ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
24 ապրիլի 2018 թվականի |
թիվ 78 |
քաղ. Մոսկվա |
«ԱՆԴՐՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇՈՒԿԱՆԵՐՈՒՄ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1. Հավանություն տալ «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրություն անցկացնելու կարգում փոփոխություններ կատարելու մասին» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
« » -ի 20 թվականի |
թիվ |
քաղ. |
Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրություն անցկացնելու կարգում փոփոխություններ կատարելու մասին
«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 19 հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 69-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրություն անցկացնելու կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝
|
Հայաստանի Հանրապետությունից՝ |
Բելառուսի Հանրապետությունից՝ |
Ղազախստանի Հանրապետությունից՝ |
Ղրղզստանի Հանրապետությունից՝ |
Ռուսաստանի Դաշնությունից՝ |
|
Վ. Գաբրիելյան |
Վ. Մատյուշևսկի |
Ա. Մամին |
Ս. Մուկանբետով |
Ի. Շուվալով |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի թիվ որոշման |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ,
որոնք կատարվում են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների ուսումնասիրություն անցկացնելու կարգում
1. 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«5. Ուսումնասիրությունն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 97 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին դիմումները (նյութերը) քննության առնելու կարգին համապատասխան ընդունված՝ ուսումնասիրություն անցկացնելու մասին որոշման մեջ նշված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները պահպանելու նկատմամբ հսկողության ոլորտում Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման (այսուհետ՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանում) պաշտոնատար անձանց և (կամ) աշխատակիցների կողմից։
Հանձնաժողովի՝ ուսումնասիրության անցկացման մասին որոշման մեջ նշված, ինչպես նաև անդամ պետությունների պետական իշխանության մարմինների աշխատակիցների՝ իր կողմից ուսումնասիրության անցկացման ժամանակ Հանձնաժողովի հետ փոխգործակցության համար պատասխանատու լիազորված կառուցվածքային ստորաբաժանման այն պաշտոնատար անձանց և (կամ) աշխատակիցների փոփոխության դեպքում, որոնց իրավասությունների մեջ են մտնում մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրագործումը և (կամ) անցկացումը (այսուհետ՝ լիազորված մարմիններ), կայացվում է կազմի փոփոխության մասին համապատասխան որոշում, որը ստորագրվում է Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերի համար պատասխանատու անդամի կողմից։
Ուսումնասիրությունն անցկացվում է ուսումնասիրության անցկացման մասին որոշումն ստորագրելու օրվանից 90 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում։»։
2. 6-րդ կետում՝
ա) առաջին նախադասությունը լրացնել «, ինչի մասին ընդունվում է համապատասխան որոշում, որի պատճենն ուղարկվում է հայտատուին, ինչպես նաև լիազորված մարմիններին՝ դրա ստորագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում ցանկացած այն հասանելի եղանակով, որը հնարավորություն է տալիս սահմանել այդպիսի որոշման պատճենն իրենց կողմից ստանալու փաստը» բառերով,
բ) երկրորդ նախադասությունը հանել,
գ) լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերություններով՝
«Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք և (կամ) աշխատակիցները, որոնք անցկացնում են ուսումնասիրությունը, նախքան ուսումնասիրության անցկացման ավարտը ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում են ուսումնասիրություն անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին միջնորդություն, որը պարունակում է այդ երկարաձգման անհրաժեշտության հիմնավորումը, և ուսումնասիրության անցկացման ժամկետը երկարաձգելու մասին որոշման նախագծի հետ միասին այն ներկայացնում են Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը համակարգող անդամին։
Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը համակարգող անդամը միջնորդությունը և ուսումնասիրություն անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին որոշման նախագիծն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝
ուսումնասիրություն անցկացնելու ժամկետը երկարաձգելու մասին, ինչի վերաբերյալ ընդունվում է համապատասխան որոշում,
ուսումնասիրություն անցկացնելու ժամկետը երկարաձգելու վերաբերյալ միջնորդության բավարարումը մերժելու մասին որոշում՝ Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձանց և (կամ) աշխատակիցների կողմից սույն կարգի 11-րդ կետում նշված որոշումներից մեկը նախապատրաստելու վերաբերյալ նշված միջնորդությունը սահմանված կարգով և 3 աշխատանքային օրը չգերազանցող ժամկետում մակագրելու միջոցով։»։
3. 9-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ պարբերությամբ՝
«Գաղտնի տեղեկատվություն պարունակող փաստաթղթերը, արձանագրության 80-րդ կետով նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում միջազգային պայմանագրին համապատասխան, կնքված ծրարով (փաթեթով, ծանրոցածրարով), որի վրա կատարված է դրանում պարունակվող փաստաթղթերը սահմանափակ տարածման փաստաթղթերին դասելու մասին վկայող նշում (դրոշմակնիք) («Գաղտնի», «Առևտրային գաղտնիք», «Ծառայողական օգտագործման համար») ուղարկվում են Հանձնաժողով:»:
4. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 101 կետով՝
«101. Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ուսումնասիրությունն անցկացնող պաշտոնատար անձինք և (կամ) աշխատակիցներն ուսումնասիրության անցկացման արդյունքների հիման վրա՝ նախքան ուսումնասիրության անցկացման ժամկետի ավարտը՝ ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում են եզրակացություն և այն սույն կարգի 11-րդ կետում նշված որոշումներից մեկի նախագծի հետ միասին ներկայացնում են Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը համակարգող անդամին՝ ուսումնասիրելու և ստորագրելու նպատակով։
Սույն կարգի 11-րդ կետում նշված որոշումներից մեկը նախապատրաստելիս Հանձնաժողովի լիազորված կառուցվածքային ստորաբաժանումը նախապատրաստում է եզրակացության գաղտնի և ոչ գաղտնի տարբերակները, որոնք պետք է պարունակեն ուսումնասիրության անցկացման արդյունքների վերաբերյալ տեղեկատվություն, ինչպես նաև ստորագրման համար առաջարկվող որոշման հիմնավորումը:»:
5. 11-րդ կետի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«11. Հանձնաժողովի կոլեգիայի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերը համակարգող անդամը սույն կարգի 101-րդ կետում նշված եզրակացությունը և որոշման նախագիծն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում կայացնում է հետևյալ որոշումներից մեկը՝»։
6. 12-րդ կետի 3-րդ ենթակետում «ամսաթիվը» բառից հետո լրացնել «և վայրը» բառերով։
7. 16-րդ կետում «սույն կարգի 11-րդ կետում նշված» բառերը փոխարինել «սույն կարգին համապատասխան» բառերով։
8. 17-րդ կետի առաջին պարբերության մեջ՝
ա) «սույն կարգի 11-րդ կետում նշված» բառերը փոխարինել «սույն կարգին համապատասխան ընդունված» բառերով,
բ) «անկախ ուսումնասիրության անցկացման հիմնավորումից» բառերը հանել։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|