ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
11 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 194 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ (ՄԵՐԿՈՍՈՒՐ) ՄԻՋԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության մասին» հուշագրի նախագծին (կցվում է)։
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ.Օ. Նիկիշինային ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրը։
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Հարավամերիկյան ընդհանուր շուկայի (ՄԵՐԿՈՍՈՒՐ) միջև առևտրատնտեսական հարցերով համագործակցության մասին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, որը Եվրասիական տնտեսական միության մշտապես գործող կարգավորող մարմին է, և Հարավամերիկյան ընդհանուր շուկան (ՄԵՐԿՈՍՈՒՐ), այսուհետ՝ Մասնակիցներ,
ցանկանալով ամրապնդել Եվրասիական տնտեսական միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև առևտրատնտեսական հարցերով բարեկամությունն ու համագործակցությունը,
ընդունելով տարածաշրջանային տնտեսական համագործակցության ամրապնդման նպատակով փոխգործակցելու և ներքին ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը նպաստելու ձգտումը,
գիտակցելով առևտրատնտեսական համագործակցության զարգացման մեխանիզմ սահմանելու կարևորությունը,
հաստատելով միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին հավատարմությունը,
նշելով, որ տարածաշրջանային ինտեգրումը տնտեսական և սոցիալական զարգացման գործիք է, ինչպես նաև ժողովուրդների մերձեցման ու միջազգային կայունության բարձրացմանը նպաստելու միջոց,
հաշվի առնելով համագործակցության և կոոպերացիայի ամրապնդման համար պայմաններ ստեղծելու կարևորությունը՝ Եվրասիական տնտեսական միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև փոխադարձ առևտրի զարգացմանը նպաստելու նպատակով, ինչը միտված է տնտեսական աճը և սոցիալական ինտեգրումը խթանելուն,
խթանելով բազմակողմանի առևտրային համակարգը զարգացնելու և ամրապնդելու, ինչպես նաև բոլոր թեկնածուների՝ առաջիկայում Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու Մասնակիցների ձգտումը՝
համաձայնեցին հետևյալի մասին.
1. Սույն հուշագրի նպատակներն են առևտրատնտեսական ոլորտում համագործակցության ամրապնդումը և Եվրասիական տնտեսական միության ու ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև առևտրի զարգացման և բազմազանեցման խթանումը՝ Մասնակիցների իրավասությանը համապատասխան։
2. Սույն հուշագրի 1-ին կետում նշված նպատակներին հասնելու համար Մասնակիցները կարող են իրենց իրավասության շրջանակներում համագործակցել հետևյալ ոլորտներում՝
առևտուր՝ ներառյալ առևտրի ընթացակարգերի պարզեցումը.
մաքսային վարչարարություն.
տեխնիկական կանոնակարգում, ստանդարտացում և համապատասխանության հաստատման ընթացակարգեր.
սանիտարական և բուսասանիտարական միջոցներ.
արտաքին առևտրի վիճակագրություն.
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներ՝ ներառյալ մակրոտնտեսական քաղաքականությունը, էներգետիկան, տրանսպորտը և բեռնափոխադրումները, արդյունաբերական և ագրոարդյունաբերական կոոպերացիան։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի անդամ պետությունների իրավասության շրջանակներում գտնվող հարցերը կքննարկվեն դրանց մասնակցությամբ։
3. Սույն հուշագրի նպատակներին հասնելու համար Մասնակիցները կարող են՝
աջակցություն ցուցաբերել գիտական կազմակերպությունների, միությունների և գործարար շրջանակների ասոցիացիաների փոխգործակցությանը՝ սույն հուշագրին համապատասխան համագործակցության առարկային դասվող հարցերով, այդ թվում՝ համաժողովների, համատեղ կրթական և գործնական սեմինարների, խորհրդակցությունների, ֆորումների, կլոր սեղանների և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման միջոցով.
օժանդակել առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումների կազմակերպմանը.
աջակցել Եվրասիական տնտեսական միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի գործարար շրջանակների ասոցիացիաների ներկայացուցիչների փոխադարձ այցելություններին, որոնք ուղղված են առկա տնտեսական հարաբերությունների ամրապնդմանը.
իրականցնել տարածաշրջանային ինտեգրման գործընթացների բնագավառում փորձի փոխանակում՝ առանձնակի կարևորելով խնդրահարույց հարցերն ու դրանց լուծման եղանակները.
խրախուսել տնտեսական համագործակցությունն ու առևտրի պարզեցումը՝ մակրոտնտեսական ցուցանիշների, սանիտարական և բուսասանիտարական միջոցների, ապրանքների ծագումը որոշելու կանոնների, մաքսասակագնային և ոչ սակագնային միջոցների, մաքսային հարցերի, տեխնիկական կանոնակարգման, համապատասխանության հաստատման ստանդարտների և ընթացակարգերի, հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների, հատուկ մաքսային ռեժիմների, մրցակցային քաղաքականության և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջոցով.
իրականացնել սանիտարական և բուսասանիտարական կարգավորման հարցերով համագործակցություն՝ հաշվի առնելով Առևտրի համաշխարհային կազմակերպության սանիտարական ու բուսասանիտարական միջոցների և համապատասխան միջազգային կազմակերպությունների կողմից մշակված միջազգային ստանդարտների, ձեռնարկների և առաջարկությունների կիրառման վերաբերյալ Համաձայնագրի դրույթները։
մաքսային վարչարարության ոլորտում իրականացնել տեղեկատվության և փորձի փոխանակում՝ Մասնակիցների իրավունքի նորմերին և համընդհանուր գործելակերպին համապատասխան։
Սույն հուշագրում ոչինչ չի կարող մեկնաբանվել որպես Մասնակիցներին՝ միմյանց գաղտնի տեղեկատվություն տրամադրելու համար պարտավորեցնող։
4. Սույն հուշագրի շրջանակներում համագործակցության համակարգման նպատակով Մասնակիցները ստեղծում են Առևտրատնտեսական համագործակցության հարցերով համատեղ կոմիտե (այսուհետ՝ Կոմիտե), որը ներառում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի անդամ պետությունների պետական մարմինների ներկայացուցիչներին։
Սույն հուշագրի նպատակներին հասնելու համար Կոմիտեն կարող է ստեղծել աշխատանքային խմբեր, որոնց նիստերը կգումարվեն ըստ անհրաժեշտության և համապատասխան հարցման հիման վրա։ Կոմիտեն կարող է սահմանել համապատասխան աշխատանքային խմբերի խնդիրներն ու գործառույթները, որոնք իրենց հաշվետվություններն ու առաջարկությունները կներկայացնեն Կոմիտեին։
Կոմիտեի և սույն հուշագրին համապատասխան ստեղծված աշխատանքային խմբերի գործունեության կազմակերպական և տեխնիկական ապահովումն իրականացվում է ընդունող կողմի հաշվին։
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի անդամ պետությունների պետական մարմինների, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի մարմինների ներկայացուցիչների՝ Կոմիտեի և սույն հուշագրին համապատասխան ստեղծված աշխատանքային խմբերի գործունեությանը մասնակցելու հետ կապված ծախսերը հոգում են նրանց ուղարկող կողմերը։
5. Կոմիտեն կլինի հարթակ՝ հետևյալի համար՝
այն միջոցների քննարկումը, որոնք ճանաչվում են որպես սույն հուշագրի 1-ին կետում սահմանված նպատակներին հասնելու համար անհրաժեշտ միջոցներ.
սույն հուշագրի դրույթների իրագործման հետ կապված հարցերի քննարկումը.
Եվրասիական տնտեսական միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև առևտրատնտեսական համագործակցության վերլուծությունը, դրա ընդլայնման և առևտրային հարաբերությունների բազմազանեցման համար միջոցների և հնարավորությունների որոշումը, այդ թվում՝ առևտրային բանակցություններ անցկացնելու հնարավորությունների ուսումնասիրման և փոխադարձ առևտրում խոչընդոտները հաղթահարելու ուղիների որոնման նպատակով.
առևտրատնտեսական համագործակցության հարցերի քննարկումը՝ Մասնակիցների իրավասությանը համապատասխան։
6. Կոմիտեի նիստերը կանցկացվեն կանոնավոր կերպով։ Կոմիտեի նիստերի արդյունքներով կստորագրվի արձանագրությունը, և անհրաժեշտության դեպքում կտրվեն առաջարկություններ՝ Եվրասիական տնտեսական միության և ՄԵՐԿՈՍՈՒՐ-ի միջև համագործակցության զարգացման ու տնտեսական հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ։
7. Սույն հուշագրի շրջանակներում տեղեկատվության փոխանակումն իրականացվում է անգլերենով։
8. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և Մասնակիցների համար չի առաջացնում իրավաբանական և ֆինանսական պարտավորություններ։
9. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։
10. Մասնակիցներից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Մասնակցին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Մասնակցի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։
Ստորագրված է ______ քաղաքում 2018 թվականի ____________ «_____»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերեն, իսպաներեն, պորտուգալերեն և անգլերեն: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Արգենտինայի Հանրապետության կողմից՝ |
|
Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կողմից՝ | |
|
Պարագվայի Հանրապետության կողմից՝ | |
|
Ուրուգվայի Արևելյան Հանրապետության կողմից՝ | |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|