ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 153
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2018-27.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.10.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

2 հոկտեմբերի 2018 թվականի

թիվ 153

քաղ. Մոսկվա

 

ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 105 որոշմամբ հաստատված՝ Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության իրագործման նպատակներով՝

1. Հաստատել Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլի իրագործման միջոցառումների՝ կից ներկայացվող պլանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2018 թվականի հոկտեմբերի 2-ի

թիվ 153 որոշմամբ

 

ՊԼԱՆ

 

Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլի իրագործման միջոցառումների

 

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Կատարողը

Ակնկալվող արդյունքը

1

2

3

4

1. Տեղեկատվության անվտանգության սպառնալիքների և ինտեգրված համակարգի ու միջազգային միավորումների և երրորդ երկրների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանցման ուղիներում խախտողի գործողությունների բազային մոդելի մշակում

2019 թվականի փետրվար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով), Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները (այսուհետ՝ անդամ պետություններ)

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

2. Անդամ պետությունների իրավաբանական անձանց (տնտեսավարող սուբյեկտների)՝ միմյանց միջև և անդամ պետությունների լիազորված մարմինների հետ միջպետական տեղեկատվական փոխգործակցության ժամանակ իրավաբանական ուժ ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի և ծառայությունների օգտագործման հայեցակարգի մշակում

2019 թվականի մարտ

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում

3. Վստահության անդրսահմանային տարածքի կառուցվածքի մշակումը Վստահության անդրսահմանային տարածքի զարգացման ռազմավարության երկրորդ փուլի իրագործման շրջանակներում

2019 թվականի սեպտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի կոլեգիայի որոշում