ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 53
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
27.03.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

27 մարտի 2018 թվականի

թիվ 53

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ԱՊՐԱՆՔ ՀԱՄԱՐՎՈՂ ՍՊԻՏԱԿ ՇԱՔԱՐՆ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ ԵՆԹԱԿԱ ՉԵՆ «ԱԶԱՏ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՏԻ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՇԱՐՔԻՆ ԴԱՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՉԻ ԿԻՐԱՌՎՈՒՄ «ԱԶԱՏ ՊԱՀԵՍՏ» ՄԱՔՍԱՅԻՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Հավանություն տալ «Օտարերկրյա ապրանք համարվող սպիտակ շաքարն այն ապրանքների շարքին դասելու մասին, որոնք ենթակա չեն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման, ինչպես նաև այն ապրանքների շարքին դասելու մասին, որոնց նկատմամբ չի կիրառվում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը» Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշման նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

Օտարերկրյա ապրանք համարվող սպիտակ շաքարն այն ապրանքների շարքին դասելու մասին, որոնք ենթակա չեն «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման, ինչպես նաև այն ապրանքների շարքին դասելու մասին, որոնց նկատմամբ չի կիրառվում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 201-րդ հոդվածի 13-րդ կետին և 211-րդ հոդվածի 12-ին կետին ու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 118-րդ և 124-րդ կետերին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Սահմանել, որ սպիտակ շաքարը (Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության միասնական ապրանքային անվանացանկի 1701 99 ծածկագիր), որն օտարերկրյա ապրանք է, ենթակա չէ «ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպման և դրա նկատմամբ չի կիրառվում «ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով