ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
29 մայիսի 2018 թվականի |
թիվ 104 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առևտրի միջազգային կենտրոնի միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է):
Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ առևտրի հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Վ. Օ. Նիկիշինային ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով այն ստորագրելու շուրջ բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ՀՈՒՇԱԳԻՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Առևտրի միջազգային կենտրոնի միջև փոխըմբռնման
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Առևտրի միջազգային կենտրոնը, այսուհետ՝ Կողմեր,
հաստատելով իրենց հավատարմությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքներին, ինչպես նաև միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում ունեցող սկզբունքներին և նորմերին,
ընդգծելով Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր վեհաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 25-ի 70/1 բանաձևով հաստատված՝ մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում կայուն զարգացման բնագավառի օրակարգում ներառված՝ կայուն զարգացման բնագավառի նպատակներին հասնելու կարևորությունը,
ընդունելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների առևտրային և տնտեսական փոխգործակցության ամրապնդման և միջազգային առևտրի համակարգում դրանց ինտեգրման գործում Եվրասիական տնտեսական միության դերը,
ընդունելով Առևտրի միջազգային կենտրոնի՝ որպես մասնավոր հատվածին, առևտրի և ներդրումների աջակցման հաստատություններին, ինչպես նաև կարգավորող մարմիններին առևտրի զարգացման բնագավառում համալիր որոշումներ տրամադրելու միջոցով փոքր և միջին ձեռնարկությունների միջազգայնացմանն աջակցելուն ուղղված զարգացման հարցերով գործընկերոջ դերը,
հաշվի առնելով առևտրային տեղեկատվության մասին իրազեկվածության և օգտագործման համար դրա հասանելիության ավելացման, առևտրի և ներդրումների աջակցման հաստատությունների գործունեության ամրապնդման, արտահանող ձեռնարկությունների գործունեության կատարելագործման, շուկայական պայմաններին արձագանքելու նպատակով ձեռնարկությունների արտահանման հնարավորությունների մեծացման, առևտրի խթանմանն ու արտահանման զարգացմանն ուղղված քաղաքականության մեջ համընդհանրության և կայունության սկզբունքների իրագործման բնագավառում Առևտրի միջազգային կենտրոնի փորձը,
հետևելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության, Կողմերի փոխշահավետ համագործակցության և հավասարության սկզբունքներին,
մտադիր լինելով ստեղծել հիմք Կողմերի համագործակցության համար,
հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝
1. Սույն հուշագրի նպատակը միջազգային և տարածաշրջանային առևտրի ընդլայնման համար պայմաններ ստեղծելուն օժանդակելն է։
2. Կողմերն իրենց իրավասության սահմաններում մտադիր են համագործակցել հետևյալ ուղղություններով՝
առևտրային քաղաքականության՝ ներառյալ ապրանքների և ծառայությունների առևտրի, ներդրումների, մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և այլ հարցերով վերլուծական ամփոփագրերի պատրաստում,
առևտրի և շուկաների կարգավորման հարցերով՝ ներառյալ ոչ սակագնային կարգավորման միջոցների կիրառման հարցերով ուսումնասիրությունների անցկացում,
կրթական և ուսումնական միջոցառումների կազմակերպում և առևտրի զարգացման ու փոքր և միջին ձեռնարկությունների մրցունակության ապահովման հարցերով ծրագրերի մշակում,
փոխադարձ հետաքրքրություն ներկայացող այլ ուղղություններ։
3. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի համագործակցությունը կիրականացվի հետևյալ եղանակներով՝
փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ տեղեկատվության և փորձի փոխանակման,
Կողմերի կողմից անցկացվող միջոցառումներին մասնակցության,
համաժողովների, ֆորումների, խորհրդակցությունների, սեմինարների, գիտաժողովների, կլոր սեղանների և այլ միջոցառումների անցկացում,
համատեղ ուսումնասիրությունների և մշակումների իրականացում,
վերլուծական ամփոփագրերի պատրաստում։
4. Իրենց իրավասության սահմաններում Կողմերը կարող են մշակել համագործակցության ծրագրեր և համատեղ միջոցառումների պլաններ։ Սույն հուշագրով նախատեսված միջոցառումների իրականացումը կախված է Կողմերից յուրաքանչյուրի մոտ ֆինանսական ռեսուրսների առկայությունից՝ դրանց գործող ներքին կանոններին և ընթացակարգերին համապատասխան։
5. Սույն հուշագրի իրագործման և կիրառման հետ կապված հարցերը կլուծվեն Կողմերի միջև բանակցությունների միջոցով:
6. Սույն հուշագրի իրագործման նպատակներով Կողմերի փոխգործակցության համակարգումն իրականացվում է՝
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ Առևտրային քաղաքականության դեպարտամենտի կողմից.
Առևտրի միջազգային կենտրոնի կողմից՝ Կենտրոնական Ասիայի և Արևելյան Եվրոպայի բաժնի կողմից։
7. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ չի առաջացնում և ոչ մի ֆինանսական պարտավորության չի հանգեցնում։
8. Սույն հուշագրի մեջ ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես ուղիղ արտահայտված կամ ենթադրյալ հրաժարում «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով տրամադրվող որևէ արտոնությունից և անձեռնմխելիությունից։
Սույն հուշագրի մեջ ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես ուղիղ արտահայտված կամ ենթադրյալ հրաժարում ՄԱԿ-ի արտոնությունների և անձեռնմխելիության մասին 1946 թվականի փետրվարի 13-ի կոնվենցիայով տրամադրվող որևէ արտոնությունից և անձեռնմխելիությունից։
9. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։
10. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։
11. Ցանկացած Կողմ իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից նշված ծանուցումն ստանալու օրվանից 90 օրացուցային օրը լրանալուց հետո: Սույն հուշագրի կիրառման դադարեցումը չի ազդում դրա կիրառման ժամանակ սկսված միջոցառումները և նախագծերն ավարտին հասցնելու վրա։
Ստորագրված է _________ քաղաքում 20__ թվականի ____________ «____»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերեն և անգլերեն: Տարընթերցվածքների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝ |
Առևտրի միջազգային կենտրոնի կողմից՝ |