ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 39
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
05.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ  

 

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

5 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 39

քաղ. Սանկտ Պետերբուրգ

 

««ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ ««Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական ընթացակարգերն անցկացնելու համար:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ ոչ ուշ, քան սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողովին սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելու մասին տեղեկացնելու խնդրանքով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Մամին

Ժ. Ռազակով

Ա. Սիլուանով

 

Նախագիծ

 

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) «Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 5 հավելված).

տեքստում «վճարող» բառը համապատասխան թվով և հոլովով հանել.

3-րդ կետի երրորդ – վեցերորդ պարբերությունները փոխարինել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝

«Ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց կարող են հաշվանցվել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վճարված և լիազոր մարմնի միասնական հաշվին մուտքագրված կանխավճարները, արտահանման մաքսատուրքերը, հարկերը և հավաքագրումները, ինչպես նաև այլ վճարներ (բացառությամբ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի)։

Լիազոր մարմնի միասնական հաշվին որպես ներմուծման մաքսատուրք մուտքագրված, սակայն որոշակի ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի կտրվածքով չնույնականացված դրամական միջոցների (դրամի) գումարները սույն արձանագրության նպատակներով դիտարկվում են որպես ներմուծման մաքսատուրքեր:

Եթե կանխավճարների հաշվանցումը ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց իրականացվում է կանխավճարներ կատարած անձի կարգադրության հիման վրա, ապա մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մասով այդպիսի վճարումների հաշվանցումը լիազոր մարմնի միասնական հաշվին իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որում ներմուծման մաքսատուրքերը ենթակա են վճարման՝ անդամ պետության մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ, իսկ այն դեպքում, երբ ապրանքները բաց են թողնվել մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ անդամ պետության մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկվելու կամ ապրանքների բացթողման մասին նշում կատարվելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ:

«Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման ու բաշխման մասին» հիմնադրույթին («Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 8 հավելվածի հավելված) համապատասխան՝

ներմուծման մաքսատուրքերի վճարման մասով պարտքի մարման դիմաց կարող են հաշվանցվել հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները, որոնք, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան, ենթակա են վերադարձման։

Ներմուծման մաքսատուրքերը վերադարձվում (հաշվանցվում) են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ հաշվի առնելով սույն արձանագրության դրույթները:

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան վերադարձման ենթակա ներմուծման մաքսատուրքերի գումարները չեն կարող հաշվանցվել այլ վճարների կատարման դիմաց՝ բացի մաքսավճարների, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև տույժերի (տոկոսների) վճարման մասով պարտքի մարման դիմաց հաշվանցումից (այսուհետ՝ հաշվանցում պարտքի մարման դիմաց)։».

40-րդ կետում՝

2-րդ ենթակետը «դիմաց» բառից հետո լրացնել «կանխավճարների» բառով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 21 ենթակետով՝

«21) հաշվետու օրը լիազոր մարմնի կողմից ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց հաշվանցված արտահանման մաքսատուրքերի, հարկերի և հավաքագրումների, ինչպես նաև այլ վճարների գումարները.».

46-րդ և 47-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«46. Ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկությունները ձևավորվում են հետևյալ աղբյուրներից՝

1) անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկություններ ապրանքների մասին հայտարարագրերից (այդ թվում՝ տրանսպորտային (փոխադրման), առևտրային և (կամ) այլ փաստաթղթեր որպես ապրանքների մասին հայտարարագիր օգտագործելու դեպքում), մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկից և այնպիսի գործառնությունների կատարման մասին դիմումից, որոնք, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան, չի թույլատրվում կատարել ժամանակավորապես արտահանված միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների նկատմամբ Միության մաքսային տարածքից դուրս, այդ թվում՝ այդ մաքսային փաստաթղթերում տեղեկությունները փոփոխող (լրացնող) տեղեկությունները.

2) անդամ պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական ռեսուրսներում պարունակվող տեղեկություններ անձնական հաշիվներից, ռեեստրներից, ինչպես նաև այն փաստաթղթերից, որոնք պարունակում են փաստացի վճարված և անդամ պետությունների բյուջեներ որպես եկամուտ փոխանցված ներմուծման մաքսատուրքերի գումարների մասին տեղեկություններ, որոնք ձևակերպվել են անդամ պետությունների մաքսային մարմինների կողմից՝ ներմուծման մաքսատուրքերի հաշվառումը վարելու միասնական սկզբունքներին համապատասխան՝ ըստ հաշվեգրման մեթոդի՝ համաձայն Հանձնաժողովի կողմից հաստատվող կանոնների:

47. Ներմուծման մաքսատուրքերի վճարման հետ կապված տեղեկությունները չեն ներառում անձնական օգտագործման համար ապրանքների մասով ֆիզիկական անձանց կողմից մաքսատուրքերի, հարկերի վճարման մասին տվյալներ:».

48-րդ կետում՝

4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«4) ներմուծման մաքսատուրքերի վերադարձված գումարները.».

ավելացնել հետևյալ խմբագրությամբ 51 և 52 ենթակետերը՝

«51) ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց հաշվանցված կանխավճարների գումարները.

52) ներմուծման մաքսատուրքերի վճարման դիմաց հաշվանցված արտահանման մաքսատուրքերի, հարկերի և հավաքագրումների, ինչպես նաև այլ վճարների գումարները.».

49-րդ կետում՝

[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին]

երկրորդ պարբերությունը «տեղեկությունների» բառից հետո լրացնել «կազմը,» բառով.

51-րդ կետում «հաստատումը» բառը փոխարինել «կիրառման սկզբի ամսաթիվը» բառերով.

2) «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության մեջ (նշված Պայմանագրի թիվ 8 հավելված)՝

տեքստում «վճարողին» բառը հանել.

2-րդ կետի տասներկուերորդ պարբերությունը հանել.

«Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվեգրման և բաշխման մասին» հիմնադրույթի մեջ (նշված արձանագրության հավելված)՝

տեքստում «վճարող» բառը համապատասխան թվով և հոլովով հանել.

7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«7. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման դիմաց կարող են հաշվանցվել անդամ պետության օրենսդրությանը համապատասխան վճարված և լիազոր մարմնի միասնական հաշվին մուտքագրված կանխավճարները, արտահանման մաքսատուրքերը, հարկերը և հավաքագրումները, ինչպես նաև այլ վճարներ (բացառությամբ ներմուծման մաքսատուրքերի)։

Լիազոր մարմնի միասնական հաշվին որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր մուտքագրված, սակայն որոշակի ապրանքների համար հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի կտրվածքով չնույնականացված դրամական միջոցների (դրամի) գումարները սույն հիմնադրույթի նպատակներով դիտարկվում են որպես հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր:

Եթե կանխավճարների հաշվանցումը հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման դիմաց իրականացվում է կանխավճարներ կատարած անձի կարգադրության հիման վրա, ապա մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների մասով այդպիսի վճարումների հաշվանցումը լիազոր մարմնի միասնական հաշվին իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որում հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման՝ անդամ պետության մաքսային մարմնի կողմից ապրանքների բացթողման օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ, իսկ այն դեպքում, երբ ապրանքները բաց են թողնվել մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը՝ անդամ պետության մաքսային մարմնի կողմից էլեկտրոնային փաստաթուղթն ուղարկելու կամ ապրանքների բացթողման մասին նշում կատարելու օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ:

«Ներմուծման մաքսատուրքերի (համարժեք այլ տուրքերի, հարկերի և հավաքագրումների) գումարները հաշվեգրելու և բաշխելու, դրանք որպես եկամուտ անդամ պետությունների բյուջեներ փոխանցելու կարգի վերաբերյալ» արձանագրությանը (Պայմանագրի թիվ 5 հավելված) համապատասխան՝ հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման մասով պարտքի մարման դիմաց կարող են հաշվանցվել ներմուծման մաքսատուրքերի այն գումարները, որոնք ենթակա են վերադարձման Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան:».

8-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

9-րդ կետի 1-ին ենթակետում «վերադարձների,» բառից հետո լրացնել «մաքսային վճարների, ինչպես նաև տույժերի (տոկոսների) վճարման մասով (այսուհետ՝ պարտքի մարման դիմաց հաշվանցում)» բառերով.

17-րդ և 18-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«17. Նախնական հատուկ, նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերի, ինչպես նաև նախնական հակագնագցման, նախնական փոխհատուցման տուրքերի գանձման համար սահմանված կարգով գանձվող հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարների վերադարձը (հաշվանցումը) իրականացվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցների կիրառման մասին» արձանագրությամբ սահմանված դեպքերում (Պայմանագրի թիվ 8 հավելված):

18. Հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները վերադարձվում (հաշվանցվում) են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան՝ հաշվի առնելով սույն հիմնադրույթը:

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան վերադարձման ենթակա հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի գումարները չեն կարող հաշվանցվել այլ վճարների կատարման դիմաց՝ բացի պարտքի մարման դիմաց հաշվանցումից։»։

 

Հոդված 2

 

Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ամսվան հաջորդող ամսվա 1-ից, երբ ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստացվել է սույն արձանագրությունն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումը:

Կատարված է _________________ քաղաքում, 20__ թվականի ____________, ռուսերեն մեկ բնօրինակից։

Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝