ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 ապրիլի 2018 թվականի |
թիվ 71 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՊՈԼԻՊՐՈՊԻԼԵՆԱՅԻՆ ՏԵՔՍՏՈՒՐԱՎՈՐԱԾ ԹԵԼԵՐԻ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 130 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Պոլիպրոպիլենային տեքստուրավորած թելերի առնչությամբ Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման մեջ փոփոխություն կատարելու վերաբերյալ» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Պոլիպրոպիլենային տեքստուրավորած թելերի առնչությամբ Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի թիվ 130 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 43-րդ և 45-րդ հոդվածներին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի (նշված պայմանագրի թիվ 1 հավելված) 16-րդ և 18-րդ կետերին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 7-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Մաքսային միության հանձնաժողովի 2009 թվականի նոյեմբերի 27-ի «Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսասակագնային կարգավորման մասին» թիվ 130 որոշման 7-րդ կետի 7.1.28 ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7.1.28. ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 5402 34 000 0 ծածկագրով դասակարգվող՝ 2018 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ Բելառուսի Հանրապետության տարածք ներմուծվող գորգերի և գորգագործական արտադրատեսակների համար նախատեսված պոլիպրոպիլենային տեքստուրավորած թելեր՝ 4 հազ. տոննայից ոչ ավելի ծավալով` պայմանով, որ մաքսային մարմիններ ներկայացվի ներմուծվող ապրանքների նպատակային նշանակության հաստատումը, որը տրվել է թեթև արդյունաբերության ապրանքների արտադրության և իրացման հարցերով բելառուսական պետական կոնցեռնի կողմից և պարունակում է այդ ապրանքի անվանման, քանակի ու արժեքի մասին տեղեկություններ, արտաքին տնտեսական այն պայմանագրերի վավերապայմանները, որոնց հիման վրա ներմուծվում է ապրանքը, և ապրանքի մատակարարումն ու ներմուծումն իրականացնող կազմակերպությունների մասին տեղեկություններ»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո և տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ս. Մուկանբետով |
Ի. Շուվալով |