ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ (ՏՆԿՄԱՆ) ՈՐԱԿՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 57
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.04.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

3 ապրիլի 2018 թվականի

թիվ 57

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ (ՏՆԿՄԱՆ) ՈՐԱԿՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կիրառվող՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի ցանքային (տնկման) որակները որոշելու միասնական մեթոդների ցանկի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը։

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«     »      ի 20   թվականի

թիվ

քաղ.

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԻՐԱՌՎՈՂ՝ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԲՈՒՅՍԵՐԻ ՍԵՐՄԵՐԻ ՑԱՆՔԱՅԻՆ (ՏՆԿՄԱՆ) ՈՐԱԿՆԵՐԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԻ ՑԱՆԿԻ ՄԱՍԻՆ

 

«Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին» 2017 թվականի նոյեմբերի 7-ի համաձայնագրի 5-րդ հոդվածի իրագործման նպատակներով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կիրառվող՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի ցանքային (տնկման) որակները որոշելու միասնական մեթոդների՝ կից ներկայացվող ցանկը։

2. Խնդրանքով դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն որոշմամբ հաստատված ցանկի արդիականացման անհրաժեշտության դեպքում ապահովել համապատասխան առաջարկները ներկայացնելը Եվրասիական տնտեսական հանձնաժողով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, բայց «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության մասին» 2017 թվականի նոյեմբերի 7-ի համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

20   թվականի      ի

թիվ        որոշմամբ

 

ՑԱՆԿ

 

Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական բույսերի սերմերի շրջանառության դեպքում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից կիրառվող՝ գյուղատնտեսական բույսերի սերմերի ցանքային (տնկման) որակները որոշելու միասնական մեթոդների

 

Գյուղատնտեսական բույսերի սերմերի ցանքային (տնկման) որակները որոշելու մեթոդի անվանումը

Միջպետական ստանդարտի նշագիրն ու անվանումը

Միջպետական ստանդարտի կառուցվածքային տարրը

1

2

3

1. Գյուղատնտեսական բույսերի սերմերի փորձանմուշներ վերցնելը՝ բացառությամբ բամբակենու սերմերի, շաքարի ճակնդեղի սերմերի

ԳՕՍՏ 12036-85

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ Ընդունման կանոնները և փորձանմուշներ վերցնելու մեթոդները»

1-ին բաժնի 1.1-ին, 1.3 - 1.7-րդ կետեր,

2-րդ բաժին

2. Բանջարեղենային, բոստանային մշակաբույսերի, կերային արմատապտուղների և կերային կաղամբի սերմերի փորձանմուշներ վերցնելը

ԳՕՍՏ 12036-85

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ Ընդունման կանոնները և փորձանմուշներ վերցնելու մեթոդները»

1-ին բաժնի 1.1-ին, 1.3 - 1.7-րդ կետեր, 2-րդ բաժին

 

ԳՕՍՏ 32592-2013

«Բանջարեղենային, բոստանային մշակաբույսերի, կերային արմատապտուղների և կերային կաղամբի սերմեր։ Սորտային և ցանքային որակները։ Ընդհանուր տեխնիկական պայմանները»

5-րդ բաժնի 5.1-ին կետ

3. Քիչ տարածված կերային մշակաբույսերի սերմերի փորձանմուշներ վերցնելը

ԳՕՍՏ 12036-85

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ Ընդունման կանոնները և փորձանմուշներ վերցնելու մեթոդները»

1-ին բաժնի 1.1-ին, 1.3 - 1.7-րդ կետեր, 2-րդ բաժին

 

ԳՕՍՏ 28636-90

«Քիչ տարածված կերային մշակաբույսերի սերմեր։ Սորտային և ցանքային որակները։ Տեխնիկական պայմանները»

3–րդ բաժնի 3.2-րդ կետի 3.2.1-րդ ենթակետ

4. Գյուղատնտեսական բույսերի սերմերի մաքրությունն ու թափոնի քանակը որոշելը՝ բացառությամբ բամբակենու սերմերի, շաքարի ճակնդեղի սերմերի, անապատային արոտավայրային բույսերի սերմերի

ԳՕՍՏ 12037-81

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ «Սերմերի մաքրությունը և թափոնի քանակը որոշելու մեթոդները»

 

5. Եթերայուղատու մշակաբույսերի սերմերի մաքրությունը և թափոնի քանակը որոշելը

ԳՕՍՏ 30025-93

«Եթերայուղատու մշակաբույսերի սերմեր։ Սերմերի մաքրությունը և թափոնի քանակը որոշելու մեթոդը»

 

6. Բանջարեղենային, բոստանային մշակաբույսերի, կերային արմատապտուղների և կերային կաղամբի սերմերի մաքրությունն ու թափոնի քանակը որոշելը

ԳՕՍՏ 12037-81

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ Սերմերի մաքրությունը և թափոնի քանակը որոշելու մեթոդները»

 
 

ԳՕՍՏ 32592-2013

«Բանջարեղենային, բոստանային մշակաբույսերի, կերային արմատապտուղների և կերային կաղամբի սերմեր։ Սորտային և ցանքային որակները։ Ընդհանուր տեխնիկական պայմանները»

5-րդ բաժնի 5.1-րդ կետ

7. Քիչ տարածված կերային մշակաբույսերի սերմերի մաքրությունը և թափոնի քանակը որոշելը

ԳՕՍՏ 12037-81

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ Սերմերի մաքրությունը և թափոնի քանակը որոշելու մեթոդները»

 
 

ԳՕՍՏ 28636-90

«Քիչ տարածված կերային մշակաբույսերի սերմեր։ Սորտային և ցանքային որակները։ Տեխնիկական պայմանները»

3–րդ բաժնի 3.2-րդ կետի 3.2.2-րդ ենթակետ

8. Գյուղատնտեսական բույսերի սերմերի խոնավությունը որոշելը՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի սերմերի, բամբակենու սերմերի

ԳՕՍՏ 12041-82

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ Խոնավությունը որոշելու մեթոդները»

 

9. Գյուղատնտեսական բույսերի սերմերի ծլունակությունը որոշելը՝ բացառությամբ շաքարի ճակնդեղի սերմերի, բամբակենու սերմերի

ԳՕՍՏ 12038-84

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ Ծլունակությունը որոշելու մեթոդները»

 

10. Եթերայուղատու մշակաբույսերի սերմերի ծլունակությունը որոշելը

ԳՕՍՏ 30556-98

«Եթերայուղատու մշակաբույսերի սերմեր։ Ծլունակությունը որոշելու մեթոդները»

 

11. Բանջարեղենային, բոստանային մշակաբույսերի, կերային արմատապտուղների և կերային կաղամբի սերմերի ծլունակությունը որոշելը

ԳՕՍՏ 12038-84

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ Ծլունակությունը որոշելու մեթոդները»

 
 

ԳՕՍՏ 32592-2013

«Բանջարեղենային, բոստանային մշակաբույսերի, կերային արմատապտուղների և կերային կաղամբի սերմեր։ Սորտային և ցանքային որակները։ Ընդհանուր տեխնիկական պայմանները»

5-րդ բաժնի 5.1-րդ կետ

12. Քիչ տարածված կերային մշակաբույսերի սերմերի ծլունակությունը որոշելը

ԳՕՍՏ 12038-84

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ Ծլունակությունը որոշելու մեթոդները»

 
 

ԳՕՍՏ 28636-90

«Քիչ տարածված կերային մշակաբույսերի սերմեր։ Սորտային և ցանքային որակները։ Տեխնիկական պայմանները»

3-րդ բաժնի 3.2-րդ կետի 3.2.3 - 3.2.5-րդ ենթակետեր

13. Գյուղատնտեսական բույսերի սերմերի կենսունակությունը որոշելը

ԳՕՍՏ 12039-82

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ Կենսունակությունը որոշելու մեթոդները»

 

14. Գյուղատնտեսական բույսերի 1000 սերմերի զանգվածը որոշելը՝ բացառությամբ բամբակենու սերմերի, շաքարի ճակնդեղի սերմերի

ԳՕՍՏ 12042-80

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ 1000 սերմերի զանգվածը որոշելու մեթոդները»

 

15. Գյուղատնտեսական բույսերի (ցորենի, գարու, վարսակի, աշորայի, եգիպտացորենի, ոլոռի, վիկի, ոսպի, լուպինի, առվույտի, որոմի, սիզախոտի, ճակնդեղի, արևածաղկի և կաղամբազգիների որոշ տեսակների) սերմերի իսկությունը որոշելը

ԳՕՍՏ 12043-88

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ Իսկությունը որոշելու մեթոդները»

 

16. Գյուղատնտեսական բույսերի սերմերի՝ հիվանդություններով վարակվածությունը որոշելը

ԳՕՍՏ 12044-93

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ Հիվանդություններով վարակվածությունը որոշելու մեթոդները»

 

17. Եթերայուղատու մշակաբույսերի սերմերի՝ հիվանդություններով վարակվածությունը որոշելը

ԳՕՍՏ 30360-96

«Եթերայուղատու մշակաբույսերի սերմեր։ Հիվանդություններով վարակվածությունը որոշելու մեթոդները»

 

18. Շաքարի ճակնդեղի սերմերի փորձանմուշներ վերցնելը

ԳՕՍՏ 22617.0-77

«Շաքարի ճակնդեղի սերմեր։ Ընդունման կանոնները և փորձանմուշներ վերցնելու մեթոդները»

 
 

ԳՕՍՏ 32066-2013

«Շաքարի ճակնդեղի սերմեր։ Ցանքային որակները։ Ընդհանուր տեխնիկական պայմանները»

5-րդ բաժին

19. Շաքարի ճակնդեղի սերմերի մաքրությունը և թափոնի քանակը որոշելը

ԳՕՍՏ 22617.1-77

«Շաքարի ճակնդեղի սերմեր։ Սերմերի մաքրությունը, թափոնի քանակը, ըստ չափերի միատարրությունը, միասերմ լինելը որոշելու մեթոդները»

1-ին բաժին

20. Շաքարի ճակնդեղի տեսակավորված սերմերի՝ ըստ չափերի միատարրությունը որոշելը

ԳՕՍՏ 22617.1-77

«Շաքարի ճակնդեղի սերմեր։ Սերմերի մաքրությունը, թափոնի քանակը, ըստ չափերի միատարրությունը, միասերմ լինելը որոշելու մեթոդները»

2-րդ բաժին

21. Շաքարի ճակնդեղի սերմերի միասերմ լինելը որոշելը

ԳՕՍՏ 22617.1-77

«Շաքարի ճակնդեղի սերմեր։ Սերմերի մաքրությունը, թափոնի քանակը, ըստ չափերի միատարրությունը, միասերմ լինելը որոշելու մեթոդները»

3-րդ բաժին

22. Շաքարի ճակնդեղի սերմերի խոնավությունը որոշելը

ԳՕՍՏ 22617.3-77

«Շաքարի ճակնդեղի սերմեր։ Խոնավությունը որոշելու մեթոդը»

 

23. Շաքարի ճակնդեղի սերմերի ծլունակությունը, միածլությունը և լավորակությունը որոշելը

ԳՕՍՏ 22617.2-94

«Շաքարի ճակնդեղի սերմեր։ Ծլունակությունը, միածլությունը և լավորակությունը որոշելու մեթոդները»

 

24. Շաքարի ճակնդեղի 1000 սերմերի զանգվածը և սերմերի մեկ ցանքային միավորի զանգվածը որոշելը

ԳՕՍՏ 22617.4-91

«Ճակնդեղի սերմեր։ 1000 սերմերի զանգվածը և մեկ ցանքային միավորի զանգվածը որոշելու մեթոդները»

 

25. Շաքարի ճակնդեղի սերմերի աճի ուժը որոշելը

ԳՕՍՏ 30168-95

«Շաքարի ճակնդեղի սերմեր։ Աճի ուժը որոշելու մեթոդը»

 

26. Գյուղատնտեսական բույսերի սերմերի՝ վնասատուներով բնակեցվածությունը որոշելը՝ բացառությամբ բամբակենու, դեղաբույսերի և եթերայուղատու մշակաբույսերի սերմերի

ԳՕՍՏ 12045-97

«Գյուղատնտեսական մշակաբույսերի սերմեր։ Վնասատուներով բնակեցվածությունը որոշելու մեթոդները»

 

27. Եթերայուղատու մշակաբույսերի սերմերի՝ վնասատուներով բնակեցվածությունը որոշելը

ԳՕՍՏ 30361-96

«Եթերայուղատու մշակաբույսերի սերմեր։ Վնասատուներով բնակեցվածությունը որոշելու մեթոդները»

 

28. Սերմացու հում բամբակի սերմերի և բամբակենու սերմերի փորձանմուշներ վերցնելը

ԳՕՍՏ 21820.0-76

«Սերմացու հում բամբակ և բամբակենու սերմեր։ Փորձանմուշներ վերցնելու մեթոդները»

 

29. Բամբակենու սերմերի խոնավությունը որոշելը

ԳՕՍՏ 21820.2-76

«Բամբակենու սերմեր։ Խոնավությունը որոշելու մեթոդները»

 

30. Բամբակենու թաղանթապատ սերմերում թափված ախտահանող խառնուրդի առկայությունը որոշելը

ԳՕՍՏ 21820.4-76

«Բամբակենու սերմեր։ Թափված ախտահանող խառնուրդի առկայությունը, ըստ չափերի միատարրությունը, ամբարային վնասատուներով վարակվածությունը որոշելու մեթոդները»

1-ին բաժին

31. Բամբակենու սերմերի՝ ըստ չափերի միատարրությունը որոշելը

ԳՕՍՏ 21820.4-76

«Բամբակենու սերմեր։ Թափված ախտահանող խառնուրդի առկայությունը, ըստ չափերի միատարրությունը, ամբարային վնասատուներով վարակվածությունը որոշելու մեթոդները»

2-րդ բաժին

32. Բամբակենու սերմերի՝ ամբարային վնասատուներով վարակվածությունը որոշելը

ԳՕՍՏ 21820.4-76

«Բամբակենու սերմեր։ Թափված ախտահանող խառնուրդի առկայությունը, ըստ չափերի միատարրությունը, ամբարային վնասատուներով վարակվածությունը որոշելու մեթոդները»

3-րդ բաժին

33. Բամբակենու սերմերի ծլունակությունը որոշելը

ԳՕՍՏ 21820.1-76

«Բամբակենու սերմեր։ Ծլունակությունը որոշելու մեթոդները»

 

34. Բամբակենու սերմերի աղբոտվածությունը որոշելը

ԳՕՍՏ 21820.3-76

«Բամբակենու սերմեր։ Աղբոտվածությունը, մեխանիկական վնասվածությունը, մնացորդային թելավորությունը, մնացորդային խավոտությունը և այրվածությունը որոշելու մեթոդները»

1-ին բաժին

35. Բամբակենու սերմերի մեխանիկական վնասվածությունը որոշելը

ԳՕՍՏ 21820.3-76

«Բամբակենու սերմեր։ Աղբոտվածությունը, մեխանիկական վնասվածությունը, մնացորդային թելավորությունը, մնացորդային խավոտությունը և այրվածությունը որոշելու մեթոդները»

2-րդ բաժին

36. Բամբակենու սերմերի մնացորդային թելավորությունը որոշելը

ԳՕՍՏ 21820.3-76

«Բամբակենու սերմեր։ Աղբոտվածությունը, մեխանիկական վնասվածությունը, մնացորդային թելավորությունը, մնացորդային խավոտությունը և այրվածությունը որոշելու մեթոդները»

3-րդ բաժին

37. Բամբակենու մերկ սերմերի մնացորդային խավոտությունը որոշելը

ԳՕՍՏ 21820.3-76

«Բամբակենու սերմեր։ Աղբոտվածությունը, մեխանիկական վնասվածությունը, մնացորդային թելավորությունը, մնացորդային խավոտությունը և այրվածությունը որոշելու մեթոդները»

4-րդ բաժին

38. Բամբակենու սերմերի այրվածությունը որոշելը

ԳՕՍՏ 21820.3-76

«Բամբակենու սերմեր։ Աղբոտվածությունը, մեխանիկական վնասվածությունը, մնացորդային թելավորությունը, մնացորդային խավոտությունը և այրվածությունը որոշելու մեթոդները»

5-րդ բաժին

39. Սերմացու կարտոֆիլի փորձանմուշներ վերցնելը

ԳՕՍՏ 33996-2016

«Կարտոֆիլ սերմացու։ Տեխնիկական պայմանները և որակի որոշման մեթոդները»

6-րդ բաժին

40. Սերմացու կարտոֆիլի պալարային անալիզ

ԳՕՍՏ 33996-2016

«Կարտոֆիլ սերմացու։ Տեխնիկական պայմանները և որակի որոշման մեթոդները»

7-րդ բաժին

41. Սերմացու կարտոֆիլի ՊՇՌ անալիզ (ֆիտոպաթոգենների ախտորոշումը)

ԳՕՍՏ 33996-2016

«Կարտոֆիլ սերմացու։ Տեխնիկական պայմանները և որակի որոշման մեթոդները»

7-րդ բաժին

42. Սերմացու կարտոֆիլի բույսերի ու պալարների՝ վիրուսներով (ԿXՎ (կարտոֆիլի X-վիրուս), ԿSՎ (կարտոֆիլի S-վիրուս), ԿMՎ (կարտոֆիլի M-վիրուս), ԿYՎ (կարտոֆիլի Y-վիրուս), ԿՏՈՎ (կարտոֆիլի տերևների ոլորման վիրուս)) և բակտերիաներով (կարտոֆիլի սև ոտիկի հարուցիչներով) վարակվածությունը որոշելու իմունաֆերմենտային անալիզ (ԻՖԱ)

ԳՕՍՏ 33996-2016

«Կարտոֆիլ սերմացու։ Տեխնիկական պայմանները և որակի որոշման մեթոդները»

7-րդ բաժին

43. Սերմացու կարտոֆիլի բույսերի՝ վիրուսային պաթոգեններով (ԿXՎ (կարտոֆիլի X-վիրուս), ԿSՎ (կարտոֆիլի S-վիրուս), ԿMՎ (կարտոֆիլի M-վիրուս), ԿYՎ (կարտոֆիլի Y-վիրուս), ԿՏՈՎ (կարտոֆիլի տերևների ոլորման վիրուս)) վարակվածությունը որոշելու իմունաքրոմատոգրաֆիկ անալիզ (ԻՔԱ)

ԳՕՍՏ 33996-2016

«Կարտոֆիլ սերմացու։ Տեխնիկական պայմանները և որակի որոշման մեթոդները»

7-րդ բաժին

44. Պատվաստված և սեփական արմատներով [չպատվաստված] միամյա և երկամյա խաղողի տնկիների փորձանմուշներ վերցնելը

ԳՕՍՏ 31783-2012

«Խաղողի տնկանյութ (տնկիներ)։ Տեխնիկական պայմանները»

9-րդ և 10-րդ բաժիններ

45. Պատվաստված և սեփական արմատներով [չպատվաստված] միամյա և երկամյա խաղողի տնկիների որակը որոշելը

ԳՕՍՏ 31783-2012

«Խաղողի տնկանյութ (տնկիներ)։ Տեխնիկական պայմանները»

10-րդ բաժին

46. Սերմնաբույս գլուխ սոխի և սելեկցիոն գլուխ սոխի փորձանմուշներ վերցնելը

ԳՕՍՏ 30088-93

«Սերմնաբույս գլուխ սոխ և սելեկցիոն գլուխ սոխ։ Ցանքային որակները։ Ընդհանուր տեխնիկական պայմանները»

4-րդ և 5-րդ բաժիններ

47. Սերմնաբույս գլուխ սոխի և սելեկցիոն գլուխ սոխի ցանքային որակները որոշելը

ԳՕՍՏ 30088-93

«Սերմնաբույս գլուխ սոխ և սելեկցիոն գլուխ սոխ։ Ցանքային որակները։ Ընդհանուր տեխնիկական պայմանները»

5-րդ բաժին

48. Սերմացու սխտորի փորձանմուշներ վերցնելը

ԳՕՍՏ 30106-94

«Սխտոր սերմացու։ Սորտային և ցանքային որակները։ Ընդհանուր տեխնիկական պայմանները»

4-րդ և 5-րդ բաժիններ

49. Սերմացու սխտորի ցանքային որակները որոշելը

ԳՕՍՏ 30106-94

«Սխտոր սերմացու։ Սորտային և ցանքային որակները։ Ընդհանուր տեխնիկական պայմանները»

5-րդ բաժին

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան