ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
12 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 176 |
քաղ. Մոսկվա |
«ԳՐԱՆՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ՝ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԻ) ԱՆՑԿԱՑՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ՝ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. Գործողության մեջ դնել «Գրանցման նպատակով բժշկական արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) անցկացումն իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության լիազորված կազմակերպությունների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը` սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Սույն կարգադրությանը համապատասխան՝ գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացին նոր մասնակիցների միանալն իրականացվում է միանալու ընթացակարգը կատարելու միջոցով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի օգոստոսի 30-ի թիվ 93 որոշմամբ հաստատված՝ «Գրանցման նպատակով բժշկական արտադրատեսակների հետազոտությունների (փորձարկումների) անցկացումն իրականացնող՝ Եվրասիական տնտեսական միության լիազորված կազմակերպությունների միասնական ռեեստրի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու կարգի համաձայն:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |