ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
07 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 144 |
քաղ. Մոսկվա |
««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու և որոշ միջազգային պայմանագրեր ուժը կորցրած ճանաչելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի հոկտեմբերի 10-ը սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցման անցկացման արդյունքների մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու և որոշ միջազգային պայմանագրեր ուժը կորցրած ճանաչելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները,
այսուհետ՝ անդամ պետություններ,
առաջնորդվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 12-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ և1 ենթակետով՝
«և1) հաստատում է անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդիկան.».
2) 16-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 51 ենթակետով՝
«51) հաստատում է ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները յուրաքանչյուր անդամ պետության համար.».
3) «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 5 հավելված)՝
12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«12. Ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվները յուրաքանչյուր անդամ պետության համար սահմանվում են Միջկառավարական խորհրդի կողմից 3 տարով՝ հերթական 3-ամյա ժամանակահատվածի համար դրանց հետագա վերանայմամբ։ Նշված նորմատիվները հաշվարկվում են Բարձրագույն խորհրդի կողմից հաստատվող՝ անդամ պետությունների միջև ներմուծման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների հաշվարկման մեթոդիկային համապատասխան։».
40-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«40. Անդամ պետության լիազորված մարմինը յուրաքանչյուր օր՝ տեղական ժամանակով ընթացիկ օրվա ժամը 16։00-ից ոչ ուշ (Հայաստանի Հանրապետության համար՝ Երևան քաղաքի ժամանակով, Բելառուսի Հանրապետության համար՝ Մինսկ քաղաքի ժամանակով, Ղազախստանի Հանրապետության համար՝ Աստանա քաղաքի ժամանակով, Ղրղզստանի Հանրապետության համար՝ Բիշքեկ քաղաքի ժամանակով, Ռուսաստանի Դաշնության համար՝ Մոսկվա քաղաքի ժամանակով) մյուս անդամ պետությունների լիազորված մարմիններ է ուղարկում հետևյալ տեղեկությունները՝ հաշվետու օրվա դրությամբ՝».
53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«53. Անդամ պետությունների պետական ֆինանսական հսկողության բարձրագույն մարմինները համատեղ հսկողական միջոցառումների շրջանակներում յուրաքանչյուր տարի ստուգում են լիազորված մարմինների կողմից սույն Արձանագրության դրույթների պահպանումը։».
4) «Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին» հիմնադրույթի (նշված Պայմանագրի թիվ 8 հավելվածի հավելված) 3-րդ կետում «սահմանված կարգով ու նորմատիվներով» բառերը փոխարինել «համապատասխան» բառով, «՝ հաշվի առնելով» բառերը փոխարինել «, հաշվի առնելով» բառերով։
Հոդված 2
Ուժը կորցրած ճանաչել՝
«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի 8-րդ հոդվածի 1-ին կետը.
«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու վերաբերյալ» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրի առանձին դրույթների կիրառման մասին» 201և թվականի ապրիլի 11-ի արձանագրությունը.
«Ղրղզստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի դեկտեմբերի 23-ին ստորագրված պայմանագրում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի մայիսի 14-ի արձանագրությունը։
Հոդված 3
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից, սակայն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ստանալու օրվանից ոչ շուտ։
Կատարված է ________ քաղաքում 20____թվականի__________-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետություն կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի |
Բելառուսի |
Ղազախստանի |
Ղրղզստանի |
Ռուսաստանի |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|