ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
|
N 3849-Ա |
«18» սեպտեմբերի 2025 թ. |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ, ՋՐԱՇԵՆ 1-ԻՆ ՓՈՂՈՑ Հ.57 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱՄՎԵԼ ՍԱՆԱՍԱՐԻ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ, 316.28ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Սամվել Սանասարի Հովասափյանի (ծնված 06.04.1963թ.) դիմումը (31.10.2023թ. հ.Դ-134151-23)։ Երևան, Էրեբունի վարչական շրջան, Ջրաշեն 1-ին փողոց հ.57 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 1616.28քմ, որից 1000.0քմ մակերեսով հողամասը Սամվել Սանասարի Հովասափյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր` 21.05.2025թ. հ.437-20250521-84-9022349):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 12.12.2023թ. հ.ԱՏ-12122023-01-0746, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 16.08.2024թ. հ.8808 գրությունները, 18.09.2024թ. հ.10912 արխիվային տեղեկանքը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 01.09.2025թ. հ.20-Ել-Դ-134151-23 եզրակացությունը, համաձայն որի Երևան, Էրեբունի վարչական շրջան, Ջրաշեն 1-ին փողոց հ.57 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի 3-րդ հոդվածով: .
1. Վերականգնել Երևան, Էրեբունի վարչական շրջան, Ջրաշեն 1-ին փողոց հ.57 հասցեում գտնվող գույքային միավորի նկատմամբ Սամվել Սանասարի Հովասափյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 1000.0քմ մակերեսով հողամասին կից 300.0քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրան սեփականության իրավունքը 300.0քմ մակերեսով հողամասի և 616.28քմ մակերեսով հողամասի վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված 300.0քմ մակերեսով հողամասից ավել օգտագործվող 316.28քմ մակերեսով հողամասը՝ տարածագնահատման 11-րդ գոտու կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով օտարել Սամվել Սանասարի Հովասափյանին։
3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետին՝ Երևանի քաղաքապետի անունից Սամվել Սանասարի Հովասափյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
5. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ ք.Երևան, Էրեբունի վարչական շրջան, Ջրաշեն 1-ին փողոց հ.57 հասցեում գտնվող 1616.28քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
6. Ընդունել ի գիտություն, որ.
1) քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով.
2) հողամասի առուվաճառքի պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:
| Տ. ԱվինՅԱՆ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|