ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՆՇՎԱԾ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 36
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.09.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

14 սեպտեմբերի 2018 թվականի

թիվ 36

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ԵՎ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ՆՇՎԱԾ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների և մոտեցումների մասին՝ նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունը ներդաշնակեցնելու նպատակով» համաձայնագրի նախագծին (կից ներկայացվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական ընթացակարգերն անցկացնելու համար:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների և մոտեցումների մասին՝ նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունը ներդաշնակեցնելու նպատակով

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 53-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան,

ընդունելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) ոլորտում անդամ պետությունների օրենսդրության մոտարկման անհրաժեշտությունը,

կարևորելով անդամ պետությունների տարածքներում անվտանգ արտադրանքի արտադրությունն ու շրջանառությունը՝

համաձայնեցին հետևյալի մասին.

Հոդված 1

 

Սույն համաձայնագրով սահմանվում են անդամ պետություններում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) (այսուհետ՝ պետական հսկողություն (վերահսկողություն)) իրականացնելու սկզբունքներն ու մոտեցումները՝ նշված ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով:

 

Հոդված 2

 

Իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր) կողմից արտադրանքի մասով և (կամ) արտադրանքին ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման (ներառյալ՝ հետազոտությունները), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացների (այսուհետ՝ արտադրանքի կենսական պարբերաշրջանի փուլեր) մասով Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պարտադիր պահանջների կատարումը ենթակա է պետական հսկողության (վերահսկողության):

Կախված արտադրանքի կենսական պարբերաշրջանի փուլից՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները չկատարելու համար պատասխանատվություն են կրում իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ արտադրողները, արտադրողի կողմից լիազորված անձինք, ներմուծողներն ու վաճառողները, որոնք իրականացնում են տեխնիկական կանոնակարգման օբյեկտների արտադրություն և (կամ) համապատասխանության գնահատում, և (կամ) արտադրանքը շրջանառության մեջ դնելը և (կամ) իրացնելը, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմինները (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)), որոնք իրականացնում են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 3

 

Պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան լիազորված՝ անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների (այսուհետ՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ) կողմից՝ հետևյալ սկզբունքների հիման վրա՝

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի բարեխղճության կանխավարկած.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների գործունեության հրապարակայնություն.

սպառողների իրավունքների պաշպանության ապահովում.

պետական հսկողության (վերահսկողության) իրականացման համակարգայնություն.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների պաշտոնատար անձանց արհեստավարժություն և կոմպետենտություն.

ստուգվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքների ու օրինական շահերի պահպանում.

պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ նշանակելիս և անցկացնելիս, դրանց արդյունքներով որոշումներ կայացնելիս օրինականության պահպանում.

արտադրողներից, վաճառողներից, կատարողներից և ձեռքբերողներից (այդ թվում՝ սպառողներից) պետական հսկողության (վերահսկողության) մարմինների անկախություն.

անդամ պետության մեկ մարմնի կողմից պետական հսկողության (վերահսկողության) լիազորությունները հավատարմագրման լիազորությունների հետ համատեղելու անթույլատրելիություն՝ բացառությամբ անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից անդամ պետությունների՝ համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինների (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների պաշտոնատար անձանց օբյեկտիվություն և անկողմնակալություն.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների գործունեության պետական ֆինանսավորում.

իրավախախտումը կանխելու առաջնահերթություն պատժի նկատմամբ (բացառությամբ այն դեպքերի, երբ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը հայտնաբերելուն և դրա տարածումը կանխելուն ուղղված միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելուն).

Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների խախտման ռիսկի գնահատում.

անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մի քանի մարմինների կողմից՝ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված միևնույն պարտադիր պահանջների կատարման մասով մեկ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ ստուգումների անցկացման անթույլատրելիություն:

 

Հոդված 4

 

1. Պետական հսկողության (վերահսկողության) իրականացման օպտիմալացման և արդյունավետության բարձրացման նպատակով անդամ պետություններում կիրառվում է ռիսկ-կողմնորոշված մոտեցումը, որով նախատեսվում է պետական հսկողության (վերահսկողության) իրականացումը՝ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների խախտման ռիսկի գնահատման հիման վրա, որի արդյունքներով իրականացվում է պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման ձևի, տևողության, պարբերականության ընտրությունը:

2. Պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման ձևը, տևողությունը, պարբերականությունն ընտրելու նպատակով ռիսկի գնահատման կանոնները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 5

 

1. Պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները, Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը վերլուծելու ու կանխատեսելու հիման վրա և անդամ պետությունների տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառության կանխմանը, հայտնաբերմանը, կանխարգելմանը և (կամ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման բացասական հետևանքների վերացմանն ուղղված միջոցներ ձեռնարկելու հիման վրա՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման միջոցով:

2. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման վերլուծությունն ու կանխատեսումը ներառում է հետևյալի ուսումնասիրումն ու ամփոփումը՝

1) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման, այդ թվում՝ դրանց հետազոտությունների (փորձարկումների) և չափումների դեպքում հայտատու հանդիսացող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի մասին տեղեկություններ.

2) պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման արդյունքում ստացված տեղեկատվություն.

3) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հայտնաբերված՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների, ինչպես նաև մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելու դեպքերի մասին տեղեկատվություն, որն այդ թվում ստացվում է զանգվածային լրատվության միջոցներից:

 

Հոդված 6

 

1. Պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումներ անցկացնելիս պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրավունք չունեն պահանջելու իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատերից ներկայացնել տեղեկատվություն, որը նախկինում ներկայացվել է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կամ որը, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից կարող է ստացվել Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին ու անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ձևավորված և գործող պետական տեղեկատվական համակարգերից, ռեեստրներից և ռեգիստրներից:

2. Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում կիրառվում են միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան հաստատվող՝ Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերի պահանջները կիրառելու ու կատարելու և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատում իրականացնելու համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ազգային (պետական) ստանդարտների ցանկերում (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) ներառված ստանդարտներում կամ այլ փաստաթղթերում պարունակվող հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններն ու մեթոդները, այդ թվում՝ նմուշառման կանոնները:

Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում):

Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում չի թույլատրվում արտադրանքի նմուշների հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացնել այն փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում), որտեղ տվյալ արտադրանքը գնահատվել (հաստատվել) է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անդամ պետության տարածքում որպես իրավաբանական անձ գրանցված է պետական հսկողության (վերահսկողության) համար անհրաժեշտ փորձարկումներ իրականացնող միայն մեկ փորձարկման լաբորատորիա (կենտրոն):

Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում անցկացված հետազոտութունների (փորձարկումների) և չափումների արդյունքների առնչությամբ տարաձայնությունների կարգավորման համար կիրառվում են չափումների ռեֆերենտային մեթոդիկաներ (մեթոդներ), որոնք սահմանվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ որպես չափումների ռեֆերենտային մեթոդիկա (մեթոդ) ընդունվող չափումների մեթոդիկայի (մեթոդի) վկայագրման կարգին համապատասխան՝ ստանդարտների ցանկերում ներառվածների թվից:

3. Պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրավունք ունեն պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների անցկացման համար ներգրավելու փորձագետներ և (կամ) փորձագիտական կազմակերպություններ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված միջոցառումներն իրականացվում են՝ հաշվի առնելով նշված փորձագետների և փորձագիտական կազմակերպությունների՝ արտադրողներից, վաճառողներից, կատարողներից և ձեռքբերողներից (այդ թվում՝ սպառողներից) անկախության սկզբունքը:

4. Արտապլանային ստուգումները պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից կարող են անցկացվել հետևյալ դեպքերում՝

1) անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով պետական մարմիններից Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների մասին տեղեկատվության ստացում պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից.

2) մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի առաջացում և (կամ) այդ վնասը հասցնելը.

3) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 7

 

1. Պետական հսկողության (վերահսկողության) անցկացումը կազմակերպելու և անդամ պետությունների տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելը և դրա շրջանառությունը կանխելու նպատակով անդամ պետություններն ապահովում են պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցությունը, ինչպես նաև անդամ պետության օրենսդրությանը համապատասխան՝ հավատարմագրում անցկացնելու համար լիազորված մարմինների կամ իրավաբանական անձանց հետ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցությունը, այդ թվում՝ տեղեկատվության պարբերական փոխանակման, պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու փորձի փոխանակման կազմակերպման միջոցով:

Նշված փոխգործակցության կարգը սահմանվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից:

2. Պետական հսկողություն (վերահսկողություն) անցկացնելիս տեղեկատվական փոխանակումն ու փոխգործակցությունն ապահովելու նպատակով պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն օգտագործում են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը:

 

Հոդված 8

 

1. Միության շրջանակներում Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ընդհանուր գործընթացներն իրագործելիս պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և անդամ պետությունների այլ լիազորված մարմինների միջև օպերատիվ փոխգործակցության նպատակով ապահովվում է վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի գործունեությունը:

2. Վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի գործունեության շրջանակներում իրականացվում է ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորում, վարում և օգտագործում, ինչպես նաև տեղեկությունների փոխանակում, այդ թվում՝

1) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ հայտնաբերված արտադրանքի մասին, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում այդ արտադրանքի շրջանառության կանխմանը, հայտնաբերմանը և կանխարգելմանը և (կամ) հայտնաբերված խախտումների բացասական հետևանքների վերացմանն ուղղված՝ ձեռնարկված միջոցների մասին.

2) անդամ պետության տարածքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքն առանց համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի կամ դրա անցկացման մասին տեղեկությունների իրացնելու՝ հայտաբերված դեպքերի մասին.

3) արտադրանքի համապատասխանության գնահատման մասով Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման հայտնաբերված փաստերի, այդ թվում՝ սերտիֆիկացման աշխատանքների կատարման կանոնների խախտման փաստերի և հետազոտությունների (փորձարկումների) և չափումների ոչ հավաստի արդյունքների ներկայացման փաստերի մասին:

3. Տեղեկությունների ներկայացման, հավաքման և ամփոփման կարգը, դրանց կազմը, սույն հոդվածի 2-րդ կետում նշված ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում դրանք տեղադրելու կարգը, ինչպես նաև վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգի գործունեության կանոնները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

4. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինները և անդամ պետության այլ լիազորված մարմինները ձեռնարկում են անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված՝ անդամ պետությունների տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելու և դրա շրջանառության կանխմանը և կանխարգելմանն ուղղված միջոցներ այն դեպքում, երբ այդ արտադրանքի մասին տեղեկատվություն է պարունակվում վտանգավոր արտադրանքի մասին տեղեկացման համակարգում:

 

Հոդված 9

 

1. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինները փոխգործակցություն են իրականացնում հետևյալ նպատակներով՝

1) անդամ պետությունների տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերում, այդ թվում՝ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթուղթ տրամադրած մարմնին կամ այդ փաստաթուղթն ընդունած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջն այդ փաստաթղթի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու (անվավեր ճանաչելու) անհրաժեշտության վերաբերյալ կարգադրագիր տալու մասին որոշում ընդունելու նպատակով.

2) անդամ պետությունների տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելու և դրա շրջանառության կանխում:

2. Համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի գործողության կասեցումը կամ դադարեցումը (անվաներ ճանաչումը) պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և (կամ) անդամ պետության այլ լիազորված մարմինների կողմից իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան:

3. Անդամ պետությունը, որը համաձայն չէ մյուս անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից անցկացված միջոցառումների արդյունքներին, կարող է դիմել Հանձնաժողով՝ այդ անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից համապատասխան արտադրանքի մասով ձեռնարկված միջոցների հիմնավոր լինելու հարցը քննելու խնդրանքով (հաշվի առնելով Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները):

Այդ դիմումի ուսումնասիրման արդյունքներով Հանձնաժողովի կոլեգիան կարող է առաջարկել այն անդամ պետությանը, որի պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից ընդունվել է համապատասխան միջոցի կիրառման մասին որոշումը, վերանայել պետական հսկողության (վերահսկողության) միջոցառումների արդյունքները՝ հաշվի առնելով Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները:

Նշված դիմումների ուսումնասիրման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 10

 

1. Անդամ պետություններն ապահովում են պետական հսկողության (վերահսկողության) մարմիների մասին տեղեկատվության ներկայացումը Հանձնաժողով՝ նշելով այդ մարմիններին համապատասխան լիազորություններ վերապահող նորմատիվ իրավական ակտերը, ինչպես նաև անդամ պետություններում պետական հսկողության (վերահսկողության) իրականացման կարգը սահմանող նորմատիվ իրավական ակտերի մասին տեղեկատվության ներկայացումը Հանձնաժողով:

2. Հանձնաժողովն ապահովում է սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվության տեղադրումը Միության պաշտոնական կայքում:

 

Հոդված 11

 

Սույն համաձայնագրի կիրառման և (կամ) մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 12

 

1. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մասն է կազմում:

2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և սույն համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում:

Կատարված է քաղաքում 2019 թվականի « »-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով:

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան