ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
12 նոյեմբերի 2018 թվականի |
թիվ 177 |
քաղ. Մոսկվա |
«ԲԺՇԿԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՏԱՆՑՄԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԲԱԶԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄ, ՎԱՐՈՒՄ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ» ԸՆԴՀԱՆՈՒՐ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1. «Բժշկական արտադրատեսակների անվտանգության, որակի և արդյունավետության դիտանցման տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնել սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Սույն կարգադրությանը համապատասխան գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացին նոր մասնակիցների միանալն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի օգոստոսի 30-ի թիվ 94 որոշմամբ հաստատված՝ «Բժշկական արտադրատեսակների անվտանգության, որակի և արդյունավետության դիտանցման տվյալների միասնական տեղեկատվական բազայի ձևավորում, վարում և օգտագործում» ընդհանուր գործընթացին միանալու կարգի համաձայն՝ միանալու ընթացակարգը կատարելու միջոցով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |