ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ՆՇՎԱԾ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 36
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.02.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

28 փետրվարի 2018 թվականի

թիվ 36

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ««ՆՇՎԱԾ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի ««Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» համաձայնագրի նախագծի վերաբերյալ» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում դրա ընդունման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԽՈՐՀՈՒՐԴ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

« »  ի 20  թվականի

թիվ

քաղ.

 

«ՆՇՎԱԾ ՈԼՈՐՏՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿԵՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ (ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ) ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԻ ՈՒ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ «Նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին» համաձայնագրի նախագծին (կցվում է) և ուղարկել այն Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններ՝ ներպետական ընթացակարգեր իրականացնելու համար:

2. Դիմել Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 180 օրացուցային օրվա ընթացքում սույն կարգադրության 1-ին կետում նշված Համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովին տեղեկացնելու խնդրանքով:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

 

Նախագիծ

 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

 

նշված ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելու սկզբունքների ու մոտեցումների մասին

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունները, այսուհետ՝ անդամ պետություններ,

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 53-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝

ընդունելով Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ Միություն) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողության (վերահսկողության) ոլորտում անդամ պետությունների օրենսդրության մոտարկման անհրաժեշտությունը,

առանձնակի կարևորելով անդամ պետությունների տարածքներում անվտանգ արտադրանքի արտադրությունն ու շրջանառությունը,

համաձայնեցին հետևյալի մասին.

 

Հոդված 1

 

Սույն համաձայնագրով սահմանվում են նշված ոլորտում անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նպատակով անդամ պետություններում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական հսկողություն (վերահսկողություն) (այսուհետ՝ պետական հսկողություն (վերահսկողություն)) իրականացնելու սկզբունքներն ու մոտեցումները:

 

Հոդված 2

 

Միության տեխնիկական կանոնակարգերով արտադրանքի և (կամ) արտադրանքին ներկայացվող պահանջների հետ կապված նախագծման (ներառյալ հետազննությունը), արտադրման, կառուցման, մոնտաժման, կարգաբերման, շահագործման, պահպանման, փոխադրման, իրացման և ուտիլիզացման գործընթացների (այսուհետ՝ արտադրանքի կենսական ցիկլի փուլեր) վերաբերյալ սահմանված պարտադիր պահանջների պահպանումն իրավաբանական անձանց և որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց կողմից (այսուհետ՝ անհատ ձեռնարկատերեր) ենթակա է պետական հսկողության (վերահսկողության):

Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների չպահպանման համար պատասխանատվությունն արտադրանքի կենսական ցիկլի փուլից կախված կրում են իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը, այդ թվում՝ արտադրողները, արտադրողի կողմից լիազորված անձինք, ներմուծողները և վաճառողները, որոնք իրականացնում են արտադրանքի արտադրություն և՛ (կամ) համապատասխանության գնահատում, և՛ (կամ) շրջանառության մեջ դնել, և՛ (կամ) իրացում, ինչպես նաև համապատասխանության գնահատման մարմինները (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինները, փորձարկման լաբորատորիաները (կենտրոնները)), որոնք իրականացնում են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության ստուգում՝ անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 3

 

Պետական հսկողությունը (վերահսկողությունը) անցկացվում է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան լիազորված՝ անդամ պետությունների պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից (այսուհետ՝ պետական հսկողության (վերահսկողության) մարմիններ) հետևյալ սկզբունքների հիման վրա՝

իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի բարեխղճության կանխավարկած.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների գործունեության հրապարակայնություն.

սպառողների իրավունքների պաշտպանության ապահովում.

պետական հսկողության (վերահսկողության) անցկացման համակարգվածություն.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների պաշտոնատար անձանց պրոֆեսիոնալիզմ և կոմպետենտություն.

ստուգման ենթակա իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի իրավունքների ու օրինական շահերի պահպանում.

օրինականության պահպանում՝ պետական հսկողությանը (վերահսկողությանը) ուղղված միջոցառումներ նշանակելիս և անցկացնելիս, դրանց արդյունքների հիման վրա որոշումներ կայացնելիս.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների անկախություն՝ արտադրողներից, վաճառողներից, կատարողներից ու ձեռք բերողներից (այդ թվում՝ սպառողներից).

անդամ պետության միևնույն մարմնի կողմից պետական հսկողության (վերահսկողության) լիազորությունները հավատարմագրման լիազորությունների հետ համատեղելու անթույլատրելիություն՝ բացառությամբ անդամ պետության հավատարմագրման մարմնի կողմից անդամ պետությունների համապատասխանության գնահատման հավատարմագրված մարմինների (այդ թվում՝ սերտիֆիկացման մարմինների, փորձարկման լաբորատորիաների (կենտրոնների)) գործունեության նկատմամբ հսկողության իրականացման.

պետական հսկողության (վերահսկողության) լիազորությունները համապատասխանության գնահատման գործունեություն իրականացնելու հետ համատեղելու անթույլատրելիություն (բացառությամբ գրանցման (պետական գրանցման)).

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների պաշտոնատար անձանց օբյեկտիվություն և անկողմնակալություն.

պետական հսկողության (վերահսկողության) մարմինների գործունեության պետական ֆինանսավորում.

պատժից առաջ իրավախախտման կանխարգելման առաջնահերթություն (բացառությամբ այն դեպքերի, երբ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերման ու տարածման կանխմանն ուղղված միջոցներ չձեռնարկելը կարող է հանգեցնել մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելուն).

Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների խախտման ռիսկի գնահատում.

միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված միևնույն պարտադիր պահանջների կատարման մասով անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մի քանի մարմինների կողմից ստուգումների անցկացման անթույլատրելիություն:

 

Հոդված 4

 

1. Պետական հսկողության (վերահսկողության) իրականացումն օպտիմալացնելու և դրա արդյունավետությունը բարձրացնելու նպատակով անդամ պետություններում կիրառվում է ռիսկի վրա հիմնված մոտեցում, որով նախատեսվում է պետական հսկողության (վերահսկողության) իրականացում՝ Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջները խախտելու ռիսկի գնահատման հիման վրա, որի արդյունքներով իրականացվում է պետական հսկողությանը (վերահսկողությանը) ուղղված միջոցառումների անցկացման ձևի, տևողության, պարբերականության ընտրությունը:

2. Պետական հսկողությանը (վերահսկողությանը) ուղղված միջոցառումների անցկացման ձևը, տևողությունը, պարբերականությունն ընտրելու նպատակով ռիսկի գնահատման կանոնները սահմանվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

 

Հոդված 5

 

1. Պետական հսկողությունը (վերահսկողությունը) իրականացվում է՝ հաշվի առնելով սույն համաձայնագրի դրույթները՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման վերլուծության ու կանխատեսման և անդամ պետությունների տարածքներում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառության կանխարգելման, հայտնաբերման, կանխման և (կամ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտման բացասական հետևանքների վերացման առնչությամբ միջոցների ձեռնարկման հիման վրա՝ անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված պետական հսկողությանը (վերահսկողությանը) ուղղված միջոցառումներ անցկացնելու միջոցով:

2. Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման վերլուծությունն ու կանխատեսումը ներառում են հետևյալի ուսումնասիրում և ամփոփում՝

1) տեղեկություններ այն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ, որոնք Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման ժամանակ հանդես են գալիս որպես հայտատու, այդ թվում՝ հետազոտություններ (փորձարկումների) և չափումներ.

2) տեղեկատվություն, որն ստացվել է պետական հսկողությանը (վերահսկողությանը) ուղղված միջոցառումների անցկացման արդյունքների հիման վրա.

3) տեղեկատվություն՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտների, ինչպես նաև անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հայտնաբերված, այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցներից ստացվող՝ մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելու դեպքերի վերաբերյալ:

 

Հոդված 6

 

1. Պետական հսկողությանը (վերահսկողությանը) ուղղված միջոցառումներ անցկացնելիս պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրավունք չունեն պահանջելու իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից ներկայացնել այնպիսի տեղեկատվություն, որը նախկինում ներկայացվել է անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան կամ որը պետական հսկողության (վերահսկողության) մարմինները, անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան, կարող են ստանալ Միության իրավունքի մաս կազմող միջազգային պայմանագրերին ու ակտերին և անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան ձևավորված ու գործող պետական տեղեկատվական համակարգերից, ռեեստրներից ու ռեգիստրներից:

2. Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում կիրառվում են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ, որոնք պարունակվում են այն ստանդարտներում կամ այլ փաստաթղթերում, որոնք ներառված են հետազոտությունների (փորձարկումների) և չափումների կանոններ ու մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջազգային և տարածաշրջանային (միջպետական) ստանդարտների, իսկ դրանց բացակայության դեպքում՝ ազգային (պետական) ստանդարտների ցանկերում, որոնք անհրաժեշտ են Միության համապատասխան տեխնիկական կանոնակարգերի կիրառման ու կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության ստուգում իրականացնելու համար, և որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում տեխնիկական կարգավորման մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 9 հավելված) 4-րդ կետի հինգերորդ պարբերությանը համապատասխան (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր):

Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում հետազոտությունները (փորձարկումները) և չափումներն անցկացվում են անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան հավատարմագրված փորձարկման լաբորատորիաներում (կենտրոններում):

Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում չի թույլատրվում անցկացնել արտադրանքի նմուշների հետազոտություններ (փորձարկումներ) և չափումներ այն փորձարկման լաբորատորիայում (կենտրոնում), որում տվյալ արտադրանքը գնահատվել (հաստատվել) է Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության մասով՝ բացառությամբ այն դեպքերի, երբ անդամ պետության տարածքում որպես իրավաբանական անձ գրանցված է պետական հսկողության (վերահսկողության) համար անհրաժեշտ փորձարկումներ անցկացնող միայն մեկ փորձարկման լաբորատորիա (կենտրոն):

Պետական հսկողության (վերահսկողության) շրջանակներում անցկացված հետազոտությունների (փորձարկումների) և չափումների արդյունքների մասով տարաձայնությունների կարգավորման համար կիրառվում են չափումների ռեֆերենտային մեթոդիկաներ (մեթոդներ), որոնք որոշվում են որպես չափումների ռեֆերենտային մեթոդիկա (մեթոդ) ընդունվող՝ չափումների մեթոդիկայի (մեթոդի) հավատարմագրման՝ Հանձնաժողովի կողմից հաստատվող կարգին համապատասխան՝ ստանդարտների ցանկերում ներառվածների թվից:

3. Պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն իրավունք ունեն պետական հսկողությանը (վերահսկողությանը) ուղղված միջոցառումների անցկացմանը ներգրավելու փորձագետներ և (կամ) փորձագիտական կազմակերպություններ՝ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով: Նշված միջոցառումներն իրականացվում են՝ հաշվի առնելով արտադրողներից, վաճառողներից, կատարողներից և ձեռք բերողներից (այդ թվում՝ սպառողներից) նշված փորձագետների և փորձագիտական կազմակերպությունների անկախության սկզբունքը:

4. Արտապլանային ստուգումները կարող են անցկացվել պետական հսկողության (վերահսկողության) մարմինների կողմից հետևյալ դեպքերում՝

1) պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից, անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով, պետական մարմիններից Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումների վերաբերյալ տեղեկատվություն ստանալը.

2) մարդու կյանքին և (կամ) առողջությանը, կենդանիների ու բույսերի կյանքին և (կամ) առողջությանը, շրջակա միջավայրին վնաս հասցնելու վտանգի առաջացումը և (կամ) վնաս հասցնելը.

3) անդամ պետությունների օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերում:

 

Հոդված 7

 

1. Պետական հսկողության (վերահսկողության) անցկացումը կազմակերպելու և Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքն անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դնելը և դրա շրջանառությունը կանխելու նպատակով՝ անդամ պետություններն ապահովում են պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցությունը, ինչպես նաև պետական հսկողության (վերահսկողության) մարմինների փոխգործակցությունն այն մարմինների կամ իրավաբանական անձանց հետ, որոնք, անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, լիազորված են հավատարմագրում անցկացնելու, այդ թվում՝ կանոնավոր տեղեկատվություն փոխանակելու, պետական հսկողություն (վերահսկողություն) անցկացնելու փորձի փոխանակում կազմակերպելու և համատեղ ստուգումներ անցկացնելու միջոցով:

Նշված փոխգործակցության կարգը սահմանվում է Հանձնաժողովի խորհրդի կողմից:

2. Պետական հսկողության (վերահսկողության) անցկացման ժամանակ տեղեկատվության փոխանակում և փոխգործակցություն ապահովելու նպատակով պետական հսկողության (վերահսկողության) մարմիններն օգտագործում են Միության ինտեգրված տեղեկատվական համակարգը:

 

Հոդված 8

 

1. Միության շրջանակներում Միության ինտեգրված տեղեկատվական համակարգի օգտագործմամբ ընդհանուր գործընթացների իրագործման ժամանակ պետական հսկողության (վերահսկողության) մարմինների և անդամ պետությունների այլ լիազորված մարմինների օպերատիվ փոխգործակցության նպատակով ապահովվում է վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի գործունեությունը:

2. Վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի գործունեության շրջանակներում իրականացվում են ընդհանուր տեղեկատվական ռեսուրսների ձևավորում, վարում և օգտագործում, ինչպես նաև տեղեկությունների փոխանակում, այդ թվում՝

1) հայտնաբերված՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի վերաբերյալ, ինչպես նաև անդամ պետությունների տարածքներում այդպիսի արտադրանքի շրջանառության կանխարգելմանը, հայտնաբերմանն ու կանխմանը և (կամ) հայտնաբերված խախտումների բացասական հետևանքների վերացմանն ուղղված՝ ձեռնարկված միջոցների վերաբերյալ.

2) անդամ պետության տարածքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանության պարտադիր գնահատման ենթակա արտադրանքի՝ առանց համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի կամ այն անցկացնելու վերաբերյալ տեղեկությունների իրացման հայտնաբերված դեպքերի վերաբերյալ.

3) Միության տեխնիկական կանոնակարգերի՝ արտադրանքի համապատասխանության գնահատմանն առնչվող պահանջների խախտման հայտնաբերված փաստերի վերաբերյալ` ներառյալ սերտիֆիկացման աշխատանքների կատարման կանոնները խախտելու փաստերը և հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների ոչ հավաստի արդյունքները ներկայացնելու փաստերը:

3. Տեղեկություններ ներկայացնելու, հավաքելու և ամփոփելու կարգը, դրանց կազմը, սույն հոդվածի 2-րդ կետում նշված ընդհանուր տեղեկատվական ռեսուրսներում դրանք տեղադրելու կարգը, ինչպես նաև վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգի գործունեության կանոնները սահմանվում են Հանձնաժողովի կողմից:

4. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինները և անդամ պետության լիազորված այլ մարմինները ձեռնարկում են Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքն անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դնելը և դրա շրջանառությունը կանխարգելելուն և կանխելուն ուղղված՝ անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված բոլոր միջոցներն այն դեպքում, երբ այդպիսի արտադրանքի մասին տեղեկատվություն է պարունակվում վտանգավոր արտադրանքի վերաբերյալ տեղեկացման համակարգում:

 

Հոդված 9

 

1. Պետական հսկողության (վերահսկողության) մարմինները փոխգործակցում են հետևյալ նպատակներով՝

անդամ պետությունների տարածքներում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքի հայտնաբերում, այդ թվում՝ համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու (փաստաթուղթն անվավեր ճանաչելու) անհրաժեշտության վերաբերյալ այդ փաստաթուղթը տրամադրած մարմնին կամ այդ փաստաթուղթն ընդունած իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը կարգադրագիր տալու մասին որոշում կայացնելու նպատակներով.

Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին չհամապատասխանող արտադրանքն անդամ պետությունների տարածքներում շրջանառության մեջ դնելու կամ դրա շրջանառության կանխում:

2. Համապատասխանության գնահատման վերաբերյալ, այդ թվում՝ այլ անդամ պետություններում տրված փաստաթղթերի գործողության կասեցումը կամ դադարեցումը (դրանց անվավեր ճանաչումը) իրականացվում է այն անդամ պետության օրենսդրությանը համապատասխան, որի պետական հսկողության (վերահսկողության) մարմինները կայացնում են համապատասխան որոշումը:

3. Այն անդամ պետությունը, որը համաձայն չէ մյուս անդամ պետության պետական հսկողության (վերահսկողության) մարմնի կողմից անցկացված միջոցառումների արդյունքների (այդ թվում՝ համապատասխանության գնահատման փաստաթղթերի գործողության կասեցման կամ դադարեցման (դրանց անվավեր ճանաչման) մասին ընդունված որոշումների) հետ, իրավունք ունի դիմելու Հանձնաժողով, որն այդպիսի դիմումի քննարկման արդյունքներով, անհրաժեշտության դեպքում, կայացնում է համապատասխան որոշում: Նշված դիմումների քննարկման կարգը սահմանվում է Հանձնաժողովի կողմից:

 

Հոդված 10

 

1. Անդամ պետություններն ապահովում են, որ Հանձնաժողով ներկայացվի պետական հսկողության (վերահսկողության) մարմինների վերաբերյալ տեղեկատվություն այն նորմատիվ իրավական ակտերի նշմամբ, որոնց համաձայն այդ մարմիններին տրվում են համապատասխան լիազորություններ, ինչպես նաև այն նորմատիվ իրավական ակտերի վերաբերյալ տեղեկատվության նշմամբ, որոնցով սահմանվում է անդամ պետություններում պետական հսկողություն (վերահսկողություն) անցկացնելու կարգը:

2. Հանձնաժողովն ապահովում է սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկատվության տեղադրումը Միության պաշտոնական կայքում:

 

Հոդված 11

 

Սույն համաձայնագրի կիրառման և (կամ) մեկնաբանման հետ կապված վեճերը կարգավորվում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով սահմանված կարգով:

 

Հոդված 12

 

1. Սույն համաձայնագիրը Միության շրջանակներում կնքված միջազգային պայմանագիր է և Միության իրավունքի մաս է կազմում։

2. Սույն համաձայնագիրն ուժի մեջ է մտնում սույն համաձայնագիրն ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անդամ պետությունների կողմից կատարված լինելու մասին վերջին գրավոր ծանուցումն ավանդապահի կողմից դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

3. Անդամ պետությունների փոխադարձ համաձայնությամբ սույն համաձայնագրում կարող են կատարվել փոփոխություններ, որոնք ձևակերպվում են առանձին արձանագրություններով և կազմում սույն համաձայնագրի անբաժանելի մասը։

Կատարված է ___________ քաղաքում 2018 թվականի ___________ «_____»-ին, մեկ բնօրինակից՝ ռուսերեն։

Սույն համաձայնագրի բնօրինակը պահվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում, որը, որպես սույն համաձայնագրի ավանդապահ, յուրաքանչյուր անդամ պետությանը կուղարկի դրա հաստատված պատճենը։

 

Հայաստանի Հանրապետության կողմից՝

Բելառուսի Հանրապետության կողմից՝

Ղազախստանի Հանրապետության կողմից՝

Ղրղզստանի Հանրապետության կողմից՝

Ռուսաստանի Դաշնության կողմից՝

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան