ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
13 հուլիսի 2018 թվականի |
թիվ 20 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԾԱԳՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՊԵՏԱԿԱՆ ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Ի կատարումն «Գնումների կարգավորման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 25-րդ հավելված) 30-րդ կետի և նշված պայմանագրի 28-րդ հոդվածի 1-ին կետի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ծագող ապրանքների՝ պետական գնումներին մասնակցելու թույլտվությունն ապահովելու նպատակներով.
1. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից ծագող այն առանձին ապրանքների թույլտվության վերաբերյալ առաջարկներ, որոնց մասով Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում սահմանված են պետական գնումներին մասնակցելու թույլտվության արգելքներ:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ մինչև 2018 թվականի սեպտեմբերի 1-ն անցկացնել խորհրդակցություններ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության լիազորված մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ներկայացված առաջարկները քննարկելու նպատակներով, և զեկուցել արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|