ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
28 փետրվարի 2018 թվականի |
թիվ 38 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ
1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի վերաբերյալ» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրը։
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
« » ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 29-Ի ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծին (կցվում է) և այն ուղարկել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն իրականացնելու համար։
2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ մինչև 2018 թվականի Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնել Արձանագրության նախագծի ստորագրման համար սույն կարգադրության 1-ին կետում նշված ներպետական ընթացակարգերն իրականացնելու մասին:
3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից` |
Բելառուսի Հանրապետությունից` |
Ղազախստանի Հանրապետությունից` |
Ղրղզստանի Հանրապետությունից` |
Ռուսաստանի Դաշնությունից` |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ս. Մուկանբետով |
Ի. Շուվալով |
Նախագիծ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,
ղեկավարվելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 115-րդ հոդվածով,
համաձայնեցին հետևյալի մասին.
Հոդված 1
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) 74-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Անդամ պետություններն իրավունք ունեն իրենց օրենսդրության մեջ սահմանելու՝
լրացուցիչ արգելքներ, ինչպես նաև լրացուցիչ պահանջներ և սահմանափակումներ սույն պայմանագրի 75-րդ և 76-րդ հոդվածներով նախատեսված արգելքների նկատմամբ,
տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) գերիշխող դիրքը ճանաչելու այլ (լրացուցիչ) պայմաններ,
նախազգուշացումների ներկայացման հիմքերն ու կարգը՝ անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման հատկանիշների կանխարգելմանը և հայտնաբերմանն ուղղված լիազորություններ իրականացնելիս,
նախազգուշացումների կայացման հիմքերն ու կարգն այն գործողությունների կատարման (անգործության) անթույլատրելիության վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել անդամ պետության մրցակցային (հակամենաշնորհային) օրենսդրության խախտման։».
2) Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին արձանագրության մեջ (նշված պայմանագրի թիվ 19 հավելված)՝
4-րդ կետի առաջին պարբերությունն ուժը կորցրած ճանաչել.
10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«10. Հանձնաժողովն իրականացնում է՝
1) Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների առկայության վերաբերյալ դիմումի (նյութերի) ուսումնասիրություն, որը բացասաբար է ազդում կամ կարող է բացասաբար ազդել անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա (այսուհետ՝ դիմումի ուսումնասիրություն),
2) անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների վերաբերյալ քննության անցկացում (այսուհետ՝ քննության անցկացում),
3) անդամ պետությունների լիազոր մարմինների, անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների), անդամ պետությունների իշխանության մարմինների, ֆիզիկական անձանց դիմումների հիման վրա կամ սեփական նախաձեռնությամբ գործի հարուցում և ուսումնասիրություն Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների այնպիսի խախտման վերաբերյալ, որը բացասաբար է ազդում կամ կարող է բացասաբար ազդել անդրսահմանային շուկաներում մրցակցության վրա (այսուհետ՝ գործի ուսումնասիրում),
4) որոշման, նախազգուշացման կայացում այն գործողությունների կատարման անթույլատրելիության վերաբերյալ, որոնք կարող են հանգեցնել անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման (այսուհետ՝ նախազգուշացում), ինչպես նաև անդամ պետություւնների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) կողմից կատարման համար պարտադիր որոշումների ընդունում, այդ թվում՝
անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին՝ պայմանագրի XVIII բաժնով և սույն արձանագրությամբ նախատեսված դեպքերում,
մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը դադարեցնելուն, դրանց խախտման հետևանքները վերացնելուն, մրցակցություն ապահովելուն ուղղված գործողությունների կատարման մասին,
այն գործողությունների անթույլատրելիության մասին, որոնք կարող են խոչընդոտ լինել մրցակցություն առաջանալու համար և (կամ) կարող են հանգեցնել անդրսահմանային շուկայում մրցակցության սահմանափակման, վերացման և մրցակցության ընդհանուր կանոնների խախտման՝ պայմանագրի XVIII բաժնով և սույն արձանագրությամբ նախատեսված դեպքերում,
5) տնտեսավարող սուբյեկտներին (շուկայում գործող սուբյեկտներին), ինչպես նաև անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտ չհանդիսացող ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպություններին այն գործողությունները (անգործությունը) դադարեցնելու անհրաժեշտության մասին, որոնք պարունակում են մրցակցային ընդհանուր կանոնների խախտման հատկանիշներ, և (կամ) այդպիսի խախտման հատկանիշներ առաջանալուն նպաստող պատճառների և պայմանների վերացման մասին, և այդպիսի գործողությունների (անգործության) հետևանքների վերացմանն ուղղված միջոցների ձեռնարկման մասին նախազգուշացումների տրամադրում (այսուհետ՝ նախազգուշացում),
6) խորհրդակցությունների անցկացում (անհրաժեշտության դեպքում)՝ անդամ պետությունների լիազորված մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ և այլ անձանց ներգրավելու հնարավորությամբ,
7) տեղեկություններ տրամադրելու վերաբերյալ հարցում և տեղեկությունների ստացում անդամ պետությունների պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից, այդ թվում՝ գաղտնի տեղեկությունների, որոնք անհրաժեշտ են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները պահպանելու նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու համար,
8) յուրաքանչյուր տարի Միջպետական խորհրդի քննարկմանը տարեկան հաշվետվության ներկայացում՝ անդրսահմանային շուկաներում մրցակցային վիճակի և այն միջոցների վերաբերյալ, որոնք ձեռնարկվում են մրցակցության ընդհանուր կանոնների խախտումները կանխելու նպատակով, և հաստատված հաշվետվության տեղադրում Միության պաշտոնական համացանցային կայքէջում,
9) մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ ուսումնասիրված գործերով ընդունված որոշումների տեղադրում Միության պաշտոնական համացանցային կայքէջում,
10) այլ լիազորություններ, որոնք անհրաժեշտ են Պայմանագրի XVIII մասի և սույն արձանագրության դրույթների կատարման համար:».
11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Դիմումի ուսումնասիրության կարգը, քննության անցկացման կարգը, գործի ուսումնասիրության կարգը, ինչպես նաև նախազգուշացում կայացնելու կարգը հաստատվում են Հանձնաժողովի կողմից։ Մրցակցության վիճակի վերլուծության արդյունքները, որը գործի ուսումնասիրության նպատակով իրականացրել է Հանձնաժողովը, ներառվում են գործի ուսումնասիրության արդյունքներով Հանձնաժողովի կողմից ընդունվող որոշման մեջ՝ բացառությամբ գաղտնի տեղեկությունների:»,.
12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«12. Դիմումների ուսումնասիրության, քննության անցկացման, Պայմանագրի 76-րդ հոդվածով սահմանված մրցակցության ընդհանուր կանոնների խախտման վերաբերյալ նյութերի նախապատրաստման ապահովումը և նախազգուշացումների կայացումն իրականացնում է Հանձնաժողովի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը (այսուհետ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանում)։».
13-րդ հոդվածի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Դիմումն ուսումնասիրելիս, քննությունն անցկացնելիս, գործն ուսումնասիրելիս, նախազգուշացման կայացման վերաբերյալ հարցն ուսումնասիրելիս Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը պահանջում է անհրաժեշտ տեղեկություններ պետական իշխանության մարմիններից, տեղական ինքնակառավարման մարմիններից, դրանց գործառույթներն իրականացնող անդամ պետությունների այլ մարմիններից կամ կազմակերպություններից, իրավաբանական և ֆիզիկական անձանցից։».
լրացնել հետևյալ բովանդակությամբ 131-րդ -134-րդ կետեր.
131. Դիմումի ուսումնասիրության շրջանակներում, բացառությամբ սույն արձանագրության 132 կետում սահմանված դեպքերի, այն գործողությունների կանխման նպատակով, որոնք հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության անթույլատրելիությանը, սահմանափակմանը, վերացմանն անդրսահմանային շուկայում, Հանձնաժողովի Կոլեգիայի այն անդամը, որը պատասխանատու է մրցակցության և մենաշնորհային հարցերը կարգավորելու համար, նախազգուշացում է տրամադրում տնտեսավարող սուբյեկտին (շուկայում գործող սուբյեկտին), ինչպես նաև անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտ չհանդիսացող ֆիզիկական անձանց և ոչ առևտրային կազմակերպություններին։
Նախազգուշացման նախապատրաստման, տրամադրման, ուղարկման ընթացակարգը և դրա կատարման ժամկետի երկարաձգումը սահմանվում են դիմումների ուսումնասիրության կարգով։
132. Նախազգուշացումը չի տրամադրվում հետևյալ դեպքերից մեկում.
1) անդամ պետությունների տնտեսավարող սուբյեկտների (շուկայում գործող սուբյեկտների) միջև Պայմանագրի 76-րդ հոդվածով արգելված համաձայնագրերի հատկանիշների բացահայտում,
2) տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) գերիշխող դիրքի չարաշահման հատկանիշների բացահայտում՝ ապրանքի մենաշնորհային բարձր կամ մենաշնորհային ցածր գնի սահմանման, պահպանման մասով,
3) տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) գործողություններում (անգործության մեջ) մրցակցության ընդհանուր կանոնների խախտման հատկանիշների բացահայտում, որոնց վերաբերյալ նախորդող 24 ամիսների ընթացքում տրամադրվել է նախազգուշացում, կամ ընդունվել է որոշում՝ գործի ուսումնասիրության արդյունքներով։
133. Նախազգուշացումը ենթակա է պարտադիր ուսումնասիրության այն անձի կողմից, որին այն տրամադրվել է, և այն ժամկետում, որը նշված է նախազգուշացման մեջ։
Այն անձը, որին տրամադրվել է նախազգուշացումը, տեղեկացնում է Հանձնաժողովին նախազգուշացումը կատարելու մասին՝ այն կատարելու համար սահմանված ժամկետի ավարտի օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում (հաստատող նյութերը պետք է կցվեն ծանուցմանը):
Այն անձի հիմնավորված միջնորդությամբ, որին տրամադրվել է նախազգուշացումը, և բավական հիմքերի առկայության դեպքում, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ սահմանված ժամկետում նախազգուշացումը չի կարող կատարվել, նշված ժամկետը կարող է երկարաձգվել Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամի կողմից, որը պատասխանատու է մրցակցության և մենաշնորհային հարցերը կարգավորելու համար։
Նախազգուշացումը սահմանված ժամկետում կատարելու պայմանի դեպքում քննություն չի անցկացվում, և նախազգուշացումը կատարած անձը ենթակա չէ պատասխանատվության՝ մրցակցության ընդհանուր կանոնները խախտելու համար նրան տուգանք նշանակելու ձևով։
Նախազգուշացումը սահմանված ժամկետում չկատարելու դեպքում Հանձնաժողովը նշված ժամկետի ավարտի օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է որոշում՝ ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ։
134. Մրցակցության ընդհանուր կանոնների խախտումը կանխարգելելու նպատակով Հանձնաժողովի կոլեգիայի այն անդամը, որը պատասխանատու է մրցակցության և մենաշնորհային հարցերը կարգավորելու համար, կայացնում է նախազգուշացում տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) պաշտոնատար անձի, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ։
Տնտեսավարող սուբյեկտի (շուկայում գործող սուբյեկտի) պաշտոնատար անձի, ինչպես նաև ֆիզիկական անձանց նկատմամբ նախազգուշացում կայացնելու համար հիմք կարող է հանդիսանալ այդպիսի անձանց հրապարակային հայտարարությունը՝ անդրսահմանային շուկայում պլանավորվող վարքագծի վերաբերյալ, եթե այդպիսի վարքագիծը կարող է հանգեցնել մրցակցության ընդհանուր կանոնների խախտման, և ընդ որում, բացակայում են քննություն սկսելու համար որոշում կայացնելու հիմքերը։».
57-րդ կետի առաջին պարբերության «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների մասին Հանձնաժողովի կողմից դիմումներն ուսումնասիրելիս, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների մասին Հանձնաժողովի կողմից քննություն իրականացնելիս, անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների մասին Հանձնաժողովի կողմից գործերն ուսումնասիրելիս» բառերը փոխարինել «դիմումներն ուսումնասիրելիս, քննությունն իրականացնելիս, գործերն ուսումնասիրելիս» բառերով.
58-րդ կետի տասներորդ պարբերության «մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին», «մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների» բառերը հանել.
59-րդ կետի «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների» բառերը հանել.
61-րդ կետի առաջին պարբերության, 74-րդ և 78-րդ կետերի «մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների» համապատասխան հոլովներով բառերը և «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին» բառերը հանել։
Հոդված 2
Սույն արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարվելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից։
Կատարված է _____ քաղաքում 201_ թվականի _________ ___-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։
Սույն արձանագրության բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն արձանագրության ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետությանը կտրամադրի դրա հաստատված պատճենը։
|
Հայաստանի Հանրապետության կողմից՝ |
Բելառուսի Հանրապետության կողմից՝ |
Ղազախստանի Հանրապետության կողմից՝ |
Ղրղզստանի Հանրապետության կողմից՝ |
Ռուսաստանի Դաշնության կողմից՝ |
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|