ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
13 հուլիսի 2018 թվականի |
թիվ 22 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԵՎ ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՆԵՐՔԻՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի XVII բաժնի դրույթներով և «Ապրանքների արտահանման ու ներմուծման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ժամանակ անուղղակի հարկերի գանձման կարգի և դրանց վճարման նկատմամբ հսկողության մեխանիզմի մասին» արձանագրությամբ (նշված պայմանագրի թիվ 18 հավելված), ի կատարումն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 28-րդ հոդվածի 1-ին կետի, ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի ակցիզների դրույքաչափերի ներդաշնակեցման, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այդպիսի արտադրանքի շրջանառության միասնական մոտեցումների ապահովման, այդ թվում՝ ալկոհոլային արտադրանքի նկատմամբ երաշխիքային վճարը գանձելու ժամանակ միասնական մոտեցումների մշակման նպատակներով.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ալկոհոլային արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» համաձայնագրի, «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների ոլորտում հարկային քաղաքականություն վարելու սկզբունքների մասին» համաձայնագրի և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ալկոհոլային շուկայի կարգավորման մասին» համաձայնագրի ստորագրումը զսպող տարաձայնությունների մասին հարցը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին քննարկելու համար:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի ընդունմանը խոչընդոտող տարաձայնությունների առկայության դեպքում դրանք ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին քննարկելու համար:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |