ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Հ Ա Ն Ձ Ն Ա Ր Ա Ր Ա Կ Ա Ն
|
05 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 1 |
քաղ. Սանկտ Պետերբուրգ |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԹՎԱՅԻՆ ՓՈԽԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 92-ր հոդվածի 11-րդ կետին, Արդյունաբերական համագործակցության մասին արձանագրության (նշված Պայմանագրի հավելված 27) 2-րդ կետին, Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների 2.6-րդ և 4.4.1-րդ ենթակետերին, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման մասով ակտերի և միջոցառումների մշակման ծրագրի 25-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մինչև 2025 թվականը թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղություններին համապատասխան,
հանձնարարում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) Միության պաշտոնական կայքում սույն հանձնարարականի հրապարակման օրվանից.
1. Իրականացնել համաձայն հավելվածի՝ թվային արդյունաբերական կոոպերացիայի, Միության շրջանակներում արդյունաբերական կոոպերացիայի թվային փոխակերպման և անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման զարգացման ապահովումը՝ Եվրասիական տնտեսական միության մինչև 2025 թվականը թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղություններին և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և Միության անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման հայեցակարգին համապատասխան:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ համատեղ իրականացնել Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման համար անհրաժեշտ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորումը և Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ անցկացնել դրա հետագա ինտեգրումը:
3. Մինչև 2019 թվականի ապրիլի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել.
ա) եվրասիական թվային հարթակի ստեղծման մասով առաջարկությունները և Միության շրջանակներում թվային արդյունաբերական կոոպերացիայի իրականացման մասով նախաձեռնությունների ու նախագծերի ցանկը.
բ) Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման համար անհրաժեշտ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների կազմի և բնութագրերի վերաբերյալ առաջարկությունները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Մ. Գրիգորյան |
Ի. Պետրիշենկո |
Ա. Մամին |
Ժ. Ռազակով |
Ա. Սիլուանով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1 հանձնարարականի |
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և Միության անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման
I. Ընդհանուր դրույթներ
1. Սույն հայեցակարգը մշակվել է Եվրասիական միջկառավարական խորհրդի 2015 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների 2.6-րդ և 4.4.1-րդ ենթակետերի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի մարտի 17-ի թիվ 17 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման մասով ակտերի և միջոցառումների մշակման ծրագրի 25-րդ կետի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 12 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մինչև 2025 թվականը թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղությունների իրականացման նպատակով:
Սույն Հայեցակարգով նկարագրվում է Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման նպատակները, խնդիրները, սկզբունքները և մեխանիզմները:
2. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպումը և արդյունաբերական թվային փոխակերպումը իրենից ներկայացնում են արդյունաբերական համագործակցության զարգացմանը և արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում նախատեսվող նախագիծ, ինչպես նաև անդամ պետությունների տնտեսությունները տեխնոլոգիական զարգացման առավել բարձր մակարդակի հասցնելու զարգացման փուլ:
3. Սույն հայեցակարգի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք նշանակում են հետևյալը.
«եվրասիական թվային հարթակ»՝ թվային հարթակ, որն իրենից ներկայացնում է այդ թվում արդյունաբերական կոոպերացիայի ոլորտում զգալի քանակի տնտեսավարող սուբյեկտների կողմից թվային գործընթացների, ռեսուրսների և ծառայությունների օգտագործման հնարավորությանը աջակցող և դրանց «անկար» փոխգործակցության հնարավորությունն ապահովող միջոցների ամբողջություն.
«արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպում»՝ արդյունաբերական արտադրանքի մշակման, արտադրության և սպասարկման ու արդյունաբերության ոլորտում ծառայությունների տրամադրման հարցերով տնտեսավարող սուբյեկտների փոխգործակցության ավանդական ձևերից թվային հարթակների օգտագործմամբ փոխգործակցությանը անցում արտացոլող գործընթաց.
«արդյունաբերության թվային փոխակերպում»՝ արդյունավետության և մրցունակության բարձրացման նպատակով թվային և տեղակատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների լայնամասշտաբ օգտագործման միջոցով արդյունաբերական հատվածի մեկ տեխնոլոգիական կացութաձևից մյուսին անցումն արտացոլող գործընթաց:
Սույն հայեցակարգում օգտագործվող այլ հասկացությունները կիրառվում են Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և Եվրասիական տնտեսական միության մինչև 2025 թվականը թվային օրակարգի իրականացման հիմնական ուղղություններով սահմանվող իմաստներով:
II. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման նպատակները և խնդիրները
4. Սույն Հայեցակարգի նպատակներն են.
ա) արդյունաբերությունում ինտեգրացիոն համագործակցության ձևավորված մեխանիզմների արդիականացումը՝ հաշվի առնելով անդամ պետություններում արդյունաբերությունում թվայնացման մասով իրականացվող ազգային օրակարգերը.
բ) արդյունաբերության թվային փոխակերպման ապահովման ռազմավարությունների և գործիքակազմի որոշման մասով հանձնարարականների մշակումը:
5. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման հիմնական խնդիրներն են.
ա) Միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության և արդյունաբերական կոոպերացիայի զարգացմանը նպաստող տեղեկատվական ռեսուրսների և մեխանիզմների ստեղծումը.
բ) արդյունաբերության ճյուղերի, արտադրական, կառավարման և ապահովող գործընթացների թվայնացմանն աջակցելը.
գ) արդյունաբերության ճյուղերում թվային հարթակների կիրառմանը աջակցությունը, արտադրական գործընթացների ավտոմատացման հաշվին աշխատանքի արտադրողականության և արտադրական ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացումը.
դ) արտադրական գործընթացներում տեղեկատվական համակարգերի, թվային հարթակների կիրառման միջոցով արտադրական անվտանգության մակարդակի բարձրացումը.
ե) նոր կազմակերպչական սկզբունքների և ժամանակակից տեխնոլոգիական բազայի հիման վրա արդյունաբերության հեռանկարային կառուցվածքի ձևավորումը.
զ) արդյունաբերության թվային փոխակերպման գործիքների համակարգի ձևավորումը:
III. Սկզբունքներ, որոնց հիման վրա իրականացվում է արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպումը և արդյունաբերության թվային փոխակերպումը
6. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպումը և արդյունաբերության թվային փոխակերպումն իրականացվում են անդամ պետությունների կողմից հետևյալ սկզբունքների հիման վրա.
ա) արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման գործընթացների մշակման և համակարգման դեպքում համակարգայնությունը.
բ) որպես արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման կազմակերպիչներ և համակարգողներ անդամ պետությունների բիզնես համայնքների հետ գործընկերությամբ պետական մարմինների ղեկավար դերը.
գ) արդյունաբերության թվային փոխակերպման նախագծեր իրականացնելիս պետական- մասնավոր գործընկերության մեխանիզմների կիրառումը.
դ) արդյունաբերության թվային փոխակերպման գործընթացների՝ տվյալ ոլորտում Միության քաղաքականության, ինչպես նաև առանցքային համաշխարհային միտումների հետ համակարգվածությունը.
ե) արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման մասով մոտեցումների, հայեցակարգերի և նախագծերի գիտական մշակումը.
զ) ազգային տնտեսությունների ռեսուրսային հնարավորությունների հաշվառումը.
է) արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման նախագծերի արդյունարարության ցուցիչներ համարվող՝ ժամանակային, ֆինանսական, կազմակերպչական ծախսերի օպտիմալացումը, ավելացված արժեքի բարձրացումը.
ը) թվային առևտրի, լոգիստիկայի և տրանսպորտի ու տնտեսության այլ ճյուղերում ցանցային կառուցվածքների և թվային էկոհամակարգերի հետ միջհատվածային ինտեգրումը:
IV. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման հիմնական գործիքներն են
7. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպումը և արդյունաբերության թվային փոխակերպումն իրականացվում են արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի, տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցի և եվրասիական տեխնոլոգիական հարթակների հետ փոխգործակցությամբ եվրասիական թվային հարթակի և Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի ծառայությունների օգտագործմամբ:
Եվրասիական թվային հարթակը կարող է ձևավորվել միջպետական ծրագրերի (նախագծերի) իրականացման շրջանակներում Եվրասիական միջկառավարական խորհրդի 2018 թվականի փետրվարի 2-ի թիվ 1 որոշման համապատասխան, ինչպես նաև Եվրասիական միջկառավարական խորհրդի 2017 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ 4 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման շրջանակներում նախաձեռնությունների մշակման կարգին համապատասխան:
8. Արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման նպատակով հանձնարարվում է հետևյալ միջոցառումների անցկացումը.
ա) արդյունաբերական ձեռնարկությունների, արդյունաբերական համալիրների, արդյունաբերության ճյուղերի, արդյունաբերական-նորարարական ենթակառուցվածքի գնահատման և վարկանշային համակարգի ստեղծումը՝ ելնելով արդյունաբերության թվային փոխակերպումից.
բ) արդյունաբերության թվային փոխակերպման ընթացքում համակարգային հիմնախնդիրների բացահայտումը.
գ) լավագույն գործելակերպերի և թվային արդյունաբերական տեխնոլոգիաների ներդրումը.
դ) արդյունաբերության թվային փոխակերպման հարցերի շուրջ երրորդ երկրների հետ համագործակցության հաստատումը.
ե) արդյունաբերությունում թվային հարթակների ներդրման խթանման ֆինանսական գործիքների սահմանումը.
զ) անդամ պետությունների բիզնես համայնքների միջև փոխգործակցության խթանումը.
է) անդամ պետությունների արդյունաբերական արտադրանքի կատալոգիզացման համակարգի ստեղծումը:
9. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման համար հանձնարարվում է.
ա) արտադրանքի ստանդարտացման, կատալոգիզացման և նույնականացման, տեղեկատվության փոխանակումը սահմանող տեխնիկական մասնագրերի, ինչպես նաև անդամ պետությունների՝ որակի ենթակառուցվածքների և չափագիտական ենթակառուցվածքների, ներառյալ չափիչ տեխնոլոգիաների.
բ) տեղեկատվական-հաղորդակցական ենթակառուցվածքի (լայնաշերտ ինտերնետի).
գ) տեղեկատվական անվտանգության և տվյալների պաշտպանության.
դ) արտադրական գործընթացի տարրերի էլեկտրոնային նույնականացման միջոցների և համակարգերի (տեխնոլոգիաների) և հետագծման.
ե) կիբերֆիզիկական համակարգերի, ներառյալ ռոբոտացված համալիրներ (ինքնավար ռոբոտներ), սենսորներ և տվիչներ, որոնք ապահովում են արտադրական-տեխնոլոգիական գործընթացների վերահսկողությունը և մոնիթորինգը իրական ժամանակի ռեժիմում, ծառայությանը կողմնորոշված ճարտարապետության, ցանցային ենթակառուցվածքի (տվյալների փոխանակման համար միջավայրի), իրական ժամանակի ռեժիմում մոնիթրինգի և կառավարման համար կիրառական ծրագրային ապահովումը.
զ) ադիտիվ արտադրության.
է) արդյունաբերական «իրերի ինտերնետի» տեխնոլոգիաների. «իրերի ինտերնետի» արդյունաբերական հարթակների, միջմեքենայական փոխգործակցության, շարժական հարթակների և «իրերի ինտերնետի» համար անլար կապի (ռադիոհաճախությունների ընդգրկույթների և կապի հաղորդակարգերի) ոլորտում տեխնոլոգիական լուծումների ստանդարտացման, նշված նպատակներով ռադիոհաճախությունների գոտիների (ռադիոհաճախային ուղիների) հատկացման.
ը) արդյունաբերության թվային փոխակերպման ներուժն ուժեղացնող թվային տեխնոլոգիաների. 3D մոդելավորման և նախատիպավորման, ամպային հաշվարկումների և ամպային ենթակառուցվածքների, բլոքչեյն-տեխնոլոգիաների (ներառյալ սմարթ-պայմանագրերը), մեծ տվյալների և դրանց անալիտիկայի, լրացված և վիրտուալ իրականության, արհեստական բանականության, թվային В2В և В2С հարթակների («բիզնես բիզնեսի համար», «բիզնես սպառողի համար»).
թ) ընդհանուր ճարտարապետության և ապահովող ենթակառուցվածքի հիման վրա թվային հարթակների և էկոհամակարգերի.
ժ) արդյունաբերությունում այլ թվային տեխնոլոգիաների զարգացումը:
V. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման փուլերը
10. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպումը և արդյունաբերության թվային փոխակերպումն իրականացվում են փուլ առ փուլ.
ա) առաջին փուլ (2019 – 2020 թվականներ)՝ ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների մշակումը և գործարկումը, ներառյալ արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցի արդյունաբերական ձեռնարկությունների միասնական ռեեստրը և տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցից օգտվողների մասին տեղեկություններ պարունակող միասնական ռեեստրը.
բ) երկրորդ փուլ (մինչև 2021 թվականը)՝ Միության շրջանակներում թվային արդյունաբերական կոոպերացիայի մի շարք նախաձեռնությունների և պիլոտային նախագծերի ձևավորումը և իրականացումը, եվրասիական թվային հարթակի ձևավորումը.
գ) երրորդ փուլ (մինչև 2025 թվականը)՝ եվրասիական թվային հարթակի լիամասշտաբ մշակումը և գործարկումը, պիլոտային մշակում անցած՝ Միության շրջանակներում թվային արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի իրականացումը:
VI. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման պայմանների ստեղծումը
11. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման պայմանների ստեղծման նպատակով.
ա) սահմանել արդյունաբերության թվային փոխակերպման անցկացման համար պատասխանատու լիազորված մարմինները.
բ) պատրաստել անդամ պետություններում արդյունաբերության թվային փոխակերպման ոլորտում համալիր միջոցառումների կատարում նախատեսող ծրագրային-ռազմավարական փաստաթղթերը և ապահովել դրանց իրագործումը.
գ) կազմակերպել փոխգործակցությունը լիազորված մարմինների միջև.
դ) ապահովել անդամ պետությունների շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ լիազորված մարմինների կողմից՝ արդյունաբերության թվային փոխակերպման ապահովմանն ուղղված նախաձեռնությունների և նախագծերի նախաձեռնումը և հետագա իրագործումը.
ե) ապահովել լիազորված մարմինների կողմից ինտեգրացիոն նախագծերի հիման վրա թվային փոխակերպման ոլորտում արդյունաբերական քաղաքականության ձևավորումը և անցկացումը.
զ) իրականացնել Միությունում թվային առևտրի, թվային լոգիստիկայի և թվային տրանսպորտային միջանցքների, թվային հետագծելիության խնդիրներն իրականացնող թվային հարթակների հետ եվրասիական թվային հարթակի ինտեգրումը:
12. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանները կարող են ստեղծվել համաձայն հավելվածի՝ մեխանիզմների կիրառման միջոցով:
VII. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման մոնիթորինգը և վերլուծությունը
13. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման մոնիթորինգը և վերլուծությունը անցկացվում է Հանձնաժողովի կողմից՝ անդամ պետությունների հետ համատեղ:
14. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման մոնիթորինգով և վերլուծությամբ լուծվում են հետևյալ խնդիրները.
ա) արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման խնդրահարույց հարցերի բացահայտումը և դրանց լուծման մասով առաջարկությունների պատրաստումը.
բ) գիտատեխնոլոգիական զարգացման, ապրանքային շուկաներում գների, արդյունաբերությունում ապրանքների և ծառայությունների շուկաների ծավալների կանխատեսումների, անդամ պետությունների արդյունաբերության մրցունակության վերլուծության հիման վրա արդյունաբերության թվային փոխակերպման համար անհրաժեշտ կրիտիկական տեխնոլոգիաները սահմանելը:
VIII. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման համակարգումը
15. Հանձնաժողովն իրականացնում է արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման ընթացքում համակարգում և անդամ պետություններին խորհրդատվական աջակցություն:
16. Հանձնաժողովը անդամ պետությունների հետ համագործակցությամբ ապահովում է Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և արդյունաբերության թվային փոխակերպման իրականացման համար ստեղծվող ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորման և օգտագործման համար նախատեսված՝ Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների իրականացումը:
17. Արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպումը և արդյունաբերության թվային փոխակերպումն իրականացվում են Միության շրջանակներում ընդհանուր գործընթացների, միջպետական ծրագրերի (նախագծերի) իրականացման, նախաձեռնությունների ձևավորման և մշակման, ինպես նաև Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի իրականացման մինչև 2025 թվականը հիմնական ուղղությունների շրջանակներում նախագծերի իրականացման միջոցով:
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և Միության անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման վերաբերյալ հայեցակարգի |
ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ
Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության թվային փոխակերպման և Միության անդամ պետությունների արդյունաբերության թվային փոխակերպման համար պայմանների ստեղծման
|
Համակարգային հիմնախնդիր |
Թվային փոխակերպման պայմաններ |
Խնդիր |
Մեխանիզմ |
|
1. Թվային փոխակերպման ոլորտում ղեկավարների և մասնագետների մասնագիտական կոմպետենցիաների անբավարար լինելը |
թվային փոխակերպման ոլորտում ղեկավարների և մասնագետների մասնագիտական կոմպետենցիաների զարգացումը |
թվային փոխակերպման ոլորտում, այդ թվում՝ժամանակակից մոտեցումների և ձեռնարկության կառավարման գործիքների ուսուցման կազմակերպում |
թվային փոխակերպման ոլորտում ուսուցման ներառումը նոր և գործող ուսումնական ստանդարտներում և ծրագրերում |
|
ուսումնական հաստատությունները թվային փոխակերպման ոլորտում սարքավորումներով և ուսուցման տեխնիկական միջոցներով ապահովելը | |||
|
գիտատեխնոլոգիական պարկերի և գիտական կազմակերպությունների հիման վրա թվային փոխակերպման ոլորտում կոմպետենցիաների կենտրոնների կազմակերպումը | |||
|
թվային փոխակերպման ոլորտում հեռավար ուսուցման համար և թվային փոխակերպման ոլորտում գործող կրթական կենտրոնների և կոմպետենցիաների կենտրոնների մասին տեղեկացման համար մասնագիտացված ինտերնետ-ռեսուրսի ստեղծումը | |||
|
2. Արդյունաբերական ձեռնարկությունների՝ "Ինտերնետ" տեղեկատվական-հեռահաղորդակցական ցանցին (այսուհետ՝ «Ինտերնետ» ցանց) բարձրարագ (լայնաշերտ) հասանելիության ոչ բավարար մակարդակը |
Ինտերնետ ցանցին բարձրարագ (լայնաշերտ) հասանելիություն ապահովող տեղեկատվական-հեռահաղորդակցական ենթակառուցվածքի զարգացումը |
Ինտերնետ ցանցին արդյունաբերական ձեռնարկությունների բարձրարագ (լայնաշերտ) հասանելիության մակարդակի բարձրացումը |
տեղեկատվական-հեռահաղորդակցական ենթակառուցվածքի արդիականացման համար միջազգային կազմակերպությունների (ներառյալ Զարգացման եվրասիական բանկի) ֆինանսական ռեսուրսների ներգրավումը |
|
տեղեկատվական-հեռահաղորդակցական ենթակառուցվածքի զարգացման համար պետական-մասնավոր գործընկերության մեխանիզմի օգտագործումը | |||
|
3. Արդյունաբերական ձեռնարկությունների կառավարման կազմակերպման հնացած համակարգը |
արդյունաբերական ձեռնարկությունների կառավարման համակարգի թվայնացումը |
արդյունաբերական ձեռնարկությունների կառավարման մեջ բիզնես-գործընթացների թվայնացման գործիքներին արդյունաբերական ձեռնարկությունների հասանելիության ընդլայնումը |
անդամ պետությունների նոր նորմատիվ իրավական ակտերի պատրաստումը և գործողների ճշգրտումը՝ հաշվի առնելով արդյունաբերական ձեռնարկությունների կառավարման համակարգի թվայնացման անհրաժեշտությունը |
|
արդյունաբերական ձեռնարկությունների կառավարման կազմակերպման մեջ թվային փոխակերպման լավագույն գործելակերպերի ներդրումը |
արդյունաբերական ձեռնարկությունների ցանկի ձևավորումը, որոնց հիման վրա իրականացվելու են թվային փոխակերպման լավագույն գործելակերպերի օգտագործմամբ բիզնես գործընթացների թվայնացում նախատեսող պիլոտային նախագծերը | ||
|
4. Արդյունաբերական ձեռնարկությունների տեղեկատվական համակարգերի հետ անհամաձայնեցումը («լաթավոր» տեղեկատվայնացում) |
արդյունաբերական ձեռնարկությունների միջանցիկ գործընթացների սպասարկման համար տարբեր տեղեկատվական համակարգերի միջև տվյալների փոխանակման հնարավորության ապահովումը |
արդյունաբերական ձեռնարկությունների տեխնոլոգիական արդիականացման ապահովումը՝ հաշվի առնելով տեղեկատվական համակարգերի փոխգործունակության պահանջները, ծառայությանը կողմնորոշված ճարտարապետության և ժամանակակից տրամաբանական մոդելների ներդրումը (էտալոնային ճարտարապետական մոդել՝ «Ինդուստրիա 4.0») |
ավելացված արժեքի ստեղծվող շղթաների շրջանակներում ինչպես ազգային մակարդակով, այնպես էլ անդամ պետությունների անդրսահմանային փոխգործակցության հնարավորությամբ արդյունաբերական ձեռնարկությունների միջև տեխնոլոգիական տվյալների փոխանակման համար միասնական վստահելի տեղեկատվական միջավայրի ձևավորումը |
|
առաջատար համաշխարհային փորձին համապատասխան արտադրական, կառավարման և ապահովող բիզնես գործընթացների ավտոմատացման կորպորատիկ համակարգերի կառուցման մասշտաբավորվող ծրագրային հարթակի մշակումը | |||
|
5. Արդյունաբերությունում ձևավորված կազմակերպչական ձևերի անհամապա-տասխանությունը ժամանակակից տնտեսագիտության պահանջներին |
տնտեսվարման և կառավարման առաջատար գործելակերպերի, ժամանակակից կազմակերպչական ձևերի, ինչպես նաև արդյունաբերությունում ինտեգրման և համագործակցության ձևերի հանրայնացումը և առաջմղումը |
ժամանակակից կազմակերպչական ձևերի, կլաստերների, տեխնոլոգիական միությունների, բիզնես-գործընկերությունների, ցանցային և մուլտիդիվիզիոնալ կառուցվածքների ձևավորմանը նպաստելը |
արդյունաբերությունում ժամանակակից կազմակերպչական ձևերի ստեղծմանը և դրանց պետական աջակցությանն ուղղված՝ անդամ պետությունների նորմատիվ իրավական ակտերի նախագծերի մշակումը |
|
արդյունաբերության վերակազմավորման համար միջազգային կազմակերպությունների (ներառյալ Զարգացման եվրասիական բանկի) ֆինանսական ռեսուրսների ներգրավումը | |||
|
6. Ներքին շուկայում թվային փոխակերպման ապահովման համար ժամանակակից տեխնոլոգիաների անբավարար լինելը և գիտության ոլորտից գործնական կիրառման ոլորտ դրանց փոխանցման անարդյունավետ համակարգը |
թվային փոխակերպման համար ժամանակակից տեխնոլոգիաների փոխանցումը |
թվային փոխակերպումն ապահովելու համար գիտատեխնիկական և նորարարական գործունեության գերակա ուղղությունների սահմանումը |
տեխնոլոգիաների փոխանցման եվրասիական ցանցը, ներառյալ արդյունաբերական նորարարական ենթակառուցվածքի օբյեկտների տեղակայման ենթահամակարգը և փորձագիտական ցանցերը |
|
թվային փոխակերպման մասով ազգային նորարարական համակարգերի զարգացումը |
եվրասիական տեխնոլոգիական հարթակները | ||
|
տեխնոլոգիաների փոխանցման գործող համակարգի ներուժի զարգացումը և ավելացումը |
բաց ելակետային ծածկագրով, լիցենզիոն վճարներ չպահանջող ծրագրային ապահովման մշակման էկոհամակարգերի զարգացումը | ||
|
տեղեկատվականհեռահարոդակցական տեխնոլոգիաների ոլորտում բաց ստանդարտների օգտագործման խթանումը | |||
|
7. Գլոբալ նորարարական համակարգում և աշխատանքի միջազգային բաժանման համակարգում ոչ բավարար ներգրավվածությունը |
գիտատեխնոլոգիական համագործակցության զարգացումը, թվային փոխակերպման ոլորտում տեխնոլոգիական հետ մնալու հաղթահարումը |
գլոբալ նորարարական համակարգում և աշխատանքի միջազգային բաժանման համակարգում անդամ պետությունների ձեռնարկությունների ինտեգրման խթանումը |
ինտեգրումը մատակարարումների միջազգային ցանցին, միջազգային լոգիստիկ համակարգին, այդ թվում՝ էլեկտրոնային առևտրի և լոգիստիկայի գործիքակազմի օգտագործմամբ |
|
տեխնոլոգիական կանխատեսումը | |||
|
արտասահմանյան շուկաներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը | |||
|
արտասահմանյան շուկաներում իրավական աջակցությունը | |||
|
արտասահմանյան ձեռնարկությունների հետ դրանց արտադրության և իրացման շղթաներին ինտեգրման մեջ համագործակցությունը, նորարարական կլաստերների և համագործակցության ցանցերի ձևավորումը | |||
|
8. Անդամ պետությունների արդյունաբերական հատվածի տարբեր ճյուղային և տեխնոլոգիական կառուցվածքը, արդյունաբերության մասնավոր և պետական հատվածների, ինչպես նաև հայրենական և օտարերկրյա կապիտալի տարբեր հարաբերակցությունը |
անդամ պետություններում համակարգված թվային փոխակերպման անցկացման ապահովումը |
անդամ պետությունների կողմից համաձայնեցված արդյունաբերական քաղաքականության ձևավորումը և անցկացումը |
արդյունաբերական կոոպերացիայի և սուբկոնտրակտացիայի եվրասիական ցանցը |
|
9. Թվային փոխակերպման գործընթացի կազմակերպման համար ֆինանսական ռեսուրսների անբավարար լինելը |
տարբեր աղբյուրների օգտագործմամբ թվային փոխակերպման գերակա ֆինանսավորման ապահովումը |
պետական ֆինանսական ռեսուրսների կենտրոնացումը թվային փոխակերպման գերակա ուղղությունների վրա |
անդամ պետություններւում թվային փոխակերպման ապահովմանն ուղղված պետական ծրագրերի պատրաստումը և իրականացումը |
|
ֆինանսավորման աղբյուրների բազմազանեցումը |
թվային փոխակերպման համար ուղղակի օտարերկրյա ներդրումների ներգրավումը | ||
|
ֆինանսավորման ժամանակակից գործիքների կիրառումը. վենչուրային և նախագծային ֆինանսավորման, քրաուդֆանդինգի, քրաուդինվեսթինգի, կրիպտոարժույթային ֆինանսավորման | |||
|
10. Թվային փոխակերպման նախագծեր իրականացնելիս միջհատվածային կապերի ոչ բավարար լինելը |
թվային արդյունաբերական կոոպերացիայի նախագծերի միջհատվածային կապակցվածությունը |
թվային արդյունաբերական կոոպերացիայի համար լիարժեք սպասարկման միջավայրի ձևավորումը՝ հաշվի առնելով այլ հատվածային ծառայությունները |
առևտրում, լոգիստիկայում և տրանսպորտի վրա թվային էկոհամակարգերի հետ, ինչպես նաև թվային հետագծելիության մեխանիզմների հետ եվրասիական թվային հարթակի ինտեգրումը |
|
11. Թվային արդյունաբերական կոոպերացիայի անդրսահմանային նախագծեր իրականացնելիս արդյունաբերական տվյալների փոխանակման համաձայնեցված մոդելի բացակայությունը |
ընդհանուր ագրեգացված տեղեկացված ռեսուրսների ավելացումը և օգտագործումը |
թվային արդյունաբերական կոոպերացիայի դեպքում տվյալների շրջանառության համար անհրաժեշտ իրավական միջավայրի ապահովումը |
թվային հարթակների և էկոհամակարգերի միջև տվյալների փոխանակման մասով հանձնարարականների մշակումը, թվային արդյունաբերական կոոպերացիայի անդրսահմանային նախագծերում տվյալների շրջանառության փորձարկումների և մշակման համար միջավայրի ստեղծումը |