ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈԼԵԳԻԱՅԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՈՒՄ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԿԱՐԳՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 56
Տիպ
Կարգադրություն
Ակտի տիպ
Հիմնական ակտ (06.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
03.04.2018
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.04.2018

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ


ԿՈԼԵԳԻԱ

 

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

3 ապրիլի 2018 թվականի

թիվ 56

քաղ. Մոսկվա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՀԱՍՏԱՏՎԱԾ «ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՎԱՔՈՒՄ» ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՄԲ ՍԱՀՄԱՆՎՈՂ ԿԱՐԳՈՎ ՇԱՐԺԻՉԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1. Հավանություն տալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի «Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման համապատասխան հաստատված «շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքում» հասկացությամբ սահմանվող կարգով շարժիչային տրանսպորտային միջոցներ արտադրող իրավաբանական անձանց ռեեստրի արդիականացման մասին» կարգադրության նախագծին (կցվում է) և այն ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի քննարկմանը:

2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԽՈՐՀՈՒՐԴ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

« » -ի 20 թվականի

թիվ

քաղ.

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման համապատասխան հաստատված «շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքում» հասկացությամբ սահմանող կարգով շարժիչային տրանսպորտային միջոցներ արտադրող իրավաբանական անձանց ռեեստրի արդիականացման մասին

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 72 որոշման 4-րդ կետի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի 76-րդ կետի իրագործման նպատակներով՝

1. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) կառավարություններին՝ սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելու օրվանից 60 օրացուցային օրվա ընթացքում Եվրասիական տնտեսական հանձնաժողով ներկայացնել տեղեկատվություն՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման համապատասխան հաստատված «շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքում» հասկացությամբ սահմանվող կարգով շարժիչային տրանսպորտային միջոցներ արտադրող իրավաբանական անձանց և շարժիչային տրանսպորտային միջոցների մոդելների ռեեստրում (այսուհետ՝ ռեեստր) ընդգրկված իրավաբանական անձանց և շարժիչային տրանսպորտային միջոցների մոդելների՝ այն պահանջներին համապատասխանության մասին, որոնք, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի մայիսի 29-ի թիվ 72 որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի առաջին պարբերությանը համապատասխան, պետք է կիրառվեն 2018 թվականի հուլիսի 1-ից:

2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային՝

ա) սույն կարգադրության 1-ին կետով նախատեսված տեղեկատվությունը ստանալու օրվանից ոչ ուշ, քան 30 օրացուցային օրվա ընթացքում ապահովել ռեեստրի արդիականացումը՝ ելնելով այն բանից, որ 2018 թվականի հուլիսի 1-ից ռեեստրը պետք է պարունակի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշման համապատասխան հաստատված «շարժիչային տրանսպորտային միջոցների արդյունաբերական հավաքում» հասկացությամբ սահմանվող կարգով շարժիչային տրանսպորտային միջոցներ արտադրող իրավաբանական անձանց մասին տեղեկություններ, միայն նրանց կողմից թափքի զոդման և ներկման տեխնոլոգիական գործողություններ կատարելու և արտադրության տեղայնացման 50 տոկոսից ոչ պակաս մակարդակի հասնելու պայմանով, ինչպես նաև նշված պահանջների պահպանմամբ, այդպիսի իրավաբանական անձանց կողմից արտադրված շարժիչային տրանսպորտային միջոցների մոդելների մասին տեղեկություններ.

բ) ապահովել անդամ պետությունների հետ խորհրդակցությունների անցկացումը՝ սույն կարգադրության իրագործման հետ կապված վիճելի հարցերի առաջացման դեպքում.

գ) տեղեկացնել անդամ պետությունների լիազորված մարմիններին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 9-ի որոշման համապատասխան ռեեստրում չընդգրկված՝ 2018 թվականի հուլիսի 1-ից անդամ պետությունների տարածքներում շարժիչային տրանսպորտային միջոցների շրջանառության սահմանափակումների մասին:

3. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ ՝

 

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից`

Ղազախստանի Հանրապետությունից`

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից`

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Ս. Մուկանբետով

Ի. Շուվալով

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան