ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3892-Ա |
«23» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. ԱվինՅԱՆ |
|
Հավելված Երևանի քաղաքապետի23.09.2025 թ. հ. 3892-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստա-յին դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Վլադիսլավ Խաչիկյան |
Ազատա-մարտիկների պողոտա, 3-րդ նրբանցք, հ.36 |
հողամաս |
Անահիտ Մուրադյանին սեփականության իրավունքով պատկանող, Ազատամարտիկների պողոտայի 3-րդ նրբանցքի հ.36 հասցեում գտնվող բնակելի տան /վկ. հ.04082025-01-0161/ բաժանման հատակագծով առանձնացվող 79.05քմ մակերեսով հողամասին տրամադրել հասցե՝ Ազատամարտիկների պողոտա, 3-րդ նրբանցք, հ.36/1 |
01053FXHJCPC |
|
|
2 |
Արա Գալստյան |
Նորագավիթ 5-րդ փողոց, հ.17 |
հողամաս |
Աղվան և Ալինա Հարությունյաններին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող, Նորագավիթ 5-րդ փողոցի հ.17 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.31012024-01-0111/ բաժանման հատակագծով առանձնացվող 620.8քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Նորագավիթ 5-րդ փողոց, հ.17/1 |
01113JZZFADT |
|
|
3 |
Մհեր Սիմոնյան |
Օրբելի փողոց, հ.41 |
հողամաս |
«ԿՈՒՐՈՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Օրբելի փողոցի հ.41 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.18042025-01-0377, սերվիտուտ՝ 287.2քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 424.4քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Օրբելի եղբայրների փողոց, հ.35/2 |
01033HKBD5YD |
|
|
4 |
Եվա Ոսկանյան |
Գրիբոյեդովի փողոց, հ.21/9 |
շինություն |
Վահրամ Ադամյանին և Լիանա Մուշեղյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող, Գրիբոյեդովի փողոցի հ.21/9 հասցեում գտնվող /վկ. հ.21052015-01-0074, հող՝ 42.1քմ/ 64.0քմ մակերեսով օժանդակ շինությանը տրամադրել հասցե՝ Գրիբոյեդովի փողոց, հ.21/15 |
01033XNGWUDJ |
|
|
5 |
«ՕՀԱՆՅԱՆ ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ |
Շիրակի փողոց, հ.97 և Աէրացիայի թաղամաս, հ.1/21 |
շինություն և հողամաս |
«ՕՀԱՆՅԱՆ ԲՐԵՆԴԻ ԿՈՄՊԱՆԻ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, Շիրակի փողոցի հ.97 և Աէրացիայի թաղամասի հ.1/21 հասցեներում գտնվող շինությունների զբաղեցրած հողամասերին /վկ. հ.21052024-01-0061 և վկ. հ.22012025-01-0324/ ըստ միավորման հատակագծի տրամադրել մեկ միասնական հասցե՝ Աէրացիայի թաղամաս, հ.1/21 |
01113DVYLLU9 |
|
|
6 |
Արկադի Հովհաննիսյան |
Հաղթանակ թաղամաս |
հողամաս |
Արկադի Հովհաննիսյանին պատկանող, Հաղթանակ թաղամասում գտնվող հողամասին /հիմք՝ Երևանի քաղաքապետի 12.09.2025թ. հ.3768-Ա որոշում և վկ. հ.30082024-01-0493/ տրամադրել հասցե՝ Հաղթանակ թաղամաս, 2-րդ փողոց, հ.63/17 |
01073FDTE3CZ |
|
|
7 |
Զոյա Գորեյան |
Ա. Խաչատրյան փողոց, հ.24/1 շենք, հ.13-14 |
բնակարան |
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 20.06.2025թ. հ.ԵԴ2/10398/02/24 վճռով, Նարինե Ավագյանին անցած Ա. Խաչատրյան փողոցի հ.24/1 շենքի հ.13-14 հասցեում գտնվող բնակարանին տրամադրել հասցե՝ Ա. Խաչատրյան փողոց, հ.24/1 շենք, բն.13/1 |
01033YFJ7V99 |
|
|
8 |
Նարինե Սարգսյան |
Բագրևանդ թաղամաս, հ.18/38 |
հողամաս |
Նարինե Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող, Բագրևանդ թաղամասի հ.18/38 հասցեում գտնվող հողամասի /վկ. հ.21082025-01-0327/ բաժանման հատակագծով առանձնացվող 225քմ մակերեսով մաս 2-ին տրամադրել հասցե՝ Բագրևանդ թաղամաս, հ.18/39 |
01083Y66FZKY |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |