ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԵՏԱՂԱԳԼԱՆՄԱՆ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՌԱԾ ՊՈՂՊԱՏԵ ԳԼԱՆԻԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 82
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.06.2019-25.02.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
21.05.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
21.05.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.06.2019
Ուժը կորցնելու ամսաթիվ
25.02.2020

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 մայիսի 2019 թվականի

թիվ 82

քաղ. Մոսկվա

 

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԵՏԱՂԱԳԼԱՆՄԱՆ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՌԱԾ ՊՈՂՊԱՏԵ ԳԼԱՆԻԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման (հակադեմփինգային) և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի «Մաքսային միությունում գլանման հաստոցների համար նախատեսված կռած պողպատե գլանիկներ արտադրողների տնտեսական շահերի պաշտպանության միջոցների մասին» թիվ 904 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի կիրառումը երկարաձգել մինչև 2020 թվականի փետրվարի 25-ը ներառյալ:

2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև 2020 թվականի փետրվարի 25-ը ներառյալ ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 904 որոշմամբ սահմանված դրույքաչափերով հակագնագցման տուրքի գանձումը՝ նախնական հակագնագցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն 2019 թվականի հունիսի 26-ից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան