ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԱԶԳԱՅԻՆ) ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 51
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.05.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.03.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.05.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

27 մարտի 2018 թվականի

թիվ 51

քաղ. Մոսկվա

 

«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ (ԱԶԳԱՅԻՆ) ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի մասին» որոշման նախագծի վերաբերյալ» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »      ի 20   թվականի

թիվ

քաղ. 

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի մասին» որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի քննարկմանը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

         

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     »      ի 20   թվականի

թիվ

քաղ.  

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի մասին

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 5-րդ հոդվածի 3-րդ կետին և 12-րդ հոդվածի 2-րդ կետի 22-րդ ենթակետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը որոշեց.

1. Ստեղծել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհուրդ։

2. Հաստատել կից ներկայացվող՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի մասին» հիմնադրույթը։

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամներ՝

 

Հայաստանի
Հանրապետությունից՝

Բելառուսի
Հանրապետությունից
՝

Ղազախստանի
Հանրապետությունից
՝

Ղրղզստանի
Հանրապետությունից
՝

Ռուսաստանի
Դաշնությունից
՝

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

բարձրագույն խորհրդի

20       թվականի             ի

թիվ      որոշմամբ

 

ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ

 

Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհրդի մասին

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ստանդարտացման պետական (ազգային) մարմինների ղեկավարների խորհուրդը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, պետական (ազգային) մարմիններ, Ղեկավարների խորհուրդ) ստեղծվում է որպես Միության օժանդակ մարմին՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի իրագործման շրջանակներում Միության տեխնիկական կանոնակարգման բնագավառում ստանդարտացումը զարգացնելու նպատակով։

2. Ղեկավարների խորհուրդն իր գործունեության մեջ առաջնորդվում է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով, Միության իրավունքի մասը կազմող այլ միջազգային պայմանագրերով և ակտերով, այդ թվում՝ սույն հիմնադրույթով։

3. Ղեկավարների խորհուրդը մարմին է, որը նպաստում է Միության ներքին շուկայում սահմանափակումների վերացմանը և աջակցություն է ցուցաբերում պետական (ազգային) մարմիններին՝ Միության շրջանակներում ստանդարտացման բնագավառում Միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) համաձայնեցված գործողությունների մշակման հարցում, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգման ոլորտում՝ Միության իրավունքով կարգավորվող հարցերի շուրջ պետական (ազգային) մարմինների համաձայնեցված դիրքորոշումների հիման վրա ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցության հարցում։

 

II. Ղեկավարների խորհրդի հիմնական գործառույթները

 

4. Ղեկավարների խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

ա) աջակցություն է ցուցաբերում պետական (ազգային) մարմինների կողմից հետևյալի մշակման և իրագործման հարցում՝

համաձայնեցված գործողություններ՝ ուղղված Միության շրջանակներում ստանդարտացումը զարգացնելու ուղղությունների կատարելագործմանը.

տեխնիկական կանոնակարգման ոլորտում Միության իրավունքով կարգավորվող հարցերի շուրջ համաձայնեցված դիրքորոշում՝ ստանդարտացման միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի հետ փոխգործակցության ժամանակ.

համաձայնեցված դիրքորոշում՝ կամավոր հիմունքներով կիրառման արդյունքում Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումն ապահովող ստանդարտների և (կամ) Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կանոնակարգման օբյեկտների համապատասխանության գնահատման համար անհրաժեշտ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող ստանդարտների ցանկերի (այսուհետ՝ ստանդարտների ցանկեր) նախագծերը մշակելիս.

համաձայնեցված գործողություններ՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման համար անհրաժեշտ միջպետական ստանդարտների մշակման մասով ազգային ստանդարտացման ծրագրերի (պլանների) և միջպետական ստանդարտացման ծրագրերի նախագծերը մշակելիս.

համաձայնեցված գործողություններ՝ ուղղված անդամ պետությունների ազգային (պետական) ստանդարտների ու միջպետական ստանդարտների, այդ թվում՝ Միության տեխնիկական կանոնակարգերի իրագործումն ապահովող՝ անդամ պետությունների ստանդարտացման փաստաթղթերի տրամադրման ստանդարտների կիրառման մոտեցումները սահմանելուն և իրագործելուն.

համաձայնեցված որոշումներ՝ Միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների կիրառման ու կատարման նպատակով մշակված միջպետական ստանդարտների նախագծերի նախապատրաստման վերաբերյալ.

բ) ապահովում է՝

առաջնահերթության կարգով միջպետական ստանդարտների, այդ թվում՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հիման վրա մշակվող միջպետական ստանդարտների մշակումը (վերանայումը) և ստանդարտների ցանկերում դրանց ներառումը.

ստանդարտների ցանկերում սահմանված կարգով փոփոխություններ կատարելու (դրանք արդիականացնելու, վերանայելու) վերաբերյալ համաձայնեցված որոշումների նախապատրաստումը.

միջազգային և տարածաշրջանային առաջատար ստանդարտների հիման վրա՝ ստանդարտների ցանկերում ներառված միջպետական ստանդարտների շարունակական թարմացման մեխանիզմի մշակումը.

գ) նախապատրաստում է հետևյալ հարցերի առնչությամբ առաջարկություններ՝

Միության շրջանակներում տեխնիկական կանոնակարգման բնագավառում ստանդարտացման զարգացման ռազմավարության, ուղղությունների և հեռանկարների սահմանում.

ստանդարտացման, այդ թվում՝ առաջանցիկ ստանդարտացման բնագավառում անդամ պետությունների համաձայնեցված գործողությունների իրականացման արդյունավետ մեխանիզմների ձևավորում՝ անդամ պետություններում նորարարական և բարձր տեխնոլոգիական արտադրանքի բացթողումն ապահովելու համար.

ստանդարտացման բնագավառում անդամ պետությունների օրենսդրության կատարելագործում և ներդաշնակեցում.

պետական (ազգային) մարմինների փոխգործակցության, այդ թվում՝ ստանդարտացման միջպետական տեխնիկական կոմիտեների հետ փոխգործակցության կատարելագործում.

պետական (ազգային) մարմինների տեղեկատվական փոխգործակցության ապահովում.

դ) նախաձեռնում է պետական (ազգային) մարմինների աշխատակիցների կողմից ստանդարտացման բնագավառում անդամ պետությունների փորձի և միջազգային փորձի ուսումնասիրությունը։

 

III. Ղեկավարների խորհրդի իրավունքները

 

5. Ղեկավարների խորհուրդն իրավունք ունի՝

ա) իրականացնելու ստանդարտացման հարցերով առաջարկությունների նախապատրաստում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից քննարկելու համար.

բ) փոխգործակցելու պետական (ազգային) մարմինների, անդամ պետությունների այլ պետական կառույցների, գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, անդամ պետությունների գործարար համայնքների, ստանդարտացման հարցերով միջազգային կազմակերպությունների և անկախ փորձագետների հետ.

գ) Հանձնաժողով ներկայացնելու գիտահետազոտական աշխատանքների թեմաներով առաջարկություններ՝ Հանձնաժողովի գիտահետազոտական աշխատանքների պլանում ներառելու համար.

դ) Հանձնաժողով ներկայացնելու պետական (ազգային) մարմինների համաձայնեցված դիրքորոշումը։

 

IV. Ղեկավարների խորհրդի կազմը

 

6. Ղեկավարների խորհրդի կազմը ձևավորվում է պետական (ազգային) մարմինների ղեկավարներից։

Ղեկավարների խորհրդի կազմում ընդգրկվում է Հանձնաժողովի կոլեգիայի անդամը, որի իրավասությանն են վերապահված տեխնիկական կանոնակարգման հարցերը։

Պետական (ազգային) մարմիններն իրենց ղեկավարների կազմում կատարված փոփոխությունների մասին ժամանակին տեղեկացնում են Ղեկավարների խորհրդին և Հանձնաժողովին։

7. Ղեկավարների խորհրդի նիստերը նախագահում և Ղեկավարների խորհրդի աշխատանքի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Ղեկավարների խորհրդի նիստի ժամանակ Ղեկավարների խորհրդի անդամների կազմից նշանակվող Ղեկավարների խորհրդի նախագահը։

Ղեկավարների խորհրդի նիստերի նախագահությունն անդամ պետության կողմից իրականացվում է ռոտացիոն սկզբունքով՝ ռուսերեն այբբենական կարգով 1 օրացուցային տարվա ընթացքում՝ առանց երկարաձգման իրավունքի։

8. Ղեկավարների խորհրդի նախագահը՝

ա) ղեկավարում է Ղեկավարների խորհրդի գործունեությունը.

բ) համաձայնեցնում և հաստատում է Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգը, որոշում է դրա անցկացման օրը, ժամը և վայրը.

գ) վարում է Ղեկավարների խորհրդի նիստերը.

դ) ստորագրում է Ղեկավարների խորհրդի նիստերի արձանագրությունները:

9. Ղեկավարների խորհրդի նախագահի կամ անդամների հրավերով Ղեկավարների խորհրդի նիստին կարող են մասնակցել Հանձնաժողովի այն պաշտոնատար անձինք և աշխատակիցները, որոնց իրավասությանն են վերապահված Ղեկավարների խորհրդի նիստում քննարկվող հարցերը, ինչպես նաև պետական (ազգային) մարմինների, անդամ պետությունների այլ պետական կառույցների, գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, անդամ պետությունների գործարար համայնքների, միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների (այդ թվում՝ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման միջպետական խորհրդի) ներկայացուցիչները և անկախ փորձագետները (այսուհետ՝ Ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներ)։

10. Ղեկավարների խորհրդի պատասխանատու քարտուղարը նշանակվում է Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից 1 տարի ժամկետով՝ պետական (ազգային) մարմինների պաշտոնատար անձանց կամ աշխատակիցների կազմից կամ Հանձնաժողովի այն պաշտոնատար անձանց կամ աշխատակիցների կազմից, որոնց իրավասությանն են վերապահված Ղեկավարների խորհրդի գործունեության ուղղություններին առնչվող հարցերը։

11. Ղեկավարների խորհրդի պատասխանատու քարտուղարը՝

ա) պատրաստում է Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի նախագիծը և այն ներկայացնում Խորհրդի նախագահի հաստատմանը.

բ) Ղեկավարների խորհրդի անդամներին և Ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղարկում է Ղեկավարների խորհրդի նիստի հաստատված օրակարգը և դրան կից նյութերը.

գ) Ղեկավարների խորհրդի անդամներին և Ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին տեղեկացնում է Ղեկավարների խորհրդի հերթական նիստի անցկացման օրվա, ժամի և վայրի մասին.

դ) վարում է Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրությունը, համաձայնեցնում է արձանագրության նախագիծը Ղեկավարների խորհրդի անդամների հետ և այն ներկայացնում Ղեկավարների խորհրդի նախագահի ստորագրմանը.

ե) Ղեկավարների խորհրդի անդամներին ուղարկում է Ղեկավարների խորհրդի նիստերի արձանագրությունների պատճենները.

զ) իրականացնում է Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրությամբ նախատեսված միջոցառումների իրագործման աշխատանքների կատարման նկատմամբ հսկողություն և Ղեկավարների խորհրդի նախագահին ու անդամներին տեղեկացնում է արդյունքների մասին։

 

V. Ղեկավարների խորհրդի աշխատակարգը

 

12. Ղեկավարների խորհրդի նիստերն անցկացվում են ըստ անհրաժեշտության, սակայն առնվազն տարին 2 անգամ, ընդ որում՝ Ղեկավարների խորհրդի առնվազն 1 նիստն անցկացվում է առերես ռեժիմով։

13. Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման վերաբերյալ որոշումն ընդունվում է Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից։

14. Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի նախագծի ձևավորման վերաբերյալ առաջարկությունները Ղեկավարների խորհրդի անդամների կողմից ուղարկվում են Ղեկավարների խորհրդի նախագահին։

15. Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգին կից նյութերը ներառում են`

ա) քննարկվող հարցերին առնչվող տեղեկանքներ.

բ) քննարկման համար առաջարկվող փաստաթղթերի նախագծեր (առկայության դեպքում).

գ) արձանագրային որոշումների նախագծեր.

դ) անհրաժեշտ տեղեկատվական և վերլուծական նյութեր։

16. Ղեկավարների խորհրդի պատասխանատու քարտուղարը Ղեկավարների խորհրդի անդամներին և Ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին ուղարկում է Ղեկավարների խորհրդի նիստի հաստատված օրակարգը և դրան կից նյութերը, այդ թվում՝ էլեկտրոնային տեսքով, ոչ ուշ, քան Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից 20 օրացուցային օր առաջ, իսկ Ղեկավարների խորհրդի նիստի հաստատված օրակարգում չընդգրկված լրացուցիչ հարցերը Ղեկավարների խորհրդի նիստում քննարկելու վերաբերյալ Ղեկավարների խորհրդի անդամներից առաջարկություններ ստանալու դեպքում՝ ոչ ուշ, քան նիստի անցկացման օրվանից 3 աշխատանքային օր առաջ։

17. Ղեկավարների խորհրդի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Հանձնաժողովի շինություններում։

Ղեկավարների խորհրդի նիստը կարող է անցկացվել անդամ պետություններից յուրաքանչյուրում՝ պետական (ազգային) մարմինների առաջարկությունների հիման վրա ընդունվող Ղեկավարների խորհրդի նախագահի որոշմամբ։ Այս դեպքում ընդունող անդամ պետությունն աջակցություն է ցուցաբերում Ղեկավարների խորհրդի նիստի կազմակերպման և անցկացման հարցում։

Ղեկավարների խորհրդի նախագահի և Ղեկավարների խորհրդի անդամների որոշմամբ Ղեկավարների խորհրդի նիստը կարող է անցկացվել տեսաժողովի ռեժիմով։

18. Ղեկավարների խորհրդի նիստը համարվում է իրավազոր, եթե դրան ներկա են Ղեկավարների խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը։

Ղեկավարների խորհրդի անդամները Ղեկավարների խորհրդի նիստերին մասնակցում են անձամբ՝ առանց փոխարինման իրավունքի։

Ղեկավարների խորհրդի նիստին մասնակցելու անհնարինության դեպքում Ղեկավարների խորհրդի անդամն իրավունք ունի քննարկվող հարցերի վերաբերյալ իր կարծիքը նախօրոք, գրավոր ներկայացնելու Ղեկավարների խորհրդի նախագահին։

19. Ղեկավարների խորհրդի անդամները կարող են Ղեկավարների խորհրդի նիստին քննարկման համար առաջարկել Ղեկավարների խորհրդի նիստի հաստատված օրակարգում չընդգրկված լրացուցիչ հարցեր՝ ոչ ուշ, քան Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից 10 օրացուցային օր առաջ։

Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում լրացուցիչ հարցեր ընդգրկելու վերաբերյալ որոշումն ընդունվում է Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից՝ Ղեկավարների խորհրդի անդամների հետ համաձայնեցմամբ։

20. Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցը քննարկումից կարող է հանվել Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից՝ Ղեկավարների խորհրդի անդամի առաջարկությամբ։

21. Ղեկավարների խորհրդի նիստի օրակարգում ընդգրկելու համար հարցեր առաջարկած՝ Ղեկավարների խորհրդի անդամներն ապահովում են համապատասխան նյութերի և տեղեկատվության տրամադրումը Ղեկավարների խորհրդի պատասխանատու քարտուղարին։

Ղեկավարների խորհրդի նախագահն իրավունք ունի պետական (ազգային) մարմիններից և Ղեկավարների խորհրդի անդամներից սահմանված կարգով պահանջելու Ղեկավարների խորհրդի իրավասությանը վերապահված հարցերին առնչվող նյութեր և տեղեկատվություն։

22. Ղեկավարների խորհրդի նիստում հարցերի քննարկման ժամանակ Ղեկավարների խորհրդի անդամներն ունեն հավասար իրավունքներ։

Ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները ձևակերպվում են արձանագրությամբ, որում նշվում են Ղեկավարների խորհրդի անդամների դիրքորոշումները։ Ղեկավարների խորհրդի նիստերում Ղեկավարների խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկությունները չեն կարող դիտարկվել որպես անդամ պետությունների վերջնական դիրքորոշում:

Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրությունը ստորագրվում է Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից, որպես կանոն, Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրը, իսկ Ղեկավարների խորհրդի նիստը տեսաժողովի ռեժիմով անցկացնելու դեպքում՝ Ղեկավարների խորհրդի նիստի անցկացման օրվանից հետո 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ։

Ղեկավարների խորհրդի պատասխանատու քարտուղարը Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրության պատճենն ուղարկում է Ղեկավարների խորհրդի բոլոր անդամներին՝ Ղեկավարների խորհրդի նախագահի կողմից այն ստորագրվելու օրվանից հետո 3 աշխատանքային օրվանից ոչ ուշ։

Ղեկավարների խորհրդի նախագահի որոշմամբ Ղեկավարների խորհրդի նիստի արձանագրության պատճենը կամ դրա քաղվածքը կարող է ուղարկվել Ղեկավարների խորհրդի նիստի մասնակիցներին։

Ղեկավարների խորհրդի նիստերի արձանագրությունները պահվում են Ղեկավարների խորհրդի պատասխանատու քարտուղարի մոտ, իսկ այդ արձանագրությունների պատճենները՝ Հանձնաժողովում։

23. Ղեկավարների խորհրդի գործունեությանը Ղեկավարների խորհրդի անդամների և պետական (ազգային) մարմինների, անդամ պետությունների այլ պետական կառույցների ներկայացուցիչների մասնակցության հետ կապված ծախսերը հոգում են նրանց ուղարկող անդամ պետությունները։

Ղեկավարների խորհրդի գործունեությանն անդամ պետությունների գիտական և կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, գործարար համայնքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների և անկախ փորձագետների մասնակցության հետ կապված ծախսերը նշված անձինք հոգում են ինքնուրույն։

Ղեկավարների խորհրդի գործունեությանը Հանձնաժողովի կոլեգիայի անդամի, Հանձնաժողովի պաշտոնատար անձանց և աշխատակիցների մասնակցության հետ կապված ծախսերը հոգում է Հանձնաժողովը։

24. Ղեկավարների խորհրդի գործունեության կազմակերպատեխնիկական ապահովումն իրականացվում է Հանձնաժողովի կողմից։

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան