ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
6 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 21 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ` ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 7-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը և «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության` մյուս կողմից, միջև առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) 13.3-րդ րդ3 առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի (այսուհետ՝ Համաձայնագիր) երությանը և «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների րդ3 առևտրատնտելու վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի տեղեկատվությունը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.
1. Համաձայնագիրը ճանաչել պարտադիր Եվրասիական տնտեսական միության համար՝ ամա ուժի մեջ մտնելու օրվանից:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովին՝
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից ավարտվելու վերաբերյալ վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ քան 10 աշխատանքային օր հետո, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հասցեով ուղարկել Համաձայնագրի 13.3-րդ հոդվածով նախատեսված ծանուցումը.
Տեղեկացնել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվա մասին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |