ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 152
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.10.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 152

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանի մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«     »         ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 27-րդ կետին համապատասխան.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների` կից ներկայացվող պլանը:

2. Խնդրել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ նախատեսել Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային հատվածների ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման, ինչպես նաև սահմանված ժամկետների համաձայն՝ սույն կարգադրությամբ հաստատված պլանի թիվ 1 հավելվածին համապատասխան սահմանված ուղղություններով ազգային հատվածներում ընդհանուր գործընթացների նշված համակարգի միջոցներով իրագործման համար անհրաժեշտ միջոցառումների ֆինանսավորում:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2018 թվականի            ի

թիվ           որոշման

 

ՊԼԱՆ

 

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների

Միջոցառում

Ակնկալվող արդյունք

Կատարման ժամկետ

Կատարող

2019 թվական

2020 թվական

1

2

3

4

5

1. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ) ընդհանուր համակարգային նախագծում, այդ թվում՝

       

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի թարմացում

թարմացված ցանկ

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետությունների լիազորված մարմիններ (այսուհետ համապատասխանա-բար՝ անդամ պետություններ, լիազորված մարմիններ)

բ) Միության տվյալների մոդելի հետ փոխգործակցությամբ ընդհանուր գործընթացների տեխնոլոգիայի զարգացման վերաբերյալ, այդ թվում՝ կարգավորման մի քանի ոլորտներին առնչվող համալիր նախագծերն իրականացնելիս նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի մշակում

նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի նախագծեր

I-II եռամսյակներ

-

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

գ) միջպետական (անդրսահմանային) էլեկտրոնային ծառայությունների իրականացումը կանոնակարգող նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի մշակում

նորմատիվ-մեթոդական փաստաթղթերի նախագծեր

մշտական հիմունքներով

-

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

դ) ինտեգրված համակարգի բաղադրիչների տեխնիկական փորձաքննության անցկացումը կանոնակարգող հրահանգչամեթոդական փաստաթղթերի մշակում

հրահանգչամեթոդական փաստաթղթերի նախագծեր

I-II եռամսյակներ

-

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

ե) ինտեգրված համակարգի հաշվողական ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված տեխնիկական որոշումների մշակում

տեխնիկական որոշումներ

մշտական հիմունքներով

-

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

զ) տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից լիազորված մարմիններին էլեկտրոնային տարբերակով տեղեկություններ ներկայացնելու ժամանակ օգտագործվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակին ներկայացվող պահանջների մշակում (այսուհետ՝ B2G փոխգործակցության ընթացակարգեր)՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկին համապատասխան

փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակին ներկայացվող պահանջների նախագծեր

II-IVեռամսյակներ

II-IV եռամսյակներ

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

է) Հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկին համապատասխան՝ էլեկտրոնային տարբերակով B2G փոխգործակցության ընթացակարգերի իրականացմանը ներկայացվող միասնականացված պահանջների նախագծերի մշակում

B2G փոխգործակցության ընթացակարգերին ներկայացվող պահանջների նախագծեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

ը) իրագործման համար առաջնահերթ միջպետական (անդրսահմանային) էլեկտրոնային ծառայությունների ցանկի թարմացում (2018 թվականին այդ ցանկը հաստատելու պայմանով)

միջպետական (անդրսահմանային) էլեկտրոնային ծառայությունների ցանկ

III-IV եռամսյակներ

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

թ) Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և կատարելագործման վերաբերյալ հրահանգչամեթոդական փաստաթղթերի մշակում և թարմացում

հրահանգչամեթոդական փաստաթղթերի նախագծեր

III-IV եռամսյակներ

III-IV եռամսյակներ

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

ժ) Միության 2019-2020 թվականների նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորմանն ու կատարելագործմանն ուղղված միջոցառումների պլանի մշակում և թարմացում

միջացառումների պլան

I եռամսյակ

I-II եռամսյակներ

Հանձնաժողով, լիազորված մարմիններ

ժա) Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի տեղեկատուների և դասակարգիչների մշակում՝ սույն կետի «ը» ենթակետում նշված միջացառումների պլանին համապաատսխան

տեղեկատուներ և դասակարգիչներ

II-IV եռամսյակներ

II-IV եռամսյակներ

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ, տեղեկատուներ և դասակարգիչներ վարող օպերատորներ

ժբ) Միության տվյալների մոդելի զարգացում

Միության տվյալների մոդել, Միության տվյալների մոդելի նկարագիր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

ժգ) Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ ընդհանուր գործընթացների ցանկին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 169 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացման կարգին (այսուհետ՝ ընդհանուր գործընթացների իրականացման կարգ) համապատասխան՝ ընդհանուր գործընթացների իրականացման կանոնների նախագծերի (ֆունկցիոնալ կառուցվածքների նախագծեր) մշակում

ընդհանուր գործընթացների իրականացման կանոնների նախագծեր (ֆունկցիոնալ կառուցվածքների նախագծեր)

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով

ժդ) Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ ընդհանուր գործընթացների ցանկին և ընդհանուր գործընթացների իրականացման կարգին համապատասխան՝ լիազորված մարմինների կողմից ընդհանուր գործընթացների իրականացման կանոնների նախագծերի համաձայնեցում

ընդհանուր գործընթացների իրականացման կանոնների նախագծեր (ֆունկցիոնալ կառուցվածքների նախագծեր)

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

լիազորված մարմիններ

ժե) ընդհանուր գործընթացների իրականացման ժամանակ տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի (այսուհետ՝ տեխնոլոգիական փաստաթղթեր) նախագծերի մշակում՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ ընդհանուր գործընթացների ցանկին և ընդհանուր գործընթացների իրականացման կարգին համապատասխան

տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծեր, ծրագրային միջոցների նախատիպերի ցուցադրության արձանագրություններ

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

ժզ) երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում (անհրաժեշտության դեպքում)

նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

ժէ) լիազորված մարմինների կողմից տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծերի համաձայնեցում Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ ընդհանուր գործընթացների ցանկին և ընդհանուր գործընթացների իրականացման կարգին համապատասխան

տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

լիազորված մարմիններ

ժը) երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ լիազորված մարմինների կողմից տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող նորմատիվ-տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծերի համաձայնեցում (անհրաժեշտության դեպքում)

նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի նախագծեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

լիազորված մարմիններ

ժթ) ինտեգրված համակարգի զարգացման և գործունեության ապահովման համար անհրաժեշտ ստանդարտների և առաջարկությունների ցանկի թարմացում ու նախագծերի մշակում

ստանդարտներ և առաջարկություններ

II-IV եռամսյակներ

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

ի) ինտեգրված համակարգի Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի ենթահամակարգերի և բաղադրիչների (այսուհետ՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված) արդիականացման և ստեղծման մասով մասնավոր տեխնիկական առաջադրանքների մշակում՝ թիվ 2 հավելվածի 1-13 կետերով և թիվ 3 հավելվածով սահմանված ցանկի համաձայն՝ ինտեգրված համակարգի ստեղծման մասով տեխնիկական առաջադրանքին համապատասխան

մասնավոր տեխնիկական առաջադրանքներ

I-IV եռամսյակներ

I-II եռամսյակներ

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

իա) թվային հարթակ ձևավորելիս ինտեգրված համակարգերի ծառայությունների օգտագործման կարգը կանոնակարգող հրահանգչամեթոդական փաստաթղթերի մշակում

հրահանգչամեթոդական փաստաթղթերի նախագծեր

II-IV եռամսյակներ

 

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

իբ) թվային հարթակ ձևավորելիս ինտեգրված համակարգերի ծառայությունների օգտագործման համար տեխնիկական լուծումների և գործիքների մշակում

տեխնիկական լուծումներ

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

իգ) ինտեգրված համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման հետ կապված աշխատանքների համակարգման գծով նախագծային գրասենյակի գործունեության ապահովում

աշխատանքների կատարման հաշվետվություններ, ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

իդ) ինտեգրված համակարգի ընդհանուր համակարգային նախագծման ժամանակ իրականացվող աշխատանքների տեխնիկական փորձաքննություն

աշխատանքների կատարման հաշվետվություններ, ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

2. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացում և զարգացում, այդ թվում՝

       

ա) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ենթահամակարգերի արդիականացում՝ ինտեգրված համակարգի ստեղծման մասով տեխնիկական առաջադրանքին և սույն պլանի թիվ 2 հավելվածի 1-13 կետերին համապատասխան

տեխնիկական աշխատանքային նախագծեր, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

բ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ենթահամակարգերի ստեղծում՝ ինտեգրված համակարգի ստեղծման մասով տեխնիկական առաջադրանքին համապատասխան և թիվ 3 հավելվածի համաձայն

տեխնիկական աշխատանքային նախագծեր, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

գ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ընդհանուր գործընթացների ծառայությունների ծրագրային ապահովման ստեղծում (արդիականացում և զարգացում)՝ սույն պլանի թիվ 1 հավելվածին համապատասխան՝ ընդհանուր գործընթացների իրականացման համար ուղղությունների ցանկի համաձայն

տեխնիկական աշխատանքային նախագծեր, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

դ) ընդհանուր գործընթացների ծառայությունների ծրագրային ապահովման հիմնական բաղադրիչների ստեղծում (արդիականացում և զարգացում)՝ ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումներ անցկացնելիս և ինտեգրված համակարգի շահագրգիռ անդամ պետությունների ազգային հատվածներում (այսուհետ՝ ազգային հատվածներ) այն օգտագործելու համար՝ սույն պլանի թիվ 1 հավելվածին համապատասխան՝ ընդհանուր գործընթացների իրագործման համար ուղղությունների ցանկի համաձայն

տեխնիկական աշխատանքային նախագծեր, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

ե) շահագրգիռ անձանց կողմից ձևավորման հնարավորությունն ապահովող ծառայությունների ստեղծում (արդիականացում և զարգացում), որոնք անհրաժեշտ են էլեկտրոնային տարբերակով B2G փաստաթղթերի փոխգործակցության ընթացակարգերի իրականացման համար՝ միասնականացված պահանջներին համապատասխան

տեխնիկական աշխատանքային նախագծեր, աշխատանքների կատարման ակտեր

 

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

զ) ընդհանուր գործընթացների մասնակիցների տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցության թեստավորման անցկացում՝ տեխնոլոգիական փաստաթղթերի կազմի մեջ մտնող՝ միանալու կարգերին համապատասխան՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող՝ ընդհանուր գործընթացների ցանկին և ընդհանուր գործընթացների իրականացման կարգին համապատսախան

թեստավորման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

է) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացման և զարգացման աշխատանքների տեխնիկական փորձաքննություն

հաշվետվություններ

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

3. Ազգային հատվածների արդիականացման և զարգացման աշխատանքների համակարգում, այդ թվում՝

       

ա) ազգային հատվածների արդիականացման և զարգացման պլանների մշակում

ազգային հատվածների արդիականացման և զարգացման պլաններ

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

լիազորված մարմիններ, Հանձնաժողով

բ) ազգային հատվածների արդիականացում և զարգացում՝ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված պլաններին համապատասխան

միջանկյալ հաշվետվություններ

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

անդամ պետության օրենսդրությանը համապատասխան

լիազորված մարմիններ**, Հանձնաժողով

գ) ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղու և անդամ պետությունում էլեկտրոնային տարբերակով կիրառվող միջգերատեսչական փոխգործակցության համակարգի միջև փոխգործակցություն ապահովելու համար (տիպային անցուղու հիման վրա իրագործված՝ ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների համար) ծրագրային միջոցների (ադապտերների) մշակում և արդիականացում (անհրաժեշտության դեպքում)

տեխնիկական աշխատանքային նախագծեր, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

դ) ազգային հատվածներում ընդհանուր գործընթացների իրագործման ապահովում՝ ընդհանուր գործընթացների իրագործման համար ուղղությունների ցանկի համաձայն՝ սույն պլանի թիվ 1 հավելվածին համապատասխան***

հաշվետվություններ

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

լիազորված մարմիններ**, Հանձնաժողով

ե) ազգային հատվածների արդիականացման և զարգացման աշխատանքների ընթացքի մասին հաշվետվությունների պատրաստում

հաշվետվություններ

IV եռամսյակ

IV եռամսյակ

լիազորված մարմիններ, Հանձնաժողով

4. Վստահության անդրսահմանային տարածքի ենթակառուցվածքի ստեղծում և զարգացում, այդ թվում՝

       

ա) վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանն ու գործունեությանը ներկայացվող պահանջների կատարման համար նորմատիվ իրավական և կազմակերպատեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում ու թարմացում

Միության մարմինների ակտերի նախագծեր (այդ թվում՝ Միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին), հայեցակարգեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

բ) վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանն ու գործունեությանը ներկայացվող պահանջների կատարման համար ստանդարտների ցանկի և նախագծերի մշակում ու թարմացում և անդամ պետությունների ազգային ստանդարտների արդիական տարբերակները որպես միջպետական ստանդարտներ ընդունելու հարցերով՝ անդամ պետությունների համաձայնեցված դիրքորոշման մշակում

ստանդարտների նախագծեր, հաշվետվություններ

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

լիազորված մարմիններ, Հանձնաժողով

գ) զարգացման 2-րդ փուլում վստահության անդրսահմանային տարածքի կառուցվածքի, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով տեղեկությունները փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի ինտեգրացիոն բաղադրիչին ներկայացվող տեխնիկական պահանջների ստեղծում և հաստատում

կառուցվածքի նկարագրություն, տեխնիկական պահանջներ, հաշվետվություններ, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

դ) սույն պլանի թիվ 2 հավելվածի 14-րդ կետին համապատասխան՝ վստահված երրորդ կողմի ենթահամակարգի արդիականացում և զարգացում

մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական-աշխատանքային նախագծեր, տեխնիկական լուծումներ, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

ե) ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրման կենտրոնի արդիականացում և զարգացում՝ սույն պլանի թիվ 2 հավելվածի 15-րդ կետին համապաատսխան

մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական-աշխատանքային նախագծեր, տեխնիկական լուծումներ, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

զ) Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի արդիականացում և զարգացում՝ սույն պլանի թիվ 2 հավելվածի 16-րդ կետին համապատասխան

մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական-աշխատանքային նախագծեր, տեխնիկական լուծումներ, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

է) ելից (մտից) էլեկտրոնային փաստաթղթերում էլեկտրոնային թվային ստորագրությունների (էլեկտրոնային ստորագրություններ) կիրառման իրավաչափության վերահսկողությունն ապահովելու համար էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների արտոնությունների և լիազորությունների կառավարման ենթակառուցվածքի մշակում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան

տեխնիկական առաջադրանքներ, մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական-աշխատանքային նախագծեր, աշխատանքների կատարման ակտեր

 

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

ը) Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման տեխնիկական աջակցության ապահովում

հաշվետվություններ, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

թ) Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման տեխնիկական աջակցության ապահովում

հաշվետվություններ, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

ժ) անդամ պետությունների վստահված երրորդ կողմի ենթահամակարգերի երաշխիքային և հետերաշխիքային սպասարկման տեխնիկական աջակցության ապահովում (անհրաժեշտության դեպքում)

հաշվետվություններ, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

ժա) վստահության անդրսահմանային տարածքի ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման աշխատանքների տեխնիկական փորձաքննություն

հաշվետվություններ, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

5. Միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների մշակում

       

ա) Միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործում

հաշվետվություններ

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

լիազորված մարմիններ, Հանձնաժողով

բ) Միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների մշակման աշխատանքների տեխնիկական փորձաքննություն

հաշվետվություններ

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

6. Ինտեգրված համակարգի տեղեկատվական-հեռահաղորդակցական և հաշվողական ենթակառուցվածքի գործունեության աջակցություն, այդ թվում՝

       

ա) տվյալների փոխանցման կապուղիների վարձակալում՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի և ազգային հատվածների միջև փոխգործակցության համար

հաշվետվություններ, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

բ) տվյալների մշակման կենտրոնի ծառայությունների ձեռքբերում՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեությունն ապահովելու համար

հաշվետվություններ, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

գ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր համակարգային և կիրառական ծրագրային ապահովման լիցենզիաների ձեռքբերում (վարձակալում)

հաշվետվություններ, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

դ) 2015-2018 թվականներին մշակված՝ ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների ուղեկցում

հաշվետվություններ, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

ե) ինտեգրված համակարգի հաշվողական ենթակառուցվածքի արդիականացում՝ սույն պլանի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված տեխնիկական լուծումներին համապատասխան

տեխնիկական-աշխատանքային նախագծեր, աշխատանքների կատարման ակտեր

 

I-IV եռամսյակներ

Հանձնաժողով*

զ) Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի տեղեկատուների ու դասակարգիչների թարմացում

տեղեկատուներ և դասակարգիչներ

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ, տեղեկատուներ և դասակարգիչներ վարող օպերատորներ

է) ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների ուղեկցում և գործունեության ապահովում

հաշվետվություններ, աշխատանքների կատարման ակտեր

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

ը) ինտեգրված համակարգի տեղեկատվական-հեռահաղորդակցական և հաշվողական ենթակառուցվածքի գործունեության աջակցությանն ուղղված աշխատանքների տեխնիկական փորձաքննություն

հաշվետվություններ

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*

7. Օգտվողների ուսուցում` տեղեկատվայնացման միջոցների հետ աշխատանքի մասով, այդ թվում՝

       

ա) Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների և պաշտոնատար անձանց ուսուցում՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ինտեգրված համակարգի ենթահամակարգերի հետ աշխատանքի մասով

հաշվետվություն

II և IV եռամսյակներ

II և IV եռամսյակներ

Հանձնաժողով*

բ) լիազորված մարմինների ներկայացուցիչների ուսուցում

հաշվետվություն

II եռամսյակ

IV եռամսյակ

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

գ) անդամ պետությունների ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտների միջև ինտեգրված համակարգի ծառայությունների խթանմանն ուղղված միջոցառումների կազմակերպում և անցկացում

հաշվետվություն

II եռամսյակ

IV եռամսյակ

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

դ) նորարարական նախագծերի մրցույթների կազմակերպում և անցկացում

հաշվետվություն

մշտական հիմունքներով

մշտական հիմունքներով

Հանձնաժողով*, լիազորված մարմիններ

* Միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին՝ 4-րդ հավելվածի համաձայն:

** Միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին:

*** Միջոցառումների իրականացման կազմը և ժամկետները սահմանվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող տեխնոլոգիական փաստաթղթերի կազմի մեջ մտնող՝ միանալու համապատասխան կարգերով:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1

Եվրասիական տնտեսական միության

ինտեգրված տեղեկատվական համակարգի

ստեղծման, գործունեության ապահովման և

զարգացման 2019-2020 թվականների

միջոցառումների պլանի

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման համար ուղղությունների

 

1. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում:

2. Մաքսային կարգավորում:

3. Տեխնիկական կանոնակարգում, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառում:

4. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների տեղեկատվական փոխգործակցություն:

5. Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների հետագծելիություն:

6. Ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրում և բաշխում:

7. Հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի հաշվեգրում ու բաշխում:

8. Մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականություն:

9. էներգետիկ քաղաքականություն:

10. Արժութային քաղաքականություն:

11. Մտավոր սեփականություն:

12. Ֆինանսական շուկաներ (բանկային ոլորտ, ապահովագրական ոլորտ, արժույթի շուկա, արժեթղթերի շուկա):

13. Եվրասիական տնտեսական միության մարմինների գործունեության ապահովում:

14. Արդյունաբերական քաղաքականություն:

15. Ագրոարդյունաբերական քաղաքականություն:

16. Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն:

17. Աշխատանքային միգրացիա և սոցիալական ապահովություն

18. Պետական (համայնքային) գնումներ:

19. Ներքին շուկաների գործունեություն:

20. Մակրոտնտեսական քաղաքականություն:

 

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2

Եվրասիական տնտեսական միության

ինտեգրված տեղեկատվական համակարգի

ստեղծման, գործունեության ապահովման և

զարգացման 2019-2020 թվականների

միջոցառումների պլանի

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացվող ենթահամակարգերի և բաղադրիչների

 

Մասնավոր տեխնիկական առաջադրանքի մշակման ժամկետը

Ենթահամակարգի արդիականացման ժամկետը

Փուլ I

Փուլ II

Փուլ I

Փուլ II

1. Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալ

2019 թվականի II եռամսյակ

2020 թվականի II եռամսյակ

2019 թվականի IV եռամսյակ

2020 թվականի IV եռամսյակ

2. Տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգ

2019 թվականի III եռամսյակ

-

2020 թվականի II եռամսյակ

--

3. Վիճակագրություն

2019 թվականի III եռամսյակ

-

2020 թվականի II եռամսյակ

-

4. Նախագծերի և ծրագրերի կառավարում

2019 թվականի III եռամսյակ

-

2020 թվականի II եռամսյակ

-

5. Ռիսկերի ոլորտների վերլուծություն

2019 թվականի IV եռամսյակ

-

2020 թվականի III եռամսյակ

-

6. Մասնագիտացված փաստաթղթաշրջանառություն

2019 թվականի IV եռամսյակ

-

2020 թվականի III եռամսյակ

-

7. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում

2019 թվականի III եռամսյակ

-

2020 թվականի III եռամսյակ

-

8. Տեխնիկական կանոնակարգում

2019 թվականի III եռամսյակ

-

2020 թվականի III եռամսյակ

-

9. Ընդհանուր գործընթացների կառավարում

2019 թվականի II եռամսյակ

2020 թվականի II եռամսյակ

2019 թվականի IV եռամսյակ

2020 թվականի IV եռամսյակ

10. Ինտեգրացիոն հարթակ

2019 թվականի III եռամսյակ

-

2020 թվականի II եռամսյակ

-

11. Նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների, ռեեստրների և ռեգիստրների վարում

2019 թվականի III եռամսյակ

-

2020 թվականի II եռամսյակ

-

12. Տեղեկատվական անվտանգություն

2019 թվականի IV եռամսյակ

-

2020 թվականի III եռամսյակ

-

13. Դիտանցում և կառավարում

2019 թվականի IV եռամսյակ

-

2020 թվականի III եռամսյակ

-

14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վստահված երրորդ կողմ

2019 թվականի III եռամսյակ

-

2020 թվականի II եռամսյակ

-

15. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրման կենտրոն

2019 թվականի III եռամսյակ

 

2020 թվականի II եռամսյակ

 

16. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հավաստագրման կենտրոն

2019 թվականի III եռամսյակ

-

2020 թվականի II եռամսյակ

-

Ծանոթագրություն

Սույն ցանկի թարմացումն իրականացվում է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքում կատարված փոփոխությունները։

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3

Եվրասիական տնտեսական միության

ինտեգրված տեղեկատվական համակարգի

ստեղծման, գործունեության ապահովման և

զարգացման 2019-2020 թվականների

միջոցառումների պլանի

 

Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ստեղծվող ենթահամակարգ

 

Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացում

Նախագծման և իրականացման ժամանակահատված՝ 2019 թվականի IV եռամսյակ

Ծանոթագրություն.

Թարմացումն իրականացվում է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքում կատարված փոփոխությունները։

ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4

Եվրասիական տնտեսական միության

ինտեգրված տեղեկատվական համակարգի

ստեղծման, գործունեության ապահովման և

զարգացման 2019-2020 թվականների

միջոցառումների պլանի

 

ԾԱՎԱԼ

 

Եվրասիական տնտեսական միության բյուջեի միջոցների հաշվին` Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումների իրագործման ֆինանսավորման

Միջոցառման անվանումը

Ֆինանսավորման ծավալը (հազ. ռուբլի)

2019 թվական

2020 թվական

1. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր համակարգային նախագծում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ)

180206

215930

2 Ինտեգրված համակարգի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացում և զարգացում

226032

508708

3. Ւնտեգրված համակարգի Միության անդամ պետությունների ազգային հատվածների արդիականացման և զարգացման աշխատանքների համակարգում

18300

34385

4. Վստահության անդրսահմանային տարածքի ենթակառուցվածքի ստեղծում և զարգացում

86130

188520

5. Միության տեղեկությունների գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների մշակում

120000

30000

6. Ինտեգրված համակարգի տեղեկատվական-հեռահաղորդակցական և հաշվողական ենթակառուցվածքի գործունեության աջակցություն

318916

293330

7. Օգտվողների ուսուցում՝ տեղեկատվայնացման միջոցների հետ աշխատանքի մասով

15780

34300

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան