ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
24 ապրիլի 2018 թվականի |
թիվ 83 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 147 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 200 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018 – 2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի ապրիլի 24-ի թիվ 83 որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարվող
1. II բաժնում՝
ա) «Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտ» ենթաբաժնում`
1-ին կետը հանել.
«Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում՝ 6 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտում՝ 5 ԳՀԱ» բառերով.
բ) «Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտ» ենթաբաժնում՝
6-րդ կետը հանել.
«Ընդամենը՝ Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 8 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Տեխնիկական կարգավորման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 7 ԳՀԱ» բառերով.
գ) «Վիճակագրության դեպարտամենտ» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ ենթաբաժիններ.
«Կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների անդամ (նախարար)՝
|
1. ԳՀԱ «Էլեկտրոնային ուղեկցող փաստաթղթերի ներդրումը և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում դրանց փոխադարձ ճանաչումը» |
2018 թվական |
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով յուրաքանչյուր անդամի (նախարարի) համար՝ 1 ԳՀԱ |
|
|
Էներգետիկայի դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական մարմինների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի սուբյեկտների փոխգործակցության մեխանիզմների և կառույցների մշակում՝ Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության և զարգացման ժամանակ, Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության ցուցիչների և Եվրասիական տնտեսական միության ընդհանուր էլեկտրաէներգետիկական շուկայի գործունեության մոնիթորիգի արդյունքների գնահատման մեթոդիկայի մշակում» |
2018-2019 թվականներ |
|
Ընդամենը` Էներգետիկայի դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «ԵԱՏՄ անդամ պետության օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ու Եվրասիական տնտեսական միության՝ հակամենաշնորհային օրենսդրության խախտման համար պատասխանատվության ենթարկելու ու դրանից ազատելու հարցերով վերլուծություն, միջազգային փորձի ուսումնասիրում» |
2018-2019 թվականներ |
|
Ընդամենը՝ Մրցակցային քաղաքականության և պետական գնումների ոլորտի քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ |
|
|
Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտ | |
|
1. ԳՀԱ «Ինստիտուցիոնալ առանձնահատկությունների վերլուծություն և Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության ինստիտուցիոնալ կառուցվածքի հիմքերի կատարելագործում՝ առանց արգելքների, բացառումների և սահմանափակումների» |
2018 թվական |
|
Ընդամենը՝ Ներքին շուկաների գործունեության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ»։ |
|
2. «Ընդամենը՝ վերսկսվող աշխատանքների մասով՝ 31 ԳՀԱ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ընդամենը՝ վերսկսվող աշխատանքներում՝ 33 ԳՀԱ»։
3. «ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 41 ԳՀԱ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 43 ԳՀԱ»:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|