ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 140
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.09.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
07.09.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
07.09.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.09.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

7 սեպտեմբերի 2018 թվականի

թիվ 140

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական
հանձնաժողովի կոլեգիայի
նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«    » ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների պլանը։

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացումն արագացնելու խնդրանքով՝ հաշվի առնելով 2018 թվականի նոյեմբերին դրանք ավարտելու անհրաժեշտությունը՝ նշված համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության համար պարտադիր լինելու վերաբերյալ դրա համաձայնությունն հայտնելու մասին ակտը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնելու նպատակով։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

Մ. Գրիգորյան

 

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ՀԱՍՏՍՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրությամբ

 

 

ՊԼԱՆ

«Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագրի իրագործմանն ուղղված միջոցառումների

 

Միջոցառում

Կատարող

Ժամկետ

1. «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև՝ մյուս կողմից, առևտրատնտեսական համագործակցության մասին» 2018 թվականի մայիսի 17-ի համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) համար պարտադիր լինելու վերաբերյալ դրա համաձայնությունն հայտնելու մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտի նախագիծը սահմանված կարգով նախապատրաստելը

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)

2018 թվականի հոկտեմբեր (հաշվի առնելով Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելը)

2. Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացում

Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ)

նախքան Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի հերթական նիստը

3. Համաձայնագիրը Միության համար պարտադիր լինելու վերաբերյալ դրա համաձայնությունն հայտնելու մասին ակտի նախագիծը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնելը

Հանձնաժողով, անդամ պետություններ

2018 թվականի դեկտեմբեր (հաշվի առնելով Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելը)

4. Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը անդամ պետությունների և Միության կողմից ավարտվելու մասին ծանուցումը չինական կողմին ուղարկելը

Հանձնաժողով

բոլոր համապատասխան ընթացակարգերն ավարտելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում

5. Չինական կողմին և անդամ պետություններին Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին ծանուցում ուղարկելը

Հանձնաժողով

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին չինական կողմից ծանուցում ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում (եթե Միության կողմից համապատասխան ծանուցումը նախկինում արդեն ուղարկվել է չինական կողմին), կամ Միության կողմից համապատասխան ծանուցում ստանալու մասին չինական կողմից հայտագիր ստանալու օրվանից (եթե Միության կողմից ծանուցումն ուղարկվել է չինական կողմից համապատասխան ծանուցումն ստանալուց հետո)

6. Հանձնաժողովի առևտրի հարցերով կոլեգիայի անդամին (նախարարին)՝ որպես Համատեղ հանձնաժողովի համանախագահ նշանակելու հարցը և Համատեղ հանձնաժողովում անդամ պետությունների ներկայացուցիչների կազմի վերաբերյալ առաջարկներն Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի քննարկմանը ներկայացնելը (Համաձայնագրի 12.1-րդ հոդվածին համապատասխան)

Հանձնաժողով

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 60 օրացուցային օրից ոչ ուշ

7. Չինական կողմին Համատեղ հանձնաժողովի համանախագահի վերաբերյալ տեղեկատվություն ուղարկելը (Համաձայնագրի 12.1-րդ հոդվածին համապատասխան)

Հանձնաժողով

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 75 օրացուցային օրից ոչ ուշ

8. Համատեղ հանձնաժողովում չինական կողմի ներկայացուցիչների թեկնածուների վերաբերյալ տեղեկատվությունը Հանձնաժողովում ստանալու մասին անդամ պետություններին ծանուցելը (Համաձայնագրի 12.1-րդ հոդվածին համապատասխան)

Հանձնաժողով

Չինական կողմի ծանուցումն ստանալու օրվանից հետո 5 աշխատանքային օրից ոչ ուշ

9. Միության կողմից կոնտակտային կետեր սահմանելու հարցը Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնելը

Հանձնաժողով

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում

10. Համաձայնագրի դրույթների իրագործման գծով կոնտակտային կետեր և լիազորված մարմիններ սահմանելը (նշանակելը) և հետևյալ տեղեկատվությունը Հանձնաժողով ուղարկելը՝

կոնտակտային կետերի անվանման և կոնտակտային տվյալների մասին (Համաձայնագրի 12.2-րդ հոդվածին համապատասխան).

տեխնիկական կանոնակարգման ոլորտում կոնտակտային կետերի անվանման ու կոնտակտային տվյալների և այդ կետերում համապատասխան պաշտոնատար անձանց մասին (Համաձայնագրի 4.9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան).

սանիտարական և բուսասանիտարական կարգավորման ոլորտում կոնտակտային կետերի անվանման ու կոնտակտային տվյալների և այդ կետերում համապատասխան պաշտոնատար անձանց մասին (Համաձայնագրի 5.8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան).

մաքսային կարգավորման ոլորտում տեղեկատվական կենտրոնների մասին (Համաձայնագրի 6.21-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան).

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավասու մարմինների և կոնտակտային կետերի անվանման ու կոնտակտային տվյալների մասին (Համաձայնագրի 7.27-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան).

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտմամբ ապրանքների առևտրի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար նախատեսված կոնտակտային կետերի անվանման և կոնտակտային տվյալների մասին (Համաձայնագրի 7.25-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան).

պետական գնումների ոլորտում պաշտոնական հարցումների ուսումնասիրման համար նախատեսված կոնտակտային կետերի անվանման և կոնտակտային տվյալների մասին (Համաձայնագրի 9.3-րդ հոդվածին համապատասխան)

անդամ պետություններ

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում

11. Չինական կողմին հետևյալ տեղեկատվությունն ուղարկելը՝

կոնտակտային կետերի անվանման և կոնտակտային տվյալների մասին (Համաձայնագրի 12.2-րդ հոդվածին համապատասխան).

տեխնիկական կանոնակարգման ոլորտում կոնտակտային կետերի անվանման ու կոնտակտային տվյալների և այդ կետերում համապատասխան պաշտոնատար անձանց մասին (Համաձայնագրի 4.9-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան).

սանիտարական և բուսասանիտարական կանոնակարգման ոլորտում կոնտակտային կետերի անվանման ու կոնտակտային տվյալների և այդ կետերում համապատասխան պաշտոնատար անձանց մասին (Համաձայնագրի 5.8-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան).

մաքսային կանոնակարգման ոլորտում տեղեկատվական կենտրոնների մասին (Համաձայնագրի 6.21-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան).

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավասու մարմինների և կոնտակտային կետերի անվանման և կոնտակտային տվյալների մասին (Համաձայնագրի 7.27-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան).

մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների խախտմամբ ապրանքների առևտրի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման համար նախատեսված կոնտակտային կետերի անվանման և կոնտակտային տվյալների մասին (Համաձայնագրի 7.25-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան).

պետական գնումների ոլորտում պաշտոնական հարցումների ուսումնասիրման համար նախատեսված կոնտակտային կետերի անվանման և կոնտակտային տվյալների մասին (Համաձայնագրի 9.3-րդ հոդվածին համապատասխան)

Հանձնաժողով

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 75 օրացուցային օրվա ընթացքում

12. Ներքին շուկայի պաշտպանության միջոցների և սուբսիդիաների շուրջ (Համաձայնագրի 3-րդ գլխի շրջանակներում) չինական կողմի հետ փոխգործակցության համար լիազորված իրավասու մարմինների անվանման և կոնտակտային տվյալների մասին տեղեկատվությունը Հանձնաժողով ուղարկելը

անդամ պետություններ

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 15 օրացուցային օրվա ընթացքում

13. Չինական կողմին հետևյալ տեղեկատվությունն ուղարկելը (Համաձայնագրի 3.6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան)՝

Միությունում առևտրի պաշտպանության միջոցների կիրառման մասով քննություն անցկացնող մարմնի անվանման և կոնտակտային տվյալների մասին.

սույն պլանի 12-րդ կետի համաձայն՝ անդամ պետությունների կողմից տրամադրված տեղեկատվության հիման վրա՝ ներքին շուկայի պաշտպանության և սուբսիդիաների շուրջ (Համաձայնագրի 3-րդ գլխի շրջանակներում) չինական կողմի հետ փոխգործակցության համար լիազորված՝ անդամ պետությունների իրավասու մարմինների անվանման և կոնտակտային տվյալների մասին

Հանձնաժողով

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում

14. Ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառումը կարգավորող՝ Միության ակտերի մասին տեղեկատվությունը չինական կողմին ուղարկելը

Հանձնաժողով

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 30 օրացուցային օրվա ընթացքում

15. Աշխարհագրական նշումների և ապրանքների ծագման տեղանունների պահպանման ու պաշտպանության հարցերի շուրջ համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկները Հանձնաժողով ուղարկելը (Համաձայնագրի 7.12-րդ հոդվածին համապատասխան)

անդամ պետություններ

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում

16. «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում այն պաշտոնական կայքերի դոմենային հասցեների փոփոխման մասին Հանձնաժողովին տեղեկացնելը, որտեղ հրապարակվում է պետական գնումների ոլորտին առնչվող տեղեկատվությունը (Համաձայնագրի 9.2-րդ հոդվածին համապատասխան)

անդամ պետություններ

համապատասխան փոփոխության օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում

17. Անդամ պետություններից համապատասխան տեղեկատվություն ստանալու դեպքում չինական կողմին «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում այն պաշտոնական կայքերի դոմենային հասցեների փոփոխման մասին տեղեկացնելը, որտեղ հրապարակվում է պետական գնումների ոլորտի տեղեկատվությունը, և չինական կողմից այդպիսի տեղեկատվություն ստանալու դեպքում անդամ պետություններին տեղեկացնելը (Համաձայնագրի 9.2-րդ հոդվածին համապատասխան)

Հանձնաժողով

համապատասխան տեղեկատվություն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում

18. Ենթակոմիտեների և աշխատանքային խմբերի ստեղծման մասին որոշում ընդունելը (անհրաժեշտության դեպքում), ըստ ճյուղային համագործակցության՝ ենթակոմիտեներում և աշխատանքային խմբերում ներկայացուցիչների թեկնածուներին որոշելը (Համաձայնագրի 10.4-րդ հոդվածին համապատասխան), այդ թվում՝

գյուղատնտեսություն (Հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)).

էներգետիկա (Հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)).

տրանսպորտ (Հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)).

արդյունաբերական կոոպերացիա և տեխնոլոգիաներ ու նորարարություններ (Հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)).

տեղեկատվական-հեռահաղորդակցական ենթակառուցվածք (Հանձնաժողովի ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով կոլեգիայի անդամ (նախարար)).

ֆինանսներ (Հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար))

Հանձնաժողով, անդամ պետություններ

Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում

19. Ենթակամիտեների և աշխատանքային խմբերի ստեղծման վերաբերյալ առաջարկները Համատեղ հանձնաժողով ուղարկելը (անհրաժեշտության դեպքում) (Համաձայնագրի 10.4-րդ հոդվածին համապատասխան)

Հանձնաժողով

Համաձայնագրի գործողության ժամկետի ընթացքում

20. Միության հետևյալ առաջարկները մշակելը՝

մաքսային համագործակցության և առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով ենթակոմիտեի օրակարգի ու խնդիրների վերաբերյալ (Համաձայնագրի 6.24-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան).

մաքսային համագործակցության և առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով ենթակոմիտեում Միության ներկայացուցիչների թեկնածուների վերաբերյալ (Համաձայնագրի 6.24-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան)

Հանձնաժողով, անդամ պետություններ

2019 թվականի ապրիլ

21. Չինական կողմին հետևյալ առաջարկներն ուղարկելը՝

մաքսային համագործակցության և առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով ենթակոմիտեի օրակարգի ու խնդիրների վերաբերյալ (Համաձայնագրի 6.24-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան).

մաքսային համագործակցության և առևտրի ընթացակարգերի պարզեցման հարցերով ենթակոմիտեում Միության ներկայացուցիչների թեկնածուների վերաբերյալ (Համաձայնագրի 6.24-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան)

Հանձնաժողով

առանձին պայմանավորվածության համաձայն

22. Միության հետևյալ առաջարկները մշակելը՝

էլեկտրոնային առևտրի ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի օրակարգի ու խնդիրների վերաբերյալ.

էլեկտրոնային առևտրի ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով կոնտակտային խմբում Միության ներկայացուցիչների թեկնածուների վերաբերյալ (Համաձայնագրի 11.5-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան).

էլեկտրոնային առևտրի հարցերով ենթակոմիտեի օրակարգի և խնդիրների վերաբերյալ (Համաձայնագրի 11.7-րդ հոդվածին համապատասխան).

էլեկտրոնային առևտրի հարցերով ենթակոմիտեում Միության ներկայացուցիչների թեկնածուների վերաբերյալ (Համաձայնագրի 11.7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան)

Հանձնաժողով, անդամ պետություններ

2019 թվականի ապրիլ

23. Չինական կողմին հետևյալ առաջարկներն ուղարկելը՝

էլեկտրոնային առևտրի ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի օրակարգի ու խնդիրների վերաբերյալ. էլեկտրոնային առևտրի ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանության հարցերով կոնտակտային խմբում Միության ներկայացուցիչների թեկնածուների վերաբերյալ (Համաձայնագրի 11.5-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան).

էլեկտրոնային առևտրի հարցերով ենթակոմիտեի ստեղծման վերաբերյալ. էլեկտրոնային առևտրի հարցերով ենթակոմիտեի օրակարգի ու խնդիրների վերաբերյալ. էլեկտրոնային առևտրի հարցերով ենթակոմիտեում Միության ներկայացուցիչների թեկնածուների վերաբերյալ (Համաձայնագրի 11.7-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան)

Հանձնաժողով

առանձին պայմանավորվածության համաձայն

24. Միության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների և տրանսպորտային միջոցների մասին էլեկտրոնային տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնագրի կնքմանն ուղղված աշխատանք կատարելը (Համաձայնագրի 6.20-րդ հոդվածին համապատասխան)

Հանձնաժողով, անդամ պետություններ

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից

25. Ապրանքների ծագման ոչ առանձնաշնորհային սերտիֆիկատների տրամադրման համար լիազորված մարմինների անվանումների ու հասցեների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ապրանքների ծագման ոչ առանձնաշնորհային սերտիֆիկատների վերիֆիկացման համար լիազորված՝ անդամ պետությունների մարմինների անվանումների ու հասցեների մասին տեղեկությունները Հանձնաժողով ուղարկելը (Համաձայնագրի 6.12-րդ հոդվածին համապատասխան)

անդամ պետություններ

Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում

26. Ապրանքների ծագման ոչ առանձնաշնորհային սերտիֆիկատների տրամադրման համար լիազորված մարմինների անվանումների ու հասցեների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև ապրանքների ծագման ոչ առանձնաշնորհային սերտիֆիկատների վերիֆիկացման համար լիազորված՝ անդամ պետությունների մարմինների անվանումների ու հասցեների մասին տեղեկությունները չինական կողմին ուղարկելը (Համաձայնագրի 6.12-րդ հոդվածին համապատասխան)

Հանձնաժողով

անդամ պետություններից համապատասխան տեղեկատվությունն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում

27. Չինական կողմի՝ ապրանքների ծագման ոչ առանձնաշնորհային սերտիֆիկատների տրամադրման համար լիազորված մարմինների անվանումների ու հասցեների վերաբերյալ չինական կողմից ստացված տեղեկությունները, ինչպես նաև չինական կողմի՝ ապրանքների ծագման ոչ առանձնաշնորհային սերտիֆիկատների վերիֆիկացման համար լիազորված մարմինների անվանումների ու հասցեների վերաբերյալ տեղեկություններն անդամ պետություններ ուղարկելը (Համաձայնագրի 6.12-րդ հոդվածին համապատասխան)

Հանձնաժողով

Չինական կողմից համապատասխան տեղեկատվություն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում

28. 2018 թվականին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորումի անցկացման շրջանակներում անդամ պետությունների ու չինական կողմի միջև առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման հարցերի շուրջ միջոցառումներ կազմակերպելը

Հանձնաժողով, անդամ պետություններ

2018 թվականի հոկտեմբեր

29. Անդամ պետությունների գործարար համայնքներին տեղեկացնելը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում՝ ներմուծվող ապրանքների և ծառայությունների 1-ին միջազգային ցուցահանդեսին (2018 թվականի նոյեմբերի 5-10) դրանց ներկայացուցիչների մասնակցությանն աջակցելը

Հանձնաժողով, անդամ պետություններ

2018 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր

 

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան