ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՆՈՐԱԳՅՈՒՂ ԹԱՂԱՄԱՍ Հ.15/28 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍՄԻԿ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 3850-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է 24.09.2025
Ընդունող մարմին
Երևանի քաղաքապետ
Ընդունման ամսաթիվ
18.09.2025
Ստորագրող մարմին
Երևանի քաղաքապետ
Ստորագրման ամսաթիվ
18.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.09.2025

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

 

N 3850-Ա

«18» սեպտեմբերի 2025 թ.

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ, ՆՈՐԱԳՅՈՒՂ ԹԱՂԱՄԱՍ Հ.15/28 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՍՄԻԿ ԱՐԱՄԱՅԻՍԻ ՍՏԵՓԱՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Հասմիկ Արամայիսի Ստեփանյանի (ծնված 10.09.1948թ.) դիմումը։ Երևանի Կենտրոն, Նորագյուղ թաղամաս հ.15/28 հասցեում փաստացի զբաղեցրած հողամասի մակերեսը կազմում է 174.1քմ, որից 12.67քմ մակերեսով հողամասն ընդհանուր համատեղ սեփականություն է Նորագյուղ թաղամաս հ.15/11 հասցեի հետ, իսկ 161.43քմ մակերեսը տնօրինվում է առանց փաստաթղթերի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման 20.06.2019թ. հ.20062019-01-0038 վկայական):

Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 06.03.2024թ. հ.ԱՏ-06032024-01-0338, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 30.04.2024թ. հ.4270 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 09.09.2025թ. հ.20-Ել-Դ-130639-23 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Կենտրոն, Նորագյուղ թաղամաս հ.15/28 հասցեում բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին հոդվածով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.

1. Վերականգնել Երևանի Կենտրոն, Նորագյուղ թաղամաս հ.15/28 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Հասմիկ Արամայիսի Ստեփանյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 174.1քմ մակերեսով հողամասի չափով (որից 12.67քմ ընդհանուր համատեղ սեփականություն է), ճանաչելով նրա սեփականության իրավունքը 161.43քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ:

2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։

3. Հիմք ընդունելով Երևան քաղաքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 10-ի հ.204-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը՝ Երևանի Կենտրոն, Նորագյուղ թաղամաս հ.15/28 հասցեում գտնվող 174.1քմ հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։

4. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նորագյուղ թաղամաս հ.15 հասցեի բնակելի տանը տրամադրել «Երևան, Կենտրոն վարչական շրջան, Նորագյուղ թաղամաս հ.15/28» հասցեն:

5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

Տ. ԱվինՅԱՆ