ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3874-Ա |
«19» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ.2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 53-րդ կետերի պահանջներով.
1. Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքերին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել վարչական շրջանների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերին և դիմողներին:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:
| Տ. ԱվինՅԱՆ |
|
Հավելված Երևանի քաղաքապետի19.09.2025 թ. հ. 3874-Ա որոշման |
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻՆ ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հ.Հ. |
Դիմողը |
Անշարժ գույքի գտնվելու վայրը |
Անշարժ գույքի տեսակը |
Տրամադրվող հասցեն |
Հաստատված հայտի քաղվածքի ծածկագիրը |
Փոստային դասիչը |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
1 |
Մարգարիտ Ստեփանյան |
Նոր Խարբերդի 7-րդ փողոց, հ.11 |
այգետնակ |
Մարգարիտ Ստեփանյանին սեփականության իրավունքով պատկանող, Նոր Խարբերդի 7-րդ փողոցի հ.11 հասցեում գտնվող այգետնակին /վկ. հ.10092020-01-0016/ տրամադրել հասցե՝ Նոր Խարբերդի այգեգործական տարածք, 7-րդ փողոց, հ.15/1 |
011139NM2SX7 |
|
|
2 |
Սարգիս Հարությունյան |
Նորագավիթ 3-րդ փողոց, հ.6 |
բնակելի տուն |
Սարգիս Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող, Նորագավիթ 3-րդ փողոցի հ.6 հասցեում գտնվող բնակելի տանը /վկ. հ.13082025-01-0237/ տրամադրել հասցե՝ Նորագավիթ 3-րդ փողոց, նրբանցք, հ.6 |
0111347VYTTS |
|
|
3 |
Գառնիկ Մարգարյան և Արմեն Ամիրյան |
Մ. Աբեղյան փողոց, հ.25 և հ.25/1 |
հողամաս |
Անշարժ գույքի միավորման 15.09.2025թ հ.6015 պայմանագրով Գառնիկ Մարգարյանին և Արմեն Ամիրյանին պատկանող, Մ. Աբեղյան փողոցի հ.25 և հ.25/1 հասցեներում գտնվող բնակելի տների զբաղեցրած հողամասերին տրամադրել մեկ միասնական հասցե՝ Մանուկ Աբեղյան փողոց, հ.25 |
010636SU66DS |
|
|
4 |
Լևոն Գրիգորյան /լիազորված անձ/ Սեդա Մկրտչյան /սեփականատեր/ |
Դավթաշեն 2-րդ թաղամաս, հ.42 շենք, հ.21 |
բնակարան |
Սեդա Մկրտչյանին սեփականության իրավունքով պատկանող, Դավթաշեն 2-րդ թաղամասի հ.42 շենքի հ.21 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.14082025-01-0171, ընդհ. բաժն. 1.1քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 40.50քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Տ. Պետրոսյան փողոց, հ.37 շենք, բն.21/1 |
01043EXW7XDJ |
|
|
5 |
Արման Գրիգորյան |
Հ. Շիրազի փողոց, հ.22 շենք, հ.70 |
բնակարան |
Արման Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող, Հ. Շիրազի փողոցի հ.22 շենքի հ.70 հասցեում գտնվող բնակարանի /վկ. հ.16092025-01-0194, ընդհ. բաժն. 1.6քմ/ բաժանման հատակագծով առանձնացվող 41.1քմ մակերեսով մասին տրամադրել հասցե՝ Հ. Շիրազի փողոց, հ.22 շենք, բն.70/1 |
010138HZLRU3 |
|
Երևանի քաղաքապետ` |
Տ. Ավինյան |