ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3846-Ա |
«18» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԱՋԱՓՆՅԱԿ, ԲԱՇԻՆՋԱՂՅԱՆ 1-ԻՆ ՓՈՂՈՑ Հ.22 ՇԵՆՔ Հ.38 ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՎԱՉԱԳԱՆ ՋԱՆԻԲԵԿԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ, ՇՈՂԻԿ ԱՎԵՏԻՔԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ, ՍԱՐԳԻՍ ՎԱՉԱԳԱՆԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԵՎ ԹԱԹՈՒԼ ՎԱՉԱԳԱՆԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 04.07.2025թ. տրված մասնագիտական եզրակացությունը, «Արմեն Խաչատրյան Պողոսի» Ա/Ձ-ի կողմից 06.03.2023թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով բաժնային սեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի 10.06.2022թ. հ.ԱՏ-10062022-01-0219 տեղեկանքը, բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, «ՎԻՋԻ-Ս» ՍՊԸ-ի կողմից 01.09.2021թ․ տրված ինքնակամ կառույցների արտաքին չափերի եզրակացությունը և բնութագիրը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումները (13.02.2023թ. հ.Դ-18065-23, 30.10.2023թ. հ.Դ-133840-23, 21.02.2024թ. հ.Դ-23973-23, 20.03.2024թ. հ.Դ-36849-24, 09.04.2024թ. հ.Դ-47135-24, 11.04.2024 հ.Դ-49144-24, 13.05.2024թ. հ.Դ-61387-24, 25.09.2024թ. հ.Դ-121925-24, 27.06.2025թ. հ.Դ-69040-25, 18.07.2025թ. հ.Դ-77470-25, 23.07.2025թ. հ.Դ-79484-25, 26.08.2025թ. հ.Դ-93490-25, 10.09.2025թ. հ.Դ-99603-25).
1. Երևան Աջափնյակ, Բաշինջաղյան 1-ին փողոց հ.22 շենք հ.38 բնակարան հասցեում՝ (սեփականության իրավունքի /օգտագործման/ պետական գրանցման 27.01.2006թ. հ.2068625 վկայական, ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 18․03․2024թ․ տրված հ․ԱՏ-18032024-01-0774 տեղեկանք /ծածկագիր՝ 20214A2A9V/) քաղաքացիներ Վաչագան Ջանիբեկի Ներսիսյանի, Շողիկ Ավետիքի Եղիազարյանի, Սարգիս Վաչագանի Ներսիսյանի և Թաթուլ Վաչագանի Ներսիսյանի կողմից ինքնակամ իրականացրած 29,5քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի /կցակառույց/), ինքնակամ բացված դռները 2/երկու/ հատ ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 270657 (երկու հարյուր յոթանասուն հազար վեց հարյուր հիսունյոթ) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը.
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։
| Տ. Ավինյան |