ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
17 ապրիլի 2018 թվականի |
թիվ 70 |
քաղ. Մոսկվա |
««ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԿԱՆԽԻԿ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ (ԿԱՄ) ԴՐԱՄԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆԸ (ԼՎԱՑՄԱՆԸ) ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆԸ ՀԱԿԱԶԴԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ ««Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ» արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական համաձայնեցում անցկացնելու համար:
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի հունիսի 1-ը Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել սույն կարգադրության 1-ին կետում նշված արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցում անցկացնելու արդյունքների մասին։
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական |
Տ. Սարգսյան |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
հիմնվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի վրա,
հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Մաքսային միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու մասին» 2011 թվականի դեկտեմբերի 19-ի պայմանագրի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) տեքստում նախաբանի առաջին պարբերությունից, 10-րդ և 11-րդ հոդվածներից և եզրափակիչ մասից բացի՝ համապատասխան թվով և հոլովով «Կողմ» բառը փոխարինել համապատասխան թվով և հոլովով «անդամ պետություն» բառերով, «այդ Կողմի» բառերը փոխարինել «այդ անդամ պետության» բառերով.
2) նախաբանում՝
երկրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություն՝
«հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի և «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրի դրույթները,».
յոթերորդ պարբերությունում «Մաքսային միության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն)» բառերով.
3) 1-ին հոդվածում՝
2-րդ ենթակետում «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու՝ սույն պայմանագրով նախատեսված միջոցներ ձեռնարկող կողմի» բառերը փոխարինել «Միության՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու՝ սույն պայմանագրով նախատեսված միջոցներ ձեռնարկող անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն)» բառերով.
4-րդ ենթակետում «Մաքսային միության անդամ պետություններում կամ օտարերկրյա պետություններում (օտարերկրյա պետությունների խմբում)» բառերը փոխարինել «անդամ պետություններում կամ Միության անդամ չհանդիսացող պետություններում (պետությունների խմբում)» բառերով.
5-րդ ենթակետը «կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տիրապետման, օգտագործման և տնօրինման» բառերից առաջ լրացնել «Միության մաքսային սահմանով տեղափոխվող» բառերով.
4) 2-րդ հոդվածի առաջինից երրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Անդամ պետությունների մաքսային մարմինները, փոխգործակցելով անդամ պետությունների իրավապահ և լիազորված մարմինների հետ, սույն պայմանագրին և Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան միջոցներ են ձեռնարկում Միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման ժամանակ (այսուհետ՝ կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխում) հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը (լվացմանը) և ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու ուղղությամբ։
Անդամ պետությունների մաքսային մարմինները կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխման հսկողություն են իրականացնում՝ օգտագործելով ուղևորային մաքսային հայտարարագրում կամ ապրանքների մասին հայտարարագրում նշված տեղեկությունները՝ մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինները իրականացնում են այդ հսկողությունը։
Եթե կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխում իրականացնող անձը (այսուհետ՝ կանխիկ դրամական միջոցներ և (կամ) դրամական գործիքներ տեղափոխող անձ) ուղևորային մաքսային հայտարարագրում կամ ապրանքների մասին հայտարարագրում չի նշում տեղեկություններ, որոնք նշելը պարտադիր է մաքսային իրավահարաբերությունները կարգավորող՝ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին և ակտերին համապատասխան, անդամ պետությունների մաքսային մարմինները, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքին համապատասխան, մերժում են ուղևորային մաքսային հայտարարագրի կամ ապրանքների մասին հայտարարագրի գրանցումը։».
5) 4-րդ հոդվածի տասներորդ պարբերությունից «Մաքսային միության մաքսային սահմանով» բառերը հանել.
6) 5-րդ հոդվածում՝
առաջին պարբերությունում «Մաքսային միության հանձնաժողովի որոշմամբ հաստատված» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սահմանվող» բառերով.
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
ութերորդ պարբերությունում՝
«լիազորված» բառը հանել.
«ներկայացուցչի կողմից» բառերից հետո լրացնել «, որի լիազորությունները հաստատվել են այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի մաքսային մարմինը կասեցրել է կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների տեղափոխումը,».
«սեփականություն» բառից հետո լրացնել «(եկամուտ)» բառը.
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
իններորդ պարբերությունում՝
«սեփականություն» բառից հետո լրացնել «(եկամուտ)» բառը.
[փոփոխությունը վերաբերում է միայն ռուսերենին].
տասներորդ պարբերությունից «Մաքսային միության մաքսային սահմանով» բառերը հանել.
7) 6-րդ հոդվածի առաջին պարբերությունում «ուղևորային մաքսային հայտարարագրի՝ «Կանխիկ գումարների և (կամ) դրամական գործիքների հայտարարագիր» լրացուցիչ ձևում պարունակվող» բառերը փոխարինել «ուղևորային մաքսային հայտարարագրում նշված, մաքսային հայտարարագրման ենթակա կանխիկ դրամական միջոցներին և (կամ) դրամական գործիքներին վերաբերող» բառերով, «Մաքսային միության» բառերը փոխարինել «Միության» բառով.
8) 8-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 8
Սույն պայմանագրի մեկնաբանման և (կամ) կիրառման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:»։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է _____________ քաղաքում 201___ թվականի ________ «____»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերենով։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը՝ որպես սույն արձանագրության ավանդապահ, անդամ պետություններից յուրաքանչյուրին կուղարկի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |