ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ՄԵԽԱՆԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ՝ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑՎԱԾ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 98
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.05.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

22 մայիսի 2018 թվականի

թիվ 98

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԱՐՏԱՔԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ «ՄԵԿ ՊԱՏՈՒՀԱՆԻ» ՄԵԽԱՆԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ԿԱՏԱՐՄԱՆ՝ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑՎԱԾ ՊԼԱՆԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման՝ 2018 թվականի մանրամասնեցված պլանի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ


«     »   -ի 20    թվականի

թիվ

քաղ.

 

Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման՝ 2018 թվականի մանրամասնեցված պլանի մասին

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի «Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի մասին» թիվ 19 որոշման 3-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման՝ 2018 թվականի մանրամասնեցված պլանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         
 

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ժ. Ռազակով

 
 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

2018 թվականի     -ի

թիվ       որոշմամբ

2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՑՎԱԾ ՊԼԱՆ

 

Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանի կատարման

 

Միջոցառման անվանումը

Միջոցա-ռումների ցանկի կետը*

Կատարման ժամկետը

Պատասխանատու կատարողը

Պլանավորվող արդյունքը

1

2

3

4

5

1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացում

1.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի գործառույթների և կառուցվածքի մանրամասն նկարագրի, այդ էտալոնային մոդելում ընդգրկված պետական ընթացակարգերի և ծառայությունների ցանկի հաստատում՝ հաշվի առնելով վերազգային հատվածը

կետ 1.6

մեկ տարվա ընթացքում

Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով), Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, Միություն)

Միության մարմնի ակտի նախագիծ

1.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների մշակում, ներդրում և օպտիմալացում

կետ 1.7

     

1.2.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման հայեցակարգերի մշակում (լրամշակում)

 

դեկտեմբեր

անդամ պետություններ

հաշվետվություն

1.2.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների ստեղծման միջոցառումների պլանների («ճանապարհային քարտեզների») պատրաստում (արդիականացում)՝ հաշվի առնելով Միության մարմինների ակտերը

 

դեկտեմբեր

անդամ պետություններ

հաշվետվություն

1.2.3. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի տարրերին վերաբերող փորձնական նախագծերի իրագործում

 

դեկտեմբեր

անդամ պետություններ

հաշվետվություն

1.2.4. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանով (այսուհետ՝ միջոցառումների պլան) սահմանված ոլորտներում շահագրգիռ անձանց և պետական մարմինների փոխգործակցության՝ իրագործված ընթացակարգերի (B2G) վերլուծություն՝ Հանձնաժողովի կողմից մշակված հարցաթերթիկի հիման վրա

 

օգոստոս

Հանձնաժողով, անդամ պետություններ

հաշվետվություն

1.2.5. Էլեկտրոնային (թվային) մաքսատան ձևավորման մոտեցումների մշակում

 

հոկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմնի ակտի նախագիծ

1.2.6. Անդամ պետությունների ծովային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացում

 

նոյեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմնի ակտի նախագիծ (հայեցակարգ)

1.2.7. Անդամ պետությունների օդային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման վերլուծություն և եզրակացության պատրաստում

 

նոյեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

վերլուծական նյութեր, եզրակացության նախագիծ

1.2.8. Անդամ պետությունների երկաթուղային անցակետերում էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության զարգացման վերլուծություն և եզրակացության պատրաստում

 

նոյեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

վերլուծական նյութեր, եզրակացության նախագիծ

2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման մոտեցումների մոտարկում

2.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների զարգացման մոտեցումների մոտարկման գերակա ուղղությունների սահմանում

կետ 2.1

     

2.1.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի ներդրմանն ուղղված գործիքների (կանոնակարգերի, ստանդարտների) ցանկի ձևավորում

 

նոյեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի հանձնարարականի նախագիծ

2.1.2. Բիզնես գործընթացների օպտիմալացման միասնական մոտեցումների մշակում

 

հոկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

վերլուծական նյութեր

3. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ էլեկտրոնային փաստաթղթերի փոխադարձ ճանաչում

3.1. Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերում, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում ձևակերպվող էլեկտրոնային փաստաթղթերում պարունակվող տեղեկությունների միասնականացում և ներդաշնակեցում՝ դրանց փոխադարձ ճանաչման նպատակով

կետ 3.2

     

3.1.1. Միության տվյալների մոդելի հետագա զարգացման աշխատանքների կատարում՝ արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների ներդաշնակեցում ապահովելու նպատակներով

 

դեկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

հաշվետվություն

3.1.2. Անդամ պետություններում կիրառվող և փոխադարձաբար ճանաչվող փաստաթղթերի էլեկտրոնային տեսակներին (էլեկտրոնային փաստաթղթերին), էլեկտրոնային տեսքով դրանց կառուցվածքներին ու ձևաչափերին ներկայացվող միասնականացված պահանջների մշակում՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմինների և (կամ) լիազորված կազմակերպությունների հետ շահագրգիռ անձանց փոխգործակցության՝ միասնականացման համար առաջնահերթ ընթացակարգերի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 171 որոշմամբ հաստատված ցանկով (այսուհետ՝ ցանկ) սահմանված B2G ընթացակարգերի համար

 

դեկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմինների ակտերի նախագծեր

3.2. Միության անդամ չհանդիսացող պետությունների լիազորված մարմինների կողմից տրված՝ անդամ պետությունների տարածքներում արտաքին տնտեսական գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ փաստաթղթերի տեղեկությունների օգտագործում

3.4 կետ

     

3.2.1. Անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև ապրանքների ծագման հավաստագրման և ստուգաճշտման էլեկտրոնային համակարգի գործունեության համար իրավական հիմքի ստեղծում

 

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով, անդամ պետություններ

համաձայնագրի նախագիծ

3.3. Արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների եզակի նույնականացման ապահովում

կետ 3.5

     

3.3.1. Արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների նույնականացման միասնական համակարգի ստեղծման աշխատանքների կատարում

 

օգոստոս

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի խորհրդում համաձայնագրի նախագծի քննարկում (անդամ պետությունների հնարավոր դիտողություններով)

3.4. Անդամ պետություններում կիրառվող և փոխադարձաբար ճանաչվող՝ միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության ընթացակարգերի (G2G) համար էլեկտրոնային ստորագրության փոխադարձ ճանաչման մեխանիզմների մշակում և անդամ պետությունների հետ համաձայնեցում

 

նոյեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմինների ակտերի նախագծեր

4. Տեղեկատվական փոխգործակցության կազմակերպում

4.1. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների շրջանակներում շահագրգիռ անձանց և պետական մարմինների փոխգործակցության ընթացակարգերի (B2G) միասնականացում

կետ 4.1

     

4.1.1. Ցանկով սահմանված B2G ընթացակարգերի համար պետական մարմինների կամ լիազորված կազմակերպությունների կողմից ծառայություններ մատուցելիս փոխգործակցության միջերեսներին ներկայացվող պահանջների ձևավորման վերաբերյալ մեթոդական առաջարկների մշակում

 

դեկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմինների ակտերի նախագծեր

4.1.2. ավտոմոբիլային տրանսպորտով բեռների միջազգային փոխադրումներ իրականացնելու թույլտվությունը փոխադրողների կողմից ստանալու ընթացակարգի (B2G) միասնականացում

 

նոյեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

եզրակացության նախագիծ

4.2. «Մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների շրջանակներում միջգերատեսչական տեղեկատվական փոխգործակցության ընթացակարգերի (G2G) օպտիմալացում

կետ 4.2

     

4.1.2. Միության շրջանակներում ընդհանուր գործընթացները կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերում փոփոխություններ կատարելու առաջարկների ձևավորում՝ հաշվի առնելով «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմի ստեղծմանն ուղղված առանձին միջոցառումների իրագործման անհրաժեշտությունը

 

հունիս

անդամ պետություններ, Հանձնաժողով

Միության մարմինների ակտերի նախագծեր

4.3. Միության շրջանակներում՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների օպտիմալացում և իրագործում

կետ 4.3

     

4.3.1. Միության շրջանակներում՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների ցանկի արդիականացման վերաբերյալ առաջարկների պատրաստում

 

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմնի ակտի նախագիծ

4.3.2. Միության շրջանակներում՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների կանոնակարգում

 

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմնի ակտի նախագիծ

4.3.3. Միության շրջանակներում Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ Հանձնաժողովի ինտեգրացիոն հատվածում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների իրագործում

 

դեկտեմբեր

Հանձնաժողով

հաշվետվություն և տեխնիկական փաստաթղթեր

4.3.4. Միության շրջանակներում Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի՝ անդամ պետությունների ազգային հատվածներում «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեության ապահովման ընթացքում գործողության մեջ դրված ընդհանուր գործընթացների իրագործում

 

դեկտեմբեր

անդամ պետություններ

հաշվետվություն և տեխնիկական փաստաթղթեր

4.4. Շահագրգիռ անձանց կողմից «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների օգտագործման ընթացակարգերի պարզեցում

կետ 4.4

     

4.4.1. Արտաքին տնտեսական գործունեության տնտեսավարող սուբյեկտների միջև փոխգործակցության գործընթացների և ընթացակարգերի (В2В) ուսումնասիրություն

 

սեպտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

հաշվետվություն

4.4.2. B2G միասնականացված ընթացակարգերի մասին տեղեկատվություն ստանալիս և օգտագործելիս շահագրգիռ անձանց համար հավասար պայմանների ապահովման նպատակով էլեկտրոնային տեսքով B2G միասնականացված ընթացակարգերի կատալոգի ձևավորում

 

դեկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմնի ակտի նախագիծ

4.5. Միության՝ «մեկ պատուհանի» ազգային մեխանիզմների գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի ձևավորում և զարգացում

4.5 կետ

     

4.5.1. Միության նորմատիվ-տեղեկատվական տեղեկությունների միասնական համակարգի կազմում ներառելու համար տեղեկատուների և դասակարգիչների ձևավորում

 

դեկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմինների ակտերի նախագծեր

5. Հասկացութային ապարատի ձևավորում

5.1. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 68 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունները (այսուհետ՝ Հիմնական ուղղություններ) իրագործելիս օգտագործվող եզրույթների բառարանի վարում (արդիականացում)

կետ 5.2

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով, անդամ պետություններ

բառարանի հետ կապված առաջարկներ

6. Միջոցառումների պլանի իրագործումն ապահովող կազմակերպչական մեխանիզմ (կառավարման մեխանիզմ)

6.1. Կառավարման մեխանիզմի կազմակերպչական կառուցվածքի կատարելագործում

կետ 6.5

     

6.1.1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի մարտի 21-ի թիվ 26 կարգադրությամբ հաստատված միջոցառումների պլանի կատարման աշխատանքային խմբի (այսուհետ` աշխատանքային խումբ) կազմի թարմացում

 

hուլիս

Հանձնաժողով, անդամ պետություններ

Հանձնաժողովի ակտերի նախագծեր

7. Կազմակերպչական հարցեր

7.1. «Մեկ պատուհանի» մեխանիզմի մասսայականացում՝ աշխատանք ԶԼՄ-ների հետ, Հիմնական ուղղությունների և միջոցառումների պլանի իրագործման հարցերով բաց բանավեճերի, սեմինարների, համաժողովների և կլոր սեղանների կազմակերպում

կետ 7.1

     

7.1.1. Կլոր սեղանների, աշխատանքային խմբերի, խորհրդակցությունների կամ այլ միջոցառումների անցկացում՝ «մեկ պատուհանի» մեխանիզմի իրագործվող ազգային նախագծերը գործնականում ցուցադրելու նպատակով

 

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով, անդամ պետություններ

հաշվետվություն

7.1.2. Բիզնես գործընթացների օպտիմալացման գործիքների քննարկման համար կլոր սեղանի անցկացում

 

սեպտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

հաշվետվություն

7.2. Հիմնական ուղղությունների և միջոցառումների պլանի իրագործման մասով կատարված աշխատանքի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և հրապարակում

կետ 7.2

     

7.2.1. 2015 - 2017 թվականների միջոցառումների պլանը կատարելու վերաբերյալ հաշվետվության պատրաստում և հրապարակում

 

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության պաշտոնական կայքում հաշվետվության հրապարակում

7.2.2. Հիմնական ուղղությունների իրագործման հարցերով թեմատիկ տեղեկատվական ռեսուրսի զարգացում Միության պորտալում

 

դեկտեմբեր

Հանձնաժողով

Հիմնական ուղղությունների իրագործման հարցերով թեմատիկ տեղեկատվական ռեսուրս

7.3. Աշխատանքային խմբի նիստերի կազմակերպում

       

7.3.1. Համակարգող խորհրդի կազմում աշխատանքային խմբի նիստեր

 

մեկ տարվա ընթացքում

Հանձնաժողով, անդամ պետություններ

նիստերի արձանագրություններ

7.3.2. Առանձին թեմատիկ բլոկների կազմում աշխատանքային խմբի նիստեր

 

յուրաքանչյուր եռամսյակ

Հանձնաժողով, անդամ պետություններ

նիստերի արձանագրություններ

7.4. Միջոցառումների պլանի կատարման հարցերով աշխատանքային խմբի աշխատանքային պլանի պատրաստում

 

hուլիս

Հանձնաժողով, անդամ պետություններ

աշխատանքային խմբի աշխատանքային պլան

7.5. Միջոցառումների պլանի կատարման՝ 2019 թվականի մանրամասնեցված պլանի նախագծի պատրաստում

 

դեկտեմբեր

Հանձնաժողով, անդամ պետություններ

Միության մարմնի ակտի նախագիծ

________________________

*. Նշվում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2015 թվականի մայիսի 8-ի թիվ 19 որոշմամբ հաստատված՝ Արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում «մեկ պատուհանի» մեխանիզմի զարգացման հիմնական ուղղությունների իրագործման միջոցառումների պլանում միջոցառումների ցանկի համապատասխան կետը (բաժին XII):

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան