված պլաստիկ և ռետինե բաղադրիչների առնչությամբ։

29. Պոտենցիալ լվացահանվող նյութեր հանդիսացող միացությունների համար անհրաժեշտ է անցկացնել նույնականացում կամ ներկայացնել նույնականացման անցկացման անհնարինության մասին փորձարարական տվյալներ, անցկացնել անվտանգության գնահատում՝ անվտանգության պատշաճ սահմանված շեմերին համապատասխան, և ներառել դեղապատրաստուկի գրանցման դոսյեի 4-րդ մոդուլի մեջ պարունակվող տվյալներին կատարվող հղումները (Բժշկական կիրառման դեղամիջոցների գրանցման և փորձաքննության կանոնների թիվ 1 հավելված)։

30. Հայտնաբերված միացությունների պարունակությամբ և տեսակով պայմանավորված՝ անհրաժեշտ է դիտարկել լվացահանվող նյութերի մասով փորձարկումը և այդ փորձարկման համար թույլատրելի նորմերը (ընդունելիության չափորոշիչները) շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասնագրում ներառելու հնարավորությունը և սահմանել (եթե կիրառելի է) լուծամզվող նյութերի և լվացահանվող նյութերի պրոֆիլների միջև համահարաբերությունը։ Բաղադրիչների և հումքի մեջ լուծամզվող նյութերի և լվացահանվող նյութերի պարունակության միջև համահարաբերության առկայության դեպքում դրանց նկատմամբ հսկողությունն իրականացվում է բաղադրիչների կամ հումքի մեջ լուծամզվող նյութերի և լվացահանվող նյութերի փորձարկումները, ինչպես նաև այդ փորձարկումների թույլատրելի նորմերը (ընդունելիության չափորոշիչները) մասնագրում ներառելու միջոցով։ Հայտնաբերված լվացահանվող նյութերի տեսակի և պարունակության առնչությամբ անվտանգությունը հաստատվելու դեպքում լվացահանվող նյութերի ընթացիկ հսկողություն չի պահանջվում։

 

Մատակարարվող դեղաչափի միատարրությունը և կոնտեյների օգտագործման ժամանակահատվածում շնչառական ֆրակցիան

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

31. Անհրաժեշտ է անցկացնել փորձարկում նվազագույն մատակարարվող դեղաչափի (օրինակ՝ մեկ կամ մի քանի կապազերծումներ) և կոնտեյների օգտագործման ժամանակահատվածում շնչառական ֆրակցիայի հաստատունությունը հաստատելու նպատակով՝ սկսած առաջին դեղաչափից (մղումից հետո դեղապատրաստուկի առաջին դեղաչափը, եթե շնչառման համար նախատեսված պատրաստուկի համար պահանջվում է մղում՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվությանը համապատասխան) մինչև շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ նշված վերջին դեղաչափը։ Կոնտեյներները հարկավոր է փորձարկել և օգտագործել դեղապատրաստուկի բժշկական կիրառման հրահանգին (ներդիր-թերթիկին) համապատասխան՝ հաշվի առնելով պահպանման վերաբերյալ առաջարկությունները, մաքրմանը և դեղաչափման նվազագույն միջակայքին ներկայացվող պահանջները։ Որպես կանոն, անհրաժեշտ է կոնտեյների օգտագործման սկզբում, կեսին և վերջում համակցության մեջ փորձարկել առնվազն 10 դեղաչափ։

32. Արտազատված դեղաչափերը շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասնագրի թույլատրելի նորմերին պետք է համապատասխանեն մատակարարվող դեղաչափի միատարրության և շնչառական ֆրակցիայի մասով։ Միության դեղագրքի պահանջներին չհամապատասխանող արդյունքները պետք է հիմնավորվեն։

33. Շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ նշված վերջին դեղաչափի և կոնտեյների դատարկման վերջին դեղաչափի միջև ընկած դեղաչափերն անհրաժեշտ է փորձարկել մատակարարվող դեղաչափի միատարրության մասով, անհրաժեշտ է որոշել շնչառական ֆրակցիայի մեծությունը և (եթե կիրառելի է) ներկայացնել դատարկման (նվազման) պրոֆիլի մասին տեղեկատվությունը։ Անհրաժեշտ է ուսումնասիրել 2 տարբեր սերիաներից առնվազն 3 կոնտեյներ։ Այս փորձարկումը թույլատրվում է չանցկացնել, եթե կոնտեյները պարունակում է արգելափակող մեխանիզմ, որը կանխում է շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ նշված դեղաչափերի քանակից ավելի դեղաչափի բացթողումը:

 

Շնչառական ֆրակցիան և մատակարարվող դեղաչափի միատարրությունը՝ պացիենտի կողմից ստեղծվող արագություններին համանման հոսքերի արագությունների ընդգրկույթում

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

34. Անհրաժեշտ է անցկացնել փորձարկում մշտական ծավալի դեպքում նվազագույն մատակարարվող դեղաչափի և հոսքերի այն արագությունների ընդգրկույթում շնչառական ֆրակցիայի հաստատունությունը հաստատելու նպատակով (մատակարարման սարքվածքի միջոցով), որոնք ապահովվում են պացիենտների ենթադրվող պոպուլյացիայով։ Անհրաժեշտ է ուսումնասիրել ապահովվող նվազագույն (օրինակ՝ 10-րդ պրոցենտիլ), մեդիանային և առավելագույն (օրինակ՝ 90-րդ պրոցենտիլ) արագությունը։ Հոսքերի արագությունների ընդգրկույթը հարկավոր է հիմնավորել կլինիկական հետազոտությունների արդյունքների և մատակարարման միևնույն սարքվածքի մասին հրապարակված տվյալների առնչությամբ։

35. Այդ փորձարկման արդյունքներով պայմանավորված (օրինակ՝ եթե հոսքի նվազագույն արագությունը չի արտահայտում ընդունելի դեղաչափը)՝ հարկավոր է ուսումնասիրել շնչառման համար նախատեսված պատրաստուկի ֆունկցիոնալ բնութագրերի վրա հոսքի արագության ազդեցության մասին տեղեկատվությունը բժշկական աշխատողներին ներկայացնելու մասին հարցը։

 

Շնչառական ֆրակցիան սփեյսերի կամ պահող խցի օգտագործման դեպքում

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

36. Շնչառման համար նախատեսված այն պատրաստուկների համար, որոնք կարող են ներմուծվել սփեյսերի կամ պահող խցի օգնությամբ, անհրաժեշտ է անցկացնել հետազոտություն` շնչառական ֆրակցիայի մեծության վրա դրանց օգտագործման ազդեցությունը որոշելու նպատակով։ Եթե սփեյսերի կամ պահող խցի կիրառման հրահանգով շահագործման ընթացքում մաքրման ռեժիմ է նախատեսվում (օրինակ՝ շաբաթական մաքրում), անհրաժեշտ է անցկացնել շնչառական ֆրակցիայի մեծության որոշման փորձարկում՝ սփեյսերի կամ պահող խցի մաքրումից առաջ և դրանից հետո։ Շնչառական ֆրակցիայի մեծության որոշման՝ ընթացիկ փորձարկումների դեպքում կիրառվող ընթացակարգը թույլատրվում է ձևափոխել` սփեյսերը կամ պահող խուցը պացիենտի կողմից օգտագործվելու նմանակման համար (օրինակ՝ 2 վայրկյան տևող կանգ, սովորական շնչառություն)։

Շնչառական ֆրակցիայի մեծության յուրաքանչյուր տարբերություն անհրաժեշտ է գնահատել դրա կլինիկական կարևորության տեսանկյունից՝ օգտագործելով սփեյսերի և պահող խցի վերաբերյալ ստացված կլինիկական բոլոր տվյալները։

 

Շնչառական ֆրակցիան՝ մեկ դեղաչափում

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

37. Անհրաժեշտ է ընթացիկ հիմունքով որոշել շնչառական ֆրակցիայի մեծությունը՝ օգտագործելով նվազագույն առաջարկվող դեղաչափը (տեխնիկական հնարավորության առկայության դեպքում)։ Եթե շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասնագրի մեջ ներառված՝ շնչառական ֆրակցիայի փորձարկման մեջ օգտագործվում է փորձանմուշի՝ նվազագույն առաջարկվող դեղաչափը գերազանցող ծավալ, անհրաժեշտ է անցկացնել հետազոտություն, որով կհաստատվի, որ փորձանմուշի ընթացիկ օգտագործվող ծավալը տալիս է այնպիսի արդյունքներ, որոնք համարժեք են նվազագույն առաջարկվող դեղաչափի օգտագործմամբ ստացվող արդյունքներին։ Անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորում այդ փորձարկումը չանցկացնելու առնչությամբ (օրինակ՝ շնչառման համար նախատեսված ցածր դեղաչափով պատրաստուկների առնչությամբ) և ոչ համարժեք արդյունքների ստացման դեպքում։

38. Անհրաժեշտ է որոշել մեկ դեղաչափի շնչառական ֆրակցիայի մեծությունը՝ կիրառելով որոշման այն մեթոդը, որը նշված է շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասնագրի մեջ, և որը համապատասխան կերպով ձևափոխված է միայն փորձանմուշի նվազեցված ծավալը հաշվի առնելու համար։ Անալիզից առաջ թույլատրվում է անցկացնել կասկադների միավորում։ Անհրաժեշտ է հիմնավորել միավորվող կասկադների ընտրությունը։ Եթե անալիտիկ մեթոդի զգայունության հետևանքով այդ հետազոտությունն անհնար է կատարել, անհրաժեշտ է ներկայացնել դա չանցկացնելու հիմնավորում։

39. Ստացված արդյունքներն անհրաժեշտ է համեմատել շնչառական ֆրակցիայի որոշման արդյունքների հետ, որոնք ստացվել են միևնույն սերիաների համար նախատեսված չձևափոխված մեթոդին համապատասխան։ Բոլոր տարբերությունները հարկավոր է գնահատել դրանց կարևորության տեսանկյունից։

 

Մասնիկների (կաթիլների) բաշխումը՝ ըստ չափի

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

40. In vivo պայմաններում իրականացված հետազոտություններում (հենակետային և (կամ) համեմատական կլինիկական հետազոտություններում) օգտագործված պատրաստուկի ամբողջական պրոֆիլի գնահատման համար անհրաժեշտ է ներկայացնել առանձին կասկադների վրա մասնիկներն ըստ չափի բաշխելու մասին տեղեկատվությունը՝ այս հետազոտություններում օգտագործված սերիաների, ինչպես նաև առևտրային գործընթացն արտացոլող սերիաների համար։

41. Օգտագործելով կասկադային իմպակտորը կամ իմփինջերը՝ անհրաժեշտ է յուրաքանչյուր կասկադում որոշել ազդող նյութի զանգվածը և այն մասնիկների կումուլյատիվ (կուտակային) զանգվածը, որոնք այդ կասկադից քիչ են։ Ընդ որում, չի առաջարկվում որոշել մատակարարվող դեղաչափի մասը կամ այլ ածանցյալ պարամետր, քանի որ դրանք կարող են քողարկել մատակարարվող դեղաչափի փոփոխակումը։ Որպես կանոն, հարկավոր է ներկայացնել այն մասնիկների (կաթիլների) կուտակային մասի կախվածության դիագրամը, որոնք փոքր են մասնիկների հատման հայտագրվող տրամագծերից յուրաքանչյուրի մեծության հատման տրամագծից։ Դրա հիման վրա կարելի է որոշել զանգվածամեդիանային աերոդինամիկ տրամագիծը և երկրաչափական ստանդարտ շեղումը (եթե կիրառելի է) (միամոդալ լոգնորմալ բաշխման դեպքում)։ Անհրաժեշտ է նաև հաշվի առնել նյութական բալանսի մասով կատարվող ուղղումը։

42. Եթե առաջարկվել են մի քանի տարբեր դեղաչափեր, անհրաժեշտ է նախատեսել շնչառական ֆրակցիայի և ցուցանիշների այլ ընդգրկույթների համամասնությունը, որոնք կապված են մասնիկների չափի հետ (օրինակ՝ իմպակտորի ծայրափողակի մեջ նստող զանգվածի)։

43. Շնչառման համար նախատեսված լուծույթների կաթիլներն ըստ չափի բաշխելը թույլատրվում է փորձարկել այլ մեթոդների օգնությամբ (օրինակ՝ լազերային դիֆրակցիայի)։

 

Գործարկման մեխանիզմի (փողածայրոցի) և շնչառման սարքի այլ մասերի մեջ նստումը

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

44. Անհրաժեշտ է որոշել գործարկման մեխանիզմի և փողածայրոցի մեջ, ինչպես նաև (անհրաժեշտության դեպքում) շնչառման սարքի այլ մասերի մեջ նստող՝ ազդող նյութի քանակը և (եթե կիրառելի է) հաստատել դրա համապատասխանությունը ճշգրտման այն գործակցին, որը կիրառվել է կափույրից դուրս (մատակարարման սարքվածքից դուրս) ազդող նյութի այն քանակը հիմնավորելու համար, որը նշված է շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ։

 

Ազդող նյութի ընդհանուր մատակարարվող քանակը և ազդող նյութի մատակարարման արագությունը

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

45. In vivo պայմաններում իրականացված հետազոտություններում (հենակետային և (կամ) համեմատական կլինիկական հետազոտություններում) օգտագործված՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկի մատակարարման ամբողջական պրոֆիլի գնահատման համար անհրաժեշտ է ներկայացնել ազդող նյութի ընդհանուր մատակարարվող քանակի (այսինքն՝ պացիենտին մատակարարվող ընդհանուր դեղաչափի) և այդ հետազոտություններում օգտագործված սերիաների համար ազդող նյութի մատակարարման արագության որոշման արդյունքները։ Անհրաժեշտ է կիրառել վալիդացված մեթոդ (օրինակ՝ շնչառության նմանակիչ)։ Ցողացիրն անհրաժեշտ է ստանալ՝ օգտագործելով միևնույն նեբուլայզերային համակարգը (նեբուլայզերային համակարգերը), պահպանելով in vivo իրականացված հետազոտություններում նախատեսված պայմանները։

 

Թափահարմանը ներկայացվող պահանջները

 (ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

46. Օգտագործելուց առաջ թափահարում պահանջող՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկների (շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվությանը համապատասխան) առնչությամբ անհրաժեշտ է հաստատել սպառողի համար նախատեսված՝ թափահարման վերաբերյալ հրահանգների ճիշտ լինելը։ Անհրաժեշտ է ուսումնասիրել չափից շատ թափահարելու հետևանքով փրփուրի առաջացման և ոչ ճիշտ դեղաչափի կապազերծման հնարավորությունը՝ մատակարարվող դեղաչափի միատարրությունը որոշելու միջոցով։

 

Առաջնային և կրկնակի մղմանը ներկայացվող պահանջները

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

47. Առաջնային մղման ուսումնասիրման դեպքում անհրաժեշտ է անցկացնել հետազոտություն՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ նշված այն կապազերծումների քանակը հիմնավորելու նպատակով, որոնք շնչառման համար նախատեսված պատրաստուկը սպառողի կողմից առաջին անգամ օգտագործելուց առաջ անհրաժեշտ է դատարկ կատարել (կապազերծում՝ մղման համար)։ Նախքան հետազոտությունն սկսելը դիրքի ազդեցությունը որոշելու համար շնչառման համար նախատեսված պատրաստուկի կոնտեյներներն անհրաժեշտ է պահել տարբեր դիրքերում։ Հետազոտությունն անցկացնելուց առաջ անհրաժեշտ է նշել և հիմնավորել շնչառման համար նախատեսված պատրաստուկի կոնտեյներների պահպանման տևողությունը։

48. Կրկնակի մղման ուսումնասիրման դեպքում հարկավոր է որոշել մղման համար կապազերծումների անհրաժեշտ քանակը, որպեսզի հաջորդող դեղաչափերը, ըստ մատակարարվող դեղաչափերի միատարրության ցուցանիշի, տեղավորվեն շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասնագրում նշված սահմանային արժեքների շրջանակներում։

49. Անհրաժեշտ է բժշկական աշխատողին և սպառողին ներկայացնել մղման վերաբերյալ հրահանգները։

 

Կոնտեյների կրկնակի մղումը

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

50. Անհրաժեշտ է անցկացնել շնչառման համար նախատեսված պատրաստուկի պահպանման տևողության հիմնավորվածության փորձարկում (առաջնային մղումից հետո)՝ մինչև կրկնակի մղումը կիրառության բացակայության դեպքում շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ ներկայացված առաջարկություններին համապատասխան, ինչպես նաև մղման համար կրկնակի կապազերծումների պահանջվող քանակի փորձարկում։ Նախքան հետազոտությունն սկսելը դիրքի ազդեցությունը որոշելու համար կոնտեյներներն անհրաժեշտ է պահել տարբեր դիրքերում։ Անհրաժեշտ է նաև նախատեսել շնչառման համար նախատեսված պատրաստուկների փորձարկում կոնտեյների շահագործման տարբեր փուլերում։ Անհրաժեշտ է օգտագործել բազմակի կետեր։ Հարկավոր է որոշել մղման համար կրկնակի կապազերծումների անհրաժեշտ քանակը, որպեսզի հաջորդող դեղաչափերը, ըստ մատակարարվող դեղաչափերի միատարրության, տեղավորվեն շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասնագրում նշված սահմանային արժեքների շրջանակներում։ Անհրաժեշտ է բժշկական աշխատողին և սպառողին ներկայացնել կրկնակի մղման վերաբերյալ հրահանգները, ներառյալ՝ պահպանման ժամանակ դիրքի մասով առաջարկությունները։

 

Մաքրմանը ներկայացվող պահանջները

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

51. Մաքրման վերաբերյալ բժշկական աշխատողին և սպառողին ներկայացվող՝ առաջարկվող հրահանգները (ներառյալ՝ մեթոդն ու հաճախականությունը) հիմնավորելու համար անհրաժեշտ է ներկայացնել մատակարարվող դեղաչափի միատարրության և շնչառական ֆրակցիայի կամ ըստ կաթիլների չափի բաշխման մասին տվյալները։ Հետազոտությունն անհրաժեշտ է անցկացնել մղման վերաբերյալ հրահանգներին համապատասխան պացիենտների կողմից դեղաչափման միջակայքերի և դեղաչափման բնորոշ ռեժիմի կիրառման պայմաններում։

 

Ֆունկցիոնալ բնութագրերը՝ ցածր ջերմաստիճանների դեպքում

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

52. Անհրաժեշտ է անցկացնել փորձարկումներ՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկի ֆունկցիոնալ բնութագրերի վրա ցածր ջերմաստիճանում պահպանման ազդեցությունը որոշելու նպատակով։ Կոնտեյներներն անհրաժեշտ է պահել տարբեր դիրքերում առնվազն 3 ժամ, սառչելու ջերմաստիճանից (0 °C) ցածր ջերմաստիճանում, իսկ հետո դրանք անմիջապես ենթարկել փորձարկման։

53. Հարկավոր է որոշել կապազերծումների անհրաժեշտ քանակը, որպեսզի հաջորդող դեղաչափերը տեղավորվեն դեղապատրաստուկի մասնագրում նշված սահմանային արժեքների շրջանակներում՝ ըստ մատակարարվող դեղաչափերի միատարրության և շնչառական ֆրակցիայի։ Եթե շնչառման համար նախատեսված պատրաստուկը չի անցնում փորձարկումը (օրինակ՝ մղման համար անհրաժեշտ կրկնակի կապազերծումների քանակը գերազանցում է շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ նշված քանակը), կոնտեյներների բավարար տաքացման համար անհրաժեշտ մեթոդի և տևողության որոշման նպատակով հարկավոր է անցկացնել լրացուցիչ փորձարկում՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկի բավարար ֆունկցիոնալ բնութագրեր ապահովելու համար։

54. Անհրաժեշտ է բժշկական աշխատողին և սպառողին ներկայացնել ցածր ջերմաստիճանների դեպքում շնչառման համար նախատեսված պատրաստուկի կիրառման վերաբերյալ տեղեկատվությունը։ Եթե նման փորձարկում չի անցկացվել, անհրաժեշտ է ներկայացնել տեղեկություններ՝ կոնտեյների տաքացման եղանակի և տևողության մասին։ Ցածր ջերմաստիճանների չդիմացող՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկների նկատմամբ այլընտրանքային մոտեցումների համար ամբողջական հիմնավորում է պահանջվում։

 

Ֆունկցիոնալ բնութագրերը՝ ջերմաստիճանային ցիկլայնության դեպքում

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

55. Անհրաժեշտ է անցկացնել փորձարկումներ՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկի ֆունկցիոնալ բնութագրերի վրա ջերմաստիճանային ցիկլայնության ազդեցությունը որոշելու նպատակով։ Կոնտեյներներն անհրաժեշտ է պահել տարբեր դիրքերում՝ հերթագայելով պահպանման առաջարկվող պայմանները և սառչելու ջերմաստիճանից (0 °C) ցածր ջերմաստիճանում պահպանումը։

56. Սուսպենզիաների առնչությամբ անհրաժեշտ է նախատեսել պահպանման առաջարկվող պայմանների և բարձր (օրինակ՝ 40 °C) ջերմաստիճանում պահպանման հերթագայությամբ հետազոտություն, որը թույլատրվում է անցկացնել ցածր ջերմաստիճանների փոփոխման մասով անցկացվող հետազոտության հետ միասին։ Պահպանման տևողությունը պետք է կազմի առնվազն 24 ժամ՝ պահպանման յուրաքանչյուր պայմանի դեպքում։ Կոնտեյներներն անհրաժեշտ է պահել յուրաքանչյուր պայմանի դեպքում առնվազն 5 անգամ։

57. Կոնտեյներներն անհրաժեշտ է զննել տեսանելի թերությունների մասով և անցկացնել այնպիսի ցուցանիշների մասով փորձարկումներ, ինչպիսիք են հոսակորստի արագությունը, զանգվածի կորուստը, մատակարարվող դեղաչափերի միատարրությունը, շնչառական ֆրակցիան, հարակից նյութերը և խոնավության պարունակությունը։ Ելակետային արդյունքներից բոլոր շեղումներն անհրաժեշտ է գնահատել դրանց կարևորության տեսանկյունից։

 

Շրջակա միջավայրի խոնավության ազդեցությունը

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

58. Շնչառման համար նախատեսված պատրաստուկի մշակման ընթացքում անհրաժեշտ է որոշել շնչառման համար նախատեսված պատրաստուկի ֆունկցիոնալ բնութագրերի վրա շրջակա միջավայրի խոնավության ազդեցությունը։ Դեղապատիճներում ներփակված՝ նախապես դեղաչափված պատրաստուկների առնչությամբ անհրաժեշտ է առանձին ուսումնասիրել դեղապատիճների փխրունությունը շրջակա միջավայրի խոնավության տարբեր պայմաններում։

 

Կայունությունը (ռոբաստությունը)

(ԸՏՓ 3.2.Р.2.4)

 

59. Անհրաժեշտ է ուսումնասիրել շնչառման համար նախատեսված պատրաստուկի շահագործման բնութագրերը՝ պացիենտների կողմից դրանց կիրառումը նմանակող պայմաններում։ Դրանց թվին է դասվում մատակարարման սարքվածքի ակտիվացումը՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ նշված հաճախականությամբ։

60. Կայունության որոշման դեպքում անհրաժեշտ է նախատեսել կիրառման ընթացքում մատակարարման սարքվածքն այլ կոնտեյներ տեղափոխելու ազդեցության ուսումնասիրությունը և մատակարարման սարքվածքի ընկնելու նմանակման ազդեցության ուսումնասիրությունը, ինչպես նաև որոշել փակող մեխանիզմի հուսալիությունը (առկայության դեպքում)։

61. Անհրաժեշտ է հաստատել փոշենյութային խառնուրդների թրթռային կայունությունը՝ տրանսպորտային փոխադրման և կիրառման դեպքում։ Մատակարարվող դեղաչափի և (կամ) շնչառական ֆրակցիայի զգալի տատանումներն անհրաժեշտ է համակողմանի վերլուծել՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկի անվտանգության և արդյունավետության տեսանկյունից։

 

Մատակարարման սարքվածքի մշակումը

(ԸՏՓ 3.2.Р.2.4 և 3.2.R)

 

62. Անհրաժեշտ է նկարագրել մատակարարման սարքվածքի մշակումը։ Մշակման ընթացքում հարկավոր է վերլուծել նախագծի (օրինակ՝ բաղադրիչների նյութերի փոփոխությունը) և (կամ) մատակարարման սարքվածքի արտադրման գործընթացի (օրինակ՝ միախցիկ սարքվածքի խոշորացումը մինչև բազմախցիկի) բոլոր փոփոխությունները՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկի ֆունկցիոնալ բնութագրերի վրա ազդեցության տեսանկյունից (օրինակ՝ մատակարարվող դեղաչափը, շնչառական ֆրակցիան)։ Եթե կլինիկական հետազոտություններում օգտագործվել են նախատիպ-սարքվածքներ, անհրաժեշտ է ներկայացնել համապատասխան տվյալներ, որոնք հաստատում են նախատիպի (նախատիպերի) համարժեքությունը անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ բաց թողնվող՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկին։

63. Դեղաչափող սարքվածքով՝ փոշու շնչառման սարքերի համար անհրաժեշտ է հաստատել անվտանգության այն միջոցառումների առկայությունը, որոնք կանխում են պատահական բազմակի դեղաչափումը և հետագայում պացիենտի կողմից ներշնչումը։

64. Շնչառությամբ կառավարվող (ներշնչմամբ ակտիվացվող) մատակարարման սարքվածքների առնչությամբ անհրաժեշտ է ներկայացնել տվյալներ, որոնք հաստատում են, որ պացիենտների բոլոր թիրախային խմբերն ունակ են նախաձեռնելու մատակարարման սարքվածքի աշխատանքը։ Դա կարելի է գնահատել կլինիկական ծրագրի շրջանակներում անցկացվող հետազոտությունների ընթացքում՝ կապված պացիենտների կողմից մատակարարման սարքվածքի օգտագործման հետ։ Մատակարարման սարքվածքի մշակման ծրագրի շրջանակներում անհրաժեշտ է մանրամասն նկարագրել գործարկման մեխանիզմի ակտիվացումը։

65. Դեղաչափող սարքվածքով՝ փոշու յուրաքանչյուր շնչառման սարք պետք է ունենա հաշվիչ կամ լցավորման այլ ցուցիչ, որպեսզի պացիենտին ցույց տա, թե երբ է ապահովվել կապազերծումների՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ նշված քանակը։ Առաջարկվում է նաև շնչառման համար նախատեսված՝ բազմակի դեղաչափերից բաղկացած այլ պատրաստուկների մեջ ներառել դեղաչափերի հաշվիչներ:

 

Կոնսերվանտի արդյունավետությունը

(ԸՏՓ 3.2.Р.2.5)

 

66. Կոնսերվանտ պարունակող՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկների առնչությամբ անհրաժեշտ է անցկացնել կոնսերվանտի արդյունավետությունը հաստատող փորձարկում։

 

Համատեղելիությունը

(ԸՏՓ 3.2.Р.2.6)

 

67. Եթե շնչառման համար նախատեսված պատրաստուկը ենթակա է ներմուծումից առաջ նոսրացման, անհրաժեշտ է հաստատել դրա համատեղելիությունը առաջարկվող այն նոսրացումների ընդգրկույթում եղած բոլոր լուծիչների հետ, որոնք նշված են շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ։ Այսպիսի հետազոտությունները հարկավոր է անցկացնել նաև հնեցված նմուշների հետ, դրանք պետք է ընդգրկեն շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ նշված՝ նոսրացված պատրաստուկի պահպանման (պիտանիության) ժամկետը։ Եթե շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության համաձայն թույլատրվում է դրա միաժամանակյա օգտագործումը այլ դեղապատրաստուկների հետ, անհրաժեշտ է հաստատել դրա համատեղելիությունն այդ դեղապատրաստուկների հետ, ներառյալ՝ հիմնական հիվանդության բուժման համար նախատեսված դեղապատրաստուկները և միաժամանակ ընդունվող այլ դեղապատրաստուկներ։

68. Անհրաժեշտ է անցկացնել այնպիսի ցուցանիշների մասով փորձարկումներ, ինչպիսիք են pH-ը, ըստ կաթիլների չափի բաշխումը, մատակարարման (փոշեցրման) սարքվածքից պատրաստուկի ելքի արագությունը և մատակարարման (փոշեցրման) սարքվածքից շնչառման համար նախատեսված պատրաստուկի ընդհանուր ելքը, գնահատել նստվածքի առաջացման հնարավորությունը։ Ընդ որում, շնչառման համար նախատեսված սկզբնական պատրաստուկից տարբերություններն անհրաժեշտ է գնահատել դրանց կարևորության տեսանկյունից։

 

2. Ներքթային պատրաստուկները

 

69. Ներքթային պատրաստուկների բնութագրերը սահմանելու համար, որպես կանոն, անցկացվում են 2-րդ աղյուսակում նշված փորձարկումները։ Ընդ որում, ներքթային պատրաստուկների տարբեր տեսակների համար պահանջվում է տարբեր փորձարկումներ անցկացնել։

 

Աղյուսակ 2

 

Ներքթային պատրաստուկների դեղագործական մշակման մասով հետազոտություններ

 

Դեղագործական մշակման մասով հետազոտություններ

Ներքթային ցողա-ցիրներ՝ դեղա-չափված

Ներ-քթային փոշիներ (դեղա-չափող սարք-վածքով)

Ներքթային հեղուկներ

մեկ դեղա-չափից բաղկա-ցած կաթիլներ

մի քանի դեղա-չափերից բաղկա-ցած կաթիլներ

մեկ դեղա-չափից բաղ-կացած ցողա-շիթեր

մի քանի դեղա-չափերից բաղկացած՝ դեղա-չափված ցողաշիթեր

չդեղա-չափված ցողա-շիթեր

Ֆիզիկական բնութագրերը սահմանելը

այո3

այո

այո1

այո1

այո1

այո1

այո1

Լցավորման նվազագույն ծավալի (զանգվածի լցավորման) հիմնավորումը

այո

այո

այո

այո

այո

այո

այո

Լուծամզվող նյութերը և լվացահանվող նյութերը

այո

ոչ

այո

այո

այո

այո

այո

Մատակարարվող դեղաչափի միատարրությունը՝ կոնտեյների օգտագործման ժամանակահատվածում

այո

այո

ոչ

ոչ

ոչ

այո

ոչ

Մասնիկների (կաթիլների) բաշխումը՝ ըստ չափի

այո

այո

ոչ

ոչ

այո

այո

այո

Գործարկման մեխանիզմի (փողածայրոցի) մեջ նստումը

այո

այո

ոչ

ոչ

այո

այո

այո

Թափահարմանը ներկայացվող պահանջները

այո1

ոչ

այո1

այո1

այո1

այո1

այո1

Առաջնային և կրկնակի մղմանը ներկայացվող պահանջները

այո

ոչ

ոչ

ոչ

այո

այո

այո

Մաքրմանը ներկայացվող պահանջները

այո

այո

ոչ

այո

ոչ

այո

այո

Ֆունկցիոնալ բնութագրերը՝ ցածր ջերմաստիճանների դեպքում

այո

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

Ֆունկցիոնալ բնութագրերը՝ ջերմաստիճանային ցիկլայնության դեպքում

այո

ոչ

ոչ

ոչ

այո

այո

այո

Շրջակա միջավայրի խոնավության ազդեցությունը

այո

այո

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

Կայունությունը (ռոբաստությունը)

այո

այո

այո

այո

այո

այո

այո

Մատակարարման սարքվածքի մշակումը

այո

այո

այո

այո

այո

այո

այո

Կոնսերվանտի արդյունավետությունը

ոչ

ոչ

այո4

այո2

այո2

այո2

այո2

Փաթեթվածքի պարունակության ելքը որոշելը

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

այո

 

_____________________________

1 Սուսպենզիաների առնչությամբ

2 Կոնսերվանտի առկայության դեպքում։

 

70. Դեղագործական մշակման մասով հետազոտություններն անհրաժեշտ է անցկացնել սույն ձեռնարկի IV բաժնին համապատասխան՝ բացառությամբ շնչառական ֆրակցիայի մասով փորձարկումների։

71. Պետք է ներկայացվի ներքթային պատրաստուկի ամբողջական բնութագիրը՝ մասնիկները (կաթիլները) ըստ չափի բաշխելու առնչությամբ։ Հարկավոր է հաստատել, որ ներքթային պատրաստուկի նստումը սահմանափակվում է քթի խոռոչով (օրինակ՝ ցույց տալ, որ մասնիկների (կաթիլների) մեծամասնության չափը գերազանցում է 10 միկրոնը)։

 

V. Դեղապատրաստուկի արտադրությունը

 

72. Դեղապատրաստուկի ամբողջական բնութագրի համար բաղադրության մասին տեղեկատվությունը պետք է պարունակի պատրաստի ձևով ազդող նյութի կոնցենտրացիայի, դրա անվանական քանակի և նպատակային մատակարարվող քանակի մասին տվյալներ։

73. Յուրաքանչյուր դեղաչափի և փաթեթավորման (խցանափակման) յուրաքանչյուր համակարգի համար (որոնք տարբեր են նաև ըստ մատակարարվող դեղաչափերի քանակի) անհրաժեշտ է նկարագրել դեղապատրաստուկի արտադրման գործընթացը, ներառյալ՝ կշռածրարման և փաթեթավորման գործողությունները։

74. Դեղապատրաստուկի արտադրման գործընթացն անհրաժեշտ է վալիդացնել ընթացիկ արտադրության ժամանակ լցավորման ընթացքում բաղադրության միատարրությունն ապահովելու նպատակով և դրա մեջ ներառել պարունակության անվանական ծավալների կամ զանգվածների ընդգրկույթի և պատշաճ խցանափակման նկատմամբ հսկողությունը (օրինակ՝ ցողացրային կոնտեյների, փոշեցրման սարքվածքի եզրերի չափերը, ինչպես նաև ցողացիրների հոսակորստի, փոշու շնչառման սարքերի բլիսթերների խցանափակման, պտուտակային պոմպերի պտտող մոմենտի չափման փորձարկումները)։

75. Դեղապատրաստուկը պետք է նաև ենթարկվի ներարտադրական հսկողության՝ արտադրանքի յուրաքանչյուր միավորի համար կապազերծման մեխանիզմի ֆունկցիոնալ բնութագրերի (օրինակ՝ բաց թողնվող դեղաչափի զանգվածը) փորձարկման նպատակով (եթե կիրառելի է)։

76. Եթե ցողացիրների համար նախատեսվում է ժամանակ՝ կապազերծման փորձարկումից առաջ հավասարակշռության հասնելու համար, այն անհրաժեշտ է ներառել մասնագրում և հիմնավորել արտադրության գործընթացի այլ ասպեկտների հետ։

 

VI. Օժանդակ նյութերը

 

77. Սովորական դեղագրքային պահանջներից բացի՝ մասնագրում հարկավոր է ներառել լրացուցիչ փորձարկումների մասին տեղեկատվություն՝ օգտագործվող նյութի բնութագրերը սահմանելու համար։ Փոշու շնչառման սարքերի առնչությամբ այդպիսի փորձարկումներ են օժանդակ նյութերի բնութագրերի սահմանման փորձարկումները, ինչպես նաև օժանդակ նյութի (օժանդակ նյութերի) (օրինակ՝ լակտոզի) մասնիկների չափի կամ օժանդակ նյութերի և (կամ) ազդող նյութի գրանուլների չափի սահմանման համապատասխան բազմակետային փորձարկումները։ Այդ փորձարկումների համար թույլատրելի նորմերն անհրաժեշտ է սահմանել այն սերիաների անալիզի արդյունքներին համապատասխան, որոնք օգտագործվել են in vivo պայմաններում իրականացված հետազոտությունների (հենակետային և (կամ) համեմատական կլինիկական) համար՝ դեղապատրաստուկի արտադրման նպատակով, ընդ որում, կանոնակարգվող նորմերի հաստատման համար թույլատրվում է կիրառել կասկադային իմպակտորի (իմփինջերի) օգտագործմամբ ստացված՝ in vitro պայմաններում իրականացված փորձարկումների տվյալները։

78. Այլ ֆիզիկական պարամետրերի հսկողության համար կարելի է մասնագրում նշել օգտագործվող յուրաքանչյուր նյութի կատեգորիաները։ Այնպիսի ֆիզիկական հատկություններ ունեցող օժանդակ նյութերի առնչությամբ, որոնք դժվարությամբ են ենթարկվում հսկողության (սակայն կարևոր են դեղապատրաստուկի ֆունկցիոնալ բնութագրերի համար), կարող է պահանջվել, որ դրանց ստացման աղբյուրը սահմանափակվի մեկ վալիդացված մատակարարով։ Որպես այլընտրանք՝ թույլատրվում է ցույց տալ տարբեր մատակարարների պիտանիությունը՝ հենվելով in vitro պայմաններում այն պատրաստի պատրաստուկի համար իրականացված փորձարկումների արդյունքների վրա, որն ստացվել է յուրաքանչյուր աղբյուրից դեղապատրաստուկի տարբեր սերիաների օգտագործմամբ։ Այս պայմանների կատարման դեպքում չի պահանջվում մասնագրի մեջ ներառել ինչ-որ պարամետրեր, բացի մասնիկների՝ ըստ չափի բաշխումից (եթե կիրառելի է)։

79. Բացի այդ, նպատակահարմար է նախատեսել օգտագործվող օժանդակ նյութերի միկրոկենսաբանական մաքրության նկատմամբ հսկողություն և անհրաժեշտության դեպքում ներկայացնել միկրոկենսաբանական մաքրության ընթացիկ փորձարկումները չանցկացնելու հիմնավորում։

 

1. Դեղագրքային օժանդակ նյութերը

 

80. Դեղապատրաստուկների բաղադրության մեջ կիրառվող, լավ ուսումնասիրված օժանդակ նյութերը փորձարկումների են ենթարկվում Միության դեղագրքին կամ անդամ պետությունների դեղագրքերին համապատասխան։ Թույլատրվում է դրանք օգտագործել առանց այդ օժանդակ նյութի անվտանգության մասին տվյալները ներկայացնելու՝ պայմանով, որ օգտագործվող քանակները ստանդարտ են ներմուծման տվյալ ուղու համար։ Դեղապատրաստուկների բաղադրության մեջ ցանկացած օժանդակ նյութի համար, որը լավ ուսումնասիրված չէ, պահանջվում է հաստատել ներմուծման նոր ուղու անվտանգությունը, և դա կարող է քննարկվել անդամ պետության լիազորված մարմնի հետ։

2. Միության դեղագրքում (անդամ պետությունների դեղագրքերում) չներառված օժանդակ նյութերը

81. Օժանդակ նյութերը, որոնց որակը չի կանոնակարգվում դեղագրքային հոդվածներով, պետք է անվտանգ լինեն շնչառային կամ ներքթային ներմուծման ուղու դեպքում։ Հիմնվելով անվտանգության հետազոտություններում օգտագործված՝ դեղապատրաստուկի սերիաների անալիզի արդյունքների վրա՝ անհրաժեշտ է ընտրել մասնագրում ներառվող փորձարկումները և օժանդակ նյութերի համար թույլատրելի նորմերը՝ հատկապես մաքրության մասով։ Ի լրումն մասնագրի՝ կարող է նաև պահանջվել օժանդակ նյութն արտադրողի մասին տեղեկատվություն, որը պետք է նախապես համաձայնեցվի անդամ պետությունների լիազորված մարմինների հետ։

 

VII. Դեղապատրաստուկի վերաբերյալ մասնագիրը (մասնագրերը)

 

82. Սույն բաժինը պարունակում է դեղապատրաստուկին բնորոշ՝ մասնագրում ներառվող փորձարկումների մասին տեղեկատվություն։ Դեղապատրաստուկի այն ստանդարտ փորձարկումները, որոնց արդյունքները ներառվում են մասնագրի մեջ (օրինակ՝ նույնականացումը (իսկությունը), հարակից խառնուկների, դեգրադացման արգասիքների առկայության մասով փորձարկումը, ազդող նյութի քանակական որոշումը, pH-ը), սույն բաժնում նկարագրված չեն, սակայն դրանց մասին տեղեկատվությունը նույնպես անհրաժեշտ է ներառել մասնագրում։ Դրա համար հարկավոր է առաջնորդվել Միության իրավունքի մաս կազմող այլ ակտերով կամ անդամ պետությունների՝ դեղամիջոցների շրջանառության ոլորտում գործող օրենսդրությամբ։

83. In vivo պայմաններում իրենց ֆունկցիոնալ բնութագրերի ընդունելիությունը հաստատած՝ դեղապատրաստուկի սերիաների տարբերակների փաստացի ընդգրկույթների, ինչպես նաև դեղապատրաստուկի ենթադրվող նշանակության հիման վրա անհրաժեշտ է սահմանել ընդունելիության չափորոշիչներ (թույլատրելի նորմեր)։

84. Նպատակահարմար է նաև հաշվի առնել արտադրության գործընթացի ազդեցության հնարավորությունը և կայունության հետազոտության տվյալները։ Բացի այդ, դեղապատրաստուկի թողարկման ժամանակ և դրա պահպանման (պիտանիության) ժամկետի ավարտին հնարավոր են տարբերվող սահմանային արժեքներ, որոնք անհրաժեշտ է նկարագրել և հիմնավորել։ Մասնագրերի կազմման ժամանակ, դեղապատրաստուկի թողարկման ժամանակ և դրա պահպանման (պիտանիության) ժամկետի ավարտին փորձարկումների, ինչպես նաև պարբերական փորձարկումների անցկացման ժամանակ հարկավոր է հաշվի առնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի մայիսի 10-ի թիվ 69 որոշմամբ հաստատված՝ Դեղապատրաստուկների և դեղագործական բաղադրամասերի կայունության հետազոտությանը ներկայացվող պահանջները և Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Դեղապատրաստուկի որակին առնչվող նորմատիվ փաստաթղթի կազմման վերաբերյալ ձեռնարկի պահանջները։

 

1. Շնչառման համար նախատեսված պատրաստուկները

 

85. Շնչառման համար նախատեսված պատրաստուկների մասնագրում ներառվող փորձարկումների ցանկը ներկայացված է 3-րդ աղյուսակում։ Ընդ որում, շնչառման համար նախատեսված պատրաստուկների ոչ ամեն տեսակի համար է պահանջվում անցկացնել փորձարկումների բոլոր տեսակները։

 

Աղյուսակ 3

 

Շնչառման համար նախատեսված պատրաստուկների մասնագրում ներառվող փորձարկումներ

 

Շնչառման համար նախատեսված պատրաստուկների մասնագրում ներառվող փորձարկումներ

Ցողա-ցիրներ՝ դեղա-չափված

Փոշիներ

Շնչառման համար նախատեսված հեղուկներ

Շնչառման

համար նախա-

տեսված ոչ ցողացրային դեղաչափված պատրաս-տուկներ

դեղա-չափող սարք-վածքով

նախապես դեղա-չափված

մեկ դեղա-չափից բաղ-կացած

մի քանի դեղա-չափերից բաղ-կացած

Նկարագրությունը

այո

այո

այո

այո

այո

այո

Քանակական որոշումը

այո

այո

այո

այո

այո

այո

Խոնավության պարունակությունը

այո5

այո

այո

ոչ

ոչ

այո1

Միջին մատակարարվող դեղաչափը

այո

այո

այո

ոչ

ոչ

այո

Մատակարարվող դեղաչափերի միատարրությունը

այո

այո

այո

ոչ

ոչ

այո

Դեղաչափված միավորների միատարրությունը

ոչ

ոչ

այո

այո

ոչ

ոչ

Շնչառական ֆրակցիան

այո

այո

այո

այո6

այո2

այո

Հոսակորստի արագությունը (հերմետիկությունը)

այո

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

Միկրոկենսաբանական մաքրությունը

այո

այո

այո

այո

այո

այո

Մանրէազերծությունը

այո7

այո3

այո3

այո3

այո3

այո3

Լվացահանվող նյութերը

այո

ոչ

ոչ

այո

այո

այո

Կոնսերվանտի պարունակությունը

ոչ

ոչ

ոչ

այո8

այո4

այո4

Մեկ կոնտեյների հաշվով կապազերծումների քանակը (դեղաչափերի քանակը)

այո

այո

ոչ

ոչ

ոչ

այո

_____________________________

1 Թույլատրվում է չներառել, եթե խոնավության պարունակությունը չի ազդում շնչառման համար նախատեսված պատրաստուկի բնութագրերի վրա։

2 Սուսպենզիաների համար՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ նախատեսված նեբուլայզերների վրա փորձարկմամբ, եթե այլ բան նշված չէ։

Եթե շնչառման համար նախատեսված պատրաստուկը մանրէազերծ է։

4 Կոնսերվանտի առկայության դեպքում։

 

Նկարագրությունը

 

86. Անհրաժեշտ է ներկայացնել ինչպես պատրաստի ձևի, այնպես էլ մատակարարման ամբողջ սարքվածքի (օրինակ՝ ներառյալ գործողության մեջ դնելու մեխանիզմը) նկարագիրը, եթե կիրառելի է։ Հարկավոր է նկարագրել շնչառման համար նախատեսված հեղուկների առաջնային փաթեթվածքը (օրինակ՝ ցածր խտությամբ պոլիէթիլենից թափանցիկ կոնտեյներ)։

 

Քանակական որոշումը

 

87. Անհրաժեշտ է որոշել դեղաչափի մեկ միավորի հաշվով ազդող նյութի քանակը, շնչառման համար նախատեսված պատրաստուկի զանգվածի կամ ծավալի քանակը։ Շնչառման համար նախատեսված՝ մեկ դեղաչափից բաղկացած պատրաստուկների համար ազդող նյութի քանակը պետք է նշվի 1 դեղաչափի հաշվարկով։ Շնչառման համար նախատեսված պատրաստուկների առնչությամբ կիրառվում են քանակական որոշման թույլատրելի ստանդարտ այն նորմերը, որոնք նշված են Միության դեղագրքում կամ անդամ պետությունների դեղագրքերում։

 

Խոնավության պարունակությունը

 

88. Խոնավության պարունակության սահմանը հարկավոր է սահմանել կայունության հետազոտության արդյունքների հիման վրա։ Եթե շնչառման համար նախատեսված պատրաստուկի պահպանման ժամկետի ընթացքում արդյունքները կայուն են, կամ խոնավության պարունակության ինչ-որ փոփոխություններ չեն հանգեցնում ցանկացած այլ պարամետրի փոփոխությունների, թույլատրվում է փորձարկումը մասնագրից հանել։

 

Միջին մատակարարվող դեղաչափը

 

89. Անհրաժեշտ է որոշել մատակարարվող մեկ դեղաչափի մեջ ազդող նյութի քանակը՝ միջին արժեքն ըստ մատակարարվող դեղաչափի միատարրության մասով փորձարկման արդյունքների հաշվարկելու միջոցով՝ «մեկ դեղաչափի հաշվով» քանակը «մեկ կապազերծման հաշվով» քանակի վերափոխելու համար անհրաժեշտ ճշգրտումների կատարմամբ։ Թույլատրելի նորմերն են պիտակի վրա նշված արժեքի ± 15 %-ը։

 

Մատակարարվող դեղաչափերի միատարրությունը

 

90. Մատակարարվող դեղաչափերի միատարրության մասով փորձարկումն անհրաժեշտ է անցկացնել Միության դեղագրքով կամ անդամ պետությունների դեղագրքերով նախատեսված մեթոդին համապատասխան կամ վալիդացված այլընտրանքային մեթոդիկայի համաձայն։ Մատակարարվող դեղաչափերի միատարրության կիրառվող սահմանային արժեքները պետք է համապատասխանեն Միության դեղագրքի կամ անդամ պետությունների դեղագրքերի պահանջներին կամ մատակարարվող դեղաչափերի միատարրության փոփոխականության որոշման արդյունքների թույլատրելի մեծությանը ներկայացվող պահանջներին՝ մատակարարման (փոշեցրման) յուրաքանչյուր սարքվածքի համար առանձին և մատակարարման (փոշեցրման) սարքվածքների միջև։

91. Լուծույթներ հանդիսացող պատրաստի դեղաձևերի համար հիմնավորում ներկայացնելիս թույլատրվում է մատակարարվող դեղաչափերի պարունակության միատարրության փոխարեն օգտագործել մատակարարվող դեղաչափերի զանգվածի միատարրությունը։

 

Դեղաչափված միավորների միատարրությունը (պարունակության միատարրությունը)

 

92. Պարունակության միատարրությունը պետք է որոշվի շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվությանը համապատասխան կոնտեյներներից ստացված նմուշների օգնությամբ։ Անհրաժեշտ է հիմնավորել թույլատրելի սահմանային արժեքները՝ հաշվի առնելով Միության դեղագրքի կամ անդամ պետությունների դեղագրքերի պահանջները։

93. Լուծույթներ հանդիսացող պատրաստի դեղաձևերի համար հիմնավորում ներկայացնելիս թույլատրվում է պարունակության միատարրության մասով փորձարկման փոխարեն անցկացնել մատակարարվող դեղաչափերի զանգվածի միատարրության մասով փորձարկումը։

 

Շնչառական ֆրակցիան

 

94. Շնչառական ֆրակցիայի մեծությունն անհրաժեշտ է որոշել՝ կիրառելով կասկադային իմպակտորի կամ իմփինջերի հիման վրա վալիդացված մեթոդ կամ վալիդացված այլընտրանքային մեթոդ։ Ընդհանուր առմամբ թույլատրելի է սահմանել միավորված կասկադների արդյունքների վերին և ստորին սահմաններ՝ ըստ 5 մկմ-ից պակաս տրամագծով մասնիկների չափի, սակայն բավարար հիմնավորման առկայության դեպքում թույլատրելի են այլ սահմաններ։ Նախընտրելի է որոշել ազդող նյութի զանգվածը, այլ ոչ թե դեղաչափի կապազերծման տոկոսը (կամ այլ ածանցյալ պարամետր)։ Այնպիսի լրացուցիչ չափորոշիչներ, ինչպիսիք են խմբային կասկադները կամ զանգվածամեդիանային աերոդինամիկ տրամագծի և (կամ) երկրաչափական ստանդարտ շեղման սահմանային արժեքները, նպատակահարմար է կիրառել, եթե շնչառական ֆրակցիան բավարար չէ թերապևտիկ դեղաչափում մասնիկներն ըստ չափի բաշխելու ամբողջական բնութագրի համար։ 5 մկմ տրամագիծը գերազանցող մասնիկների ֆրակցիայի կարևորության դեպքում շնչառման համար նախատեսված պատրաստուկի թերապևտիկ ինդեքսի համար կարող է պահանջվել 5 մկմ տրամագիծը գերազանցող մասնիկներն ըստ չափի բաշխելու նկատմամբ հսկողություն։

95. Սահմանային արժեքներն անհրաժեշտ է սահմանել մատակարարվող և հիմնական դեղաչափի համար՝ in vivo պայմաններում իրականացված հենակետային և (կամ) համեմատական կլինիկական հետազոտություններում օգտագործված՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկների սերիաների համար շնչառական ֆրակցիայի մեծությանը համապատասխան։

 

Հոսակորստի արագությունը (հերմետիկությունը)

 

96. Մասնագրում անհրաժեշտ է ներառել հոսակորստի արագության (հերմետիկության) սահմանային արժեքները և փորձարկումը։

 

Միկրոկենսաբանական մաքրությունը

 

97. Միկրոկենսաբանական մաքրության մասով փորձարկումներն անհրաժեշտ է անցկացնել Միության դեղագրքով կամ անդամ պետությունների դեղագրքերով նախատեսված մեթոդին համապատասխան։

 

Մանրէազերծությունը

 

98. Անհրաժեշտ է անցկացնել մանրէազերծության մասով փորձարկում՝ Միության դեղագրքով կամ անդամ պետությունների դեղագրքերով նախատեսված մեթոդին համապատասխան։

 

Լուծամզվող նյութերը և լվացահանվող նյութերը

 

99. Շնչառման համար նախատեսված պատրաստուկի դեղագործական մշակման մասով լուծամզվող նյութերի և լվացահանվող նյութերի հետազոտության արդյունքներով, հատկապես դրանց անվտանգության գնահատման արդյունքներով պայմանավորված՝ ընդունվում է լուծամզվող նյութերի և լվացահանվող նյութերի պարունակության մասով փորձարկումը և որակավորված նորմերը մասնագրի մեջ ներառելու կամ չներառելու մասին որոշում։

 

Կոնսերվանտի պարունակությունը

 

100. Անհրաժեշտ է իրականացնել կոնսերվանտի քանակական որոշում։

 

Մեկ կոնտեյների հաշվով կապազերծումների քանակը (դեղաչափերի քանակը)

 

101. Անհրաժեշտ է հաստատել, որ մեկ կոնտեյների հաշվով կապազերծումների քանակը պակաս չէ այն կապազերծումների քանակից, որը նշված է շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ։

 

2. Ներքթային պատրաստուկները

 

102. Այն փորձարկումների ցանկը, որոնց մասին տեղեկությունները ներառվում են ներքթային պատրաստուկների մասնագրում, ներկայացված է 4-րդ աղյուսակում։ Ընդ որում, ներքթային պատրաստուկների ոչ ամեն տեսակի համար է պահանջվում անցկացնել փորձարկումների բոլոր տեսակները։ Փորձարկումներն անհրաժեշտ է անցկացնել սույն ձեռնարկի 82-101-րդ կետերում նշված նկարագրություններին համապատասխան՝ դրանք լրացնելով մասնիկները (կաթիլները) ըստ չափի բաշխելու փորձարկմամբ, եթե կիրառելի է։

 

Աղյուսակ 4

 

Ներքթային պատրաստուկների մասնագրում ներառվող փորձարկումներ

 

Ներքթային պատրաստուկի մասնագրում ներառվող փորձարկումներ

Ներ-քթային ցողա-ցիրներ՝ դեղա-չափված

Ներ-քթային փոշիներ (դեղա-չափող սարք-վածքով)

Ներքթային հեղուկներ

մեկ դեղա-չափից բաղ-կացած կաթիլներ

մի քանի դեղա-չափերից բաղկացած կաթիլներ

մեկ դեղա-չափից բաղ-կացած ցողա-շիթեր

մի քանի դեղա-չափերից բաղկացած՝ դեղա-չափված ցողաշիթեր

մի քանի դեղաչա-փերից բաղկացած՝ չդեղա-չափված ցողաշիթեր

Նկարագրությունը

այո

այո

այո

այո

այո

այո

այո

Քանակական որոշումը

այո

այո

այո

այո

այո

այո

այո

Խոնավության պարունակությունը

այո

այո

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

Միջին մատակարարվող դեղաչափը

այո

այո

ոչ

այո

ոչ

այո

ոչ

Մատակարարվող դեղաչափերի միատարրությունը

այո

այո

ոչ

այո

ոչ

այո

ոչ

Դեղաչափված միավորների միատարրությունը

ոչ

ոչ

այո

ոչ

այո

ոչ

ոչ

Հոսակորստի արագությունը (հերմետիկությունը)

այո

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

Միկրոկենսաբանական մաքրությունը

այո

այո

այո

այո

այո

այո

այո

Մանրէազերծությունը

այո9

այո1

այո1

այո1

այո1

այո1

այո1

Կոնսերվանտի պարունակությունը

ոչ

ոչ

այո10

այո2

այո2

այո2

այո2

Կապազերծումների քանակը (դեղաչափերի քանակը)

այո

այո

ոչ

ոչ

ոչ

այո

ոչ

Մասնիկների (կաթիլների) բաշխումը՝ ըստ չափի

այո

այո

ոչ

ոչ

այո

այո

այո

Փաթեթվածքի պարունակության ելքի տոկոսը

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

ոչ

այո

Փաթեթվածքի պարունակության ծավալը

ոչ

ոչ

այո

այո

ոչ

ոչ

ոչ

 

_____________________________

1Եթե պատրաստուկը մանրէազերծ է։

2Կոնսերվանտի առկայության դեպքում։

 

Մասնիկների (կաթիլների) բաշխումը՝ ըստ չափի

 

103. Փորձարկումն անհրաժեշտ է անցկացնել՝ կիրառելով վալիդացված մեթոդ (օրինակ՝ կասկադային իմպակտոր կամ լուծույթների համար՝ լազերային դիֆրակցիա)։ Սահմանափակումներն անհրաժեշտ են մասնիկների (կաթիլների) մեդիանային տրամագծի թույլատրելի ընդգրկույթի և մինչև 10 մկմ չափի մասնիկների (կաթիլների) համար։ Մեդիանային տրամագծի և մինչև 10 մկմ չափի մասնիկների (կաթիլների) համար թույլատրելի նորմերը պետք է սահմանվեն in vivo պայմաններում իրականացված հենակետային և (կամ) համեմատական կլինիկական հետազոտություններում օգտագործված ներքթային պատրաստուկների սերիաների անալիզի արդյունքներին համապատասխան։

 

VIII. Դեղապատրաստուկի փաթեթավորման (խցանափակման) համակարգը

 

104. Ի լրումն փաթեթավորման (խցանափակման) համակարգի՝ մասնագրում ներառվող ստանդարտ փորձարկումների՝ մասնագրերը պետք է ներառեն լրացուցիչ փորձարկումներ մատակարարման (փոշեցրման) (եթե կիրառելի է) սարքվածքի օգնությամբ ազդող նյութի մատակարարման վերարտադրելիությունը հաստատելու նպատակով։ Օրինակ՝ շնչառման համար նախատեսված, դեղաչափված ցողացիրների կամ ներքթային դեղաչափված ցողացիրների համար մասնագրերը պետք է ներառեն այնպիսի փորձարկումներ, ինչպիսիք են ցողացիրների համար առանձին մատակարարվող դեղաչափի զանգվածը, ինչպես նաև գործարկման մեխանիզմի երկարության և բացվածքի տրամագծի մասին տեղեկատվությունը։

105. Անհրաժեշտ է ներկայացնել փաթեթավորման (խցանափակման) համակարգի բոլոր բաղադրիչների կազմը, որոնք իրենց նպատակային նշանակության համար պետք է համապատասխանեն որոշակի ստանդարտների (այդ թվում՝ Միության դեղագրքին կամ անդամ պետությունների դեղագրքերին)։

106. Թաղանթով պատված տարաների և (կամ) կափույրների առնչությամբ անհրաժեշտ է նկարագրել թաղանթի ամբողջական կազմը և թաղանթով պատելու ընթացակարգը (ներառյալ՝ գործընթացի նկատմամբ հսկողությունը)։

107. Ոչ դեղագրքային բաղադրիչների առնչությամբ, ի լրումն օգտագործված պոլիմերի, անհրաժեշտ է նաև նկարագրել մնացած բոլոր ավելացված նյութերը։

 

IX. Մատակարարման (փոշեցրման) սարքվածքները, ներառյալ՝

սփեյսերներն ու պահող խցերը

 

108. Մատակարարման (փոշեցրման) բոլոր սարքվածքների համար անհրաժեշտ է ներկայացնել այն տեղեկությունները հաստատող տվյալները, որոնք ներառված են շնչառման համար նախատեսված դեղապատրաստուկի և ներքթային դեղապատրաստուկների ընդհանուր բնութագրի և պացիենտի համար նախատեսված ներդիր-թերթիկի մեջ և առնչվում են սարքվածքի պահպանման ժամկետին (դրա կիրառումից առաջ և դրա կիրառման ընթացքում), պահպանման պայմաններին (եթե դա նշանակություն ունի) և թույլատրելի լցավորումների քանակին (եթե կիրառելի է)։

109. Եթե պացիենտների որոշակի խմբի դեղապատրաստուկ ներմուծելու համար (օրինակ՝ երեխաներին բարձր դեղաչափով ստերոիդներ ներմուծելու համար) պահանջվում է սփեյսեր կամ պահող խուց, դրանց օգտագործումն անհրաժեշտ է վալիդացնել։

110. Սփեյսերի կամ պահող խցի մասին էական տեղեկություններն անհրաժեշտ է ներկայացնել դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի մեջ։

111. Սփեյսերի պիտանիությունը պետք է հաստատվի in vitro պայմաններում իրականացված փորձարկումներով և կլինիկական հետազոտություններով։ Նաև սարքվածքների կիրառումից ստացված բոլոր էֆեկտները (օրինակ՝ խոշոր մասնիկների քանակի կրճատումը) անհրաժեշտ է հաստատել in vitro պայմաններում իրականացված փորձարկումների տվյալներով։

 

X. Դեղապատրաստուկի կայունությունը

 

112. Դեղապատրաստուկի կայունության փորձարկումներն անհրաժեշտ է անցկացնել Դեղապատրաստուկների և դեղագործական բաղադրամասերի կայունության հետազոտությանը ներկայացվող պահանջներին համապատասխան։ Անհրաժեշտության դեպքում նաև վերահսկում են զանգվածի կորուստը։

113. Եթե դեղապատրաստուկը պահելու ժամանակ դեղապատրաստուկի դիրքն ազդում է դրա ֆունկցիոնալ բնութագրերի վրա (օրինակ՝ շնչառման համար նախատեսված, դեղաչափված ցողացիրի), դիրքի ազդեցությունը որոշելու նպատակով հետազոտության ընթացքում կոնտեյներներն անհրաժեշտ է պահել տարբեր դիրքերում։ Յուրաքանչյուր դիրքի համար տվյալները ներկայացվում են առանձին։

114. Եթե դեղապատրաստուկը լույսից և (կամ) խոնավությունից պաշտպանելու նպատակով ներառում է երկրորդային փաթեթվածք (օրինակ՝ փոշու շնչառման սարքեր՝ փայլաթիթեղով փաթաթած), այն ժամկետը, որի ընթացքում թույլատրվում է դեղապատրաստուկը կիրառել պաշտպանիչ փաթեթվածքը հանելուց հետո, անհրաժեշտ է հաստատել դրա կայունության ուսումնասիրման արդյունքներով։ Հետազոտությունները պետք է ներառեն դեղապատրաստուկի պահպանման ժամկետի ավարտին մոտ այն պաշտպանիչ փաթեթվածքից հանելը և մասնագրին համապատասխան էքսպոզիցիայից հետո փորձարկելը։ Օրինակ, եթե դեղապատրաստուկն անհրաժեշտ է կիրառել պաշտպանիչ փաթեթվածքից հանելուց հետո երեք ամսվա ընթացքում (դեղապատրաստուկի մասին տեղեկատվությանը համապատասխան), անհրաժեշտ է պաշտպանիչ փաթեթվածքից այն հանել պահպանման ժամկետի ավարտից երեք ամիս առաջ և փորձարկել պահպանման ժամկետի ավարտին։

115. Սպառողին պետք է տրամադրվի պաշտպանիչ փաթեթվածքից հանելուց հետո դեղապատրաստուկի կիրառման մասին տեղեկատվություն։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Շնչառման համար նախատեսված

դեղապատրաստուկների և ներքթային

դեղապատրաստուկների որակի վերաբերյալ

ձեռնարկի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

շնչառման համար նախատեսված՝ վերարտադրված դեղապատրաստուկների և ներքթային դեղապատրաստուկների դեղագործական մշակման մասով հետազոտություններին ներկայացվող

 

I. Ընդհանուր դրույթները

 

1. Սույն պահանջներով որոշվում են շնչառման համար նախատեսված՝ վերարտադրված դեղապատրաստուկների և ներքթային դեղապատրաստուկների (այսուհետ՝ դեղապատրաստուկներ) դեղագործական մշակման մասով հետազոտությունների անցկացման առանձնահատկությունները։

2. Վերարտադրված դեղապատրաստուկները պետք է լինեն օրիգինալ (ռեֆերենտ) դեղապատրաստուկին համանման։ Օրիգինալ (ռեֆերենտ) դեղապատրաստուկի նկատմամբ թերապևտիկ համարժեքությունն անհրաժեշտ է հաստատել in vitro պայմաններում իրականացված փորձարկումների և (կամ) in vivo պայմաններում իրականացված հետազոտությունների արդյունքներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Մեծահասակների և երեխաների ասթմայի և թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդության բուժման համար կիրառվող՝ շնչառման համար նախատեսված դեղապատրաստուկների համար կլինիկական փաստաթղթերի պատրաստման (հետազոտությունների անցկացման, թերապևտիկ համարժեքության հաստատման) վերաբերյալ ձեռնարկին համապատասխան։ Բոլոր դեպքերում վերարտադրված և օրիգինալ (ռեֆերենտ) դեղապատրաստուկների համադրելիությունն անհրաժեշտ է հաստատել in vitro իրականացված փորձարկումների պայմաններում՝ սույն պահանջներին համապատասխան։

 

II. Շնչառման համար նախատեսված դեղապատրաստուկները

 

3. Շնչառման համար նախատեսված՝ դեղաչափված ցողացիրների, դեղաչափող սարքվածքով փոշու շնչառման սարքերի և դեղաչափող նեբուլայզերների առնչությամբ անհրաժեշտ է ներկայացնել in vitro փորձարկումների տվյալները՝ շնչառման համար նախատեսված՝ վերարտադրված դեղապատրաստուկի (այսուհետ՝ շնչառման համար նախատեսված պատրաստուկ) մասին՝ համեմատած շնչառման համար նախատեսված օրիգինալ (ռեֆերենտ) պատրաստուկի հետ, առանձին կասկադի վրա մասնիկներն ըստ չափի բաշխելու ամբողջական պրոֆիլի մասին՝ կասկադային իմպակտորի (իմփինջերի) օգտագործմամբ։ Եթե առկա է հոսքի արագությունից կախվածություն, անհրաժեշտ է փորձարկել հոսքի արագությունների ընդգրկույթները։ Բացի այդ, անհրաժեշտ է համեմատել մատակարարվող դեղաչափը։ Շնչառման համար նախատեսված հեղուկների առնչությամբ շնչառման համար նախատեսված՝ վերարտադրված պատրաստուկի՝ ըստ կաթիլների չափի ամբողջական բաշխումն անհրաժեշտ է համեմատել շնչառման համար նախատեսված օրիգինալ (ռեֆերենտ) պատրաստուկի հետ՝ կիրառելով այնպիսի վալիդացված մեթոդ, ինչպիսին լազերային դիֆրակցիան է։ Բացի այդ, անհրաժեշտ է համեմատել ազդող նյութի ելքի արագությունը և ընդհանուր ելքը։ Եթե կիրառելի է, ցողացիրն անհրաժեշտ է ստանալ in vivo պայմաններում նեբուլայզերային համակարգերի օգնությամբ։

Շնչառման համար նախատեսված՝ վերարտադրված այն լուծույթների առնչությամբ, որոնք շնչառման համար նախատեսված օրիգինալ պատրաստուկի նկատմամբ ունեն միևնույն որակական և քանակական բաղադրությունը, թույլատրվում է համեմատություն չանցկացնել։

Շնչառման համար նախատեսված սուսպենզիաների առնչությամբ անհրաժեշտ է անցկացնել առանձին կասկադների վրա մասնիկներն ըստ չափի բաշխելու համեմատություն։

Նորմալ անալիտիկ փոփոխականությունից ավելի տարբերություններ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել այն բանի հիմնավորումը, որ այդպիսի տարբերությունները չեն հանգեցնի մուտքի և (կամ) աբսորբման բնութագրերի տարբերությունների։

4. In vivo պայմաններում օգտագործված սերիաների առնչությամբ տվյալները կարող են սահմանափակվել կամ բացակայել։ Ընդ որում, շնչառման համար նախատեսված պատրաստուկի դեղագործական մշակման վերաբերյալ որոշ բաժինների և օժանդակ նյութերի վերաբերյալ բաժնի առնչությամբ ներկայացվում են հետևյալ բացատրությունները՝

ա) մատակարարվող դեղաչափի միատարրությունը և շնչառական ֆրակցիան՝ պացիենտի կողմից ստեղծվող հոսքերի արագությունների ընդգրկույթում, եթե in vivo հետազոտություններ չեն անցկացվել, անհրաժեշտ է հիմնավորել հոսքի արագությունների ուսումնասիրված ընդգրկույթը.

բ) մասնիկների (կաթիլների) բաշխումն ըստ չափի, եթե in vivo հետազոտություններ չեն անցկացվել՝ առևտրային գործընթացն արտացոլող՝ սերիաների անալիզի արդյունքները (օրինակ՝ սերիայի չափի, շնչառման համար նախատեսված պատրաստուկի արտադրման մեթոդի և սարքվածքի առնչությամբ), անհրաժեշտ է համեմատել in vitro պայմաններում համարժեքությունը հիմնավորելու համար օգտագործված սերիաների հետ.

գ) ազդող նյութի մատակարարման արագությունը և ընդհանուր մատակարարվող քանակը, եթե in vivo հետազոտություններ չեն անցկացվել՝ առևտրային գործընթացն արտացոլող՝ սերիաների անալիզի արդյունքներն անհրաժեշտ է համեմատել in vitro պայմաններում համարժեքությունը հիմնավորելու համար օգտագործված սերիաների հետ.

դ) դեղագրքային օժանդակ նյութերը, եթե in vivo հետազոտություններ չեն անցկացվել՝ էական պարամետրերի բոլոր սահմանային արժեքները (մասնիկների բաշխումն ըստ չափի և կրիչի ձևը՝ շնչառման համար նախատեսված փոշու պատրաստուկների համար) պետք է հիմնվեն in vitro պայմաններում համարժեքությունը հաստատելու համար օգտագործված սերիաների վրա.

ե) լուծամզվող նյութերը և լվացահանվող նյութերը՝ անվտանգության գնահատումը կարող է նաև հիմնվել շնչառման համար նախատեսված՝ վերարտադրված և օրիգինալ (ռեֆերենտ) պատրաստուկների համեմատական պրոֆիլի վրա, եթե դա հիմնավորված է փաթեթվածքի կազմով։

 

III. Ներքթային դեղապատրաստուկները

 

5. Ներքթային վերարտադրված դեղապատրաստուկների (այսուհետ՝ ներքթային պատրաստուկներ) առնչությամբ, որոնք պետք է համանման լինեն ներքթային օրիգինալ պատրաստուկին, թերապևտիկ համարժեքությունը հաստատելու համար անհրաժեշտ հետազոտությունները կարող են պայմանավորված լինել դեղաբանական ազդեցությամբ (տեղային կամ համակարգային)։ Հետազոտություններն անցկացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 85 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում դեղապատրաստուկների կենսահամարժեքության հետազոտությունների անցկացման կանոններին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից հաստատվող՝ Մաշկաբանության մեջ տեղային կիրառման համար՝ մոդիֆիկացված ձերբազատմամբ դեղապատրաստուկների կենսահամարժեքության, լիպոսոմալ պատրաստուկների կենսահամարժեքության, կորտիկոստերոիդների կենսահամարժեքության ֆարմակոկինետիկ և կլինիկական ուսումնասիրության ձեռնարկին համապատասխան։

6. Ներքթային ցողաշիթերի առնչությամբ անհրաժեշտ է ամբողջ ծավալով ներկայացնել վերարտադրված և օրիգինալ ներքթային պատրաստուկների մասին համեմատական տվյալներ՝ կաթիլներն ըստ չափի բաշխելու վերաբերյալ՝ կիրառելով այնպիսի վալիդացված մեթոդ, ինչպիսին լազերային դիֆրակցիան է։ Բացի այդ, անհրաժեշտ է համեմատել ներքթային ցողաշիթերի և ներքթային փոշիների մատակարարվող դեղաչափը։

Ներքթային կաթիլների առնչությամբ անհրաժեշտ է ներկայացնել վերարտադրված և օրիգինալ (ռեֆերենտ) ներքթային պատրաստուկների կաթիլների ծավալի համեմատության արդյունքները։

Նորմալ անալիտիկ փոփոխականությունից ավելի տարբերություններ հայտնաբերելու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել այն բանի հիմնավորումը, որ այդպիսի տարբերությունները չեն հանգեցնի մուտքի և (կամ) աբսորբման բնութագրերի տարբերությունների։

7. In vivo պայմաններում օգտագործված սերիաների առնչությամբ տվյալները կարող են սահմանափակվել կամ բացակայել։ Լուծամզվող նյութերի և լվացահանվող նյութերի, կաթիլներն ըստ չափի բաշխելու և օգտագործվող օժանդակ նյութերի առնչությամբ կիրառելի են սույն պահանջների 4-րդ կետի դրույթները։

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Շնչառման համար նախատեսված

դեղապատրաստուկների և ներքթային

դեղապատրաստուկների որակի վերաբերյալ

ձեռնարկի

 

ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

սպառողների և բժշկական աշխատողների համար նախատեսված տեղեկատվությանը ներկայացվող

 

I. Ընդհանուր դրույթները

 

1. Սույն պահանջներով սահմանվում են շնչառման համար նախատեսված դեղապատրաստուկներին և ներքթային դեղապատրաստուկներին բնորոշ տեղեկատվությունը դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի մեջ ներառելու առանձնահատկությունները։ Դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի մեջ ներառելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը սույն պահանջներում ներկայացված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Դեղապատրաստուկների բժշկական կիրառման հրահանգին և բժշկական կիրառման դեղապատրաստուկների ընդհանուր բնութագրին ներկայացվող պահանջները հաստատելու մասին» 2016 թվականի նոյեմբերի 3-ի թիվ 88 որոշմամբ հաստատված՝ դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի կառուցվածքին համապատասխան (այսուհետ՝ դեղապատրաստուկի ընդհանուր բնութագիր)։

 

II. Շնչառման համար նախատեսված պատրաստուկները

 

1. Որակական և քանակական բաղադրությունը

(դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի 2-րդ բաժին)

 

2. Շնչառման համար նախատեսված՝ դեղաչափված ցողացիրների, շնչառման համար նախատեսված՝ դեղաչափող սարքվածքով փոշիների և դեղաչափող նեբուլայզերների առնչությամբ կապազերծվող՝ ազդող նյութի քանակը կարելի է արտահայտել դեղաչափիչից ելքի (չափված դեղաչափ) կամ փոշեցիրից ելքի (նպատակային մատակարարվող դեղաչափ) հաշվարկով։

3. Նոր ազդող նյութեր պարունակող՝ շնչառման համար նախատեսված բոլոր պատրաստուկների և շնչառման համար նախատեսված պատրաստուկների բաղադրության մեջ առաջին անգամ օգտագործվող՝ հայտնի ազդող նյութեր պարունակող պատրաստուկների առնչությամբ անհրաժեշտ է նշել մատակարարվող դեղաչափը կամ այլընտրանքային բնութագիրը (օրինակ՝ շնչառական ֆրակցիան), եթե այլընտրանքային բնութագիրը համաձայնեցված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) լիազորված մարմինների կողմից։

4. Շնչառման համար նախատեսված՝ գրանցված պատրաստուկների առնչությամբ անհրաժեշտ է հետևել յուրաքանչյուր անդամ պետությունում գործող պրակտիկային։ Ընդ որում, անհրաժեշտ է հստակ արտացոլել՝ արդյոք նշվող քանակը համապատասխանում է չափված դեղաչափին (կափույրից դուրս), մատակարարվող դեղաչափին (գործարկման մեխանիզմից դուրս) կամ համաձայնեցված այլընտրանքային բնութագրին։

 

2. Դեղաչափման ռեժիմը և կիրառման եղանակը

 

(դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի 4.2 բաժին)

5. Քանի որ միանման ազդող նյութ պարունակող՝ շնչառման համար նախատեսված տարբեր պատրաստուկների համար կարող է նշվել միանման չափված կամ նպատակային մատակարարվող դեղաչափ, սակայն միևնույն ժամանակ շնչառական ֆրակցիայի մեծության տարբերությունների հետևանքով դրանք, համեմատած շնչառման համար նախատեսված օրիգինալ (ռեֆերենտ) պատրաստուկի շնչառական ֆրակցիայի մեծության հետ, կարող են ունենալ տարբեր թերապևտիկ ազդեցություններ, անհրաժեշտ է հստակ նշել, որ շնչառման համար նախատեսված պատրաստուկն այլ դեղապատրաստուկներով փոխարինվող չէ։

6. Շնչառման համար նախատեսված պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ անհրաժեշտ է հստակ նշել հետևյալ տեղեկությունները (եթե կիրառելի է)՝

ա) թափահարմանը ներկայացվող պահանջները,

բ) ցածր ջերմաստիճանների դեպքում կիրառությունը,

գ) մղման և կրկնակի մղման անհրաժեշտությունը,

դ) պատրաստուկի ֆունկցիոնալ բնութագրերի վրա մատակարարման արագության ազդեցությունը,

ե) շնչառման ընթացքում շնչառման սարքի դիրքը,

զ) սպեցիֆիկ սփեյսերի (պահող խցի) օգտագործումը,

է) մաքրմանը ներկայացվող պահանջները, ներառյալ՝ սպեցիֆիկ սփեյսերի (պահող խցի) համար ցուցումները։

7. Շնչառման համար նախատեսված հեղուկների առնչությամբ անհրաժեշտ է նշել նեբուլայզերային համակարգը (նեբուլայզերային համակարգերը) և իրենց in vivo արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատած պայմանները, ներառյալ՝ կաթիլներն ըստ չափի բաշխելու, մատակարարման արագության մասին տեղեկությունները և ազդող նյութի նպատակային մատակարարվող քանակը։

 

3. Պահպանման ժամանակ հատուկ նախազգուշական միջոցները

 

(դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի 6.4 բաժին)

8. Շնչառման համար նախատեսված՝ դեղաչափված ցողացիրների առնչությամբ պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ անհրաժեշտ է ներառել հետևյալ ցուցումը՝ «Տարան պարունակում է ճնշման տակ գտնվող հեղուկ։ Չենթարկել 50 °C-ից բարձր ջերմաստիճանների ազդեցությանը։ Չծակել տարան»։

 

III. Ներքթային պատրաստուկները

 

1. Որակական և քանակական բաղադրությունը

(դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի 2-րդ բաժին)

 

9. Ներքթային դեղաչափված ցողացիրների, ներքթային դեղաչափված ցողաշիթերի և ներքթային փոշիների առնչությամբ կապազերծվող՝ ազդող նյութի քանակը կարելի է արտահայտել որպես քանակ, որը պետք է կապազերծվի կափույրից (չափված դեղաչափ), կամ որպես քանակ, որը պետք է կապազերծվի գործարկման մեխանիզմից (նպատակային մատակարարվող դեղաչափ)։

10. Նոր ազդող նյութեր պարունակող՝ ներքթային բոլոր պատրաստուկների և ներքթային պատրաստուկների բաղադրության մեջ առաջին անգամ օգտագործվող՝ հայտնի ազդող նյութեր պարունակող ներքթային պատրաստուկների առնչությամբ անհրաժեշտ է նշել մատակարարվող դեղաչափը։

11. Ներքթային գրանցված պատրաստուկների առնչությամբ անհրաժեշտ է հետևել յուրաքանչյուր անդամ պետությունում գործող պրակտիկային։ Ընդ որում, անհրաժեշտ է հստակ արտացոլել՝ արդյոք նշվող քանակը համապատասխանում է չափված դեղաչափին (կափույրից դուրս) կամ մատակարարվող դեղաչափին (գործարկման մեխանիզմից դուրս)։

12. Ներքթային կաթիլների առնչությամբ անհրաժեշտ է նշել մեկ կաթիլի մեջ պարունակվող ազդող նյութի քանակը։

 

2. Դեղաչափման ռեժիմը և կիրառման եղանակը

(դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի 4.2 բաժին)

 

13. Ներքթային պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ անհրաժեշտ է հստակ նշել հետևյալ տեղեկությունները (եթե կիրառելի է)՝

ա) թափահարմանը ներկայացվող պահանջները,

բ) ցածր ջերմաստիճանների դեպքում կիրառությունը,

գ) մղման և կրկնակի մղման անհրաժեշտությունը,

դ) մաքրմանը ներկայացվող պահանջները։

 

3. Պահպանման ժամանակ հատուկ նախազգուշական միջոցները

(դեղապատրաստուկի ընդհանուր բնութագրի 6.4 բաժին)

 

14. Ներքթային դեղաչափված ցողացիրների առնչությամբ պատրաստուկի մասին տեղեկատվության մեջ անհրաժեշտ է ներառել հետևյալ ցուցումը՝ «Տարան պարունակում է ճնշման տակ գտնվող հեղուկ։ Չենթարկել 50 °C-ից բարձր ջերմաստիճանների ազդեցությանը։ Չծակել տարան»։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան