ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
N 63-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2025-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2025.09.29-2025.10.12 Պաշտոնական հրապարակման օրը 29.09.2025
Ընդունող մարմին
Ջերմուկ համայնքի ավագանի
Ընդունման ամսաթիվ
24.09.2025
Ստորագրող մարմին
Ջերմուկ համայնքի ղեկավար
Ստորագրման ամսաթիվ
24.09.2025
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶ

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 սեպտեմբերի 2025 թ. N 63-Ն

 

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ՝ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ և 6-րդ կետերի, 90-րդ հոդվածի 6-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի համաձայն՝ ավագանին որոշում է`

1. Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի ծախսային մասում վարչական մասի պահուստային ֆոնդի՝ բաժին 11, խումբ 01, դաս 02, ծրագիր 51, 210002-«ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ» գործառնական նշանակության ծախսերի կատարման նախահաշվի «4891-պահուստային միջոցներ» տնտեսագիտական հոդվածը նվազեցնել 50,0 (հիսուն) միլիոն ՀՀ դրամով, որն ուղղել համայնքի բյուջեի ֆոնդային մաս՝ համայնքի զարգացման հնգամյա և տարեկան աշխատանքային պլաններով 2025 թվականին նախատեսված սուբվենցիոն (կապիտալ ծախսերի) ծրագրերի և միջոցառումների իրականացման համար:

2․ Հաստատել Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեի՝ սույն որոշմամբ կատարված փոփոխությունները՝ ի գիտություն ընդունելով Ջերմուկ համայնքի 2025 թվականի բյուջեն՝ ս/թ սեպտեմբերի 24-ի դրությամբ՝

 

Ընդամենը՝ եկամտային մաս՝ 938,624.9 հազար ՀՀ դրամ

                 ծախսային մաս՝ 938,624.9 հազար ՀՀ դրամ

 

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից։

 

Կողմ -9

ԱՅՎԱԶՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ԱՐՍԵՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՄԽԻԹԱՐ

ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ԱԶԱՏ

ՄԿՐՏՉՅԱՆ ՄԱՐԻՆԵ

ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՎԱՀԱՆՅԱՆ ՎԱՐՈՒԺԱՆ

ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ ԱՆՆԱ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ

ՎԱՀԱԳՆ ԱՐՍԵՆՅԱՆ

 

2025 թ․ սեպտեմբերի 24

ք. Ջերմուկ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 սեպտեմբերի 2025 թվական: