ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
7 սեպտեմբերի 2018 թվականի |
թիվ 139 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի իրագործման միջոցառումների մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՈՒ ԴՐԱ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԳՈՏՈՒ ՁԵՎԱՎՈՐՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի իրագործման միջոցառումների՝ կից ներկայացվող պլանը։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ արագացնել Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված՝ 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի անցկացումը՝ ի նկատի ունենալով 2018 թվականի նոյեմբերին դրանք ավարտելու անհրաժեշտությունը՝ նշված Ժամանակավոր համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության համար պարտադիր լինելու վերաբերյալ դրա համաձայնությունն արտահայտելու մասին ակտը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնելու նպատակով։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
|
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 20 թվականի ի թիվ կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված` 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագրի իրագործման միջոցառումների
|
Միջոցառումը |
Կատարողը |
Ժամկետը |
|
1. Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության՝ մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված 2018 թվականի մայիսի 17-ի ժամանակավոր համաձայնագիրը (այսուհետ՝ Ժամանակավոր համաձայնագիր) Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) համար պարտադիր լինելու վերաբերյալ դրա համաձայնությունն արտահայտելու և Ժամանակավոր համաձայնագրի 1.3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտերի նախագծերը սահմանված կարգով նախապատրաստելը |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով(այսուհետ՝ Հանձնաժողով) |
2018 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր (հաշվի առնելով Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելը) |
|
2. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտի նախագիծը սահմանված կարգով նախապատրաստելը |
Հանձնաժողով |
2018 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր (հաշվի առնելով Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելը) |
|
3. Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցկացնելը |
Միության անդամ պետություններ (այսուհետ՝ անդամ պետություններ) |
մինչև 2018 թվականին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստը |
|
4. Ժամանակավոր համաձայնագիրը Միության համար պարտադիր լինելու վերաբերյալ դրա համաձայնությունն արտահայտելու և Ժամանակավոր համաձայնագրի 1.3-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելու մասին ակտերի նախագծերը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնելը |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2018 թվականի դեկտեմբեր (հաշվի առնելով ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելը) |
|
5. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին ակտի նախագիծը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը ներկայացնելը |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2018 թվականի դեկտեմբեր (հաշվի առնելով ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելը) |
|
6. Իրանական կողմին Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ընթացակարգերը Միության և անդամ պետությունների կողմից ավարտվելու մասին ծանուցում ուղարկելը |
Հանձնաժողով |
բոլոր համապատասխան ընթացակարգերն ավարտելու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում |
|
7. Իրանական կողմին և անդամ պետություններին Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին ծանուցում ուղարկելը |
Հանձնաժողով |
Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին ծանուցումն իրանական կողմից ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում (եթե Միության կողմից համապատասխան ծանուցումը նախկինում արդեն ուղարկվել է իրանական կողմին), կամ Միության կողմից համապատասխան ծանուցում ստանալու մասին հայտագիրն իրանական կողմից ստանալու օրվանից (եթե Միության կողմից ծանուցումն ուղարկվել է իրանական կողմից համապատասխան ծանուցումն ստանալուց հետո) |
|
8. Միության և դրա անդամ պետությունների կողմից՝ Կոլեգիայի՝ Հանձնաժողովի առևտրի հարցերով անդամին (նախարարին)՝ որպես Ժամանակավոր համաձայնագրի 1.5-րդ հոդվածին համապատասխան հիմնադրվող Համատեղ կոմիտեի համանախագահ սահմանելու հարցը և Համատեղ կոմիտեում անդամ պետությունների ներկայացուցիչների կազմի վերաբերյալ առաջարկներն Առևտրի հարցերով խորհրդատվական կոմիտեի քննարկմանը ներկայացնելը |
Հանձնաժողով |
2019 թվականի հունվար (արձանագրային որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը՝ Ժամանակավոր համաձայնագրի գործողության սկզբի ամսաթիվն է) |
|
9. Միության և դրա անդամ պետությունների կողմից՝ Ժամանակավոր համաձայնագրի 1.5-րդ հոդվածին համապատասխան հիմնադրվող Համատեղ կոմիտեի համանախագահի մասին տեղեկատվությունն իրանական կողմին ուղարկելը |
Հանձնաժողով |
համապատասխան որոշում ընդունելու օրվանից հետո 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ |
|
10. Անդամ պետությունների բիզնես համայնքների ներկայացուցիչների ներգրավմամբ բիզնես երկխոսության շրջանակներում (Ժամանակավոր համաձայնագրի 1.6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան) աշխատանքի կազմակերպման վերաբերյալ Միության դիրքորոշումը մշակելը |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2018 թվականի դեկտեմբեր |
|
11. Բիզնես երկխոսության աշխատանքի ձևաչափն իրանական կողմի հետ համաձայնեցնելը, ինչպես նաև երկու կողմից բիզնես երկխոսության համանախագահներին որոշելը |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2019 թվականի մարտ |
|
12. Ժամանակավոր համաձայնագրի դրույթների իրագործման գծով կոնտակտային կետեր և լիազորված մարմիններ սահմանելը (նշանակելը) և Հանձնաժողովի հասցեով հետևյալ տեղեկատվությունն ուղարկելը՝ կոնտակտային կետի (կոնտակտային կետերի) անվանման և կոնտակտային տվյալների մասին (Ժամանակավոր համաձայնագրի 1.7-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան). համապատասխան իրավասու մարմինների և կոնտակտային կետերի անվանումների ու կոնտակտային տվյալների մասին (Ժամանակավոր համաձայնագրի 4.9-րդ և 5.11-րդ հոդվածներին համապատասխան). Իրանական կողմի շահագրիռ անձանցից մաքսային հարցերի վերաբերյալ հարցումների մշակման համար նախատեսված կոնտակտային կետերի անվանումների և կոնտակտային տվյալների մասին (Ժամանակավոր համաձայնագրի 7.9-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան) |
անդամ պետություններ |
Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում |
|
13. Իրանական կողմի շահագրգիռ անձանցից մաքսային հարցերի վերաբերյալ հարցումների մշակման համար նախատեսված կոնտակտային կետերի մասին տեղեկատվությունը «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ պաշտոնական կայքերում հրապարակելը (Ժամանակավոր համաձայնագրի 7.9-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան) |
անդամ պետություններ |
2019 թվականի փետրվար |
|
14. Ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման հարցերի շուրջ իրանական կողմի հետ փոխգործակցության համար լիազորված իրավասու մարմիններ սահմանելը (նշանակելը) և դրանց անվանումների ու կոնտակտային տվյալների մասին տեղեկատվությունը Հանձնաժողով ուղարկելը (Ժամանակավոր համաձայնագրի 3.6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան) |
անդամ պետություններ |
Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 15 օրացուցային օրվանից ոչ ուշ |
|
15. Միության կողմից ընդհանուր կոնտակտային կետ սահմանելու հարցը Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնելը (Ժամանակավոր համաձայնագրի 1.7-րդ, 4.9-րդ, 5.11-րդ հոդվածներին համապատասխան) |
Հանձնաժողով |
2019 թվականի հունվար (Խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը՝ Ժամանակավոր համաձայնագրի գործողության սկզբի ամսաթիվն է) |
|
16. Իրանական կողմին հետևյալ տեղեկատվությունն ուղարկելը՝ կոնտակտային կետի (կոնտակտային կետերի) անվանման և կոնտակտային տվյալների մասին (Համաձայնագրի 1.7-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան). համապատասխան իրավասու մարմինների և կոնտակտային կետերի անվանումների ու կոնտակտային տվյալների մասին (Ժամանակավոր համաձայնագրի 4.9-րդ և 5.11-րդ հոդվածներին համապատասխան). Իրանական կողմի շահագրիռ անձանցից մաքսային հարցերի վերաբերյալ հարցումների մշակման համար նախատեսված կոնտակտային կետերի անվանումների և կոնտակտային տվյալների մասին (Ժամանակավոր համաձայնագրի 7.9-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան) |
Հանձնաժողով |
անդամ պետություններից տեղեկատվությունն ստանալու օրվանից հետո 10 աշխատանքային օրվանից ոչ ուշ, սակայն Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ |
|
17. Իրանական կողմին հետևյալ տեղեկատվությունն ուղարկելը՝ ներքին շուկայի պաշտպանության միջոցների կիրառման հարցերի շուրջ իրանական կողմի հետ փոխգործակցության համար լիազորված՝ անդամ պետությունների իրավասու մարմինների անվանումների և կոնտակտային տվյալների մասին (Ժամանակավոր համաձայնագրի 3.6-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան). Միությունում առևտրի պաշտպանության միջոցների կիրառման մասով քննություններ անցկացնող մարմնի մասին |
Հանձնաժողով |
Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից հետո 30 օրացուցային օրվանից ոչ ուշ |
|
18. Իրանի Իսլամական Հանրապետության արտահանողների համար Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման կարգի վերաբերյալ անգլերենով քայլ առ քայլ հրահանգ նախապատրաստելը և հրապարակելը (Ժամանակավոր համաձայնագրի 1.12-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան) |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2019 թվականի ապրիլ |
|
19. Իրանի Իսլամական Հանրապետության ծագում ունեցող և Միության մաքսային տարածք ներմուծվող ապրանքների համար ներմուծման մաքսատուրքերի առանձնաշնորհային դրույքաչափերի կիրառման հարցը Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը ներկայացնելը (Ժամանակավոր համաձայնագրի 2.3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան) |
Հանձնաժողով |
2019 թվականի հունվար (որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը՝ Համաձայնագրի գործողության սկզբի ամսաթիվն է) |
|
20. Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 378 որոշման մեջ՝ մաքսային վճարների վճարման արտոնությունների դասակարգչի (թիվ 7 հավելված) լրացման մասով փոփոխություններ կատարելու հարցը Հանձնաժողովի կոլեգիայի քննարկմանը ներկայացնելը (Ժամանակավոր համաձայնագրի 2.3-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան) |
Հանձնաժողով |
2019 թվականի հունվար (որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը՝ Համաձայնագրի գործողության սկզբի ամսաթիվն է) |
|
21. Միության կողմից Ժամանակավոր համաձայնագրի շրջանակներում երկկողմանի պաշտպանական միջոցների կիրառման կարգը հաստատելու հարցը Հանձնաժողովի խորհրդի քննարկմանը ներկայացնելը (Ժամանակավոր համաձայնագրի 3.4-րդ հոդվածին համապատասխան) |
Հանձնաժողով |
2019 թվականի հունվար (որոշումն ուժի մեջ մտնելու ժամկետը՝ Համաձայնագրի գործողության սկզբի ամսաթիվն է) |
|
22. Տեխնիկական կանոնակարգման (Ժամանակավոր համաձայնագրի 4.6-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան) և սանիտարական ու բուսասանիտարական միջոցառումների (Ժամանակավոր համաձայնագրի 5.6-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան) մասով՝ Ժամանակավոր համաձայնագրի 1-ին հավելվածում նշված՝ ապրանքների ներմուծման պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունը Հանձնաժողով ուղարկելը |
անդամ պետություններ |
2019 թվականի փետրվար |
|
23. Տեխնիկական կանոնակարգման (Ժամանակավոր համաձայնագրի 4.6-րդ հոդվածի 10-րդ կետին համապատասխան) և սանիտարական ու բուսասանիտարական միջոցառումների (Ժամանակավոր համաձայնագրի 5.6-րդ հոդվածի 8-րդ կետին համապատասխան) մասով՝ Ժամանակավոր համաձայնագրի 1-ին հավելվածում նշված՝ ապրանքների ներմուծման պարտադիր պահանջների մասին տեղեկատվությունն իրանական կողմին ուղարկելը |
Հանձնաժողով |
Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 90 օրացուցային օրվա ընթացքում |
|
24. Ապրանքի ծագման սերտիֆիկատների տրման և վերիֆիկացման համար լիազորված մարմիններ (կազմակերպություններ) սահմանելը (նշանակելը) (անհրաժեշտության դեպքում) և այդ լիազորված մարմինների (կազմակերպությունների) անվանումների և կոնտակտային տվյալների մասին տեղեկատվությունը, դրանց կնիքների նմուշները, ապրանքի ծագման սերտիֆիկատների ձևաթղթերը, այդ սերտիֆիկատների պաշտպանության կիրառվող միջոցների առանձնահատկությունների մասին տեղեկատվությունը Հանձնաժողով ուղարկելը (Ժամանակավոր համաձայնագրի 6.25-րդ հոդվածին համապատասխան) |
անդամ պետություններ |
2019 թվականի հունվար |
|
25. Ապրանքի ծագման սերտիֆիկատների տրման և վերիֆիկացման համար լիազորված մարմինների (կազմակերպությունների) անվանումների ու կոնտակտային տվյալների մասին տեղեկատվությունն իրանական կողմին ուղարկելը և այդ լիազորված մարմինների (կազմակերպությունների) անվանումների և կոնտակտային տվյալների մասին տեղեկատվությունը, դրանց կնիքների նմուշները, ապրանքի ծագման սերտիֆիկատների ձևաթղթերը, այդ սերտիֆիկատների պաշտպանության կիրառվող միջոցների առանձնահատկությունների մասին տեղեկատվությունը Հանձնաժողով ուղարկելը (Համաձայնագրի 6.26-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան) |
Հանձնաժողով |
անդամ պետությունից ծանուցում ստանալու օրվանից հետո 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ |
|
26. Ապրանքի ծագման սերտիֆիկատների տրման և վերիֆիկացման համար լիազորված մարմինների (կազմակերպությունների) անվանումների ու կոնտակտային տվյալների մասին տեղեկատվությունը «Ինտերնետ» տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցում՝ Միության պաշտոնական կայքում հրապարակելը (Ժամանակավոր համաձայնագրի 6.26-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան) |
Հանձնաժողով |
անդամ պետությունների և իրանական կողմի ուղարկած ծանուցումներից վերջինն ստանալու օրվանից հետո 5 աշխատանքային օրվանից ոչ ուշ |
|
27. Ապրանքների ծագումը որոշելու հետ կապված օրենսդրության խախտման համար քրեական կամ վարչական պատասխանատվության կիրառելիության մասին տեղեկատվությունը Հանձնաժողովի հասցեով ուղարկելը (Ժամանակավոր համաձայնագրի 6.30-րդ հոդվածին համապատասխան) |
անդամ պետություններ |
2019 թվականի հունվար, սակայն Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ |
|
28. Մաքսային օրենսդրության խախտման, այդ թվում՝ ապրանքների սակագնային դասակարգումը հայտագրելու, մաքսային արժեքը որոշելու, ապրանքների ծագումը որոշելու, Ժամանակավոր համաձայնագրին համապատասխան սակագնային առանձնաշնորհումներ ստանալու վերաբերյալ դրույթների խախտման համար վարչական պատասխանատվության մասին տեղեկատվությունը Հանձնաժողովի հասցեով ուղարկելը (Ժամանակավոր համաձայնագրի 7.22-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան) |
անդամ պետություններ |
2019 թվականի հունվար, սակայն Ժամանակավոր համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ |
|
29. Միության և Իրանի Իսլամական Հանրապետության համագործակցության հեռանկարներին և խնդիրներին նվիրված պանելային նստաշրջան և 2018 թվականին «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային ֆորումի անցկացման շրջանակներում B2B հանդիպումներ կազմակերպելը և անցկացնելը |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
2018 թվականի հոկտեմբեր |