ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՄԲՈՂՋԱԳԼՈՑՎԱԾ ԱՆԻՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 39
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.02.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

28 փետրվարի 2018 թվականի

թիվ 39

քաղ. Մոսկվա

 

ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՄԲՈՂՋԱԳԼՈՑՎԱԾ ԱՆԻՎՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԳՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պետական իշխանության մարմիններին, որոնց իրավասության մեջ է մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 28-ի թիվ 34 որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 170 որոշմամբ սահմանված՝ ուկրաինական ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող պողպատե ամբողջագլոցված անիվների նկատմամբ հակագնագցման միջոցի գործողության ժամանակահատվածում յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով Եվրասիական տնտեսական հանձնաժողով ուղարկել Եվրասիական տնտեսական միության համապատասխան անդամ պետությունում սպառվող պողպատե ամբողջագլոցված անիվների ապրանքային շուկայում գների դինամիկայի մասին տեղեկատվություն։

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտին` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից սույն կարգադրության 1-ին կետում նշված տեղեկատվությունն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային տեղեկացնել Եվրասիական տնտեսական միության համապատասխան ապրանքային շուկայում գների դինամիկայի մասին։

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան