ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
5 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 37 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԻՆՏԵԳՐՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019-2020 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների և տեղեկատվական փոխգործակցության մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 3 հավելված) 27-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանը:
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կառավարություններին՝ նախատեսել Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային հատվածների ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման, ինչպես նաև սույն կարգադրությամբ հաստատված պլանի թիվ 1 հավելվածին համապատասխան ուղղություններով ազգային հատվածներում ընդհանուր գործընթացների նշված համակարգի միջոցներով իրագործման համար անհրաժեշտ միջոցառումների ֆինանսավորում՝ սահմանված ժամկետների համաձայն:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 37 կարգադրությամբ |
ՊԼԱՆ
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների
|
Միջոցառումը |
Ակնկալվող արդյունքը |
Կատարման ժամկետը |
Կատարողը | |
|
2019 թվական |
2020 թվական | |||
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
1. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ) ընդհանուր համակարգային նախագծում, այդ թվում՝ |
||||
|
ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 14-ի թիվ 29 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների ցանկի արդիականացում։ |
արդիականացված ցանկ |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Միության անդամ պետությունների լիազորված մարմիններ (այսուհետ համապատաս-խանաբար՝ լիազորված մարմիններ, անդամ պետություններ) |
|
բ) ընդհանուր գործընթացների տեխնոլոգիայի զարգացման մասին նորմատիվային-մեթոդական փաստաթղթերի մշակում՝ Միության տվյալների մոդելի հետ փոխկապակցմամբ, այդ թվում կարգավորման մի քանի ոլորտներին առնչվող համալիր նախագծեր իրականացնելիս |
նորմատիվային-մեթոդական փաստաթղթերի նախագծեր |
I-II եռամսյակներ |
- |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
գ) միջպետական (անդրսահմանային) էլեկտրոնային ծառայությունների իրականացումը կանոնակարգող նորմատիվային-մեթոդական փաստաթղթերի մշակում |
նորմատիվային-մեթոդական փաստաթղթերի նախագծեր |
մշտական հիմունքներով |
- |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
դ) ինտեգրված համակարգի բաղադրիչների տեխնիկական փորձաքննության անցկացումը կանոնակարգող գործիքամեթոդական փաստաթղթերի մշակում |
գործիքամեթոդական փաստաթղթերի նախագծեր |
I-II եռամսյակներ |
- |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
ե) ինտեգրված համակարգի հաշվիչ ենթակառուցվածքի զարգացման մասով տեխնիկական լուծումների մշակում |
տեխնիկական լուծումներ |
մշտական հիմունքներով |
- |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
զ) տնտեսավարող սուբյեկտների և ֆիզիկական անձանց կողմից լիազորված մարմիններին էլեկտրոնային տարբերակով տեղեկություններ ներկայացնելիս օգտագործվող փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակին ներկայացվող պահանջների նախագծերի մշակում (այսուհետ՝ B2G փոխգործակցության ընթացակարգեր)՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկին համապատասխան |
փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակին ներկայացվող պահանջների նախագծեր |
II-IV եռամսյակներ |
II-IV եռամսյակներ |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
է) B2G փոխգործակցության ընթացակարգերի իրագործմանը ներկայացվող միասնականացված պահանջների նախագծերի էլեկտրոնային ձևով մշակում՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ցանկին համապատասխան |
B2G փոխգործակցության ընթացակարգերին ներկայացվող պահանջների նախագծեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
ը) իրագործման համար առաջնահերթ միջպետական (անդրսահմանային) էլեկտրոնային ծառայությունների ցանկի արդիականացում (2018 թվականին այդ ցանկը հաստատելու պայմանով) |
միջպետական (անդրսահմանային) էլեկտրոնային ծառայությունների ցանկ |
III-IV եռամսյակներ |
III-IV եռամսյակներ |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ |
|
թ) Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկատվության միասնական համակարգի ձևավորման և կատարելագործման մասին գործիքամեթոդական փաստաթղթերի մշակում ու արդիականացում |
գործիքամեթոդական փաստաթղթերի նախագծեր |
III-IV եռամսյակներ |
III-IV եռամսյակներ |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
ժ) Միության նորմատիվային տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորման և կատարելագործման 2019-2020 թվականների միջոցառումների պլանի մշակում և արդիականացում |
միջոցառումների պլան |
I եռամսյակ |
I-II եռամսյակներ |
Հանձնաժողով, լիազորված մարմիններ |
|
ժա) Միության նորմատիվային տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի տեղեկատուների և դասակարգիչների մշակում՝ սույն կետի «ժ» ենթակետում նշված միջոցառումների պլանին համապատասխան |
տեղեկատուներ և դասակարգիչներ |
II-IV եռամսյակներ |
II-IV եռամսյակներ |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ, տեղեկատուներ և դասակարգիչներ վարող օպերատորներ |
|
ժբ) Միության տվյալների մոդելի զարգացում |
Միության տվյալների մոդել, Միության տվյալների մոդելի նկարագիր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
ժգ) ընդհանուր գործընթացների իրագործման կանոնների նախագծերի (ֆունկցիոնալ ճարտարապետության նախագծերի) մշակում՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ընդհանուր գործընթացների ցանկին ու Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի դեկտեմբերի 19-ի թիվ 169 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման կարգին (այսուհետ՝ Ընդհանուր գործընթացների իրագործման կարգ) համապատասխան |
ընդհանուր գործընթացների իրագործման կանոնների նախագծեր (ֆունկցիոնալ ճարտարա-պետության նախագծեր) |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
ժդ) ընդհանուր գործընթացների իրագործման կանոնների նախագծերի (ֆունկցիոնալ ճարտարապետության նախագծերի) համաձայնեցումը լիազորված մարմինների կողմից՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ընդհանուր գործընթացների ցանկին և Ընդհանուր գործընթացների իրագործման կարգին համապատասխան |
ընդհանուր գործընթացների իրագործման կանոնների նախագծեր (ֆունկցիոնալ ճարտարա-պետության նախագծեր) |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
լիազորված մարմիններ |
|
ժե) ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի (այսուհետ՝ տեխնոլոգիական փաստաթղթեր) նախագծերի մշակում՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ընդհանուր գործընթացների ցանկին և Ընդհանուր գործընթացների իրագործման կարգին համապատասխան |
տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծեր, ծրագրային միջոցների նախատիպերը ներկայացնելու արձանագրութ-յուններ |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
ժզ) տեղեկատվական փոխգործակցությունը կարգավորող նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում՝ երրորդ կողմի հետ Միության միջազգային պայմանագրերին համապատասխան (անհրաժեշտության դեպքում) |
նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերի նախագծեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
ժէ) տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծերի համաձայնեցումը լիազորված մարմինների կողմից՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող ընդհանուր գործընթացների ցանկին և Ընդհանուր գործընթացների իրագործման կարգին համապատասխան |
տեխնոլոգիական փաստաթղթերի նախագծեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
լիազորված մարմիններ |
|
ժը) Միության միջազգային պայմանագրերին համապատասխան (անհրաժեշտության դեպքում)՝տեղեկատվական փոխգործակցությունը կարգավորող նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի նախագծերը լիազորված մարմինների կողմից երրորդ կողմի հետ համաձայնեցվելը |
նորմատիվային-տեխնիկական փաստաթղթերի նախագծեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
լիազորված մարմիններ |
|
ժթ) ինտեգրված համակարգի զարգացման և գործունեության ապահովման համար անհրաժեշտ ստանդարտների և առաջարկների ցանկի արդիականացում և նախագծերի մշակում |
ստանդարտներ և առաջարկություններ |
II-IV եռամսյակներ |
I-IV եռամսյակներ |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
ի) ինտեգրված համակարգի Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի (այսուհետ՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատված) ենթահամակարգերի և բաղադրիչների արդիականացման ու ստեղծման մասնավոր տեխնիկական առաջադրանքների մշակում՝ ինտեգրված համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքին համապատասխան՝ ըստ ցանկի՝ համաձայն թիվ 2 հավելվածի (1-13 կետեր) և թիվ 3 հավելվածի |
մասնավոր տեխնիկական առաջադրանքներ |
I-IV եռամսյակներ |
I-II եռամսյակներ |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
իա) թվային հարթակ ստեղծելիս ինտեգրված համակարգի սերվիսների օգտագործման կարգը կանոնակարգող գործիքամեթոդական փաստաթղթերի մշակում |
գործիքամեթոդական փաստաթղթերի նախագծեր |
II-IV եռամսյակներ |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ | |
|
իբ) թվային հարթակ ստեղծելիս ինտեգրված համակարգի սերվիսների օգտագործման համար տեխնիկական լուծումների և գործիքների մշակում |
տեխնիկական լուծումներ |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
իգ) այն աշխատանքների համակարգման հարցերով նախագծային օֆիսի գործունեության ապահովում, որոնք կապված են ինտեգրված համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման հետ |
կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
իդ) ինտեգրված համակարգի ընդհանուր համակարգային նախագծման ընթացքում կատարվող աշխատանքների տեխնիկական փորձաքննություն |
կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
2. Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացում և զարգացում, այդ թվում՝ |
||||
|
ա) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ենթահամակարգերի արդիականացում՝ ինտեգրված համակարգի տեխնիկական առաջադրանքին և սույն պլանի թիվ 2 հավելվածին համապատասխան (1-13-րդ կետեր) |
տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարված աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
բ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ենթահամակարգերի ստեղծում՝ ինտեգրված համակարգի տեխնիկական առաջադրանքին և սույն պլանի թիվ 3 հավելվածին համապատասխան |
տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարված աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
գ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ընդհանուր գործընթացների ծառայությունների ծրագրային ապահովման ստեղծում (արդիականացում և զարգացում)՝ ընդհանուր գործընթացների իրագործման համար ուղղությունների ցանկին համապատասխան՝ թիվ 1 հավելվածի համաձայն |
տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարված աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
դ) ընդհանուր գործընթացների սերվիսների ծրագրային ապահովման հիմնական բաղադրիչների ստեղծում (արդիականացում և զարգացում)՝ ինտեգրված համակարգի միջպետական փորձարկումներ անցկացնելիս և ինտեգրված համակարգի հետաքրքրված անդամ պետությունների ազգային հատվածներում (այսուհետ՝ ազգային հատվածներ) այն օգտագործելու համար` |
տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարված աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
ընդհանուր գործընթացների իրագործման համար ուղղությունների ցանկի համաձայն, սույն պլանի թիվ 1 հավելվածին համապատասխան |
||||
|
ե) B2G փոխգործակցության ընթացակարգերի իրագործման համար անհրաժեշտ փաստաթղթերը շահագրգռված անձանց կողմից էլեկտրոնային տեսքով ձևավորելու հնարավորություն ապահովող սերվիսների ստեղծում (արդիականացում և զարգացում)՝ միասնականացված պահանջներին համապատասխան |
տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարված աշխատանքների ակտեր |
I-IV եռամսյակներ |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ | |
|
զ) ընդհանուր գործընթացների մասնակիցների տեղեկատվական համակարգերի միջև տեղեկատվական փոխգործակցության թեստավորման անցկացում՝ տեխնոլոգիական փաստաթղթերի կազմի մեջ մտնող միացման կարգերին, Հանձնաժողովի կողմից հաստատվող ընդհանուր գործընթացների ցանկին և Ընդհանուր գործընթացների իրագործման կարգին համապատասխան |
թեստավորման ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
է) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացման և զարգացման աշխատանքների տեխնիկական փորձաքննություն |
հաշվետվություններ |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
3. Ազգային հատվածների արդիականացման և զարգացման աշխատանքների համակարգում, այդ թվում՝ |
||||
|
ա) ազգային հատվածների արդիականացման և զարգացման պլանների մշակում |
ազգային հատվածների արդիականացման և զարգացման պլաններ |
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
Լիազորված մարմիններ, Հանձնաժողով |
|
բ) ազգային հատվածների արդիականացում և զարգացում՝ սույն կետի «ա» ենթակետով նախատեսված պլաններին համապատասխան |
միջանկյալ հաշվետվություններ |
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
անդամ պետության օրենսդրությանը համապատասխան |
լիազորված մարմիններ,** Հանձնաժողով |
|
գ) ծրագրային միջոցների (ադապտերների) մշակում և արդիականացում (անհրաժեշտության դեպքում)՝ ազգային հատվածի ինտեգրացիոն անցուղու և անդամ պետությունում էլեկտրոնային տարբերակով կիրառվող միջգերատեսչական փոխգործակցության համակարգի միջև փոխգործակցության ապահովման համար (տիպային անցուղու հիման վրա իրագործված՝ ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների համար) |
տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարված աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
դ) ազգային հատվածներում ընդհանուր գործընթացների իրագործման ապահովում՝ ընդհանուր գործընթացներն իրագործելու համար ուղղությունների ցանկի համաձայն՝ սույն պլանի թիվ 1 հավելվածին համապատասխան*** |
հաշվետվություններ |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
լիազորված մարմիններ**, Հանձնաժողով |
|
ե) ազգային հատվածների արդիականացման և զարգացման աշխատանքների ընթացքի մասին հաշվետվությունների պատրաստում |
հաշվետվություններ |
IV եռամսյակ |
IV եռամսյակ |
լիազորված մարմիններ, Հանձնաժողով |
|
4. Վստահության անդրսահմանային տարածքի ենթակառուցվածքի ստեղծում և զարգացում, այդ թվում՝ |
||||
|
ա) նորմատիվային իրավական ակտերի և կազմակերպատեխնիկական փաստաթղթերի նախագծերի մշակում և արդիականացում՝ վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանն ու գործունեությանը ներկայացվող պահանջների կատարման համար |
Միության մարմինների ակտերի նախագծեր (այդ թվում՝ Միության մարմինների ակտերում փոփոխություններ կատարելու մասին), հայեցակարգեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
բ) ստանդարտների ցանկի և նախագծերի մշակում ու արդիականացում՝ վստահության անդրսահմանային տարածքի ստեղծմանը, զարգացմանը և գործունեությանը ներկայացվող պահանջների կատարման համար, և անդամ պետությունների ազգային ստանդարտների արդիական տարբերակները որպես միջպետական ստանդարտներ ընդունելու հարցերով անդամ պետությունների համաձայնեցված դիրքորոշման մշակում |
ստանդարտների նախագծեր, հաշվետվություններ |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
լիազորված մարմիններ, Հանձնաժողով* |
|
գ) զարգացման 2-րդ փուլի վստահության անդրսահմանային տարածքի ճարտարապետության ստեղծում և հաստատում՝ ներառյալ տեղեկատվությունն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթավորելու ընդհանուր ենթակառուցվածքի ինտեգրացիոն բաղադրիչին ներկայացվող տեխնիկական պահանջները |
ճարտարա-պետության նկարագիր, տեխնիկական պահանջներ, հաշվետվություններ, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
դ) վստահված երրորդ կողմի ենթահամակարգի արդիականացում և զարգացում՝ սույն պլանի թիվ 2 հավելվածի 14-րդ կետին համապատասխան |
մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական աշխատանքային նախագծեր, տեխնիկական |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
լուծումներ, կատարած աշխատանքների ակտեր |
||||
|
ե) ինտեգրված համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրման կենտրոնի արդիականացում և զարգացում՝ սույն պլանի թիվ 2 հավելվածի 15-րդ կետին համապատասխան |
մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական աշխատանքային նախագծեր, տեխնիկական լուծումներ, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
զ) Հանձնաժողովի հավաստագրման կենտրոնի արդիականացում և զարգացում՝ սույն պլանի թիվ 2 հավելվածի 16-րդ կետին համապատասխան |
մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական աշխատանքային նախագծեր, տեխնիկական լուծումներ, կատարած աշխատանքների ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
է) անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ ելից (մտից) էլեկտրոնային փաստաթղթերում էլեկտրոնային թվային ստորագրությունների (էլեկտրոնային ստորագրությունների) կիրառման իրավաչափության վերահսկումն ապահովելու համար էլեկտրոնային փոխգործակցության սուբյեկտների արտոնությունների և լիազորությունների կառավարման ենթակառուցվածքի ստեղծում |
տեխնիկական պահանջներ, մասնավոր տեխնիկական առաջադրանքներ, տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր |
I —IV եռամսյակներ |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ | |
|
ը) Հանձնաժողովի՝ հաստատող կենտրոնի երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկման տեխնիկական աջակցության ապահովում |
կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
թ) Հանձնաժողովի վստահված երրորդ կողմի ենթահամակարգի երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկման տեխնիկական աջակցության ապահովում |
կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
ժ) անդամ պետության վստահված երրորդ կողմի ենթահամակարգերի երաշխիքային ու հետերաշխիքային սպասարկման տեխնիկական աջակցության ապահովում (անհրաժեշտության դեպքում) |
կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
ժա) վստահության անդրսահմանային տարածքի ենթակառուցվածքի ստեղծման և զարգացման մասով աշխատանքների տեխնիկական փորձաքննություն |
կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
5. Միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների մշակում, այդ թվում՝ |
||||
|
ա) Միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների համատեղ մշակման նախագծի իրագործում |
հաշվետվություններ |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
լիազորված մարմիններ, Հանձնաժողով* |
|
բ) Միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների մշակման աշխատանքների տեխնիկական փորձաքննություն |
հաշվետվություններ |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
6. Ինտեգրված համակարգի տեղեկատվական-հեռահաղորդակցական և հաշվողական ենթակառուցվածքի գործունեության աջակցություն, այդ թվում՝ |
||||
|
ա) տվյալների փոխանցման կապուղիների վարձակալություն՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածների և ազգային հատվածների միջև փոխգործակցության համար |
կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
բ) տվյալների մշակման կենտրոնի ծառայությունների ձեռքբերում՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեությունն ապահովելու համար |
կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
գ) Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի գործունեության համար անհրաժեշտ ընդհանուր համակարգային և կիրառական ծրագրային ապահովման լիցենզիաների ձեռքբերում (վարձակալում) |
կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
դ) 2015-2018 թվականներին մշակված՝ ինտեգրված համակարգի ենթահամակարգերի և բաղադրիչների ուղեկցում |
կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
ե) ինտեգրված համակարգի հաշվողական ենթակառուցվածքի արդիականացում՝ սույն պլանի 1-ին կետի «ե» ենթակետով նախատեսված տեխնիկական որոշումներին համապատասխան |
տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարված աշխատանքների ակտեր |
I —IV եռամսյակներ |
Հանձնաժողով* | |
|
զ) Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի տեղեկատուների ու դասակարգիչների արդիականացում |
տեղեկատուներ և դասակարգիչներ |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով*, լիազորված |
|
մարմիններ, տեղեկատուներ և դասակարգիչներ վարող օպերատորներ | ||||
|
է) ազգային հատվածների ինտեգրացիոն անցուղիների գործունեության ուղեկցում և ապահովում |
կատարած աշխատանքների հաշվետվություններ, ակտեր |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ** |
|
ը) ինտեգրված համակարգի տեղեկատվական-հեռահաղորդակցական և հաշվողական ենթակառուցվածքի գործունեության աջակցության աշխատանքների տեխնիկական փորձաքննություն |
հաշվետվություններ |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով* |
|
7. Օգտատերերի ուսուցում` տեղեկատվայնացման միջոցների հետ աշխատանքի մասով, այդ թվում՝ |
||||
|
ա) Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների և պաշտոնատար անձանց ուսուցում՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ինտեգրված համակարգի ենթահամակարգերի հետ աշխատանքի մասով |
հաշվետվություն |
II և IV եռամսյակներ |
II և IV եռամսյակներ |
Հանձնաժողով* |
|
բ) լիազորված մարմինների ներկայացուցիչների ուսուցում |
հաշվետվություն |
II եռամսյակ |
IV եռամսյակ |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
գ) անդամ պետությունների ֆիզիկական անձանց և տնտեսավարող սուբյեկտների միջև ինտեգրված համակարգի սերվիսների առաջխաղացման միջոցառումների կազմակերպում և անցկացում |
հաշվետվություն |
II եռամսյակ |
IV եռամսյակ |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
դ) նորարարական նախագծերի մրցույթների կազմակերպում և անցկացում |
հաշվետվություն |
մշտական հիմունքներով |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով*, լիազորված մարմիններ |
|
8. Միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների կատարման միջոցառումներ և նախագծեր |
նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի նախագծեր, տեխնիկական աշխատանքային նախագծեր, կատարած աշխատանքների ակտեր |
II-IV եռամսյակներ |
մշտական հիմունքներով |
Հանձնաժողով****, լիազորված մարմիններ |
____________________
* 2019 թվականին միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին՝ թիվ 4 հավելվածի (1-7 կետեր) համաձայն: 2020 թվականի ֆինանսավորման ծավալները նախնական են և ենթակա են հստակեցման՝ հաշվի առնելով նախորդ ֆինանսական տարվա մնացորդը, ինչպես նաև Միության 2020 թվականի բյուջեի նախագծի ձևավորման արդյունքները:
**Միջոցառումների ֆինանսավորումն իրականացվում է անդամ պետությունների բյուջեների միջոցների հաշվին:
*** Միջոցառումների իրականացման կազմը և ժամկետները սահմանվում են Հանձնաժողովի կողմից հաստատվող տեխնոլոգիական փաստաթղթերի կազմում ընդգրկվող՝ միանալու մասին համապատասխան կարգերով:
**** Միջոցառումների և նախագծերի ֆինանսավորումն իրականացվում է Միության բյուջեի միջոցների հաշվին՝ սույն պլանի թիվ 4 հավելվածին համապատասխան (8-րդ կետ) սահմանված կարգով, նախագծի (նախագծերի) ձեռնարկման մասին Միության մարմինների ակտերն ընդունելուց հետո:
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանի |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրագործման ուղղությունների
1. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում:
2. Մաքսային կարգավորում:
3. Տեխնիկական կարգավորում, սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցների կիրառում:
4. Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների տեղեկատվական փոխգործակցություն:
5. Եվրասիական տնտեսական միությունում ապրանքների հետագծելիություն:
6. Ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրում և բաշխում:
7. Հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի հաշվեգրում ու բաշխում:
8. Մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականություն:
9. էներգետիկ քաղաքականություն:
10. Արժութային քաղաքականություն:
11. Մտավոր սեփականություն:
12. Ֆինանսական շուկաներ (բանկային ոլորտ, ապահովագրական ոլորտ, արժույթի շուկա, արժեթղթերի շուկա):
13. Եվրասիական տնտեսական միության մարմինների գործունեության ապահովում:
14. Արդյունաբերական քաղաքականություն:
15. Ագրոարդյունաբերական քաղաքականություն:
16. Դեղամիջոցների և բժշկական արտադրատեսակների շրջանառություն:
17. Աշխատանքային միգրացիա և սոցիալական ապահովություն:
18. Պետական (համայնքային) գնումներ:
19. Ներքին շուկաների գործունեություն:
20. Մակրոտնտեսական քաղաքականություն:
21. Տրանսպորտային փոխադրումներ:
22. Ծառայությունների փոխադարձ առևտուր:
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանի |
ՑԱՆԿ
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացվող ենթահամակարգերի և բաղադրիչների
|
Մասնավոր տեխնիկական առաջադրանքի մշակման ժամկետը |
Ենթահամակարգի արդիականացման ժամկետը | |||
|
Փուլ I |
Փուլ II |
Փուլ I |
Փուլ II | |
|
1. Եվրասիական տնտեսական միության տեղեկատվական պորտալ |
2019 թվականի II եռամսյակ |
2020 թվականի II եռամսյակ |
2019 թվականի IV եռամսյակ |
2020 թվականի IV եռամսյակ |
|
2. Տեղեկատվական-վերլուծական ենթահամակարգ |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի II եռամսյակ |
- |
|
3. Վիճակագրություն |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի II եռամսյակ |
- |
|
4. Նախագծերի և ծրագրերի կառավարում |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի II եռամսյակ |
- |
|
5. Ռիսկերի ոլորտների վերլուծություն |
2019 թվականի IV եռամսյակ |
- |
2020 թվականի III եռամսյակ |
- |
|
6. Մասնագիտացված փաստաթղթաշրջանառություն |
2019 թվականի IV եռամսյակ |
- |
2020 թվականի III եռամսյակ |
- |
|
7. Մաքսասակագնային և ոչ սակագնային կարգավորում |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի III եռամսյակ |
- |
|
8. Տեխնիկական կանոնակարգում |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի III եռամսյակ |
- |
|
9. Ընդհանուր գործընթացների կառավարում |
2019 թվականի II եռամսյակ |
2020 թվականի II եռամսյակ |
2019 թվականի IV եռամսյակ |
2020 թվականի IV եռամսյակ |
|
10. Ինտեգրացիոն հարթակ |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի II եռամսյակ |
- |
|
11. Նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների, ռեեստրների և ռեգիստրների վարում |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի II եռամսյակ |
- |
|
12. Տեղեկատվական անվտանգություն |
2019 թվականի IV եռամսյակ |
- |
2020 թվականի III եռամսյակ |
- |
|
13. Դիտանցում և կառավարում |
2019 թվականի IV եռամսյակ |
- |
2020 թվականի III եռամսյակ |
- |
|
14. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի վստահված երրորդ կողմ |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի II եռամսյակ |
- |
|
15. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի վստահված երրորդ կողմի ծառայության հավաստագրման կենտրոն |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի II եռամսյակ |
- |
|
16. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հավաստագրման կենտրոն |
2019 թվականի III եռամսյակ |
- |
2020 թվականի II եռամսյակ |
- |
| Ծանոթագրություն: | Սույն ցանկի արդիականացումն իրականացվում է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքում կատարված փոփոխությունները: |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանի |
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի կազմում ստեղծվող ենթահամակարգը
Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների նույնականացում Նախագծման և իրացման ժամկետ՝ 2019 թվականի IV եռամսյակ
| Ծանոթագրություն: | Արդիականացումն իրականացվում է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման տեխնիկական առաջադրանքում կատարված փոփոխությունները: |
|
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 4 Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանի |
ԾԱՎԱԼ
Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ստեղծման, գործունեության ապահովման և զարգացման 2019-2020 թվականների միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումների իրագործման ֆինանսավորման
|
Միջոցառման անվանումը |
Ֆինանսավորման ծավալը (հազ. ռուբլի) | |
|
2019 թվական |
2020 թվական | |
|
1. Եվրասիական տնտեսական միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ընդհանուր համակարգային նախագծում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, ինտեգրված համակարգ) |
180,206 |
215,930 |
|
2. Ինտեգրված համակարգի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածի արդիականացում և զարգացում |
226,032 |
508,708 |
|
3. Ւնտեգրված համակարգի՝ Միության անդամ պետությունների ազգային հատվածների արդիականացման և զարգացման աշխատանքների համակարգում |
18,300 |
34,385 |
|
4. Վստահության անդրսահմանային տարածքի ենթակառուցվածքի ստեղծում և զարգացում |
86,130 |
188,520 |
|
5. Միության տեղեկատվության գաղտնագրային պաշտպանության մասնագիտացված միջոցների մշակում |
120,000 |
30,000 |
|
6. Ինտեգրված համակարգի տեղեկատվական-հեռահաղորդակցական և հաշվողական ենթակառուցվածքի գործունեության աջակցություն |
318916 |
293,330 |
|
7. Տեղեկատվայնացման միջոցների հետ աշխատանքի վերաբերյալ օգտատերերի ուսուցում |
15,780 |
34,300 |
|
8. Միության թվային օրակարգի իրագործման հիմնական ուղղությունների կատարման միջոցառումներ և նախագծեր |
500,000 |
ճշգրտվում է 2019 թվականի արդյունքներով |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|