ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
|
13 փետրվարի 2018 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ՝ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՊԼԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին» հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 1 հավելված) 43-րդ կետի 13-րդ ենթակետին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի թիվ 1 հավելվածի 130-րդ կետին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահի 2017 թվականի մայիսի 30-ի թիվ 147 հրամանով հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում գիտական հետազոտությունների հետ կապված գործունեության կազմակերպման կարգի 11-րդ կետին համապատասխան՝
1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 200 կարգադրությամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարել փոփոխություններ՝ հավելվածի համաձայն։
2. Սույն կարգադրությունն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության պաշտոնական կայքում դրա հրապարակման օրվանից:
|
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
|
ՀԱՎԵԼՎԱԾ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի փետրվարի 13-ի թիվ 26 կարգադրության |
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ 2018-2019 թվականների գիտահետազոտական աշխատանքների պլանում կատարվող
1. II բաժնում՝
ա) «Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտ» ենթաբաժինը՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ և 3-րդ կետերով.
|
«2. ԳՀԱ «Հակագնագցման միջոցների կլանումը հայտնաբերելու հարցում օտարերկրյա իրավական համակարգերի պրակտիկայի վերլուծություն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության մեջ այն հաշվի առնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում» |
2018 թվական |
|
3. ԳՀԱ «Ներքին շուկայի պաշտպանության միջոցներն Առևտրի համաշխարհային կազմակերպության վեճերի լուծման հարցերով մարմնի որոշումների հետ համապատասխանեցնելու հարցում օտարերկրյա իրավական համակարգերի պրակտիկայի վերլուծություն և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության մեջ այն հաշվի առնելու վերաբերյալ առաջարկությունների մշակում» |
2018 թվական». |
«Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտում՝ 3 ԳՀԱ» բառերով.
բ) «Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ» ենթաբաժինը՝
լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-8-րդ կետերով.
|
«2. ԳՀԱ «Մասնավորապես Եվրոպական միության և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների շուկա մատակարարվող կշռածրարված ապրանքների քանակին ներկայացվող պահանջների սահմանման և իրագործման միջազգային պրակտիկայի ուսումնասիրում և դրա արդյունքների հիման վրա Եվրասիական տնտեսական միության շրջանակներում կշռածրարված ապրանքներին ներկայացվող պարտադիր պահանջների վերաբերյալ առաջարկների և դրանց իրագործման ու հսկողության մեխանիզմների վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում» |
2018 թվական |
|
3. ԳՀԱ «Էլեկտրատեխնիկական ճյուղի, էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի՝ սպառողական հատկությունները կորցրած արտադրատեսակների առանձին հավաքման, նախնական մշակման, վերամշակման և ուտիլիզացման ենթակառուցվածքի թափոնների հետ վարվելու ոլորտում միջազգային, այդ թվում՝ եվրոպական փորձի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի ուսումնասիրություն և առաջատար դրույթներն ու պահանջները Եվրասիական տնտեսական միության իրավունքի մեջ կիրարկելու և միջազգային ստանդարտներ մշակելու վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստում» |
2018 թվական |
|
4. ԳՀԱ «Տեղեկատվական-վերլուծական ուսումնասիրությունների անցկացում և անվավոր տրանսպորտային միջոցների՝ պարտադիր պահանջներին համապատասխանության գնահատման մասին իրավաբանական կարևորություն ունեցող էլեկտրոնային փաստաթղթերի ձևակերպմանն անցնելու միջազգային և տարածաշրջանային պրակտիկայի վերլուծություն և Եվրասիական տնտեսական միության՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի (ՄՄ ՏԿ 018/2011) պահանջներին տրանսպորտային միջոցների համապատասխանությունը հաստատող՝ իրավաբանական կարևորություն ունեցող փաստաթղթերի ձևակերպման նկատմամբ միասնականացված մոտեցումներ նախատեսող իրավունքի ձևավորման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում՝ հաշվի առնելով միջազգային փորձը» |
2018 թվական |
|
5. ԳՀԱ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների, ինչպես նաև չափագիտության, ստանդարտացման և հավատարմագրման վերաբերյալ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների միջազգային փորձի և փաստաթղթերի ուսումնասիրում և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում չափման միջոցների տրամաչափարկման կազմակերպման վերաբերյալ առաջարկությունների մշակում՝ չափման միջոցների տրամաչափարկման արդյունքների փոխադարձ ճանաչման նպատակով» |
2018 թվական |
|
6. ԳՀԱ «Տեղեկատվական-վերլուծական հետազոտությունների անցկացում և միջազգային ու տարածաշրջանային պրակտիկայի վերլուծություն և տրակտորների, ինքնագնաց մեքենաների և տեխնիկայի այլ տեսակների նույնականացման մակնշմանը ներկայացվող միասնական պահանջների սահմանման վերաբերյալ առաջարկների նախապատրաստում» |
2018 թվական |
|
7. ԳՀԱ «Միջազգային փորձի և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ հանքային պարարտանյութերը շրջանառության մեջ բաց թողնելը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ուսումնասիրում և հանքային պարարտանյութերի գրանցման կարգի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության շուկայում շրջանառության համար թույլատրված հանքային պարարտանյութերի միասնական ռեեստրի ձևավորման և վարման կարգի նախագծի մշակում՝ հաշվի առնելով «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի դրույթները» |
2018 թվական |
|
8. ԳՀԱ «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 041/2017) իրագործմանը նախապատրաստվելու ընթացքում միջազգային համագործակցության լավագույն պրակտիկայի կիրառման վերաբերյալ առաջարկների մշակում» |
2018 թվական». |
«Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ» բառերը փոխարինել «Ընդամենը՝ Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտում՝ 8 ԳՀԱ» բառերով.
գ) «Տեխնիկական կանոնակարգման և հավատարմագրման դեպարտամենտ» ենթաբաժնից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ» ենթաբաժին.
«Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտ
|
1. ԳՀԱ «ԵԱՏՄ երկրներում արժեթղթերի նկատմամբ սեփականության իրավունքների հաշվառման համակարգերի անդրսահմանային փոխգործակցության և հաշվարկման մեթոդների գործնական ասպեկտներ (հաշվի առնելով համաշխարհային փորձի վերլուծությունը)» |
2018 թվական |
Ընդամենը՝ Ֆինանսական քաղաքականության դեպարտամենտում՝ 1 ԳՀԱ»։
2. «Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքներում՝ 7 ԳՀԱ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ընդամենը՝ նոր սկսվող աշխատանքներում՝ 17 ԳՀԱ»։
3. «ԸՆԴԱՄԵՆԸ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 17 ԳՀԱ» դիրքը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ԸՆԴԱՄԵՆԸ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում՝ 27 ԳՀԱ»։
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|