ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
2 հոկտեմբերի 2018 թվականի |
թիվ 153 |
քաղ. Մոսկվա |
ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության իրագործման նպատակներով՝
1. Հաստատել Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլի իրագործման միջոցառումների՝ կից ներկայացվող պլանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հոկտեմբերի 2-ի թիվ 153 որոշմամբ |
ՊԼԱՆ
Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլի իրագործման միջոցառումների
|
Միջոցառման անվանումը |
Կատարման ժամկետը |
Կատարողը |
Ակնկալվող արդյունքը |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1. Տեղեկատվության անվտանգության սպառնալիքների և ինտեգրված համակարգի ու միջազգային միավորումների և երրորդ երկրների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանցման ուղիներում խախտողի գործողությունների բազային մոդելի մշակում |
2019 թվականի փետրվար |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ) |
Հանձնաժողովի կոլեգիայի որոշում |
|
2. Անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների)՝ միմյանց միջև և անդամ պետությունների լիազորված մարմինների հետ միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի և ծառայությունների օգտագործման հայեցակարգի մշակում |
2019 թվականի մարտ |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի կոլեգիայի որոշում |
|
3. Վստահության անդրսահմանային տարածքի կառուցվածքի մշակումը Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլի իրագործման շրջանակներում |
2019 թվականի սեպտեմբեր |
Հանձնաժողով, անդամ պետություններ |
Հանձնաժողովի կոլեգիայի որոշում |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
|---|---|---|
| 24.12.2019, թիվ 205 | 02.10.2018, թիվ 153 |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|