ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 27
Տիպ
Հանձնարարական
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.12.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.12.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն

 

3 դեկտեմբերի 2018 թվականի

թիվ 27

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ-ՀԱՂՈՐԴԱԿՑԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՄԲԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան «Եվրասիական տնտեսական միության պաշտոնական վիճակագրական տեղեկատվության ձևավորման և տարածման կարգի մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 4 հավելված) 12-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրագործման նպատակով վիճակագրական ցուցանիշները ձևավորելիս՝

հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից ապահովել տեղեկատվական հասարակության չափման վերաբերյալ ՏՀԶԿ ձեռնարկի կիրառումը (2011)՝ տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտի ապրանքների հավաքական դասակարգային խմբավորման մասով, որոնց ցանկը տեղադրված է հետևյալ հասցեով Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում.

http://eec.eaeunion.org/ru/act/integr_i_makroec/dep_stat/info/Documents/groupings_2.pdf։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան