ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԼԱՏԻՆԱԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 96
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
22.05.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

22 մայիսի 2018 թվականի

թիվ 96

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՎ ԼԱՏԻՆԱԱՄԵՐԻԿՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋԵՎ ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Լատինաամերիկյան տնտեսական համակարգի միջև փոխըմբռնման հուշագրի նախագծին (կցվում է):

Հանձնարարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով կոլեգիայի անդամ (նախարար) Տ.Դ. Վալովայային ստորագրել նշված հուշագիրը՝ թույլատրելով դրա ստորագրման մասին բանակցությունների ընթացքում կից ներկայացվող նախագծում կատարել սկզբունքային բնույթ չունեցող փոփոխություններ։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում այն ընդունելու օրը։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

Նախագիծ

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Լատինաամերիկյան տնտեսական համակարգի միջև փոխըմբռնման

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Լատինաամերիկյան տնտեսական համակարգը, այսուհետ՝ Կողմեր,

ընդգծելով ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 2015 թվականի սեպտեմբերի 25-ի 70/1 բանաձևով հաստատված՝ մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում կայուն զարգացման բնագավառում օրակարգում ներառված՝ կայուն զարգացման նպատակներին հասնելու կարևորությունը,

ցանկություն հայտնելով ամրապնդել Կողմերի փոխգործակցությունը և զարգացնել դրանց համագործակցային կապերը,

հաշվի առնելով տարբեր ոլորտներում ինտեգրացիոն գործընթացների զարգացման բնագավառում Կողմերի կուտակած փորձն ու գիտելիքները,

հենվելով փոխադարձ հարգանքի, թափանցիկության, փոխշահավետ համագործակցության և Կողմերի հավասարության սկզբունքների վրա, հանգեցին փոխըմբռնման` հետևյալի վերաբերյալ.

1. Սույն հուշագրի շրջանակներում Կողմերի համագործակցությունն իրականացվում է Եվրասիայում, Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում ինստիտուցիոնալ փոխգործակցությունն ամրապնդելու և տարածաշրջանային ինտեգրման զարգացման ու ներառական տնտեսական աճի համար պայմաններ ստեղծելու նպատակով։

2. Կողմերն իրենց իրավասության շրջանակներում մտադիր են փոխգործակցել հետևյալ ուղղություններով՝

փորձի փոխանակում՝ տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների կայուն ու ներառական զարգացման ոլորտում.

ինտեգրման ինդեքսների հաշվարկի մեթոդաբանության մշակում՝ տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների շրջանակներում փոխգործակցության աստիճանը որոշելու համար.

համատեղ համագործակցություն՝ տարածաշրջանային և միջտարածաշրջանային առևտրի, աշխատանքային ռեսուրսների տարածաշրջանային շուկայի զարգացման, մրցունակության, տեխնիկական կանոնակարգման և ստանդարտացման, սպառողների իրավունքների պաշտպանության, արդար ու բարեխիղճ մրցակցության զարգացման, ինչպես նաև այլ հարցերի շուրջ.

փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ուղղություններ, որոնք նախատեսված են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով և «Լատինաամերիկյան տնտեսական համակարգ հիմնադրելու մասին» 1975 թվականի հոկտեմբերի 17-ի Պանամայի կոնվենցիայով։

3. Սույն հուշագրի իրագործման շրջանակներում համագործակցությունը կարող է իրականացվել հետևյալ եղանակով՝

փոխադարձ տեղեկացում գործունեության մասին՝ սույն հուշագրի իրագործման հարցերով, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով.

համաժողովների, ֆորումների, սեմինարների, կլոր սեղանների և համատեղ քննարկումների անցկացում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով.

տեղեկատվության փոխանակում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերով, այդ թվում՝ փոխանակում տպագիր, էլեկտրոնային, վերլուծական նյութերով և այլ թեմատիկ հրապարակումներով.

վերլուծական համառոտ ակնարկների նախապատրաստում՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով.

համագործակցության այլ ձևերի իրագործում:

4. Անհրաժեշտության դեպքում Կողմերը կարող են նախապատրաստել համագործակցության համատեղ պլաններ և ծրագրեր։

5. Կողմերը միմյանց հրավիրում են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով միջոցառումների և հանդիպումների՝ Կողմերից յուրաքանչյուրի գործող կանոններին և ընթացակարգերին համապատասխան։

6. Կողմերը կձգտեն պահպանել կանոնավոր շփումներ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի և Լատինաամերիկյան տնտեսական համակարգի քարտուղարության միջև։

7. Սույն հուշագրի իրագործման և կիրառման հետ կապված հարցերը կլուծվեն Կողմերի միջև ուղղակի բանակցությունների և խորհրդակցությունների միջոցով:

8. Սույն հուշագրի իրագործման նպատակներով Կողմերի փոխգործակցության համակարգումն իրականացվում է՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից՝

Մակրոտնտեսական քաղաքականության դեպարտամենտի կողմից.

Լատինաամերիկյան տնտեսական համակարգի կողմից՝ Հետազոտությունների և տեղեկատվական կապերի հարցերով դեպարտամենտի կողմից։

9. Սույն հուշագիրը միջազգային պայմանագիր չէ, չի առաջացնում միջազգային իրավունքով կարգավորվող իրավունքներ ու պարտավորություններ և չի առաջացնում որևէ ֆինանսական պարտավորություն։

10. Կողմերի փոխադարձ համաձայնությամբ սույն հուշագրում կարող են կատարվել փոփոխություններ՝ համապատասխան արձանագրություն ստորագրելու միջոցով։

11. Սույն հուշագիրը կիրառվում է այն ստորագրելու օրվանից։

12. Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի դադարեցնելու սույն հուշագրի կիրառումը մյուս Կողմին դիվանագիտական ուղիներով համապատասխան գրավոր ծանուցում ուղարկելու միջոցով։

Սույն hուշագրի կիրառումը դադարեցվում է մյուս Կողմի կողմից այդպիսի ծանուցում ստանալու օրվանից։

Ստորագրված է _____ քաղաքում 20__ թվականի ____________ ____-ին, երկու օրինակից, յուրաքանչյուրը՝ ռուսերեն, իսպաներեն և անգլերեն: Տարընթերցումների դեպքում օգտագործվում է անգլերեն տեքստը։

 

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կողմից՝

Լատինաամերիկյան տնտեսական

համակարգի կողմից՝