ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
24 ապրիլի 2018 թվականի |
թիվ 79 |
քաղ. Մոսկվա |
«ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում այն հրապարակելու օրվանից։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգում փոփոխություններ կատարելու մասին
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 70-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշմամբ հաստատված՝ Մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ս. Մուկանբետով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգում կատարվող
1. 4-րդ կետում՝
ա) «նախագահից» բառից հետո լրացնել «, նախագահի տեղակալից» բառերը.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններ՝
«Գործը քննող հանձնաժողովի կազմի, ինչպես նաև Հանձնաժողովի կողմից քննություն անցկացնելիս դրա հետ փոխգործակցության համար պատասխանատու՝ անդամ պետությունների պետական իշխանության մարմինների այն աշխատակիցների փոփոխության դեպքում, որոնց իրավասությանն են վերապահված մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը (այսուհետ՝ լիազորված մարմիններ), ընդունվում է կազմի փոփոխության մասին համապատասխան որոշում, որը ստորագրվում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը համակարգող անդամի կողմից։
Որոշման պատճենը հայտատուին, ինչպես նաև լիազորված մարմիններ է ուղարկվում դրա ստորագրման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ցանկացած հասանելի եղանակով, որը թույլատրում է հաստատել այդ որոշման պատճենը դրանց կողմից ստացված լինելու փաստը։»։
2. 5-րդ կետում՝
ա) «հանձնարարությամբ» բառը փոխարինել «գրավոր հանձնարարությամբ» բառերով.
բ) լրացնել «(այսուհետ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանում)» բառերը։
3. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«6. Գործը քննող հանձնաժողովի անդամներ են Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք և (կամ) աշխատակիցները։ Գործը քննող հանձնաժողովի անդամների թիվը պետք է լինի 3 մարդուց ոչ պակաս։
Գործը քննող հանձնաժողովի անդամներից մեկը, որը Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձ է, նշանակվում է գործը քննող հանձնաժողովի նախագահի տեղակալ, որը գործը քննող հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում կատարում է վերջինիս լիազորությունները։
Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք և (կամ) աշխատակիցները, որոնք անցկացրել են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների վերաբերյալ քննությունը, չեն կարող ընդգրկվել այն գործը քննող հանձնաժողովի կազմում, որը հարուցվել է այդ քննության արդյունքներով։»։
4. 11-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«4) լիազորված մարմինները՝ անկախ գործ հարուցելու հիմքից։»։
5. 16-րդ կետում՝
ա) «30» թվանշանը փոխարինել «60» թվանշանով.
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«Գործը քննող հանձնաժողովը համապատասխան որոշում է ընդունում գործի քննության ժամկետը երկարաձգելու մասին։»։
6. 21-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերն ուղարկվում են Հանձնաժողով, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում՝ արձանագրության 80-րդ կետով նախատեսված միջազգային պայմանագրին համապատասխան, կնքված ծրարով (փաթեթով, ծանրոցածրարով), որի վրա կատարված է դրանում պարունակվող փաստաթղթերը սահմանափակ տարածման փաստաթղթերին դասելու մասին վկայող նշում (դրոշմակնիք) («Գաղտնի», «Առևտրային գաղտնիք», «Ծառայողական օգտագործման համար»):»:
7. 32-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«32. Գործը քննող հանձնաժողովը, գործի քննության ժամկետը երկարաձգելու, այն հետաձգելու, կասեցնելու, վերսկսելու, ինչպես նաև փորձաքննություն նշանակելու մասին որոշում է ընդունում, որի պատճենն այն կայացնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է գործի քննությանը մասնակցող անձանց ցանկացած հասանելի եղանակով, որը թույլատրում է հաստատել այդ որոշման պատճենը նրանց կողմից ստացված լինելու փաստը։
Նշված որոշումները ստորագրվում են գործը քննող հանձնաժողովի նախագահի և անդամների կողմից։
Փորձաքննություն նշանակելու մասին որոշման պատճենն այդ որոշումը կայացնելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է նաև փորձագետին ցանկացած հասանելի եղանակով, որը թույլատրում է հաստատել այդ որոշման պատճենը նրա կողմից ստացված լինելու փաստը։»։
8. 41-րդ կետի 5-րդ ենթակետում «հանձնելու մասին,» բառերից հետո լրացնել «գործի քննության ժամկետը երկարաձգելու մասին,» բառերը։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|