ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 68
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
10.04.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

10 ապրիլի 2018 թվականի

թիվ 68

քաղ. Մոսկվա

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 10 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի

կոլեգիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝

Կ. Մինասյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«     »      -ի 20   թվականի

թիվ

քաղ.

«Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծի վերաբերյալ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի մասին» Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »      -ի 20   թվականի

թիվ

քաղ.

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետին և 12-րդ հոդվածի 2-րդ կետի 22-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհուրդ։

2. Հաստատել «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի մասին» կից ներկայացվող հիմնադրույթը։

 

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

 բարձրագույն խորհրդի

20      թվականի        ի

թիվ      որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհրդի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարների խորհուրդը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, Ղեկավարների խորհուրդ) ստեղծվում է որպես Միության օժանդակ մարմին՝ նպատակ ունենալով «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի իրագործման շրջանակներում զարգացնել հավատարմագրումը Միության տեխնիկական կանոնակարգման ոլորտում։

2. Ղեկավարների խորհուրդն իր գործունեության մեջ ղեկավարվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքի մաս կազմող այլ միջազգային պայմանագրերով և ակտերով, այդ թվում՝ սույն հիմնադրույթով։

 

II. Ղեկավարների խորհրդի հիմնական գործառույթները

 

3. Ղեկավարների խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) որոշումներ է ընդունում անդամ պետությունների հավատարմագրման մարմինների փոխադարձ համեմատական գնահատումներ կատարելու արդյունքների հիման վրա և ձեռնարկված շտկող գործողությունների արդյունավետության մասին.

բ) աջակցություն է իրականացնում անդամ պետությունների հավատարմագրման մարմինների կողմից հետևյալի մշակման և իրագործման հարցում՝

համաձայնեցված գործողություններ՝ ուղղված Միության շրջանակներում հավատարմագրումը զարգացնելու ուղղությունների կատարելագործմանը.

հավատարմագրման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ փոխգործակցելիս հավատարմագրման հարցերով համաձայնեցված դիրքորոշում.

գ) առաջարկություններ է պատրաստում հետևյալ հարցերի վերաբերյալ՝ Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման ոլորտում հավատարմագրման զարգացման ռազմավարության, ուղղությունների և հեռանկարների սահմանում.

հավատարմագրման ոլորտում անդամ պետությունների համաձայնեցված գործողությունների իրագործման արդյունավետ մեխանիզմների ձևավորում.

հավատարմագրման ոլորտում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործում և ներդաշնակեցում.

անդամ պետությունների հավատարմագրման մարմինների փոխադարձ համեմատական գնահատումներ կատարելու ընթացակարգերի կատարելագործում և դրանց գործնական իրագործում.

անդամ պետությունների հավատարմագրման մարմինների փոխգործակցության կատարելագործում.

անդամ պետությունների հավատարմագրման մարմինների տեղեկատվական փոխգործակցության ապահովում.

հավատարմագրման ոլորտում գործընթացների թվայնացման ապահովում. հավատարմագրման հարցերով տարածաշրջանային կազմակերպություն ստեղծելու նպատակահարմարություն.

դ) կատարում է միջազգային գործելակերպի վերլուծություն և ապահովում հավատարմագրման ոլորտում անդամ պետությունների փորձի փոխանակում.

ե) հավատարմագրման ոլորտում անդամ պետությունների համաձայնեցված գործողությունների իրագործման շրջանակներում իրականացնում է այլ գործառույթներ։

 

III. Ղեկավարների խորհրդի իրավունքները

 

4. Ղեկավարների խորհուրդն իրավունք ունի՝

ա) իրականացնել հավատարմագրման հարցերով առաջարկությունների նախապատրաստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից քննարկվելու համար.

բ) փոխգործակցել անդամ պետությունների հավատարմագրման հարցերով պետական մարմինների, այլ պետական կառույցների, գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, անդամ պետությունների գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների և անկախ փորձագետների հետ.

գ) Հանձնաժողով ներկայացնել գիտահետազոտական աշխատանքների թեմաներով առաջարկություններ՝ Հանձնաժողովի գիտահետազոտական աշխատանքների պլանում ներառելու համար.

դ) Հանձնաժողով ներկայացնել անդամ պետությունների հավատարմագրման մարմինների համաձայնեցված դիրքորոշումը։

 

IV. Ղեկավարների խորհրդի կազմը

 

5. Ղեկավարների խորհրդի կազմը ձևավորվում է անդամ պետությունների հավատարմագրման մարմինների ղեկավարներից։

Խորհրդակցական ձայնի իրավունքով Ղեկավարների խորհրդի կազմում ընդգրկվում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամը, որի լիազորությանն են վերապահվում տեխնիկական կանոնակարգման հարցերը։

Անդամ պետությունների հավատարմագրման մարմիններն իրենց ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների մասին ժամանակին տեղեկացնում են Ղեկավարների խորհրդին և Հանձնաժողովին։

6. Ղեկավարների խորհրդի նախագահը նախագահում է Ղեկավարների խորհրդի նիստերը և իրականացնում է Ղեկավարների խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարումը։

Ղեկավարների խորհրդի նախագահն ընտրվում է ուղիղ բաց քվեարկությամբ Ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Ղեկավարների խորհրդի անդամներից ռոտացիոն սկզբունքով 1 տարի ժամկետով։

7. Ղեկավարների խորհրդի նախագահը՝

ա) իրականացնում է Ղեկավարների խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարում.

բ) համաձայնեցնում և հաստատում է Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը, որոշում է դրա անցկացման օրը, ժամը և վայրը.

գ) վարում է Ղեկավարների խորհրդի նիստերը.

դ) ստորագրում է Ղեկավարների խորհրդի նիստերի արձանագրությունները.

ե) իրականացնում է Ղեկավարների խորհրդի գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ այլ գործողություններ:

8. Ղեկավարների խորհրդի նախագահի հրավերով, Ղեկավարների խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա Ղեկավարների խորհրդի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահվում Ղեկավարների խորհրդի նիստում քննարկվող հարցերը, պետական մարմինների, անդամ պետությունների այլ պետական կառույցների, գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, անդամ պետությունների գործարար համայնքների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների ներկայացուցիչները և անկախ փորձագետներ (այսուհետ՝ Ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներ)։

9. Ղեկավարների խորհրդի նախագահն անդամ պետության այն հավատարմագրման մարմնի պաշտոնատար անձանցից կամ աշխատակիցներից, որից ընտրվում է Ղեկավարների խորհրդի նախագահ, կամ Հանձնաժողովի այն աշխատակիցներից, որոնց իրավասությանն են վերապահվում գործունեության ուղղությունների վերաբերյալ հարցերը, նշանակում է Ղեկավարների խորհրդի պատասխանատու քարտուղար 1 տարի ժամկետով։

10. Ղեկավարների խորհրդի պատասխանատու քարտուղարը՝

ա) պատրաստում է Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը և այն ներկայացնում է Ղեկավարների խորհրդի նախագահի հաստատմանը.

բ) Ղեկավարների խորհրդի անդամներին և Ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղարկում է Ղեկավարների խորհրդի նիստի հաստատված օրակարգը և դրան կից նյութերը.

գ) Ղեկավարների խորհրդի անդամներին և Ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին տեղեկացնում է Ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման ամսաթվի, ժամի և վայրի մասին.

դ) վարում է Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրությունը և այն ներկայացնում Ղեկավարների խորհրդի նախագահի ստորագրմանը.

ե) Ղեկավարների խորհրդի անդամներին ուղարկում է Ղեկավարների խորհրդի նիստերի արձանագրությունների պատճենները.

զ) իրականացնում է Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրությամբ նախատեսված միջոցառումների իրագործման աշխատանքների կատարման նկատմամբ հսկողություն և Ղեկավարների խորհրդի նախագահին ու անդամներին տեղեկացնում է արդյունքների մասին։

 

V. Ղեկավարների խորհրդի աշխատակարգը

 

11. Ղեկավարների խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն ոչ պակաս, քան տարին 2 անգամ։

Ղեկավարների խորհրդի նիստերի անցկացման ժամանակացույցը հաստատվում է Ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ։

12. Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները Ղեկավարների խորհրդի անդամների կողմից ուղարկվում են Ղեկավարների խորհրդի պատասխանատու քարտուղարին։

13. Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգին կից նյութերը ներառում են`

ա) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր.

բ) քննարկման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (անհրաժեշտության դեպքում).

գ) արձանագրային որոշումների և գրությունների նախագծեր։

14. Ղեկավարների խորհրդի պատասխանատու քարտուղարը Ղեկավարների խորհրդի անդամներին և Ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղարկում է Ղեկավարների խորհրդի նիստի հաստատված օրակարգը և դրան կից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային տարբերակով, ոչ ուշ, քան Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից 20 օրացուցային օր առաջ, իսկ բացառիկ դեպքերում՝ Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ։

15. Ղեկավարների խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շինություններում։

Ղեկավարների խորհրդի նիստը Ղեկավարների խորհրդի նախագահի՝ անդամ պետությունների հավատարմագրման մարմինների առաջարկությունների հիման վրա ընդունվող որոշմամբ կարող է անցկացվել անդամ պետություններից յուրաքանչյուրում։ Այս դեպքում հյուրընկալող անդամ պետության հավատարմագրման մարմինն աջակցություն է տրամադրում Ղեկավարների խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման հարցում։

Ղեկավարների խորհրդի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով։

Ղեկավարների խորհրդի նիստը տեսաժողովի ռեժիմով անցկացնելու մասին որոշումն ընդունվում է Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից՝ Ղեկավարների խորհրդի անդամների հետ համաձայնեցնելով։

16. Ղեկավարների խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան ներկա են Ղեկավարների խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը։

Ղեկավարների խորհրդի անդամները Ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցում են անձամբ կամ իրենց լիազորված ներկայացուցիչների միջոցով։

Ղեկավարների խորհրդի նիստում Ղեկավարների խորհրդի անդամի լիազորված ներկայացուցչի մասնակցության դեպքում Ղեկավարների խորհրդի անդամն այդ մասին նախապես տեղեկացնում է Ղեկավարների խորհրդի նախագահին՝ Ղեկավարների խորհրդի նախագահի անունով պաշտոնական նամակ ուղարկելու միջոցով։

Ղեկավարների խորհրդի անդամի կամ նրա լիազորված ներկայացուցչի՝ Ղեկավարների խորհրդի նիստին ներկայանալու անհնարինության դեպքում Ղեկավարների խորհրդի անդամը նախապես Ղեկավարների խորհրդի նախագահին գրավոր ներկայացնում է քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքը։

17. Ղեկավարների խորհրդի անդամները Ղեկավարների խորհրդի նիստին քննարկման համար կարող են առաջարկել լրացուցիչ հարցեր, որոնք ներառված չեն Ղեկավարների խորհրդի նիստի հաստատված օրակարգում։

Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից՝ Ղեկավարների խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ։

Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցը քննարկումից կարող է հանվել Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից՝ Ղեկավարների խորհրդի անդամի առաջարկությամբ։

18. Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար հարցեր առաջարկած՝ Ղեկավարների խորհրդի անդամներն ապահովում են համապատասխան նյութերի և տեղեկությունների տրամադրումը Ղեկավարների խորհրդի պատասխանատու քարտուղարին։

Ղեկավարների խորհրդի նախագահն իրավունք ունի անդամ պետությունների հավատարմագրման մարմիններից և Ղեկավարների խորհրդի անդամներից սահմանված կարգով պահանջել Ղեկավարների խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ նյութեր և տեղեկություններ։

19. Ղեկավարների խորհրդի նիստում հարցերի քննարկման ժամանակ Ղեկավարների խորհրդի անդամներն ունեն հավասար իրավունքներ։

Ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում նշվում են Ղեկավարների խորհրդի անդամների դիրքորոշումները։

Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրվում է Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից, որպես կանոն, Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրը, իսկ բացառիկ դեպքերում՝ Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում։

Ղեկավարների խորհրդի պատասխանատու քարտուղարը Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրության պատճենն ուղարկում է Ղեկավարների խորհրդի բոլոր անդամներին ոչ ուշ, քան Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից դրա ստորագրման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում։

Ղեկավարների խորհրդի նախագահի որոշմամբ՝ Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրության պատճենը կամ դրա քաղվածքը կարող է ուղարկվել Ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին։

Ղեկավարների խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են Ղեկավարների խորհրդի պատասխանատու քարտուղարի մոտ, իսկ այդ արձանագրությունների պատճենները՝ Հանձնաժողովում։

20. Ղեկավարների խորհրդի գործունեությանն անդամ պետությունների հավատարմագրման մարմինների Ղեկավարների խորհրդի անդամների և լիազորված ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը հոգում են անդամ պետությունների հավատարմագրման մարմինները։

Ղեկավարների խորհրդի գործունեությանն անդամ պետությունների գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն։

Հանձնաժողովի կոլեգիայի անդամի, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների՝ Ղեկավարների խորհրդի գործունեությանը մասնակցելու հետ կապված ծախսերը հոգում է Հանձնաժողովը։

21. Ղեկավարների խորհրդի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից։

 

_______________

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան