ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ (ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ)) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՈՒ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 109
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.06.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
13.06.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

13 հունիսի 2018 թվականի

թիվ 109

քաղ. Մոսկվա

 

«ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ (ԱՅԴ ԹՎՈՒՄ՝ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱՆԵՐԸ (ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ)) ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌԵԵՍՏՐՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆ ՁԵՎԱՎՈՐԵԼՈՒ ՈՒ ՎԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինները (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառելու, ինչպես նաև այն ձևավորելու ու վարելու կարգի մասին» Եվրասիական տնտեսական միության խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »      ի 20   թվականի

թիվ

քաղ.  

 

Համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինները (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառելու, ինչպես նաև այն ձևավորելու ու վարելու կարգի մասին

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության 5-րդ կետի իրագործման նպատակով («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 41-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել կցվող՝ Համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինները (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառելու, ինչպես նաև այն ձևավորելու ու վարելու կարգը (այսուհետ՝ Կարգ)։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝ սույն որոշումն ուժի մտնելու օրվանից եռամսյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2016 թվականի մայիսի 10-ի ««Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) միասնական ռեեստրի ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացն արտաքին և փոխադարձ առևտրի ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցներով իրագործելիս տեղեկատվական փոխգործակցությունը կանոնակարգող տեխնոլոգիական փաստաթղթերի մասին» թիվ 38 որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ՝ այն Կարգին համապատասխանեցնելու նպատակով։

3. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում (այսուհետ՝ միասնական ռեեստր) ներառված մարմինների վերաբերյալ տեղեկությունների պահպանումը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) շահագրգիռ լիազորված մարմիններին դրանց տրամադրումը, մինչև Կարգն ուժի մեջ մտնելը, ապահովում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը։

4. Անդամ պետությունների՝ հավատարմագրման ոլորտում լիազորված մարմիններին՝ մինչև Կարգն ուժի մեջ մտնելն ապահովել միասնական ռեեստրի ազգային մասերից համապատասխանության գնահատման մարմինների վերաբերյալ թարմացված տեղեկությունների ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով։

5. Խնդրանքով դիմել անդամ պետություններին՝ մինչև Կարգն ուժի մեջ մտնելն ապահովել միասնական ռեեստրի ազգային մասերում համապատասխանության գնահատման մարմինները ներառելու և միասնական ռեեստրի ազգային մասերում պարունակվող՝ համապատասխանության գնահատման մարմինների վերաբերյալ տեղեկությունները թարմացնելու կանոնների սահմանումն անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված կարգով՝ ելնելով այն փաստից, որ միասնական ռեեստրի ազգային մասում համապատասխանության գնահատման մարմինները ներառելու ընթացակարգն անդամ պետության լիազորված մարմնի կողմից անցկացնելու ժամկետը չի կարող գերազանցել 30 օրացուցային օրը։

6. Ուժը կորցրած ճանաչել Մաքսային միության հանձնաժողովի 2010 թվականի հունիսի 18-ի «Մաքսային միությունում տեխնիկական կանոնակարգման մասին» թիվ 319 որոշման 1-ին կետի երկրորդ պարբերությունը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո՝ բացառությամբ Կարգի և սույն որոշման 6-րդ կետի։

Կարգը և սույն որոշման 6-րդ կետն ուժի մեջ են մտնում «Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) միասնական ռեեստրի ձևավորում և վարում» ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելը նախատեսող՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

 

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ժ. Ռազակով

 

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

 201       թվականի թիվ       որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինները (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)) Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում ներառելու, ինչպես նաև այն ձևավորելու ու վարելու

 

1. Սույն Կարգը մշակվել է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրության 5-րդ կետին համապատասխան («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված), և դրանով սահմանվում են Եվրասիական տնտեսական միության համապատասխանության գնահատման մարմինների միասնական ռեեստրում (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, միասնական ռեեստր) համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինները (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)) ներառելու, դրանք ռեեստրից հանելու չափորոշիչները, միասնական ռեեստրը ձևավորելու ու վարելու, ինչպես նաև դրանում փոփոխություններ կատարելու կանոնները։

2. Կարգում գործածվող հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) և «Համապատասխանության գնահատման մարմինների հավատարմագրման աշխատանքների արդյունքները ճանաչելու մասին» արձանագրությամբ («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 11 հավելված) սահմանված իմաստներով։

3. Միասնական ռեեստրն ընդհանուր տեղեկատվական ռեսուրս է, որում պարունակվում են տեղեկություններ՝ համապատասխանության գնահատման մարմինների վերաբերյալ, և որը ձևավորում ու վարում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) էլեկտրոնային եղանակով՝ Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի միջոցների օգտագործմամբ (այսուհետ՝ ինտեգրված համակարգ)՝ անդամ պետությունների հավատարմագրման մարմինների (այսուհետ՝ լիազորված մարմիններ) կողմից Հանձնաժողով ներկայացվող՝ միասնական ռեեստրի ազգային մասերից տեղեկությունների հիման վրա Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) և Հանձնաժողովի փոխգործակցության շրջանակներում։

4. Լիազորված մարմինները պարտավոր են ներկայացնել հավաստի տեղեկություններ՝ միասնական ռեեստրում ներառելու համար։

5. Միասնական ռեեստրի ձևավորումն ու վարումը ներառում են՝

ա) լիազորված մարմինների կողմից Հանձնաժողով տեղեկություններ ներկայացնելը համապատասխանության գնահատման հետևյալ մարմինների մասին՝

սերտիֆիկացման մարմիններ, որոնք իրականացնում են աշխատանքներ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի կամ միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության հայտարարագրերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր հաստատման ենթակա արտադրանքի միասնական ցանկում ներառված արտադրանքի համապատասխանության գնահատման մասով (այսուհետ համապատասխանաբար՝ սերտիֆիկացման մարմիններ, միասնական ցանկ),

փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ), որոնք իրականացնում են փորձարկումներ՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի կամ միասնական ցանկում ներառված արտադրանքի մասով (այսուհետ՝ փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ)),

տեսչական մարմիններ, որոնք իրականացնում են աշխատանքներ՝ արտադրանքը շրջանառության մեջ դնելուց հետո Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին դրա համապատասխանության գնահատման մասով՝ տեխնիկական վիճակի գնահատման (տեխնիկական զննման) կամ հետազոտման ձևով (այսուհետ՝ տեսչական մարմիններ).

բ) համապատասխանության գնահատման մարմինները միասնական ռեեստրում ներառելը՝ դրանց համար սահմանելով «գործում է» կարգավիճակը։ Համապատասխանության գնահատման մարմինները միասնական ռեեստրում ներառելու ամսաթիվ է համարվում այդ մարմինների մասին տեղեկությունները Միության տեղեկատվական պորտալում հրապարակելու ամսաթիվը.

գ) համապատասխանության գնահատման մարմինների մասին միասնական ռեեստրում պարունակվող տեղեկությունները թարմացնելը, ինչպես նաև պահելը․

դ) միասնական ռեեստրից տեղեկությունները Միության տեղեկատվական պորտալում հրապարակելը.

ե) շահագրգիռ լիազորված մարմիններին միասնական ռեեստրում պարունակվող տեղեկություններին հասանելիություն տրամադրելը՝ ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ.

զ) համապատասխանության գնահատման մարմինները միասնական ռեեստրից հանելը՝ դրանց համար սահմանելով «հանվել է» կարգավիճակը։ Համապատասխանության գնահատման մարմինները միասնական ռեեստրից հանելու ամսաթիվ է համարվում համապատասխան որոշումն ընդունելու ամսաթիվը։

6. Միասնական ռեեստրի վարումն իրականացվում է ռուսերենով։

7. Միասնական ռեեստրը պարունակում է տեղեկություններ համապատասխանության գնահատման հետևյալ մարմինների մասին՝

ա) սերտիֆիկացման մարմիններ.

բ) փորձարկման լաբորատորիաներ (կենտրոններ).

գ) տեսչական մարմիններ։

8. Սերտիֆիկացման մարմիններն ընդգրկվում են միասնական ռեեստրում հետևյալ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում`

ա) անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան որպես իրավաբանական անձ սերտիֆիկացման մարմնի կամ այնպիսի կազմակերպության գրանցման առկայություն, որի կազմի մեջ մտնում է սերտիֆիկացման մարմինը, և գործունեության իրականացում այդ պետության տարածքում․

բ) այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված գործող հավատարմագրման առկայություն, որի տարածքում գրանցված է սերտիֆիկացման մարմինը.

գ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող սերտիֆիկացման մարմինների համար) կամ միասնական ցանկում ներառված արտադրանքի (միասնական ցանկում ներառված արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող սերտիֆիկացման մարմինների համար) առկայություն հավատարմագրման բնագավառում.

դ) ըստ հավատարմագրման բնագավառի գործունեության բոլոր ուղղություններով համապատասխանության գնահատման բնագավառում այնպիսի փորձագետների (փորձագետ-աուդիտորների) առկայություն սերտիֆիկացման մարմնի հաստիքացուցակում, որոնք համապատասխանության գնահատման գործունեությունն իրականացնում են աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ մեկ սերտիֆիկացման մարմնում.

ե) լիազորված մարմնի կողմից տրված (տրամադրված) հավատարմագրման (հավատարմագրման վկայականի) գործողության ժամկետի ընթացքում՝ մեկ տարվա ընթացքում հայտնաբերված այնպիսի խախտումների բացակայություն, որոնք հանգեցնում են անդամ պետության օրենսդրության կամ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը (միասնական ռեեստրում ներառված արտադրանքի համար) կամ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն, ինչպես նաև պարտադիր պահանջների խախտմամբ՝ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի մասսայական կամ կանոնավոր տրամադրմանը։

9. Փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները) ընդգրկվում են միասնական ռեեստրում հետևյալ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում`

ա) անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան որպես իրավաբանական անձ փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) կամ այնպիսի կազմակերպության գրանցման առկայություն, որի կազմի մեջ մտնում է փորձարկման լաբորատորիան (կենտրոնը), և գործունեության իրականացում այդ պետության տարածքում․

բ) այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված գործող հավատարմագրման առկայություն, որի տարածքում գրանցված է փորձարկման լաբորատորիան (կենտրոնը).

գ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) համար) կամ միասնական ցանկում ներառված արտադրանքի (միասնական ցանկում ներառված արտադրանքի համապատասխանության մասով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) համար) առկայություն հավատարմագրման բնագավառում.

դ) լիազորված մարմնի կողմից տրված (տրամադրված) հավատարմագրման (հավատարմագրման վկայականի) գործողության ժամկետի ընթացքում՝ մեկ տարվա ընթացքում հայտնաբերված այնպիսի խախտումների բացակայություն, որոնք հանգեցնում են անդամ պետության օրենսդրության կամ նորմատիվ փաստաթղթերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը (միասնական ռեեստրում ներառված արտադրանքի համար) կամ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքը շրջանառության մեջ դնելուն.

ե) հավատարմագրման բնագավառում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի), ինչպես նաև միասնական ցանկում ներառված արտադրանքի բնութագրերի (ցուցանիշների)՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով հետազոտությունների (փորձարկումների) և չափումների անցկացում ապահովող շինությունների և սարքավորումների առկայություն փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) տնօրինության տակ՝ սեփականության իրավունքով կամ տիրապետման և (կամ) օգտագործման իրավունք նախատեսող այլ օրինական հիմքով։

10. Տեսչական մարմիններն ընդգրկվում են միասնական ռեեստրում հետևյալ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում`

ա) անդամ պետության տարածքում դրա օրենսդրությանը համապատասխան որպես իրավաբանական անձ տեսչական մարմնի կամ այնպիսի կազմակերպության գրանցման առկայություն, որի կազմի մեջ մտնում է տեսչական մարմինը, և գործունեության իրականացում այդ պետության տարածքում․

բ) այն անդամ պետության լիազորված մարմնի կողմից տրված գործող հավատարմագրման առկայություն, որի տարածքում գրանցված է տեսչական մարմինը.

գ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա ստուգման տեսակի կամ արտադրանքի առկայություն հավատարմագրման բնագավառում.

դ) ըստ հավատարմագրման բնագավառի գործունեության բոլոր ուղղություններով մասնագետների առկայություն տեսչական մարմնի հաստիքացուցակում, որոնք համապատասխանության գնահատման գործունեությունն իրականացնում են աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ մեկ տեսչական մարմնում։

11. Միասնական ռեեստրում ներառվում են հետևյալ տեղեկությունները.

ա) սերտիֆիկացման մարմինների վերաբերյալ՝

միասնական ռեեստրի ազգային մասում նշված նույնականացման եզակի համարը,

անվանումը (նաև իրավաբանական անձի անվանումը), գտնվելու վայրը (նաև իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (նաև իրավաբանական անձի), բաժանորդային արկղի համարը (առկայության դեպքում), ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ժամանակ,

միասնական ռեեստրում կարգավիճակը («գործում է», «հանվել է»),

միասնական ռեեստրում ներառելու (ռեեստրից հանելու) ամսաթիվը,

հավատարմագրման կարգավիճակը («գործում է», «մասնակիորեն կասեցված է», «կասեցված է», «դադարեցված է»),

հավատարմագրման վկայականի գրանցման համարը, գրանցման ամսաթիվն ու գործողության ժամկետը,

սերտիֆիկացման մարմնի հետ միասին իրավաբանական անձի կազմի մեջ մտնող փորձարկման լաբորատորիայի (կենտրոնի) անվանումն ու հավատարմագրման վկայականի գրանցման համարը (առկայության դեպքում),

տեղեկություններ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այն փաստաթղթերի վերաբերյալ (անվանումը և տրման ամսաթիվը), որոնցով հաստատվում է, որ սերտիֆիկացման մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցներ (օրինակ՝ ապահովագրում կամ պահուստների ստեղծում)՝ իր գործունեության հետ կապված պատասխանատվությունն իրագործելու համար (առկայության դեպքում),

տեղեկություններ՝ հավատարմագրման բնագավառի վերաբերյալ, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի անվանումները (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող սերտիֆիկացման մարմինների համար)՝ նշելով դրանց նշագրերը («ԵԱՏՄ ՏԿ» կամ «ՄՄ ՏԿ» հապավումները, հերթական համարը և ընդունման տարին),

հավատարմագրման բնագավառում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի) անվանումը (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող սերտիֆիկացման մարմինների համար՝ Միության յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար առանձին),

հավատարմագրման բնագավառում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի) ծածկագիրը (ծածկագրերը)՝ ըստ Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության գնահատման աշխատանքներ իրականացնող սերտիֆիկացման մարմինների համար՝ Միության յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար առանձին).

բ) փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) համար՝ միասնական ռեեստրի ազգային մասում նշված նույնականացման եզակի համարը,

անվանումը (նաև իրավաբանական անձի անվանումը), գտնվելու վայրը (նաև իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (նաև իրավաբանական անձի), բաժանորդային արկղի համարը (առկայության դեպքում), ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ժամանակ,

միասնական ռեեստրում կարգավիճակը («գործում է», «հանվել է»),

միասնական ռեեստրում ներառելու (ռեեստրից հանելու) ամսաթիվը,

հավատարմագրման կարգավիճակը («գործում է», «մասնակիորեն կասեցված է», «կասեցված է», «դադարեցված է»),

հավատարմագրման վկայականի գրանցման համարը, գրանցման ամսաթիվն ու գործողության ժամկետը,

տեղեկություններ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այն փաստաթղթերի վերաբերյալ (անվանումը և տրման ամսաթիվը), որոնցով հաստատվում է, որ փորձարկման լաբորատորիան (կենտրոնը) ձեռնարկում է համապատասխան միջոցներ (օրինակ՝ ապահովագրում կամ պահուստների ստեղծում)՝ իր գործունեության հետ կապված պատասխանատվությունն իրագործելու համար (առկայության դեպքում),

տեղեկություններ՝ հավատարմագրման բնագավառի վերաբերյալ, այդ թվում՝

Միության տեխնիկական կանոնակարգերի անվանումները (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) համար)՝ նշելով դրանց նշագրերը (այն փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) համար, որոնց դեպքում Միության տեխնիկական կանոնակարգերի անվանումները չեն նշվում՝ անդամ պետությունների՝ հավատարմագրման բնագավառում օրենսդրությանը համապատասխան՝ որպես տեղեկատվություն),

հավատարմագրման բնագավառում ներառված և Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատման ենթակա արտադրանքի (արտադրանքի խմբերի) (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով արտադրանքի փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) համար՝ Միության յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար առանձին) կամ միասնական ցանկում ներառված արտադրանքի (արտադրանքի խմբերի) (միասնական ցանկում ներառված արտադրանքի համապատասխանության մասով փորձարկումներ իրականացնող փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների) համար) անվանումը,

արտադրանքի որոշվող բնութագրերը (ցուցանիշները), այդ բնութագրերը (ցուցանիշները) որոշելու համար հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդներ պարունակող նորմատիվ փաստաթղթերի նշագրերը և անհրաժեշտության դեպքում՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների մեթոդների անվանումները,

գ) տեսչական մարմինների վերաբերյալ՝

միասնական ռեեստրի ազգային մասում նշված նույնականացման եզակի համարը,

անվանումը (նաև իրավաբանական անձի անվանումը), գտնվելու վայրը (նաև իրավաբանական անձի հասցեն), ինչպես նաև գործունեության իրականացման վայրի հասցեն (հասցեները) (եթե հասցեները տարբեր են), հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն (նաև իրավաբանական անձի), բաժանորդային արկղի համարը (առկայության դեպքում), ղեկավարի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), գրանցման կամ հաշվառման (անհատական, նույնականացման) համարը, որը տրվում է իրավաբանական անձի՝ անդամ պետության օրենսդրությանը համապատասխան պետական գրանցման ժամանակ,

միասնական ռեեստրում կարգավիճակը («գործում է», «հանվել է»),

միասնական ռեեստրում ներառելու (ռեեստրից հանելու) ամսաթիվը,

հավատարմագրման կարգավիճակը («գործում է», «մասնակիորեն կասեցված է», «կասեցված է», «դադարեցված է»),

հավատարմագրման վկայականի գրանցման համարը, գրանցման ամսաթիվն ու գործողության ժամկետը,

տեղեկություններ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այն փաստաթղթերի վերաբերյալ (անվանումը և տրման ամսաթիվը), որոնցով հաստատվում է, որ տեսչական մարմինը ձեռնարկում է համապատասխան միջոցներ (օրինակ՝ ապահովագրում կամ պահուստների ստեղծում)՝ իր գործունեության հետ կապված պատասխանատվությունն իրագործելու համար (առկայության դեպքում),

տեղեկություններ՝ հավատարմագրման բնագավառի վերաբերյալ, այդ թվում՝

Միության տեխնիկական կանոնակարգերի անվանումները՝ նշելով դրանց նշագրերը,

հավատարմագրման բնագավառում ներառված արտադրանքի անվանումը (Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության գնահատում իրականացնող տեսչական մարմինների համար՝ Միության յուրաքանչյուր տեխնիկական կանոնակարգի համար առանձին)։

12. Լիազորված մարմինները ոչ ուշ, քան համապատասխանության գնահատման մարմինների մասին տեղեկությունները միասնական ռեեստրի ազգային մասում ներառելու վերաբերյալ որոշումն իրենց կողմից ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ Հանձնաժողով են ներկայացնում սույն Կարգի 11-րդ կետում նշված տեղեկությունները՝ միասնական ռեեստրում ներառելու համար։

13. Միասնական ռեեստրում պարունակվող տեղեկությունների թարմացման նպատակով լիազորված մարմինն ինտեգրված համակարգի միջոցների օգտագործմամբ համապատասխանության գնահատման մարմնի վերաբերյալ սույն Կարգի 11-րդ կետում նշված թարմացված տեղեկությունները Հանձնաժողով է ներկայացնում ոչ ուշ, քան միասնական ռեեստրի ազգային մասում այդ տեղեկությունները փոփոխելու վերաբերյալ որոշումն ընդունելու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

14. Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման գործողության ժամկետը լրանալու կամ գործողությունը չեղարկելու դեպքում լիազորված մարմինը սույն Կարգի 13-րդ կետին համապատասխան թարմացված տեղեկությունները ներկայացնելիս նշում է այդ մարմնի կարգավիճակը՝ «հանվել է», ինչպես նաև այդ որոշումն ընդունելու ամսաթիվը։ Ընդ որում, նշվում են հավատարմագրման կարգավիճակը՝ «դադարեցվել է», ինչպես նաև հավատարմագրման գործողության ժամկետը լրանալու ամսաթիվը կամ հավատարմագրման գործողությունը չեղարկելու ամսաթիվն ու պատճառը։

15. Համապատասխանության գնահատման մարմնի՝ հավատարմագրման ամբողջ բնագավառի մասով հավատարմագրման գործողությունը կասեցնելու դեպքում լիազորված մարմինը սույն Կարգի 13-րդ կետին համապատասխան թարմացված տեղեկությունները ներկայացնելիս նշում է այդ մարմնի հավատարմագրման կարգավիճակը՝ «կասեցվել է», ինչպես նաև այդ որոշումն ընդունելու ամսաթիվն ու պատճառը։ Ընդ որում, միասնական ռեեստրում համապատասխանության գնահատման մարմնի կարգավիճակը չի փոփոխվում։

Համապատասխանության գնահատման մարմնի հավատարմագրման գործողությունը վերականգնելու դեպքում լիազորված մարմինը սույն Կարգի 13-րդ կետին համապատասխան թարմացված տեղեկությունները ներկայացնելիս նշում է այդ մարմնի հավատարմագրման կարգավիճակը՝ «գործում է», ինչպես նաև հավատարմագրման գործողությունը վերականգնելու ամսաթիվն ու պատճառը և հավատարմագրման գործող բնագավառը, եթե այն փոփոխվել է։

16. Համապատասխանության գնահատման մարմնի՝ հավատարմագրման բնագավառի մի մասով հավատարմագրման գործողությունը կասեցնելու դեպքում լիազորված մարմինը սույն Կարգի 13-րդ կետին համապատասխան թարմացված տեղեկությունները ներկայացնելիս նշում է հավատարմագրման բնագավառի գործող մասը և հավատարմագրման բնագավառի կասեցված մասը, ինչպես նաև այդ որոշումն ընդունելու ամսաթիվն ու պատճառը։

Համապատասխանության գնահատման մարմնի՝ հավատարմագրման բնագավառի կասեցված մասով հավատարմագրման գործողությունը վերականգնելու դեպքում լիազորված մարմինը սույն Կարգի 13-րդ կետին համապատասխան թարմացված տեղեկությունները ներկայացնելիս նշում է հավատարմագրման բնագավառի գործող մասը, ինչպես նաև այդ որոշումն ընդունելու ամսաթիվն ու պատճառը։

17. Համապատասխանության գնահատման մարմինը միասնական ռեեստրից հանում է Հանձնաժողովը՝ լիազորված մարմնի կողմից ներկայացված՝ միասնական ռեեստրի ազգային մասից համապատասխանության գնահատման մարմինը հանելու վերաբերյալ տեղեկությունների հիման վրա։

Համապատասխանության գնահատման մարմինները միասնական ռեեստրից հանվում են սույն Կարգի համապատասխանաբար 8-րդ, 9-րդ կամ 10-րդ կետերով նախատեսված չափորոշիչներից թեկուզ մեկին չհամապատասխանելու դեպքում։

18. Համապատասխանության գնահատման մարմինը միասնական ռեեստրի ազգային մասից հանելու դեպքում լիազորված մարմինը սույն Կարգի 13-րդ կետին համապատասխան թարմացված տեղեկությունները ներկայացնելիս նշում է համապատասխանության գնահատման մարմնի կարգավիճակը՝ «հանվել է», ինչպես նաև այդ որոշումն ընդունելու ամսաթիվն ու պատճառը։

19. Միասնական ռեեստրում պարունակվող տեղեկությունները բաց են և հանրամատչելի։

20. Համապատասխանության գնահատման մարմինը միասնական ռեեստրում ներառելու (ռեեստրից հանելու) հետ կապված հարցերի վերաբերյալ բողոքներն ու հարցումներն ուսումնասիրվում են լիազորված մարմինների կողմից՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան