ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
10 ապրիլի 2018 թվականի |
թիվ 67 |
քաղ. Մոսկվա |
ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐԻ ԳՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԵՐԿԱՐԱՁԳՈՒՄԸ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Բելառուսի Հանրապետության դիմումի առնչությամբ և «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի թիվ 19 հավելված) 82-րդ կետին համապատասխան`
1. Մինչև 2018 թվականի մայիսի 15-ը համաձայնեցնել Բելառուսի Հանրապետությունում սպիտակ շաքարի գնի պետական կարգավորման ժամկետի երկարաձգումը
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ |
Կ. Մինասյան |