ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՖԱՐԵՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 92
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.05.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

22 մայիսի 2018 թվականի

թիվ 92

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ՖԱՐԵՐՅԱՆ ԿՂԶԻՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ֆարերյան կղզիների կառավարության միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Դ. Վալովային ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով դրա ստորագրման մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ֆարերյան կղզիների կառավարության միջև փոխըմբռնման

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Ֆարերյան կղզիների կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,

հիմնվելով հավասարության, թափանցիկության, բարեխղճության և փոխադարձ հարգանքի սկզբունքների վրա,

ընդունելով Կողմերի՝ փոխշահավետ տնտեսական համագործակցություն զարգացնելու և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ու Ֆարերյան կղզիների միջև առևտրի ընդլայնումն ու բազմազանեցումը խթանելու նպատակով երկխոսություն հաստատելու ձգտումը,

հաստատելով հավատարմությունը միջազգային իրավունքի, Միավորված ազգերի կազմակերպության և Առևտրի համաշխարհային կազմակերպության սկզբունքներին, հանգեցին փոխըմբռնման հետևյալի վերաբերյալ՝

1. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի համագործակցության նպատակն է նպաստել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Ֆարերյան կղզիների միջև բազմակողմանի փոխգործակցության զարգացմանը՝ փոխադարձ առևտրի և ներդրումների ծավալների ավելացմանը, առևտրի զարգացմանը և ներդրումների ներգրավմանը խոչընդոտող արգելքների վերացմանն ուղղված միջոցառումների իրագործման համար, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով առավել սերտ համագործակցության համար՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի շրջանակներում։

2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են համագործակցել հետևյալ ուղղություններով՝

տարածաշրջանային տնտեսական ինտեգրում, առևտրային քաղաքականություն.

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում և Ֆարերյան կղզիներում տնտեսական զարգացման և մակրոտնտեսական վիճակի վերլուծություն.

մաքսային կարգավորում, տեխնիկական կանոնակարգում.

սանիտարական, անասնաբուժասանիտարական և կարանտինային բուսասանիտարական միջոցառումների կիրառում.

էներգետիկ քաղաքականություն, ագրոարդյունաբերական համալիր.

մրցակցային քաղաքականություն և հակամենաշնորհային կարգավորում. սպառողների իրավունքների պաշտպանություն, ձեռնարկատիրության զարգացում.

տեղեկատվայնացում, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ, պետական գնումներ, աշխատանքային միգրացիա.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ տնտեսական ուղղություններ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված լիազորությունների շրջանակներում։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համատեղ իրավասության շրջանակներում գտնվող ոլորտներում համագործակցությունը կիրականացվի Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հետ համաձայնեցմամբ։

3. Սույն հուշագրի իրագործման շրջանակներում համագործակցությունը կիրականացվի հետևյալ եղանակներով՝

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ փորձի և տեղեկատվության փոխանակում.

առևտրային խոչընդոտների հայտնաբերման, դրանց հաղթահարման և առևտրատնտեսական վեճերի կարգավորման (մեդիացիայի) հետ կապված հարցերի մասով փորձի փոխանակում.

առևտրային արգելքների կրճատման ու վերացման և տնտեսական համագործակցության զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակում.

Կողմերի ներկայացուցիչների հանդիպումների անցկացում.

համաժողովների, ֆորումների, տոնավաճառների, ցուցահանդեսների, խորհրդակցությունների և կլոր սեղանների անցկացման համատեղ նախապատրաստում ու կազմակերպում, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Ֆարերյան կղզիների գործարար համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ վերլուծական նյութերի և զեկույցների նախապատրաստում։

Սույն հուշագրով նախատեսված ձևով համագործակցության իրականացումը կախված է Կողմերից յուրաքանչյուրի մոտ ֆինանսական ռեսուրսների առկայությունից՝ դրանց գործող ներքին կանոններին և ընթացակարգերին համապատասխան։

4. Սույն հուշագրի իրագործման նպատակներով՝ փոխգործակցությունը կիրականացվի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ֆարերյան կղզիների կառավարության միջև Կողմերի ներկայացուցիչներից ձևավորվող՝ փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի շրջանակներում (այսուհետ՝ աշխատանքային խումբ): Աշխատանքային խմբի գործունեության ղեկավարումը կիրականացվի 2 համանախագահների կողմից, որոնցից յուրաքանչյուրը նշանակվում է համապատասխան Կողմի կողմից։

Աշխատանքային խմբի նիստերին հրավիրվում են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների ներկայացուցիչները։

Աշխատանքային խմբի նիստները կանցկացվեն տարին առնվազն մեկ անգամ։

Աշխատանքային խմբի նիստերի անցկացման ամսաթիվը և վայրը, աշխատանքային խմբի կազմը և նիստերի օրակարգը կսահմանվեն աշխատանքային խմբի համանախագահների կողմից՝ համատեղ։

Աշխատանքային խմբի նիստերի արդյունքները կձևակերպվեն արձանագրություններով, որոնք ստորագրվում են համանախագահների կողմից։

Աշխատանքային խմբի նիստերի անցկացման կազմակերպական և տեխնիկական ապահովումը կիրականացնի ընդունող Կողմը:

Աշխատանքային խմբի նիստերին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը կրում են նրանց ուղարկող մարմինները։

5. Սույն հուշագրով չի ենթադրվում այն տեղեկատվության փոխանակումը, որի հասանելիությունը սահմանափակված է Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությանը և Ֆարերյան կղզիների օրենսդրությանը համապատասխան։

6. Սույն հուշագրի շրջանակներում ստացված տեղեկատվությունը Կողմերը կօգտագործեն միայն սույն հուշագրի իրագործման նպատակներով, և առանց այդ տեղեկատվությունը տրամադրած Կողմի գրավոր համաձայնության այն չեն հաղորդի երրորդ կողմին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին է տրամադրում ֆարերյանական կողմից ստացված տեղեկատվությունը՝ առանց վերջինիս գրավոր համաձայնության։

7. Սույն հուշագրի կիրառմանը վերաբերող հարցերը կլուծվեն Կողմերի միջև խորհրդակցությունների և բանակցությունների միջոցով:

8. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և Կողմերի համար ֆինանսական պարտավորություններ չի առաջացնում։

9. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։

10. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը՝ մյուս Կողմին համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։ Սույն հուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։ Սույն հուշագրի կիրառման դադարեցումը չի ազդում դրա կիրառման ժամանակահատվածում սկսած միջոցառումներն ու նախագծերն ավարտին հասցնելու վրա։

 

Ստորագրված է _______ քաղաքում 2018 թվականի ___________ «____»-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերեն, ֆարյորերեն և անգլերեն: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կողմից՝ 

Ֆարերյան կղզիների

կառավարության կողմից՝