ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3909-Ա |
«24» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Մ.ՄԵԼԻՔՅԱՆ ՓՈՂՈՑ ՆՐԲԱՆՑՔ Հ.3 ՇԵՆՔԻ Հ.13/28 ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Հարություն Ավագյանի դիմումը` Մ.Մելիքյան փողոց նրբանցք հ.3 շենքի, սեփականության իրավունքով Հարություն Ավագյանին պատկանող հ.13/28 տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 13.06.2023թ. հ.13062023-01-0058 վկայական) գործառական նշանակությունը բնակելի դասակարգելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության Դ-52889-25 եզրակացությունը.
1. Մ.Մելիքյան փողոց նրբանցք հ.3 շենքի, սեփականության իրավունքով Հարություն Ավագյանին պատկանող հ.13/28 հասցեում գտնվող տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, սահմանել բնակելի և ընդգրկել բնակելի ֆոնդում՝ որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել բնակելի նշանակության:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. Ավինյան |