ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 35
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.09.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
14.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.09.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

14 սեպտեմբերի 2018 թվականի

թիվ 35

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՈԼՈՐՏՈՒՄ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական ընթացակարգեր անցկացնելու համար:

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի նոյեմբերի 30-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված՝ Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

ղեկավարվելով «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրով, և հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 99-րդ հոդվածը,

ընդունելով տեղեկատվության և տեղեկությունների ժամանակին փոխանակման անհրաժեշտությունը՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և ահաբեկչության ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների օգտագործումը թույլ չտալու նպատակով,

հիմնվելով միջազգային իրավունքի՝ համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքների ու նորմերի վրա,

ճանաչելով անդամ պետությունների կողմից կիրառվող՝ տեղեկատվության գաղտնիությունը պաշտպանելու միջոցները համարժեք և համապատասխան,

համաձայնեցին հետևյալի մասին՝

Հոդված 1

 

Սույն համաձայնագրում օգտագործվող հասկացությունները կիրառվում են «Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում սահմանված իմաստներով։

 

Հոդված 2

 

1. Անդամ պետություններն իրականացնում են փոխգործակցություն և տեղեկատվության փոխանակում (այսուհետ՝ տեղեկատվական փոխգործակցություն)՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ (այսուհետ՝ տեղափոխում) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու նպատակով:

2. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ ֆիզիկական անձի կողմից ուղևորային մաքսային հայտարարագրում և ապրանքների մասին հայտարարագրում հայտագրված տեղեկությունները ներկայացնելու միջոցով:

 

Հոդված 3

 

Անդամ պետությունը սահմանում է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման մասին տվյալների բազան ձևավորելու համար պատասխանատու մարմին, ինչպես նաև նշված տվյալների բազայում պարունակվող տեղեկությունները ներկայացնելու համար պատասխանատու մարմինը (մարմինները) (այսուհետ՝ պատասխանատու մարմին), և սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին գրավոր ծանուցումն ուղարկելու հետ միաժամանակ դիվանագիտական ուղիներով ծանուցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին այդպիսի մարմինների, անդամ պետության՝ տեղեկատվական փոխգործակցությանը մասնակցող լիազորված մարմնի, իրավապահ և մաքսային մարմինների մասին։

Նշված մարմինների փոփոխության դեպքում անդամ պետությունը 10-օրյա ժամկետում դիվանագիտական ուղիներով այդ մասին ծանուցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովին:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ծանուցումն ստանալու օրվանից 5-օրյա ժամկետում մյուս անդամ պետություններ է ուղարկում սույն հոդվածի՝ համապատասխանաբար առաջին կամ երկրորդ պարբերության մեջ նշված տեղեկատվությունը։

 

Հոդված 4

 

1. Տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է մեկ անդամ պետության լիազորված, իրավապահ և մաքսային մարմինների (այսուհետ՝ հարցում ներկայացրած մարմին) այն հարցումների հիման վրա, որոնք գրավոր, ռուսերենով կամ անդամ պետության պետական լեզվով (կից ներկայացնելով ռուսերեն թարգմանությունը) ուղարկվում են այլ անդամ պետության պատասխանատու մարմին (այսուհետ՝ հարցում ստացած մարմին)։

2. Սույն համաձայնագրի 2-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տեղեկություններն ստանալու վերաբերյալ հարցումը ստորագրվում է հարցում ներկայացրած մարմնի ղեկավարի կամ ղեկավարի տեղակալի կողմից և պարունակում է.

ա) հարցում ներկայացրած մարմնի անվանումը,

բ) հարցում ստացած մարմնի անվանումը,

գ) հղում սույն համաձայնագրին,

դ) հարցում ներկայացնելու հիմքերը և նպատակները,

ե) հարցման էության համառոտ շարադրանքը,

զ) այն անձի նույնականացման համար անհրաժեշտ տեղկատվությունը, որի վերաբերյալ ներկայացվում է հարցումը,

է) այն ժամանակահատվածը կամ ամսաթիվը (ամսաթվերը), որի համար տեղեկատվության հարցում է արվում,

ը) հարցումը կատարելու համար անհրաժեշտ այլ տեղեկություններ:

3. Հարցումը կատարելու ժամկետը չի կարող գերազանցել հարցում ստացած մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 30 օրացուցային օրը: Ավելի կարճ ժամկետներում հարցումը կատարելու անհրաժեշտության դեպքում հարցման մեջ կատարվում է համապատասխան վերապահում՝ հարցման հիմքի և այն կատարելու ցանկալի ժամկետի մասին։

Շտապ հարցումը կատարելու ժամկետը չի կարող գերազանցել հարցում ստացած մարմնի կողմից դրա ստացման օրվանից 10 օրացուցային օրը:

Եթե հարցում ստացած մարմնին հարցումը կատարելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկատվություն հարցում ներկայացրած մարմնից, ապա հարցումը կատարելու ժամկետն ավելանում է լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ ժամանակահատվածով:

Սույն կետով նախատեսված ժամկետներում հարցումը մասնակի կամ ամբողջությամբ կատարելու անհնարինության դեպքում, հարցում ստացած մարմինը գրավոր տեղեկացնում է հարցում ներկայացրած մարմնին հարցումը կատարելու ենթադրյալ ժամկետի վերաբերյալ:

4. Անդամ պետության՝ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման մասին տվյալների բազայի ձևավորման համար պատասխանատու մարմնի և պատասխանատու մարմինների միջև փոխգործակցությունն իրականացվում է այդ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. Սույն համաձայնագրի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունը կարող է իրականացվել Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ՝ պայմանով, որ նշված տեղեկատվական համակարգն ապահովելու է սույն համաձայնագրի 6-րդ հոդվածով նախատեսված՝ տեղեկատվության պաշտպանության միջոցները:

 

Հոդված 5

 

1. Սույն համաձայնագրի 4-րդ հոդվածում նշված հարցման կատարումը մերժվում է, եթե՝

ա) հարցումը չի համապատասխանում սույն համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետում նշված պահանջներին.

բ) հարցում ներկայացրած մարմինը չի տրամադրել անհրաժեշտ տեղեկատվություն հարցում ստացած մարմնին՝ հարցումը կատարելու համար անհրաժեշտ լրացուցիչ տեղեկատվություն տրամադրելու մասին նրան հասցեագրված հարցումն ուղարկվելուց հետո 2 ամսվա ընթացքում.

գ) հարցումն օբյեկտիվորեն չի կարող կատարվել հարցում ստացած մարմնից անկախ պատճառներով.

դ) հարցման կատարումը կարող է վնաս հասցնել հարցում ստացած մարմնի անդամ պետության ինքնիշխանությանը և (կամ) ազգային անվտանգությանը։

2. Սույն հոդվածի 1-ին կետի «ա», «գ» և «դ» ենթակետերով նախատեսված դեպքերում հարցման կատարումը մերժելու դեպքում, հարցում ներկայացրած մարմինը հարցում ստացած մարմնի կողմից հարցումն ստանալու օրվանից 10-օրյա ժամկետում գրավոր ծանուցվում է մերժման պատճառների մասին:

 

Հոդված 6

 

1. Սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը գաղտնի է և, առանց այդպիսի տեղեկատվություն տրամադրած մարմնի գրավոր համաձայնության, չի կարող օգտագործվել այն նպատակներից տարբերվող այլ նպատակներով, որոնց համար այն արվել և ներկայացվել է:

Տեղեկատվական փոխգործակցությանը մասնակցող անդամ պետության մարմինները ձեռնարկում են սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության պաշտպանությանը, պահպանմանը և վերացմանն ուղղված միջոցներ՝ իրենց պետության օրենսդրությանը համապատասխան: Նշված տեղեկատվությունը չի պահվում ավելի երկար, քան պահանջում են այն նպատակները, որոնց համար այն փոխանցվել է։

Սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության չարտոնված տարածման, դրա կորստի, ոչնչացման կամ ոչ պատշաճ օգտագործման դեպքում տեղեկատվության հարցում կատարած անդամ պետության իրավասու մարմինն անհապաղ տեղեկացնում է տեղեկատվությունը ներկայացրած անդամ պետության իրավասու մարմնին և իրականացնում համապատասխան հետաքննություն: Անհրաժեշտության դեպքում անդամ պետությունների իրավասու մարմինները հետաքննություն իրականացնելիս փոխգործակցում են միմյանց հետ:

Սույն համաձայնագրի այն դրույթները, որոնք նախատեսում են սույն համաձայնագրի շրջանակներում ստացված տեղեկատվության գաղտնիության ապահովում, մնում են ուժի մեջ՝ սույն համաձայնագրի գործողության դադարեցման կամ դրա մասնակիցների կազմից անդամ պետության դուրս գալու դեպքում:

2. Անդամ պետությունների պետական գաղտնիք (պետական գաղտնիքներ) կազմող տեղեկությունների փոխանակման կարգը, պաշտպանության պայմանները և միջոցները սահմանվում են անդամ պետությունների միջև հարաբերություններում կիրառելի առանձին միջազգային պայմանագրերով։

 

Հոդված 7

 

Այն վարչական կամ քրեական գործերի մասին տեղեկատվության փոխանակումը, որոնց առարկան հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման (լվացման) և (կամ) ահաբեկչության ֆինանսավորման հետ կապված կանխիկ դրամական միջոցները և (կամ) դրամական գործիքներն են, իրականացվում է անդամ պետությունների միջև հարաբերություններում կիրառելի միջազգային պայմանագրերի շրջանակներում:

 

Հոդված 8

 

Սույն համաձայնագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 9

 

Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ՝ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում սույն համաձայնագրի անբաժանելի մասը։

 

Հոդված 10

 

Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

Սույն hամաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս է կազմում։

Կատարված է ___________ քաղաքում, 20 ___ թվականի _____ «____»ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան