ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 19
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.07.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
13.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.09.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

13 հուլիսի 2018 թվականի

թիվ 19

քաղ. Մոսկվա

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎԱՉԱՓՈՎ ԱՆՑԿԱՑՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ (ՄՈՒՆԻՑԻՊԱԼ) ԳՆՈՒՄՆԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԹՎԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԱԴԱՐՁ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 28-րդ հոդվածի 1-ին կետի եւ 88-րդ հոդվածի 1-ին կետի՝ Եվրասիական տնտեսական միության մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրության՝ էլեկտրոնային ձեւաչափով անցկացվող պետական (մունիցիպալ) գնումներին մասնակցության հնարավոր մատակարարների եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մատակարարների անարգել հասանելիության համար Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչումն ապահովելու նպատակով՝

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համատեղ մինչեւ 2018 թվականի սեպտեմբերի 1-ը հաստատել Հայաստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրությունների փոխադարձ ճանաչումը նախատեսող միջոցառումների ծրագիրը՝ ելնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պատրաստակամությունից։

Միջոցառումների նշված ծրագրերը նախապատրաստելիս հիմք ընդունել այն, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում շարունակվում է մեկ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պատրաստված էլեկտրոնային թվային ստորագրությունը Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ պետությունների կողմից փոխադարձ ճանաչելու աշխատանքը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով